Jump to content

Օգնություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օգնություն

* * *


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ[1]


ԽԱՂ ՈՒ ՊԱՐ


Առաջին տեսարան

Բեմը՝ լայն բակ է, խորքում կա պարտեզ, բեմի մեջտեղ
մի մեծ ծառ։ Գալիս է թուխսն իր ճուտերով

ԹՈՒԽՍԸ.— Կարլա՜խկ, կարլա՜խկ...
Ա՜յ ճուտիկներ,
Եկեք գնանք արոտի,
Քջուջ արեք,
Ձեզ կուտ ճարեք —
Ով կաշխատի, նա կուտի...
ՃՈՒՏԵՐ.— (Դեսուդեն վազելով)։
— Ծի՜վ-ծի՜վ, ծի՛վ-ծի՜վ...
էս ի՜նչ անթիվ
Բզեզներ կան, մայրիկ ջա՜ն,
Ի՜նչ անուշ են,
Մեղր ու նուշ են,
Ի՜նչպես քա՜ղցր կուլ կերթան...
ԹՈՒԽՍԸ.— (Քուջուջ անելով)։
— Կարլա՜խկ, կա-կա՛...
Այո, շատ կա,
Բայց չցրվեք, զգույշ կացեք,
Բազեն կգա,
Վրա կտա,
Ձեր չորս կողմը աչք ածեք...
ՃՈՒՏԵՐ.— Չէ՜-չէ՜, ծի՜վ-ծի՜վ...
Մենք հավի ճի՜վ,

Չենք հեռանա, մայրիկ ջան,
Ո՞նց թե, ծի՛վ-ծի՛վ...
Ցաք ու ցրիվ,
Մեզ հերիք է մեր շրջան...
(Թուխսն իր ճուտերի հետ գնում են դեպի
պարտեզ ու հեռանում են. ծառի տակ
մնում է մի ճուտիկ։)
ՃՈՒՏԸ.— (Իրեն վատ զգալով)
— Ծի՛վ-ծի՛վ, ծի՛վ-ծի՛վ...
Ա՜խ ես հազիվ,
Հազիվ-հազ եմ քայլ փոխում,
Սիրտս խառնում,
Վատ եմ դառնում,
Ձեռս ու ոտս են դողդողում։
Ա՜խ ո՞ւր ես, էդ ո՞ւր...
Ո՞ւր ես, մայրիկ ջան,
Ինչո՞ւ չեմ լսում ձայնդ կչկչան։
ԿԱՏՈԻ.— (Պատի տակից առաջ է գալիս)
— Մյաո՜ւ... մյաո՜ւ... ա՜յ քեզ բախտ,
Տես ի՞նչ գտա էսպես վախտ,
Հավի ճուտի՜
Մարդ ո՜նց չուտի,
էնպես խժռեմ՝
Ոսկրը փշրեմ,
Բայց ո՞նց պրծնեմ շան ձեռից,
Տե՛ս ինչպես է նայում ինձ...
ՃՈԻՏԻԿ.— (Դողալով)
Ա՜խ... օգնեցեք,
Վա՜խ... օգնեցեք,
Խաբար տարեք մայրիկիս,
Չար կատուն է քամակիս...
ՉԱՄԲԱՐ ՇՈԻՆԸ.— (Առաջ է գալիս դռան մոտից)
— Ա՜յ իմ պստիկ
Սիրուն ճուտիկ,
Մի՛ վախի դու, ղոչաղ կաց,
Ես չեմ թողնի,

Կատվին մոտիկ,
Կգզգզեմ ես ձեռս
(Չամբարը կատվին):
— Հա՛ֆ-հա՜ֆ, հա՛ֆ-հա՜ֆ...
Ա՜յ չար պառավ,—
Ի՞նչ ես ուզում մեր ճուտից...

Երկրորդ տեսարան

Բեմը նույն բակն է պարտեզով, բակի մեջտեղ մի
մեծ ծառ, ծառի տակ՝ հիվանդ ճուտիկը:

ԹՈՒԽՍԸ.– ::::::(Ձայնը գալիս է հեռվից)
— Կարլա՜խկ, կարլա՜խկ...
Ա՜յ իմ ճուտեր,
Շա՜տ-շա՜տ մորեխ,
Շա՜տ-շա՜տ մժեղ
Պետք չէ ուտել
Վնաս կտա...
ՃՈՒՏԻԿ.— (Ծառի տակից)
— Վա՛յ ե՜ս... ծի՛վ-ծի՜վ...
էնքան անթիվ
Մորեխ կերա՝
Հիվանդացա
Կծիկ դարձա,
Ե՛կ օգնիր ինձ, մայրի՛կ ջան...
ԿԱՏՈՒ.— (Պատի տակից մոտ է վազում—)
— Մյաո՜ւ-մյաո՜ւ...
Ես ունեմ դեղ,
Կբժշկեմ իսկույն քեզ...
ՉԱՄԲԱՐԸ. — (Առաջ գալով)
— Հա՛ֆ-հա՜ֆ... հա՛ֆ-հա՜ֆ...
Ես հենց էստեղ
Ուզած մահդ կտամ քեզ...
(Կատուն երկյուղից ետ է քաշվում. շունը պառկում
է ճուտից ոչ հեռու)
ՄԻ ԱՔԼՈՐԻԿ.— (Պարտեզի խորքից առաջ գալով)

9 - Ծաղկեփունջ

— Կիկ-լիկի՜...
էստեղ ինչքան
Մորեխներ կա՜ն...
Կիկ-լի՜կի...
Մերոնք թող գան
Սրանց վերջ տա՜ն...
ՃՈՒՏԻԿ.– (Աքլորիկին)
— Ծի՜վ-ծի՜վ, ա՜յ ախպերիկ,
Ծի՜վ-ծի՜վ, մեկ ինձ մտիկ...
ԱՔԼՈՐԻԿ.— (Մոտենում է ճուտիկին ու զարմանում)
— Կիկլիկի՜...
Ես ո՞ւմ եմ տեսնում...
Ես ի՞նչ եմ լսում...
ՃՈԻՏԻԿ.— Կանչիր թող գա մայրիկս։
ԱՔԼՈՐԻԿ.— Կիկլիկի՜... ա՜յ թխսամեր...
Կիկլիկի՜... ա՜յ ճուտիկներ...
Եկե՜ք, եկե՜ք...
Դեսը եկե՜ք...
Ես գտել եմ մեր քուրիկին,
Ես գտել եմ ճուտ-մարիկին։
(Թխսամերն իր ձագերով առաջ է գալիս)

ԹՈՒԽՍ.— Ո՞ւր է, ո՞ւր է ճուտ-մարին,
Մի հարցրեք աքլորին...
Մոլորվել է խեղճ ճուտը,
Քթիցն ելավ ողջ կուտը...
ՍՔԼՈՐԻԿ.— Այ էստեղ է ճուտ-մարին,
Ապավինած Չամբարին...
(Բոլորը գալիս են ծառի տակ շրջապատում
հիվանդ ճուտիկին)
ԹՈՒԽՍԸ.— Բարո՜վ, բարո՜վ,
Ճուտիկ ջան...
ՁԱԳԵՐԸ.– Բարո՜վ, բարո՜վ,
Քուրիկ ջան...
Ո՞ւր գնացիր ետ չեկար,
էդ ի՞նչ օրի դու ընկար...

ՃՈԻՏԸ.— Ծիվ-ծի՜վ...
Ա՜խ, էս չար կատուն...
Ա՜յ, քեզ բարի շուն...
Կատուն ուզեց ինձ տանի,
Շունը հասավ նրա ջանին...
(էս միջոցին բեմի հետևից լսվում է շների հաչոց)
Հաֆ-հա՜ֆ... գողցա՜ն,
Անցան...
Հաֆ-հա՜ֆ... տարան
Կորան...
ՉԱՄԲԱՐԸ.— (Ներսից դուրս վազելով)
Հաֆ-հա՜ֆ... եկա
Եկա... եկա...
ԿԱՏՈԻՆ.— (Օգտվելով շան բացակայությունից՝
հարձակվում է ճուտիկի վրա)
— Մյաո՜ւ... մյաո՜ւ...
էն ի՞նչ ասիր դու...
Ե՞ս եմ չար կատուն...
ՃՈԻՏԻԿ.— (Վախեցած մի կողմ է փախչում)
— Ծիվ-ծի՜վ, ա՜խ ինձ օգնեցեք...
Ծիվ-ծի՜վ, կյանքս փրկեցեք...
ԹՈԻԽՍԸ.— (Առաջ է գալիս ու կռվի բռնվում կատվի
հետ)
Կատու, հեռու,
Տուր կտամ,
Աչքիդ լուսը
Փուլ կտամ...
ԿԱՏՈԻՆ.— Ա՜յ թուխս փախի,
Կգզեմ,
Ողջ արյունդ
Կմզեմ...
ԹՈԻԽՍԸ.— Կատու, ճանկդ
Քեզ քաշի,
Իզուր սիրտդ
Մի՜ մաշի...
ԿԱՏՈԻ.— Խրատ ունես

Քեզ ասա,
Թե չէ՝ էս է
Քեզ հասա...
ԹՈՒԽՍԸ.– Կատու, կորի,
Դո՛ւ ո՞վ ես,
Մ՛ի ցատկոտի
Գժի պես...
ԿԱՏՈՒՆ.— Մի տես, մի տես,
Սրան տե՛ս,
Ես քեզ կանեմ
Երկու կես...
ՉԱՄԲԱՐ—(Վերադառնում է դրսից ու օգնության
հասնում թխսամորը)
Հա՜ֆ հա՜ֆ... ա՜խ դու,
Ա՜յ չար կատու...
(Կծում է կատվի ոտը)
ԿԱՏՈՒՆ.— Մյաո՜ւ... մյաո՜ւ...
Ա՜խ մեռնում եմ,
Վա՜խ մեռնում եմ...
ՉԱՄԲԱՐ.– Հաֆ-հա՜ֆ... հա՛ֆ-հա՜ֆ...
Ինչ կբրդես
էն կխրդես...
ՃՈՒՏԻԿ.— Շնորհակալ եմ Չամբարից,
Որ չար կատվից փրկեց ինձ...
ԲՈԼՈՐԸ.– Կեցցե՜, կեցցե՜ Չամբարը,
Խորտակում է միշտ չարը...
Նա՛ է ամեն մի բանում
Մեր բակվորին պաշտպանում։
ԿԱՏՈՒՆ.— (Մոտենում, ձեռքով բռնում է բուկը և
խնդրում է)
— Մյաո՜ւ... մյաո՜ւ...
Ա՜խ, ես մեղա... ներեցեք ինձ,
Չեմ հեռանա ես ձեզանից...
ԹՈՒԽՍԸ.— Մենք... մենք...
Ներում ենք...
Ու միասին

Պարում ենք...
ԲՈԼՈՐԸ.— Պար-պար, պար-յայլի...
Եկեք պարենք հավ յայլի...
Թե ծափ տվող շատ կլի՝
Դուրս կթռչենք շևալլի...
Մեր լավ պարող նանի պես,
Էն քաջ կռվող ցինի պես...
Պար-պա՜ր...
Պա՜ր-յայլի,—
Պար ենք գալի հավ-յայլի...

Վարագույր


  1. Վերածված է օպերայի, որը կոչվում է «Ճուտիկ» — երաժշտությունը կոմպոզիտոր՝ Մ. Մազմանյան