դովյան մարդը, ատլանթրոպոսը, հայդելբերգյան մարդը)։ Արխանթրոպոսների հետնորդների (նեանդերթալյան մարդ) ուղեղը թե՛ ծավալով և թե՛ կառուցվածքով գրեթե չի տարբերվում ժամանակակից մարդու ուղեղից։ Երրորդ շրջանի մարդիկ (նեոանթրոպոս) ունեին ժամանակակից մարդու ֆիզիոլոգիական կառուցվածքը։ Այս շրջանի սկիզբը համընկնում է հին քարի դարի (պալեոլիթ) ուշ շրջանին՝ 40–50 հզ. տարի մեզանից առաջ, երբ հանդես է գալիս կոլեկտիվ համախմբվածությունը և կարևոր նշանակություն է ունենում միմյանց հետ խոսքով հաղորդակցվելը։ Տարորոշ խոսքը հնարավորություն տվեց անհատի ձեռք բերած ունակությունը, հմտությունը, գիտելիքները դարձնել ամբողջ կոլեկտիվի սեփականությունը, որով և հիմքեր ստեղծվեցին հասարակական ինստիտուտի կազմավորման համար։
Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1969։ Դարվին Չ., Տեսակների ծագումը, Ե., 1963։ Բատիկյան Հ., Մարդու ծագումը, Ե., 1947։ Ископаемые гуманоиды и происхождение человека, М., 1966 («Тр. ин-та этнографии АН СССР. Новая серия», т. 92).
ԱՆԹՐՈՊՈԳԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, անթրոպոգեն, չորրորդական ժամանակաշրջան, պոստպլիոցեն, Երկրի շերտագրական սանդղակի և երկրաբանական պատմության վերջին, ցայսօր շարունակվող ժամանակաշրջանը։ Ա. ժ–ի տևողությունը որոշվում է 600 հզ.–1 մլն. տարուց մինչև 2,5–3,5 մլն. տարի։ Ա. ժ–ի միասնական ընդունված միջազգային շերտագրական սանդղակ դեռևս չկա։ Սովորաբար ընդունվում է Եվրոպայի չորրորդական նստվածքների միջազգային քարտեզի հանձնաժողովի 1932-ին առաջարկած քառանդամ բաժանման սխեման՝ ստորին, միջին, վերին պլեյստոցեն, և հոլոցեն (տես ժամանակակից բաժին):
Ա. Ժ–ի կլիմայաշերտագրական բաժանման չափանիշ է համարվում Ալպերի համար Ա. Պենկի և Է. Օրյուկների 1909-ին կազմած սխեման։ Այդ սխեմայում առանձնացված է 5 սառեցման փուլ (սառցապատումներ կամ գլացիալներ), որոնք ընդմիջվել են տաքացումներով (միջսառցադաշտային ժամանակամիջոցներ կամ ինտերգլացիաներ)։ Սառցապատումներից երկուսը (դանուբյան և գյունցյան) վերագրում են վերին պլիոցենին, իսկ երեքը (մինդելի, ռիսի և վյուրմի)՝ Ա. ժ–ին։ Գիտնականների գերակշռող մասը կողմնակից է բազմակի սառեցման կամ պոլիգլացիալիզմի տեսությանը, ըստ որի հաշվվում է 3–8 սառցապատում։ Այդ սառեցումները օրգանական աշխարհում առաջ են բերել մեծ փոփոխություններ։ Միջին լայնություններում մերձարևադարձային բուսականությունը իր տեղը զիջել է համարյա ժամանակակից անտառներին և տափաստաններին։ Արևմտյան և Հարավային Եվրոպայի ծովերն են թափանցել փափկամորթների հյուսիսային տեսակները, մահացել են նեոգենի կաթնասունների շատ տեսակներ և զարգացել են անթրոպոգենի տիպիկ խմբերը (փղեր, միասմբակավոր ձիեր ևն)։ Միջսառցադաշտային ժամանակամիջոցներում վերականգնվել է ժամանակակից գոտիականությանը մոտ գոտիականություն, իսկ կլիման երբեմն եղել է ավելի տաք, քան այժմ։ Մայրցամաքային սառցադաշտերի հալչելուց գոյացած ջրային զանգվածները տեղափոխվել են Համաշխարհային օվկիանոս՝ առաջ բերելով նրա մակարդակի էվստատիկ տատանումներ։ Սառցադաշտային ժամանակամիջոցների ընթացքում ծովի մակարդակը ներկայիս համեմատ իջել է, ըստ տարբեր հաշվարկների՝ 85–120 մ։ Բրիտանական կղզիները բազմիցս միացել են Եվրոպա մայր ցամաքին, իսկ Բերինգի նեղուցի տեղում առաջացել է ցամաքային «կամուրջ», որով մոտ 20–30 հզ. տարի առաջ կատարվել է Ամերիկայի մարդաբնակեցումը։
Ա. ժ–ի ընթացքում տեղի ունեցած երկրակեղևի հզոր տեկտոևական շարժումները ձևավորել են Երկրի մակերևույթի հատկապես Ալպ–Հիմալայան գոտու ժամանակակից ռելիեֆի հիմնական տարրերը։ Պլեյստոցենի ընթացքում Խաղաղ օվկիանոսի ծայրամասերում, Կովկասում, Իսլանդիայում, Արևելյան Աֆրիկայում և այլ շրջաններում հրաբխայնությունը եղել է ավելի ինտենսիվ, քան այժմ։ Երկրագնդի ներկայիս մակերևույթում գերակշռում են անթրոպոգենի տարբեր ծագում ունեցող մայրցամաքային ֆացիաներ ՝ լյոսերը, ալյուվիալ, պրոլյուվիալ, էլյուվիալ, լճային և էոլյան նստվածքները, որոնք ժամանակակից հողերի նախահիմքն են։ Ա. ժ–ի հետ կապված է մարդու ծագման ու զարգացման պատմությունը (տես Աթրոպոգենեզ)։ Ա. ժ–ի ուսումնասիրությունը հանգեցրել է գիտության ինքնուրույն ճյուղի՝ չորրորդական երկրաբանության աոանձնացմանը։
ՀՍՍՀ-ում անթրոպոգենը ներկայացված է ցամաքային ֆացիաներով՝ դարավանդային, լճա–գետային, սառցադաշտային նստվածքներով։ Չնայած ռիսի ու վյուրմի սառցապատումների տարածումը Արագածի զանգվածում և Գեղամա լեռնաշղթայում ընդունվում է շատ հետազոտողների կողմից, սակայն հնագույն սառցապատումների տարածման, սառցադաշտերի հզորության հարցերը առ այսօր վիճելի են։ ժամանակակից սառցապատում դիտվում է միայն Արագածի զանգվածում (ընդհանուր մակերեսը մոտ 5,5 կմ²)։ Ա. ժ–ի ընթացքում ձևավորվել է ՀՍՍՀ ռելիեֆը, տեղանքը բարձրացել է մոտ 500–800 մ, բուսական և կեևդանական աշխարհում տիրապետել եև անթրոպոգենի ձևերը։ ՀՍՍՀ–ում անթրոպոգենի հասակի տարբեր շերտախմբերում հայտևաբերվել են կաթնասունների բազմաթիվ բրածո ներկայացուցիչներ՝ փիղ, ռնգեղջյուր, ձի, ուղտ, նախնադարյան եզներ, եղջերու ևն։ ՀՍՍՀ չորրորդական հրաբխայնության դասական մարզ է։ Այստեղ զգալի տեղ են գրավում տարբեր տիպերի լավաները, նրանց հոսքերն ու ծածկույթները, տուֆերը և տուֆալավաները։
Գրկ. Марков К.К., Лазуков Г.И., Николаев В. А., Четвертичный период (Ледниковый период – антропогеновый период), т. 1–3, М., 1965–67; Цейнер Ф., Плейстоцен, пер. с англ., М., 1963.
ԱՆԹՐՈՊՈԶՈՈՆՈԶՆԵՐ (<հուն. άνθρωπος – մարդ, ζωοο – կենդանի և νόρος - հիվանդության), մարդկանց և կենդանիների վարակիչ և ինվազիոն ընդհաևուր հիվանդությունների խումբ։ Այդ հիվանդություններից են՝ բրուցելոզը, տուբերկուլոզը, սիբիրախտը, կատաղությունը, տուլարեմիան, խլախտը, խուզող մրմջուկը, դաբաղը, Էխինոկոկոզը, տրիխինելոզը ևն։ Վարակի հիմնական աղբյուրը գյուղատնտեսական կենդանիներն են, իսկ երբեմն էլ՝ որսի կենդանիները և ձկները։ Շատ Ա–ի համար բնորոշ է սեզոնայնությունը և հիվանդություններ փոխանցող կենդանիների (կրծողներ, միջատներ) ակտիվ մասնակցությունը։ Նման դեպքերում գոյություն ունի հիվանդությունների բնական օջախավորում։ Ա. կենդանիներից մարդկանց փոխանցվում են՝ 1. հիվանդ կենդանիներին խնամելիս, կերակրելիս, նրանցից ստացված մթերքների և հումույթների հետ շփվելիս. 2. կենդանի փոխանցողների՝ տզերի, պիծակների, կրծողևերի միջոցով. 3. հիվանդ կենդանու կծելուց (հատկապես՝ կատաղության ժամանակ)։ Ա–ի դեմ պայքարը և կանխարգելիչ միջոցառումներն իրագործում են առողջապահական և անասնաբուժական կազմակերպությունները համատեղ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդկանց անձնական և ընդհանուր պրոֆիլակտիկային։
ԱՆԹՐՈՊՈՄՈՐՖԻԶՄ (<հան. άνθρωπος – մարդ + μορφή – ձև, կերպ), տես Մարդակերպություն։
ԱՆԹՐՈՊՈՑԵՆՏՐԻԶՄ (<հուն. άνθρωπος – մարդ + լատ. centrum – կենտրոն), կրոնա–իդեալիստական պատկերացում, ըստ որի մարդը տիեզերքի կենտրոնն Է և նրա վերջնական նպատակը։ Ա–ի հաղթահարման համար մեծ նշանակություն ունեցան գիտության նվաճումները՝ առանձնապես Ն. Կոպեռնիկոսի և Չ. Դարվինի հայտնագործությունները։
ԱՆԺԱՌԱՆԳ ԳՈՒՅՔ (քաղաքացիական իրավունքում), մահացածի գույքը, եթե ժառանգատուն ըստ օրենքի կամ կտակի ժառանգառու չունի, կամ եթե նրա բոլոր ժառանգները հրաժարվել, օրենքով կամ կտակով զրկվել են ժառանգությունից։ Ա. գ. անցնում է պետությանը, որը պատասխանատու է ժառանգատուի պարտքերի համար իրեն անցած գույքի իրական արժեքի չափով։ «Ա. գ.» տերմինը գործող օրենքը չի օգտագործում, սակայն նշված իմաստով գործնականում հաճախ Է կիրառվում։
ԱՆԺԵՐՈ–ՍՈՒԶԵՆՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Կեմերովոյի մարզում։ Երկաթուղային կայարան։ Ածխարդյունաբերական խոշոր կենտրոն է Կուզնեցկի ավազանում։ 104 հզ. բն. (1971)։ Կան լեռնահանքային սարքավորումների, վագոնանորոգման, ապակու, քիմիա–դեղագործական գործարաններ, լեռնային և քիմիադեղագործական տեխնիկումներ, բժշկական և մանկավարժական ուսումնարանևեր։. Հիմնադրվել Է 1897-ին։