Армении к России в начале XIX века, М․, 1959; Дилоян В․ А․, Казарян Г․ М․, Мурадян Д․ А․, Историографический очерк новой истории Армении, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1967, № 3։ Присоединение Восточной Армении к России, сб․ док․, т․ 1, [1801–1813], Е․, 1972․
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐՑ, Օսմանյան կայսրության տիրապետությունների բաժանմանհամար XVIII դարի 2-րդ կեսից մինչև XX դարի սկզբները մեծ տերությունների միջև ծավալված պայքարի հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ։ Արևելյան հարցի առանցքն էին կազմում մի կողմից՝ Օսմանյան կայսրության մեջ մտնող ոչթուրք ժողովուրդների պայքարը իրենց անկախության ու պետական ինքնուրույնության համար, մյուս կողմից՝ եվրոպական պետությունների գաղութակալական էքսպանսիայի ուժեղացումը Մերձավոր Արևելքում։ Բուն «Արևելյան հարց» տերմինը առաջին անգամ օգտագործվել է Սրբազան դաշինքի Վերոնայի կոնգրեսում (1822)՝ Թուրքիայի դեմ Հունաստանի անկախության պատերազմի (տես Հունական ազգային–ազատագրական ապստամբություն 1821-29) կապակցությամբ։ Արևելյան հարցի առաջին շրջանն ընդգրկում է XVIII դ․ 2-րդ կեսից մինչև 1853-56-ի Ղրիմի պատերազմը։ 1768–74, 1787–91, 1806–12, 1828–29-ի ռուս–թուրքական հաղթական պատերազմներով Ռուսաստանը վերջնականապես իրեն միացրեց Հարավային Ուկրաինան,Ղրիմը, Բեսարաբիան, Կովկասը։ Հաստատվելով Սև ծովի ափին՝ Ռուսաստանն իրավունք ձեռք բերեց իր առևտրական և ռազմական նավերն անցկացնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով (տես Քյուչուկ–Կայնարջիի հաշտություն 1774, Ռուս–թուրքական պայմանագիր 1799, Ունքյար–Իսքելեսիի պայմանագիր 1833)։ Բայց Ռուսաստանի քաղաքականությունը Բալկաններում և Մերձավոր Արևելքում բախվում էր եվրոպական մյուս տերությունների էքսպանսիոնիստական ձգտումներին։ Անգլիայի և Ավստրիայի դիվանագիտական ճնշման տակ (1840-ի և 1841-ի Լոնդոնի կոնվենցիաներ) Ռուսաստանը ստիպված էր հրաժարվել Ունքյար–Իսքելեսիի պայմանագրի (որը ցարիզմի քաղաքական և դիվանագիտական հաջողությունների գագաթնակետն էր Արևելյան հարցում) ընձեռած առավելություններից։
Ղրիմի պատերազմով սկսվում է Արևելյան հարցի պատմության երկրորդ շրջանը։ Այդ պատերազմում Ռուսաստանի պարտությունը հանգեցրեց նրա դիրքերի նշանակալի թուլացմանը միջազգային ասպարեզում։ Անգլիան, Ֆրանսիան, Ավստրիան (1867-ից Ավստրո–Հունգարիան) հանդես գալով «ստատուս քվոյի»՝ Օսմանյան կայսրության տերիտորիալ ամբողջականության պահպանման կեղծ նշանաբանով, խոչընդոտում էին ոչ միայն Ռուսաստանի առաջընթացին Մերձավոր Արևելքում, այլև օսմանյան լծի տակ տառապող ժողովուրդների ազգային–ազատագրական շարժմանը։ Ստատուս քվոն պահպանելու այդ քաղաքականությունը, որը «Բ․Դռան քրիստոնյա հպատակների համար պարզապես նշանակում էր նրանց նկատմամբ Թուրքիայի ճնշման հավերժացում» (Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 9, с․ 31), նրանց չէր խանգարում հարմար դեպքում զավթելու Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող այս կամ այն տերիտորիան (1878-ին Անգլիան զավթեց Կիպրոսը, 1882-ին՝ Եգիպտոսը, Ավստրիան 1878-ին գրավեց Բոսնիան ու Հերցեգովինան, իսկ Ֆրանսիան 1881-ին՝ Թունիսը)։ Ցարական Ռուսաստանը Բալկաններում և Փոքր Ասիայում քաղաքական ու տնտեսական ներթափանցման նպատակներ հետապնդելով հանդերձ, օբյեկտիվորեն առաջադիմական դեր էր խաղում թուրքահպատակ ժողովուրդների ճակատագրում՝ Թուրքիայի դեմ տարած իր հաղթանակներով արագացնելով նրանց վերջնական ազատագրումը սուլթանական բռնակալությունից։ Մասնավորապես Ռուսաստանի գործոն միջամտությամբ կամ ռուսական զենքի տարած հաղթանակների շնորհիվ անկախություն ստացան Սերբիան, Չեռնոգորիան, Ռումինիան, Բուլղարիան (1877-78), Ռուսաստանին միացվեցին Ախալցխայի և Ախալքալաքի շրջանները (1828-29), Կարսի մարզը (1877-78) և այլն (տես Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878 և Բեռլինի կոնգրես 1878)։ XIX դ․վերջին և XX դ․ սկզբին, իմպերիալիզմի դարաշրջանում, սկսվում է Արևելյան հարցի պատմության երրորդ շրջանը, երբ աշխարհի վերաբաժանման համար մղվող պայքարը հանգեցնում է հակասությունների խորացմանը Մերձավոր Արևելքում։ Բաղդադի երկաթուղու կառուցումը և թուրքական կառավարող շրջանների (սկզբում Աբդուլ Համիդ II-ի, ավելի ուշ երիտթուրքերի) ենթարկումը գերմանական իմպերիալիզմի ռազմա–քաղաքական ազդեցությանը, Գերմանիայի համար գերակշռող դիրքեր ապահովեցին Օսմանյան կայսրությունում։ 1904–07-ին ձևավորվեց Անտանտը, որը հակադրվեց ավստրո–գերմանական խմբավորմանը՝ աշխարհի նոր վերաբաժանման, այդ թվում Օսմանյան կայսրության տերիտորիաների բաժանման համար ծավալված պայքարում։ Միաժամանակ, սուլթանի ենթակա ժողովուրդների (հայերի, մակեդոնացիների, ալբանացիների, Կրետեի բնակչության, արաբների) ազգային–ազատագրական շարժման ընդլայնումը ուղեկցվում էր Թուրքիայի ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտությամբ։ Բալկանյան պատերազմները (տես Բալկանյան պատերազմներ 1912–13), որոնց հետևանքով Մակեդոնիան, Ալբանիան և Էգեյան ծովի հունական կղզիները ազատագրվեցին թուրք, տիրապետությունից, միաժամանակ ցույց տվեցին, որ Արևելյան հարցը թևակոխում է ճգնաժամային փուլ։
Թուրքիայի մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին՝ ավստրո–գերմանական խմբավորման կողմում Գերմանիային հնարավորություն տվեց Օսմանյան կայսրությունը վերածել «… իր թե ֆինանսական, թե ռազմական վասալի» (Լենին Վ. Ի., Երկ․, հ․ 23, էջ 235)։ Միաժամանակ, պատերազմի տարիներին Անտանտի պետությունների միջև կնքված գաղտնի համաձայնագրերը (Անգլո–ռուս–ֆրանսիական համաձայնագիր 1915, Սայքս–Պիկոյի համաձայնագիր 1916) նախատեսում էին Կ․Պոլսի (Ստամբուլ) և Սևծովյան նեղուցների անցումը Ռուսաստանին և Թուրքիայի ասիական մասի բաժանումը դաշնակիցների միջև։ Թուրքիայի ռազմական ջախջախումը Անտանտի պետությունների կողմից (տես Մուդրոսի զինադադար 1918) օրակարգի հարց՝ դարձրեց Օսմանյան կայսրության վերջնական քայքայումը, իսկ նրա մեջ մտնող տերիտորիաների հետագա ճակատագիրը քննարկման առարկա դարձավ 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսում։ Կնքված հաշտության պայմանագիրը (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) նախատեսում էր ոչ միայն նախկին Օսմանյան կայսրության բաժանումը, այլև բուն Թուրքիայի անդամահատումը։ Սակայն երկրում ծայր առած հակաիմպերիալիստական շարժումը, որը վայելում էր Խորհորդային Ռուսաստանի աջակցությունը, և թուրքական հարցում Անտանտի ներսում առաջ եկած պառակտումը (1921-ի Լոնդոնի կոնֆերանս, Թուրք–ֆրանսիական համաձայնագիր 1921) օգնեցին Թուրքիային հասնելու Սևրի պայմանագրի վերացմանը (տես Լոզանի կոնֆերանս 1922–23)։ Այսպիսով Արևելյան հարցը դուրս եկավ համաշխարհային քաղաքականության ասպարեզից, իսկ «Արևելյան հարց» տերմինը հանվեց գործածությունից։
Արևելյան հարցի բաղկացուցիչ մասն է կազմել Հայկական հարցը թուրք, դարավոր լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերականգնման հարցը, որն իր լուծումը չստացավ Եվրոպայի իմպերիալիստական տերությունների շահադիտական և սուլթանական Թուրքիայի ազգայնամոլ քաղաքականության հետևանքով։ Սուլթան Աբդուլ Համիդ II 1894–96-ի զանգվածային ջարդերով, իսկ երիտթուրքական կառավարողները 1915–1916-ի ցեղասպանությամբ Արևմտյան Հայաստանը իսպառ դատարկեցին հայ ազգաբնակչությունից։ Արևմտյան Հայաստանը մնաց Թուրքիայի տիրապետության տակ։
Գրկ․ Маркс К․, Восточный вопрос, Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․,т․ 12; Энгельс Ф․, Действительно спорный пункт в Турции, там же, т․ 9; Լենին Վ․ Ի․, Դյուրավառ նյութը համաշխարհային քաղաքականության մեջ, Երկ․, հ․ 15։ Раздел Азиатской Турции по секретным документам 6․, Министерства иностранных дел, М․,1924; Галкин И․ С․, Дипломатия европейских держав в связи с освободительным движением народов Европейской Турции в 1905–1912 гг․, М․, 1960; История дипломатии, 2 изд․, переработ․ и доп․, т․ 2, М․, 1963; Шпаро О․ Б․, Освобождение Греции и Россия (1821–1829), М․, 1965; Чихачев П․ А․, Великие державы и восточный вопрос, М․, 1970; Լենին Վ. Ի.Anderson М. S․, heEas ern Question 1774–1923, L․, 1966; Dгiault E․, La question d’ Orien depuis sesorigines jusqu’à nos jours, 5 ed․, P․, 1912.
«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՆԴԿԱՑ ԼՐԱԳԻՐ», վիմատիպ լրագիր, լույս է տեսել 1862-65-ին,Կալկաթայում։ Խմբագիր՝ Հ․ Սեթյան։ Անդրադարձել է Կալկաթայի և հնդկահայ մյուս գաղթօջախների հասարակական կյանքին, ազգային լեզվի ու կրոնի պահ–