Երկերի ժողովածու, Հատոր 3-րդ (1975, Վահան Տերյան)
ՎԱՀԱՆ
ՏԵՐՅԱՆ
ԵՐԿԵՐԻ
ԺՈՂՈՎԱԾՈՒ
ՀԱՏՈՐ
ԵՐՐՈՐԴ
"ՀԱՅԱՍՏԱՆ"
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ
1975
ՎԱՀԱՆ
ՏԵՐՅԱՆ
ԵՐԿԵՐԻ
ԺՈՂՈՎԱԾՈՒ
ՉՈՐՍ
ՀԱՏՈՐՈՎ
"ՀԱՅԱՍՏԱՆ"
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ
1975
Կազմեց և ծանոթագրեց՝ Վ. Զ. ՊԱՐՏԻՋՈԻՆԻ
Խմբագիր՝ Վ. Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ա. և Մ. Միս կաաններին գրած նամակները կազմել և ծանոթագրել է
«Նամակներ և հեռագրեր»-ի ռուսերեն
տեքստերը թարգմանել է Ա. Վարդապետյանը
Ваан Терян
Собрание сочинений
в четырех томах
том III
(На армянском языке)
Издательство «Айастан»
Ереван. 1975
Հոդվածներ
և զեկուցումներ
Գրեթե բոլոր հայ պուբլիցիստները ավել կամ պակաս եռանդով ու զայրույթով մտրակել են հայկական (ինդիֆերենտիզմը) անտարբերականությունը։
Ինդիֆերենտ վերաբերմունք դեպի ամեն ինչ — դեպի քաղաքական-հասարակական կյանքը, դեպի արվեստը, դեպի գրականությունը։
Երիտասարդ հայ պուբլիցիստներից մեկը շատ իրավացի կերպով նկատում է, որ մեր կյանքում գլխավոր դերը մանր բուրժուազիային է պատկանում. միայն պետք է ավելացնել, որ հայ խոշոր բուրժուազիան ևս դեռ մանրբուրժուական իդեոլոգիայի ու հոգեբանության հովանու ներքև է անցնում իր կյանքը։ Հայ խոշոր բուրժուան դեռևս չի ազատվել այն նեղ ու ծթրած մթնոլորտից, ուր գարշելի ծաղիկներ են բուսնում։ Դրա համար չպետք է զարմանալ, եթե դուք ընկնելով մայրաքաղաք, մի կենտրոն, ուր կյանքը ավելի ինտենսիվ կերպով է ընթանում առաջ, ուր կյանքի արտահայտությունները ավելի ցայտուն են, ասում եմ, ընկնելով մայրաքաղաք, չպետք է զարմանաք, եթե հանդիպեք Սունդուկյանի, Րաֆֆու չարչի-վաճառական տիպերին։
Չպետք է զարմանաք, եթե տեսնեք, որ այստեղ կյանքը պահպանում է իր սպեցիֆիկ հայ-գավառական կերպարանքը — գուցե ավելի շքեղ ու հարուստ հագուստով, ավելի ճոխ դեմքով, սակայն նույն մանրբուրժուական ներքինով։
Նման շատ ուրիշ գաղութների՝ ցրված Ռուսաստանի այլևայլ անկյուններում, այստեղի ազգայինները հարազատ են մնացել իրանց հայրենական սովորություններին։ Իբրև հայեր ընդհանուր ռուսական թե՛ քաղաքական և թե՛ կուլտուրական կյանքից դուրս են ապրում, միաժամանակ հեռու լինելով հայկական կյանքից, միայն մերթ ընդ մերթ ակամա աննշմար արձագանքելով այդ իրականությանը։
Ռուսաստանի ամեն մի հայ գաղութ — դա նույն գավառն է, նույն հետամնաց վայրը, ուր ամեն ինչ ներփակված է ընտանեկան շրջանում, ուր գրեթե գոյություն չունի որևէ հասարակական կյանք։
Մի որևէ բորսայական տուզի ամուսնությունը կամ մահը ավելի մեծ հետաքրքրություն է շարժում, քան ամենակարևոր ու նշանակալից հասարակական երևույթ։
Հայրիկի մահը եկեղեցում բավական խուռն բազմություն էր գումարել, սակայն դա մի պաշտոնական, գուցե շատերի համար ակամա մի այցելություն էր, որ այնուամենայնիվ կատարում էին ըստ ավանդության։ Նույն պապենական, նահապետական (ավա՜ղ, այնքան սիրելի շատ և շատ մարդկանց, որ մեզանում չեն քաշվում հեղափոխական կոչվելու) հոտն է փչում և այն ճառերից, որ արտասանեցին մի քանի ազգայիններ՝ դրվատելով Հայաստանյայց առաքելական եկեղեցվո պետին։ Թափվեց խոսքերի տարափը, ուր մտքերը համեստաբար անհետացել էին ճոռոմ ու փքուն խոսքերի անտառում, երևի վախենալով հանկարծակի լուսավորել այն հասարակությունը, որ այնքան սովոր է անմիտ ու բարձրակոչ բացականչություններ լսելու։
Կարիք չկա կրկնելու այդ ճառերի բովանդակությունը, երևի դուք լսել եք գավառներում երդվյալ հռետորներին, որ ամեն տարի խոսում են Վարդանանց տոնին և ուրիշ ազգային տոներին կամ հայ գործիչների թաղման ժամանակ։
— Վարդանը մեռավ, սակայն նա կենդանի է…
— Հայրիկը մեռավ, սակայն նա կենդանի է և այլն…
Շարունակությունը արդեն գիտեք, հազար անգամ լսել եք, մեծ մասամբ ոչ միայն «մտքերը» նույնն են, այլև բառերը, նախադասությունները։
Հոգեհանգստից հետո ժողով գումարվեց «Ս. էջմիածնի թափուր Աթոռի մասին խորհելու նպատակով»։ Հարյուրավոր ամբոխից մի 15—20 մարդ էր մնացել ժողովին և դրանից մի քանիսը ուսանողներ էին, որ շուտով հեռացան։ Խորհեցին, խորհեցին… և ցրվեցին իրանց տները, իրանց գործերին։ Ինչպես տեսնում եք, այնքան էլ խորը չեն մեր ազգայինների զգացմունքները։ Սակայն այդ զգացմունքները հանկարծ բորբոքվեցին, երբ հայ ուսանողությունը ուզեց երեկույթ սարքել ամսիս երկուսին՝ չքավոր ուսանողների օգտին։
— Ինչպե՞ս, դեռ կաթողիկոսի մահից 50 օր չի անցել, և դուք կամենում եք երեկո՞ւյթ սարքել…
Ահա հայ բուրժուաների գրեթե միաբերան բացականյությունը։ Իրավ որ, ինչպե՛ս կարելի է սոված ու տկլոր ուսանողներին օգնել, ի՞նչ վնաս, եթե մի 10—15 օր էլ սոված ման գան… չէ՞ որ նրանք սովոր են…
Եվ Հայ բուրժուաներից շատերը կարևոր համարեցին բոյկոտի ենթարկելու «մայիսյան երեկույթը», որպեսզի իրանց «ազգասիրական զգացումներին» բավարարություն տան, երբ ուսանողները նկատեցին նրանց, որ սոված մարդկանց հաց հայթայթելը չի վիրավորում և չի կարող վիրավորել ոչ ոքի հիշատակը…
Ավելի խելացի չէ՞ր վարվի արդյոք հայ հասարակությունը, եթե առաջարկեր ուսանողությանը այն գումարը, որ պետք է ստացվեր երեկույթից և պայման դներ երեկույթ չսարքել, կամ գոնե հանուն «սիրեցյալ Հայրիկի» մի գումարով ապահովեր չքավոր ուսանողներին… Բայց այստեղ արդեն գրպանի խնդիր է ծագում, իսկ այդպիսի դեպքերում լավ է լռել, որպեսզի չհիշենք մի քանի զզվելի դեպքեր, որոնց հերոսը հանդիսացան այլևայլ պատվավոր ազգայիններ։
Ի դեպ «երեկույթի» մասին։
Այս տարի «Հայկական երեկույթը» ավելի հաջող անցավ, քան շատ և շատ ուրիշ տարիներ։ Մելիքյանի պատրաստած խումբը շատ հաջող կերպով երգեց մի քանի հայկական երգեր, ինչպես «Գարուն ա»֊ն (Կոմիտասի) «Ջան֊գյուլում»-ը և այլն։ Սակայն պետք է նկատել, որ ժամանակ է վերջ տալ շաբլոնացած «Զեյթունցիներ»-ը և ուրիշ երգերի, որ ամեն տարի կրկնվում են։ Գեղարվեստական թատրոնի հայտնի դերասանուհի Սավիցկայան կարդաց ՀովՀ. Հովհաննիսյանի մի բանաստեղծությունը՝ Բայլմոնտի թարգմանությամբ և Ռ․ Պատկանյանի «Հիմի՞ էլ լռենք»-ը՝ Յու. Վեսելովսկու թարգմանությամբ։ Երգեցին և նվագեցին դերասաններ Ալչևսկի, Կամիոնսկի, Վլասով, տիկին Տերյան֊Ղորղանյան, տիկին Բրուն և այլք․ նվագեց պրոֆեսոր Կենեման։
Երեկույթն ընդհանրապես լավ էր կազմակերպված, և եթե մուտքը սպասածից պակաս է հաշվվում (մոտ 2000 ռ.), դա պետք է վերագրել հայ «ազգայինների» կաթողիկոսասիրական զգացմունքներին, որ ստիպել էին բոյկոտի ենթարկել երեկույթը։
Անցյալ կիրակի հոգեհանգիստ կատարվեց Պերճ Պռոշյանի համար։ Կիկնվեց այն ներկայացումը, որ կարելի էր վերնագրել — «Միշտ կրկնվող տեսարաններ հայ կյանքից» կամ perpetuum mobile։
Իրավ որ, ոչ մի ներկայացում այնպիսի մեծ հաջողություն չէ գտել հայ հասարակության լայն խավերում, ինչպես «Հայ գործիչների թաղման ու հոգեհանգիստների արձագանքը գավառներում» կոմեդիան, կամ եթե կուզեք, տրագի֊կոմեդիան։ 2. «ՊԱՅՄԱՆԱԿԱՆ» ԹԱՏՐՈՆ
(Վս. Մեյրհորդի ռեֆերատի առիթով)
Դեկտեմբերի 11-ին, Վս. Մեյերհոլդը մի ռեֆերատ կարդաց գեղ-գրակ.» կրուժոկում՝ թատրոնի մասին։
Վերջին տարիներում ռուսական թատրոնի կյանքում մի ուշագրավ կենդանություն է տիրում։ Ավելի քան երբևիցե սկսեցին գրել, խոսել և վիճել բեմի մասին։
Բելինսկու օրերից ի վեր գրեթե երբեք այնպիսի բուռն տենդ չէր նկատվում բեմական արվեստի կյանքում, ինչպես վերջին մի քանի տարիներում։
Որոնվում են «նոր» ուղիներ։ «Գեղարվեստական թատրոնը», որ մի քանի տարի է, ինչ սիրողների խմբից հասարակության լայն խավերին մատչելի է դարձել — մի ահագին դարաշրջան է ստեղծել բեմական կյանքում։
Սակայն այժմ այդ թատրոնն ևս չէ գոհացնում և առաջարկվում է նոր ուղի։ Նոր ձևեր ու պրինցիպներ են դրվում թատրոնով հետաքրքրվողների առջև։ Այս վերջին երկու տարվա ընթացքում, թեև «նոր» ուղղությունն ունի 4—5 տարվա պատմություն, ավելի կտրուկ կերպով այդ հարցը դրեց Վս. Մեյրհոլդը՝ իր համախոհների հետ, որ վերջին երկու տարվա ընթացքում աշխատում էր Կոմիսարժևսկայի թատրոնում (Պետերբուրգ)։ Նա «պայմանական թատրոնի» կողմնակից է, ինչպես ինքը նկատեց իր ռեֆերատում, ինչպես նաև հայտնի էր նրա վերջին տարիների աշխատությունից։
Ռեֆերենտը ընդհանուր գծերով ուրվագծեց «նոր թատրոնական պրինցիպների» ծագումը և զարգացումը և հետո անցավ ներկա թատրոնի քննադատությանը, զուգահեռաբար պարզելով այն պրինցիպները, որոնց հիման վրա պետք է կառուցվի ապագա թատրոնը: Մեյերհոլդը նկատում է, որ թատերական նոր ձևերի որոնումները իրանց արտահայտությունը, իրանց սկզբնական հաստատումը գտել են ընտանեկան, ինտիմ «Ստուդիա» թատրոնում, ուր սկսել են աշխատել ներկա «Գեղարվեստական թատրոնի» գլխավոր ուժերը:
«Ստուդիա» թատրոնի գործունեությունը ջերմ ողջունել է իր ժամանակին հայտնի բանաստեղծ ու տաղանդավոր արվեստագետ Վալերի Բրյուսովը, որը իդեական եռանդուն աջակցություն էր ցույց տալիս այն ժամանակ դեռ անհայտ, իսկ այժմ գրեթե համաշխարհային հռչակ վայելող դերասաններին։ Սակայն, նկատում է ռեֆերենտը, «Գեղարվեստական թատրոնը» ապագայում երկու կերպարանք ստացավ, երկու տարբեր ուղղություն ընդունեց, որոնցից ոչ մեկի մեջ չկարողացավ վերջնականապես հետևողական լինել կամ ավելի շուտ թեմական սիմվոլիզմը զոհաբերեց նատուրալիզմին:
Այդ թատրոնում զուգահեռաբար ներկայացվում էին Լև Տոլստոյի, Ալ. Տոլստոյի, Շեքսպիրի դրամատիկական գրվածքները և Չեխովի, Մետերլինգի ու Համսունի գործերը։
«Գեղարվեստական թատրոնը» տարվեց նատուրալիզմով և անընդունակ հանդիսացավ ձևակերպելու Չեխովի, Մետերլինգի և Համսունի, մանավանդ վերջինների նրբությունները։
Մեյերհոլդը նովատորի կրքոտությամբ հարձակվում է «Գեղարվեստական թատրոնի» նատուրալիզմի վրա, պատկերազարդելով իր խոսքերը սրամիտ համեմատություններով ու նկատումներով։
Սակայն որոնք են այն հիմնական պրինցիպները, որոնցով պետք է տարբերվի նոր բեմը հնից:
Այդ հարցին Մեյհոլդը պատասխանում է այսպես։
Թատրոնը պետք է լինի «պայմանական»։
Բեմը, պետք է լինի «անշարժ», ինչպես նկատում է Մորիս Մետերլինգը։
Ոչ մի որոշակի գիծ, աչք ծակող ժեստ, հիստերիկական լաց, բարձրաձայն ճիչ։
Էպիկական հանգստություն։ «Խոսքերը պետք է արտասանվեն անհույզ, որպես ջրի կաթիլներն են ընկնում անհատակ անդունդի խորքը»:
Պետք է հանդիսականին ստիպել երևակայելու, — այդպիսով մի կենդանի կապ հաստատելով հանդիսականի և դերակատարի մքիջև:
Ստատուար պլաստիկան պետք է փոխարինե ներկա բեմական ձևերը։
Ժեստը պետք է արտահայտե այն, ինչ խոսքերը չեն արտահայտում։
Ահավասիկ այն գլխավոր պրինցիպները, որոնց վրա ուզում է Մեյերհոլդը կառուցել նոր թատրոնը:
Ռեֆերենտը հիշեց մի խոսակցություն, որ տեղի է ունեցել Անտ. Չեխովի և «Գեղարվեստական թատրոնի» դերասաններից մեկի միջև։
Երբ դերասանները աշխատում էին որքան կարելի է մոտիկ լինել իրականությանը, վերոհիշյալ հեղինակի պիեսներից մեկը դնելիս՝ Չեխովը նկատում է, որ հարկավոր չէ չափազանց ռեալություն: Հարկավոր չեն այդպիսի մանրամասներ — նկատում է Չեխովը:
— Բայց չէ՞ որ դա իրական է:
— Ես հիշում եմ Կրամսկոյի մի նկարը, նկատում է Չեխովը, հիանալի կերպով նկարված են այնտեղ դեմքերը. երևակայեցեք, որ մեկը այդ դեմքերից մեկի քիթը կտրեր ու տեղը մի իսկական քիթ անցկացներ, չէ՞ որ դա ավելի իրական քիթ կլիներ, քան նկաովածը, բայց արդյոք գեղեցի՞կ կլիներ:
Կան պիեսներ, ուր չպետք է ցայտուն, որոշակի, աչքի ընկնող լինեն առանձին տիպերը, ուր հեղինակը իր տրամադրությունըն է արտահայտում.— ահա այդպիսի պիեսների թվին են պատկանում հենց Չեխովի գործերը, նկատում է ռեֆերենտը։
Պետք է թատրոնը մինիմում պարզության հասցնել, ազատել նրան դեկորացիաների բեռից, այնպես որ դերասանը կարողանա դուրս գալ հրապարակ և խաղալ իր դերը։ Ռեֆերենտին հակաճառեցին մի քանի հոգի, բայց որոշակի կերպով և բավականին հաջող խոսեց Յաբլոնովսկին։
Նա նկատեց, որ նախ և առաջ «պայմանական թատրոն» խոսքը անհաջող են գործածում բեմական իմպրեսիոնիզմի (տպավորականության) կողմնակիցները, որովհետև թատրոնը իր էությամբ մի պայմանական բան է, ուստի ասել «պայմանական թատրոն», միևնույն է թե ասել «ջրի ջուր»։ Դա բնորոշում չէ։ Մեյերհոլդը կոչում է դեպի հունական ամֆիթեատրը — սակայն դա չէ կարող իրականանալ և անիրագործելի է, քանի որ մենք չենք կարող հրաժարվել դարերով կուտակված կուլտուրական բարիքներից, որ այնպիսի դժվարությունով են ձեռք բերվել։ Դեկորացիաներից հրաժարվել անկարելի է, որովհետև այն ժամանակ անհնարին կլիներ ներկայացնել զօր օրինակ թեկուզ Տիրիկովի կամ մի այլ նույնպիսի պիես։ Մենք չենք կարող դառնալ դեպի Շեքսպիրի օրերի բեմը։ Սակայն, ընդունում է Յաբլոնովսկին, որ այնպիսի պիեսներ, ինչպես օրինակ Ալ. Բլոկի «Бала֊ганчик»-ը, պահանջում են այլ ձևեր, ներկա բեմի ձևերից տարբերվող միջոցներ իրանց արտահայտության համար:
Ռեֆերատին ներկա էին շատ հայտնի գրողներ, դերասաններ և մամուլի ներկայացուցիչներ։
Առ այժմ վերջացնում եմ նամակս, թողնելով մի այլ անդամվա իմ դիտողությունները և տպավորությունները առհասարակ արվեստի և մասնավորապես բեմական արվեստի «վերանորոգման» և «առողջացման» վերաբերյալ խնդիրների մասին: 3.ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻ ԹԱՂՈՒՄԸ
Այսօր Մոսկվայի հայ հասարակությունը հողին հանձնեց ամսիս 24֊ին հանկարծամահ եղած հայտնի բանաստեղծ֊հրապարակախոս Սմբատ Շահազիզի մարմինը։
Եկեղեցին լի էր խուռն բազմությամբ։
Դեռ մի քանի օր սրանից առաջ մի շարք ժողովներ կայացան, ուր որոշեցին շուքով թաղել հանգուցյալին, և այդ նպատակով հատկացվեց մի գումար, իսկ թաղման կազմակերպումը հանձնվեց մի մասնաժողովի։
Չնայած որ հանգուցյալն իր ծանոթներից և բարեկամներից շատերին կենդանության ժամանակ քանիցս անգամ հայտնել էր իր ցանկությունը՝ անշուք ու պարզ թաղված լինելու, այնուամենայնիվ հասարակությունը կամեցավ «իր հարգանքը մատուցանել նրան՝ ի նշան իր երախտագիտության հանգուցյալի գրական-հասարակական գործունեության համար»։
Պատարագից հետո որոշված կարգով խոսեցին։ Հոգևորականության կողմից Եմ. ք. Նազարյան, Մոսկվայի հասարակության կողմից՝ Գր. Խալաթյան, ուսանողության կողմից՝ ուսանող Եդիգարյան, Լազարյան ճեմարանի աշակերտության կողմից՝ նույն ճեմարանի աշակերտ Մխիթարյան, ապա Ալ. Ծատուրյանը կարդաց հանգուցյալի մի անտիպ բանաստեղծությունը (այդ բանաստեղծության միայն մի մասն է տպված եղել այն ժամանակվա ցենզուրական պայմանների պատճառով)։
Դագաղը վերցրին Լազարյան ճեմարանի բարձր դասարանների աշակերտները (հանգուցյալը 35 տարի այդ դպրոցում ուսուցիչ է եղել). նույն դպրոցի փոքր աշակերտները եկեղեցու բակում կենդանի ծաղիկներով էին պսակում հանգուցյալի դագաղը։ Գերեզմանատնում խոսեց հայտնի Յուրի Վեսելովսկին՝ բնորոշելով Շահազիզին որպես մարդու և բարեկամի։ Ապա խոսեցին՝ Աբելյան, ուսանող Շահխաթունյան («Վտակ»-ի ներկայացուցիչ) և ուրիշները:
Ստացված էին բազմաթիվ հեռագրեր՝ ցավակցական բովանդակությամբ։ Ի միջի այլոց՝ Լեոյից, Օրմանյան պատրիարքից, Աբամելիք-Լազրևից, Թիֆլիսի առաջնորդից, Ներսես արքեպիսկոպոսից, Թիֆլիսի Դրամատիկական ընկերությունից, Բարեգործական ընկերությունից, Կուլտուրական միության դրամատիկական սեկցիայից, Հաշտարխանի, Արմավիրի, Աշտարակի, Հին ու Նոր Նախիջևանների հասարակություններից և այլն (ցավակցական հեռագրերի թիվը հարյուրից ավելի էր):
Մոսկվայի հայ հասարակության կողմից դագաղին դրած էր մի արծաթյա պսակ, Հաշտարխանի հասարակության կողմից՝ կենդանի ծաղիկներից մի պսակ, կային պսակներ Լազարյան ճեմարանի, հայ ուսանողների կողմից և այլն։
Թաղմանը ներկա էին պրոֆ. Ալեքսեյ Վեսելովսկի, Յուրի Վեսելովսկի, պրոֆ. Կիզեվետեր (II Դումայի անդամ), Լազարյան ճեմարանի ռուս ուսուցիչներից մի քանիսը, 2-րդ և 3֊րդ Պետ. Դումայի անդամ՝ Մ. Աճեմյան, պրոֆ. Միլլեր և ուրիշները:
Թաղմանը հանգուցյալի ազգականներից ներկա էր Երվանդ Շահազիգյանը (Նախիջևանի թեմական դպրոցի տեսուչ), որը շնորհակալություն հայտնեց հասարակությանը իր հռչակավոր ազգականին մատուցած հարգանքի համար։
Չնայած թաղման հանդիսավորությանը, զգալի էր, որ հողին է հանձնված մի մարդ, որ վաղուց մեռած է եղել թե՝ գրականության, թե հասարակական կյանքի համար։
Ես հիշում եմ այդ մարդուն հանդարտ շրջելիս մտախոհ ու տրտում ։
Այո՛, նա սիրում էր սրախոսել, բայց նրա դեմքին ընկել էր մահվան ստվերը, ինչպես նրա կյանքի վրա առաջ ընթացող հասարակական կյանքը նետել էր մի կիսամոռացության ստվեր:
Դա ավելի շուտ հիշողությունների վերաթաղումն էր։
Չկար խորին զգացումի արտահայտություն, այլ միայն պաշտոնական մի տխուր պարտականություն։
Տխո՜ւր թաղումն էր դա կյանքից կտրված մի մարդու, հեռավոր անցյալում փայլատակած ու գունատված մի աստղի: 4. ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԻ ԹԱՂՈՒՄԸ
Համեստ ու անշուք էր Լև Տոլստոյի թաղումը։
Այդ թաղումը կատարվեց այնքան արագ, որ շատ շատերը ոչ մի հնարավորություն չունեցան գնալու Յասնայա Պոլյանա։ Նույնիսկ ներկայացուցիչները հնարավորություն չունեցան գնալու թաղման։ Այսօր Յասնայա Պոլյանայից վերադառնալիս ես հանդիպեցի Տուլայում Պետերբուրգից եկած ներկայացուցիչներին, որոնք չգիտեն, որ արդեն Մեծ Ծերուկը հանձնված է հողին։ Մոսկվայի ներկայացուցիչների մեծ մասը նույնպես չկարողացավ գնալ, որովհետև չնայած որ հաղորդակցության կառավարիչը խոստացել էր յոթը բացառիկ գնացք տալ Յասնայա Պոլյանա գնացողներին — տվեցին միայն 2—3 գնացք։
Երբ հասանք «Զասեկա» (Յասնայա Պոլյանայից 4 վերստ հեռավորության վրա գտնվող կայարանը), այնտեղ արդեն սպասում էր բազմամարդ ամբոխ։
Մեզանից հետո էլ եկան մի քանի խումբ, և այդպիսով հավաքվեցին 5—6 հազար (մոտավորապես) մարդ, որ դիմավորեց Լև Տոլստոյին բերող շոգեկառքը։
Առավոտը նոր էր բացվել, երբ եկավ այն գնացքը, որի մեջ տեղավորվել էր Տոլստոյի ընտանիքը և նրա դիակը։
Դիմավորողների առաջին կարգում կանգնած էին Յասնայա Պոլյանայի գյուղացիները իրենց անշուք պսակով և մի կտավի ցուցագրով՝ հետևյալ բովանդակությամբ. «Лев Николаевич Память крестьян Ясной Поляны»:
Կային և ուրիշ պսակներ թվով մոտ 50 — զանազան կողմերից, սակայն երևի մեծ մասը դարձյալ չէր հասել ժամանակին:
[1] Ժամը 8֊ին տխուր պրոցեսիան ուղևորվեց Տոլստոյի գյուղը — Յասնայա Պոլյանա։
Ճանապարհին շարունակ երգում էին «Вечная памяать».
Հոգևորականություն չկար։ Չկար և ոչ մի հոգևորական։
Բազմության մեծագույն մասը կազմում էին ուսանողները և ուսանողուհիները։
Հասարակական գործիչներից և ռուս գրողներից կային միայն մի քանի հոգի — դրանց թվում Վալերի Բրյուսով, Գրիգոր Պետրով (նախկին քահանա) և ուրիշ մի քանիսը։ Յասնայա Պոլյանայում դագաղը դրին սենյակներից մեկում և թույլ տվին հասարակության վերջին անգամ գլուխ խոնարհելու մեծ մարդու դիակի առաջ։ Դա մի քանի ժամ տևեց։ Ապա նույն կարգով «Вечная память» երգելով տարան դագաղը դեպի գերեզման, որ գտնվում է նույն կալվածքում բլրակի վրա՝ կաղնիներով շրջապատված, այն տեղում, որ ինքը Լև Տոլստոյը ընտրել է իր գերեզմանի համար։ Աշխարհից հեռու, խաղաղ ու գեղեցիկ մի անտառակի մեջ։
Ոչ մի ճառ չարտասանվեց։
Միայն երբ դագաղը իջեցրին գերեզման, մեկը բարձր ասաց .
Великий Лев умер!
Ապա ամբոխը ծունկ չոքեց և երգեց «Вечная память».
Նորից ծունկ չոքեցին և նորից— մի քանի անգամ։
Ծանր էր և սրտաճմլիկ այդ տեսարանը։
Շատերը լալիս էին, ինչպես և կայարանում, դիակին դիմավորելիս և ճանապարհին... 5. ՅԱՍՆԱՅԱ ՊՈԼՅԱՆԱՅՈԻՄ
Երբ ես գնում էի Յասնայա Պոլյանա, Տոլստոյի թաղմանը ներկա գտնվելու, խորապես զգում էի, որ այդ մի սրբազան պարտականություն է, և այդ ուխտագնացությունը լցնում էր իմ հոգին մի արտասովոր հուզմունքով։ Իմ ուղեկիցներից մի քանիսի դեմքը վկայում էր, որ նոքա ևս զգում են, թե ինչքան մեծ պատմական իրողության հանդիսատես պիտի լինեն նոքա։
Մենք գնում էինք Լև Տոլստոյին թաղելո՜ւ։
Կայարանի շենքը լցված էր անհաշիվ բազմությամբ, որը քանի գնում ավելանում էր և տեղ չգտնելով ներսը, կանգնած էր դուրսը։
Տոմսակ ստանալ կարողանում էին միայն նոքա, որոնք առավոտվանից պատրաստություններ էին տեսել— գլխավորապես դելեգատները և թղթակիցները։ Ուսանողներից և ուսանողուհիներից միայն 2000 հոգի կամ մի քիչ ավելի կարողացան տոմսակ ստանալ, որովհետև նոքա ևս առաջուց պայմանավորվել էին երկաթուղային վարչության հետ։ Վերջինս խոստացել էր 10 բացառիկ գնացք բաց թողնել դեպի թաղման վայրը, սակայն, ինչպես հետո պարզվեց, թողել էր միայն 3—4 գնացք, ապա հաղորդակցության մինիստրի հրամանի հիման վրա հրամայվել էր իր խոստումը կատարել։ Այդպիսով Յասնայա Պոլյանա գնալ ցանկացողների կեսից ավելի մասը մնաց Մոսկվայում։
Ցուրտ ձմռան գիշեր է։ Պատուհանների տակ սրտաճմլիկ աղմուկով հեկեկում է քամին։ Կուչ ենք եկել վագոնում և բոլորս զգում ենք րոպեի խորհրդավորությունը։ Լև Տոլստոյի թաղո՜ւմը...
Գիշերվա ժամը 3-ին մեր գնացքը կանգնեց «Ջասեկա» փոքրիկ կայարանի առջև։ Այնտեղ արդեն հավաքված էր բավական մեծ բազմություն։ Իջնում ենք և խառնվում այդ բազմությանը։ Սպասում ենք։
Գալիս են նորանոր գնացքներ՝ բերելով Մոսկվայից և մոտակա քաղաքներից։
Ցուրտ ձմռան լուսաբաց է։
Բոլորը սպասում են այն գնացքին, որ պիտի բերե մեծ մարդու թանկագին դիակը։
Ժամը 7½-ին երևաց գնացքը և հանդարտ մոտեցավ կայարանին:
Բոլոր գլուխները բացվեցին, և երբ կանգ առավ գնացքը։
Հնչեց՝ Вечная память!
Պլատֆորմի վրա հավաքվել էին դելեգատները, որոնց մեջ առաջին տեղը տվին Յասնայա Պոլյանայի գյուղացիներին։
Դագաղը վերցրին Տոլստոյի որդիք և մի քանի մոտիկ մարդիկ։ Ներքևում շղթա էին կազմել ուսանողներն ու ուսանողուհիները:
Տխուր պրոցեսիան ճանապարհվեց դեպի Յասնայա Պոլյանա։ Առջևից մի քանի սայլի վրա դարսած տանում էին պսակները, որոնց թիվը մեծ չէր։
Ժամը 11-ին հասանք Յասնայա Պոլյանա։
Մեծ Ծերունուն վերջին հրաժեշտը տալուց հետո բազմությունը տարավ նրան դեպի գերեզման, որ գտնվում է նույն կալվածքում, ձորափին, կաղնիներով շրջապատված բլուրի վրա։
Այնտեղ թաղեցին Լև Տոլստոյին։
Լև Տոլստոյին վերջին հանգստատեղը ուղեկցելու եկել էր մոտ 5 — 6 հազար մարդ ընդամենը։
Ինձ և շատ շատերին ինձ հետ զարմացրեց այդ հանգամանքը։
Ես հիշեցի շատ և շատ թաղումներ — նոքա բոլորը հանդիսավոր էին, քան Տոլստոյինը։ Այդ թաղման հանդիսում չգտա ես այն սգային մեծ հանդիսավորությունը, որ պետք էր սպասել։
Ճիշտ է, քաղաքներում եղել են ցույցեր այդ առթիվ, ուղարկվել են հազարավոր ցավակցական հեռագրեր հանգուցյալի ընտանիքին, հարց է հարուցվել հավերժացնելու Տոլստոյի հիշատակը, սակայն ինձ թվում է, որ այդ ամենը թեև վկայում է ռուս հասարակության զգացմունքների մասին, բայց թաղումը՝ այդ չհաջողված, կիսատ, նույնիսկ մի տեսակ սառը թաղումը, չի արդարացնում։
Հուղարկավորների բազմությունը քիչ էր, հանդեսը համեստ,բայց ոչ պարզ։
Այդ ամենը չափից դուրս սովորական էր — այդպես կթաղեին ամեն մի քիչ թե շատ հայտնի գրողի, արտիստի, հասարակական գործչի։ Այդ ամենը չափից դուրս սովորական էր — մինչդեռ Տոլստոյը նախ և առաջ և միշտ արտասովոր է, անհամեմատելի։
Ես ոչինչ չէի ասի, եթե թաղումը բոլորովին պարզ և անշուք լիներ — այնպես, ինչպես լինում է ամեն մի սովորական, հասարակ գյուղացու թաղում, սակայն այդպես չէր։
Իհարկե, թաղման հանդիսավորությունը և մեծությունը հարկավոր չէր Լև Տոլստոյին։ Դա մեզ էր հարկավոր, նախ և առաջ և միայն մեզ, որպեսզի մի րոպե ևս դարձյալ հեռանայինք առօրեականից— զգայինք նորից և նորից, թե ո՜րպիսի ողբերգական և խորհրդավոր րոպե ենք ապրում — որպեսզի դրոշմվեր մեր հոգում այն, որ միացնում է մեզ ամենքիս, այն, որ քարոզում էր Լև Տոլստոյը։ Որպեսզի հեռանայինք մեր հոգսերից և առօրեականից, որպեսզի տեսնեինք, որ մենք ընդունակ ենք մեր ուսուցչին հարգելու համար մոռանալ ամեն ինչ — միանալու նրա անվամբ և ապրել նրա ոգու, նրա մտքերի, նրա մեծության լույսի մեջ։ Ապրեինք ուրիշ, բարձր զգացմունքների և մաքուր խոհերի աշխարհում։
Սակայն այդպես չէր։
Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդեռ պետք է մասնակցեր ամբողջ աշխարհը։
Հանդեսը ավելի քան սովորական էր, նման մյուս այդ տեսակ հանդեսներին, մինչդեռ Տոլստոյը միակն է և նմանը չունի։
Թաղման հանդեսին ներկա եղող գյուղացիների մեջ ես առանձին հուզմունք չնկատեցի։ Նրանք եկել էին թաղելու Տոլստոյին ո՛չ իբրև մի մարգարեի, այլ իբր իրենց ծեր «աղային», «բարի կալվածատիրոջը»։ Մինչդեռ Տոլստոյը ամենից քիչ այդ րոպեին աղա կամ կալվածատեր կարող էր համարվել։ Գյուղացիների թիվը շատ քիչ էր և դրանք մեծ մասամբ Յասնայա Պոլյանայից էին— Տոլստոյների կալվածքից։
Այդպես Մարգարեին դարձրել էին սովորական կալվածատեր։
Արդյոք Տոլստոյի՞ն ենք թաղում մենք։ Մի՞թե կարելի է այդպես թաղել Լև Տոլստոյին։
Ռուս գրողների, հասարակական գործիչների և գիտնականների մեծ մասը, ճնշող մեծամասնությունը բացակայում էր։ Մի երկու֊երեք հոգի միայն եկել էին հարգելու մեծ գրողին:
Տոլստոյի ընտանիքը ևս կարծես ուզում էր այնպիսի կերպարանք տալ թաղմանը, իբր թաղում են իրանց և Նիկոլայևիչին, իրենց հորը և ոչ այն և Տոլստոյին, որը ամբողջ աշխարհին, բոլոր մարդկությանն է պատկանում:
Ես տեսա նրա տանջված դեմքը։ Այդ դեմքը այնքա՜ն փոխված էր։ Այնքան նման չէր այն լուսանկարներին, որ մենք տեսնում ենք միշտ։ Դա մարտիրոսի, սրբի դեմք էր։ Նա լի էր լուսեղեն խաղաղությունով և պայծառ հանգստությամբ։ Նրա վրա տխուր մտածությունները և խորը տանջանքը գրել էին իրենց կնիքը, սակայն այդ կնիքը չէր խավարեցրել այդ դեմքի վսեմ պայծառությունը։
Ես չեմ կարողանում հավատալ, որ չկա Լև Տոլստոյը՝ մեր սիրտը մխիթարող, մեր խիղճը արթնացնող, մեր չնչին վատությունը վեհանձնաբար և սրտագին ներելու և արդարացնելու զորությունն ունեցող միակ մարդը։
Կարելի է չհամաձայնել և Տոլստոյի այս կամ այն կարծիքին, սակայն նրա իդեալը՝ մեր բոլորիս իդեալը պետք է լինի, որովհետև նա անժխտելի է և հավիտենական։
Մենք ամենքս կրկնություններ ենք— Տոլստոյը անկրկնելի՛ է։ Այն, ինչ մեզ համար մահ է— Տոլստոյի համար մի ուրիշ, նոր, ավելի լուսավոր և իմաստալից կյանք է։
Եվ ահա այդ կյանքը, այդ նոր կյանքն է սկսվում Տոլստոյի համար: Թաղման հանդեսի ընթացքում, մի րոպե, երբ մենք ամենքս էլ խորապես զգացինք, թե ո՛ւմ ենք հանձնում հողին, զգացինք այդ րոպեի վեհությունը. դա այն րոպեն էր, երբ դագաղը գերեզման են իջեցնում։ Հանկարծ մեռելային լռություն։
Ոչ մի խոսք, ոչ մի շշուկ:
Բnլորը ծունկ չոքեցին Մեծ Ծերունու գերեզմանի առաջ սառը գետնի վրա և կարծես թե այդ սասանելի լռության մեջ մի անտեսանելի մեծ խորհուրդ կատարվեց... Երեք անգամ ծունկ չոքեց ամբոխը և երգեց «Вечная память...».
Ապա հող լցրին գերեզմանի մեջ, թումբ բարձրացավ, որի վրա դարսեցին պսակները, և ամբոխը հեռացավ։
Այժմ ոչ մի գերեզման և ոչ մի կապանք չի շղթայում նրա մեծ հոգին — այժմ նա ազատ է վերջապես...
Փա՜ռք և երկրպագությո՛ւն նրա լուսեղեն անվա՜ն... 6.«ԱՆՈՒՆԸ ԿԱ. ԱՄԱՆՈՒՄԸ ՉԿԱ»
(Թռուցիկ նկատողություններ)
Դեռ անցյալ աշնան սկզբներին Էր, կարդացի լրագրներում, որ Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերության վարչությունը մերժել է տպագրելու բոլոր ուղարկված թարգմանությունները, որովհետև դրանք պատահական բնույթ են կրում, աննշան հեղինակների գործեր են, կամ աննշան ու անպետք գործեր։
Չեմ հիշում բառացի այդ լուրը, բայց ընդհանուր իմաստը սա էր:
Այդ հայտարարությունը ինձ, հիշում եմ, զարմացրեց, որովհետև ես Հրատարակչական Ընկերությունը մի կանոնավոր հիմնարկություն էի համարում և համոզված էի, որ նա ունի մի որոշ գործելակերպ, մի հիմնական գաղափար, որը ղեկավարում է նրա գործունեությունը, մի կոնկրետ ծրագիր գոնե իր մոտակա գործունեության համար։
Մի՞թե մի Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերություն բարձրակոչ անունը կրող հաստատություն սպասում է, որ պատահական մարդիկ ուղարկեն իրենց ընտրած և թարգմանած գրվածքները, որպեսզի հրատարակե կամ մերժե։ Մի՞թե ինքը այդ հաստատության վարչությունը ընտրվելուց հետո իսկույն չի որոշում իր անելիքը բոլոր մանրամասնություններով, չի գծագրում մի որոշ նպատակ, որին ձգտելու է իր գործունեության ընթացքում։
Վերը հիշված հայտարարությունից հետո լրագրության մեջ հարց բարձրացավ Հրատարակչական Ընկերության անգործունեության մասին: Ընկերության դատապարտողներին դուրս եկավ ամաչացնելու ընկերության վարչության պ. նախագահը, որի մի շարք հոդվածների հիմնական միտքը այն էր, թե փող չկա մեջտեղ, փող չունենք, փող տվեք, և մենք ամեն ինչ կանենք։ Ո՞ւմից էր պահանջում այդ փողը պ. նախագահը։ Իհարկե հայ «անգիտակից» և «ապերախտ» հասարակությունից, որի գլխին են կոտրում ամեն կուժ ու կուլա։ Բայց հարց է ծագում—ինչո՞ւ պետք է հայ «անտարբեր» ու «անխելք» հասարակությունը փող տար այդ մարդկանց, ինչո՞ւ պետք է անդամագրվեր մի ընկերության, որի գործունեությունը ոչ մի առիթ չէր տվել իրեն համակրելու (խոսքս ներկայի մասին է), որն ըստ երևույթին ինքն էլ չգիտե ինչ է անում և ինչ է անելու։ Իսկ որ այդ վերջին պնդումս ճշմարիտ է, ինձ թվում է, կատարելապես ապացուցանում են հետագա լրագրական տեղեկությունները այդ ընկերության գործունեության մասին։
Հայտարարվեց ի գիտություն բոլոր հայերի, որ Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերությունը որոշել է հրատարակել Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը» և Շոթա Ռուսթավելիի «Ընձի մորթը»։
Քիչ անց հայտարարվեց, որ «Ընձի մորթը» հանձնվում է թարգմանելու Հովհաննես Թումանյանին։
Ապա հայտարարվեց, որ «Իլիականը» և «Ոդիսականը» չեն հրատարակվի, որովհետև դոքա Պոլսում արդեն տպագրվում են աշխարհաբար լեզվով։ Հիմա հարց է ծագում. թարգմանո՞ւմ է արդյոք ՀոՎհ. Թումանյանը «Ընձի մորթը»...
Բայց առաջ գնանք։
Դարձյալ լրագրներում գրվեց, որ Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերությունը որոշել է այժմ հրատարակել հետևյալ գրվածքները հայերեն լեզվով։
1 Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը և լավագույն երկերի ժողովածուն երկու հատորով:
2. Դոստոևսկու «Հանցանք և պատիժ»-ը։
3. Գարչինի «Գեղարվեստագետը», «Կարմիր ծաղիկը», «Սպան ու ծառան» և այլն։
Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ Լև Տոլստոյի գրվածքներից «Воина И Мир»-ն է արժանացել Հրատարակչական Ընկերության վարչության ուշա՛դրությանը։
Հետաքրքիր է նաև իմանալ այդ ինչպե՞ս պետք է կարողանան այդ պարոնները Տոլստոյի «լավագույն» գրվածքները ամփոփել երկու հատորում: Արդյոք «Анна Каренина»-ն «լավագո՞ւյն» է, թե ոչ։ Եթե այո՛, այդ դեպքում չեմ կարծում, որ հաջողվի Հրատարակչական Ընկերությանը Տոլստոյի «լավագույն» գրվածները ամփոփել երկու հատորում, քանի որ միայն «Анна Каренина»-ն բռնում է մոտ հազար երես։ Կամ գուցե Տոլստոյի այդ գրվածքը Հրատարակչական Ընկերության դատաստանի առջև «լավագույնների» տիտղոսին չի արժանացել։ Այդ դեպքում հետաքրքիր է իմանալ խիստ դատավորների պատճառաբանությունը, քանի որ ամբողջ մարդկությունը մոլորված է և «Анна Каренина»-ն մի անմահ գեղարվեստական գործ է համարում, Տոլստոյի, և ոչ միայն Տոլստոյի, այլ ամբողջ համաշխարհային գրականության «լավագույն» գործերից մեկն է համարում…
Հետո։ Ինչո՞ւ Դոստոևսկու «Հանցանք և պատիժ»-ն է միայն արժանացել Հրատարակչական Ընկերության բարձր ուշադրությանը։
Ինչո՞ւ Գարշինը և ոչ Չեխովը, Ուսպենսկին, Կորոլենկոն, Գոգոլը, Լերմոնտովը և այլն:
Արդյոք միտք ունի՞ այդ տեսակ գործունեությունը և արդյոք կարո՞ղ է նա համակրություն և խրախուսանք վայելել խելքը գլխին ինտելիգենտի կողմից։
Ինձ թվում է, որ ոչ։
Եթե մի Կիրակոս, մի Մարկոս վերցնի և հրատարակի «Война и мир»-ը կամ մի այլ այդ տեսակ գրվածք առանց կապելու այդ որոշ ծրագրի հետ, մենք ոչինչ չենք ասի նրան, գուցե և շնորհակալ լինենք։ Բայց Հրատարակչական Ընկերությանը մենք այլ պահանջներ ենք դնում։ Չէ՞ որ այդ ընկերությունը մեզնից պահանջներ է անում, ուրեմն մենք էլ իրավունք ունենք նրանից պահանջներ անելու։ Այդ ընկերությունը պահանջում է, որ ամբողջ հայ ազգը անդամագրվի և փող տա իրան։ Բայց ո՞ր արժանիքի, ո՞ր խելացի և մտածված գործի կամ գոնե ծրագրի համար։
Խոսքս, իհարկե, հաստատված կանոնադրության մասին չէ, այլ կոնկրետ ծրագրի, քանի որ կանոնադրության մեջ հիշված է ընկերության լոկ ընդհանուր նպատակը, իսկ այս դեպքում մեզ հետաքրքրում է որոշ, ժամանակավոր ծրագիրը, կոնկրետ մանրամասն գործունեության նախագիծը։
Արդյոք ի՞նչ հիմնական գաղափարով է ղեկավարվում Հրատարակչական Ընկերության վարչությունը, արդյոք ունի՞ նա այդպիսի մի ղեկավարող սկզբունք։
Ինձ թվում է, որ ոչ։ Այդ են ապացուցում ընկերության վարչության «որոշումները», որ, իհարկե, միայն որոշումներ էլ կմնան, ոչ ավել։
Հիրավի, մի պահ մտածենք։
Լև Տոլստոյն այնպիսի մի հեղինակ է, որի գրվածների եթե ոչ լիակատար ժողովածուն, ապա գոնե ժողովածուն, ըստ կարելվույն լիակատար ժողովածուն պետք է ունենա ամեն մի ժողովուրդ, եթե նա կուլտուրական կոչվելու հավակնություն ունի։ Ուրեմն, եթե մենք համարում ենք քիչ թե շատ կուլտուրական մեզ, անհրաժեշտ է մտածել այդ բանի մասին։
Այսինքն Հրատարակչական Ընկերության հրատարակությունից հետո էլ այդ հոգսը մնում է մեր ուսերին։ Մենք պետք է ունենանք Լև Տոլստոյի գրվածների ժողովածուն հայերեն, դա անհրաժեշտություն է։
Եվ լավ է մի հեղինակի գործերը հրատարակել և մի մնայուն բան մտցնել մեր կուլտուրայի գանձարանը, քան ամեն հեղինակի ետևից ընկնել և ոչ մեկին չտալ մեզ քիչ թե շատ տանելի հրատարակությամբ։
Իհարկե, լավ է գոնե «Война и мир»֊ը ունենալ, քան ոչինչ, բայց մենք արդեն այնքան վայրենի չենք, ոչ էլ այնքան դժբախտ։ Բացի այդ, ես հետևողականություն չեմ տեսնում Հրատարակչական Ընկերության գործունեության մեջ։
Թարգմանական գրականությունը մեզանում մեծ պատիվ չի վայելում, և դրանով զբաղվում են պատահական մարդիկ, հատ ու կտոր։
Եվ դրա համար մեր թարգմանական գրականության մեջ դուք կգտնեք Կարամզինի «Бедная Лиза»֊ն և Կուպրինի կամ Բայլմոնտի վերջին գրվածը, իսկ Դոստոևսկու հոյակապ գործերը՝ ոչ, Տոլստոյի ամենալավ գրվածները՝ ոչ, Գոնչարովի «Օբլոմով»-ը՝ ոչ, Գոգոլի «Мертвые души»-ն՝ ոչ և այլն, և այլն։
II
Արդեն այն հանգամանքը, որ մենք Ռուսաստանում ենք ապրում, որ մեր վիճակը կապված է Ռուսաստանի վիճակի հետ, պիտի ստիպեր մեզ մեծապես հետաքրքրվելու ռուս գրականությամբ, եթե նույնիսկ չլիներ այն առանձնահատուկ արժեքը, որ ունի այդ գրականությունը։
Հայ ընթերցողը պետք է ունենար իր գրադարանում հայերեն լեզվով բոլոր ռուս գրողների գրվածները` և՛ Գոգոլի, և՛ Պուշկինի, և՛ Տոլստոյի, և՛ Չեխովի — գոնե նրանց «լավագույն» գրվածների ժողովածուները, բայց, իհարկե, ոչ այնքան «խիստ» ընտրությամբ, ինչպես ժլատ ընկերությունն է արել Տոլստոյի և Դոստոևսկու գրվածներից: Իզուր են կարծում շատերը, որ այդ գրքերն ընթերցողներ չեն ունենա։ Գուցե դրանք ավելի շատ ընթերցողներ ունենան, քան հայ հեղինակների գրվածները։
Չի կարելի պահանջել հայ ընթերցողից, որ Րաֆֆիով և Պռոշյանով սնվի։ Որքան և բարձր գնահատելու լինենք մեր հեղինակներին, այնուամենայնիվ նրանք չեն կարող բավարարություն տալ ընթերցողին։ Եվ ոչ միայն մեր գրականությունը, ռուս գրականությունը չի գոհացնում ռուս ընթերցողներին, և թարգմանական գրականությունը Ռուսաստանում աճում է և առաջ է գնում հսկայական քայլերով։
Եվ ո՞վ կարող է ուրանալ թարգմանական գրականության ահագին նշանակությունն ազգային գրականության զարգացման համար։ Թեկուզ հենց Ռուսաստանում այդ ազդեցությունը շատ է մեծ և պետք է ուսանելի լինի մեզ համար։ Այդ ազդեցությանը նվիրվում են բազմաթիվ գիտական հետազոտություններ՝ այնքան անհերքելի է այն և նշանակալից։
Եվ մեր գրականության զարգացման ամենամեծ գրավականը թարգմանական գրականության զարգացումը մեզանում։
Թարգմանական գրականությունը կլայնացնե ընթերցողի աշխարհայացքը, շնորհիվ նրա աճում է ընթերցողի գրասիրությունը և հետաքրքրությունը, զարգանում է ընթերցողի ճաշակը։
Գրականագետն ավելի ուշիմ է լինում դեպի իր գործը, և հասարակությունը սովորում է տարբերել Շիրվանզադեին՝ Ատրպետից, Հովհ. Թումանյանին` Հարություն Թումանյանից, առաջինի «Սասունցի Դավիթ»-ը՝ Գր. Բալասանյանի «Սասունցի Դավիթ»-ից։
Ինչ ասել կուզի, թե որքան մեծ է թարգմանական գրականության ազդեցությունը լեզվի զարգացման համար։
Այդ գործով հիրավի որ պետք է զբաղվի մի հիմնարկություն: Նրա գործունեությունը պետք է լայն լինի և պիտի ղեկավարվի որոշ սկզբունքով ու ծրագրով:
Մինչդեռ մեր Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերության վարչությունը մեկ էլ հանկարծ, երկար լռությունից հետո, վեր է կենում և հայտարարում լրագրներում, որ որոշել է հրատարակել Զոլայի «Ժերմինալ»-ը:
Ախր ինչո՞ւ «Ժերմինալ»-ը և ոչ «Աշխատանք»-ը կամ «Փարիզ»-ը կամ մի այլ հեղինակի գրված —ասենք Հաուպտմանի մի գրվածը, կամ Վերհարնի, կամ Բայրոնի, Գյոթեի… Ինչո՞ւ, ինչո՞ւ։
Դժբախտաբար այդ ինչուները մեր գործիչները «իրանք ալ չեն գիտեր», ինչպես ասում է բանաստեղծը. բայց «բանաստեղծ» լինելը սազ չի գալիս Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերության վարչությանը, երբ նա պաշտոնական նիստ է ունենում և ուզում հասարակական մեծ գործի գլուխ անցնել։
Ընկերությունը որոշել էր հրատարակել «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը։ Բայց հրաժարվեց այդ ձեռնարկությունից, երբ լուր եկավ, որ Պոլսում հրատարակվում են դոքա։ Ենթադրենք, որ դա հիմնավոր պատճառաբանություն է։ Ենթադրենք, որ եթե Պոլսում տպագրելիս չլինեին Հոմերոսը` ընկերությունը կկարողանար հրատարակել (այսինքն մի երկու տասնյակ հազար ծախսել այդ գործի վրա, քանի որ ոչ մի թարգմանիչ, եթե նա շառլատան չէ, չնչին գնով չէր համաձայնի մի այդպիսի ահագին գործ կատարել)։ Ենթադրենք, որ Հովհաննես Թումանյանը հավատալով, որ ընկերության բյուջեն կմեծանա, այժմ նստած թարգմանում է «Ընձի մորթը», ենթադրենք, որ բանաստեղծը տոգորվում է այժմ մեծ վրացու ոգով և հայերենի է վերածում նրա ոսկե տողերը, ինքն էլ ոսկե հույսերով սնվելով։
Այս ամենը ենթադրելով իսկ մենք բնավ չենք կարող համակրել ընկերության գործելու ձևին և նրա` հասարակությանն արած պահանջներն արդարացնել։
Ինչպես հայտնի է, Գերբելը² մի ժամանակ համախմբել է իր շուրջը բոլոր գործող ռուս թարգմանիչներին և լավագույն բանաստեղծներին և տվել է ռուս հասարակայնությանը` հեղինակների լավագույն գրվածները:
Դա իրավ որ մի արժանավոր գործ է։
Այժմ ևս Ռուսաստանում կան այդ տեսակ ձեռնարկություններ, որ ամենքին հայտնի են, ով հետաքրքրվում է գրականությամբ։
Իսկ մեզանում ամեն ինչ այդ դեպքում անում են առանձին անհատները։
Անշուշտ գովելի է և գնահատելի այդ տեսակ անհատների բարի ցանկությունը և խրախուսելի նրանց գործը, սակայն դա չի կարող համարվել կարելի կատարելություն, չէ՞ որ կարելի էր և անհրաժեշտ էր ավելի կատարյալ և հաստատուն հիմքերի վրա դնել այդ գործը։
Եվ այդ անողը պիտի լինի մի հաստատություն։
Կրկնում եմ` սխալ է և անհիմն այն տարածված կարծիքը, թե թարգմանական գիրքը մեզանում ընթերցող չի ունենալ։
Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպիսի հետաքրքրությամբ կարդացվում էր գավառում Տոլստոյի «Հարություն»-ը Տ. Հովհաննիսյանի թարգմանությամբ: Մի՞թե հայտնի չէ, որ մեր ուսուցիչների, քահանաների և աշակերտների մեծ մասը «Հո՞ երթաս»-ը գիտե Լիսիցյանի թարգմանությամբ և այլն, և այլն։
Գուցե ասեն, որ գիրքը գնող չի լինի։
Դա արդեն այլ խնդիր է, այլ ցավ, թեև ինձ թվում է, որ այդ ցավին էլ որոշ չափով կարող է դարման անել Հրատարակչական Ընկերությունը, հիմնելով իր ծրագրի համաձայն գավառներում գրախանութներ, գրադարաններ և այլն։
Եվ ամենագլխավորը, չպետք է փաշայաբար նստել և հասարակությունից պահանջներ անել։
Որքան ինձ հայտնի է, Թիֆլիսում գոյություն ունեն ուրիշ ընկերություններ ևս. օրինակ` «Լույսը», «Հայուհյաց Որբախնամ Ընկերությունը», որ իր գոյությամբ և հաջողությամբ պարտական է միայն մի խումբ տիկինների եռանդուն աշխատանքին և սիրալիր վերաբերմունքին դեպի ձեռնարկած գործը։ Այդ երկու ընկերություններն անում են իրենց գործը և երբեք հրապարակ չեն գալիս այնպիսի գանգատներով և պահանջներով, ինչպես անում է Հրատարակչական Ընկերությունը։
Շատ լավ բան է հասարակական ինքնագործունեությունը, բայց հասարակական գործիչը պետք է ճանաչե իր մթնոլորտը և հասկանա` ինչ կարելի է պահանջել մի հասարակությունից, ինչ չի կարելի. դա առաջին գրավականն է նրա գործի հաջողության։ Բացի այդ, պետք է հասարակական գործիչն ինքը ցրե անտարբերությունը և մեռածությունը և եռանդ, հետաքրքրություն և սեր ստեղծե դեպի իր գործը և չսպասե, թե ահա հասարակությունը կգա և իր առատ գումարներով, գործակցությամբ և համակրությամբ կյանք կմտցնե գործում։
Եվ ամենից առաջ հարկավոր է մի ղեկավարող սկզբունք և կոնկրետ ու մտածած ծրագիր։
Իսկ ոչինչ չարած հրապարակ գալ պահանջելու, որ անդամ գրվեն, աջակցեն, կնշանակե պարտ խնդրել՝ առանց վայելելու պարտ տվողի հավատը, ավանս խնդրել՝ առանց հավատ վայելելու։
Այդ տեսակ գործը սկզբից մատնված է անհաջողության, և ես առաջինը երբեք անդամ չեմ գրվի մի այնպիսի ընկերության, որը ոչ հիմնավորված և մտածված ծրագիր ունի և ոչ ղեկավարող մի սկզբունք, որը կարծես գոյություն ունի գրասենյակ, նախագահ և վարչության անդամներ ունենալու համար։ Որը աշնան հողմատատան տերևի նման այսօր կամ վաղը պիտփ կտրվի իր անհաստատ բնից ու գլորվի դեպի հավիտենական անհայտություն: 7. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ
|
Ալեքսանդր Ծատուրյանի կյանքը մի պարզ ու սրտաշարժ հեքիաթի է նման, մի տխուր պատմության, որի հերոսը դուրս եկել կյանքի ամենախավար մի խորշից, անցել է անօրինակ զրկանքների ու տանջանքի մի երկար ճանապարհ և այսօր ներկյանում է մեր առաջ որպես մեր գրականության փշոտ ու քարո ասպարեզում նահատակվող ու նահատակված մի շարք հերոսներ ներկայացուցիչը՝ այն հերոսների, որոնց մասին կարելի է աս Բայրոնի արտահայտությամբ, որ նոքա իրենց բոլոր առաքինությունների համար միայն իրենք իրենց են պարտական, և նոց թերությունների մեծագույն մասը պետք է վերագրել կյանքի պայմաններին։
Սակայն նույնիսկ մեր գրական աշխատավորների մեջ դժվ է գտնել մի ուրիշի, որի կյանքը ավելի սրտառուչ ու տխուր էջ պարունակեր, որի կյանքը ավելի դառն ու տանջալից օրերից հյուսված լիներ, քան Ալեքսանդր Ծատուրյանինը։ Ալեքսանդր Ծատուրյանը ծնվել է 1865 թվականին։ Նրա հայրը ձկնավաճառությա էր պարապում, ոչ թե սեփական առևտուր ուներ, այլ ծառայո էր այն ժամանակ Զաքաթալայում հայտնի հարուստ Սափարյա ձկի առևտրական գործում։ Հայտնի չէ ինչ պատճառով մի օր նրա պաշտոնից զրկում է աղան, և քիչ անց մեր բանաստեղծի հայր վախճանվում է՝ թողնելով իր այրիացած կնոջը իբր ժառանգությո երեք տարեկան Սանդրոյին, այսինքն՝ Ալեքսանդրին և յոթը կ պեկ փող։ Այն ժամանակներում էլ այդ գումարով չէր կարելի պարել, ուստի Ծատուրյանի մայրը սկսեց ինքը աշխատել իր և միակ որդու գլուխը պահելու համար։ Լվացք էր անում զանազ տներում, կար էր անում, աղախնություն էր անում և մի կել պահում էր իրան ու որդուն, որին նվիրել էր իր մեղմ ու բարեհամբույր հոգու բովանդակ սերն ու հոգատարությունը։ Պետք է նկատել, որ հոր մահվանից հետո փոքրիկ Ալեքսանդրն ու իր մայրը մնացին դուրսը—անտեր ու անտուն։ Ահա այդ ժամանակ վերը հիշած հարուստ Սափարյանը, որ Ալեքսանդրի կնքահայրն էր, իր տներից մեկում բնակարան տվեց նոցա, և վերջինները մի կերպ պատսպարվեցին։ Այդ տունը Զաքաթալայի ամենաետընկած փողոցներից մեկում էր գտնվում և բաղկացած էր մի սենյակից ու մի նախասենյակից։ Դա մի կիսավեր ու խարխոզ խրճիթ էր, որ ուժեղ քամու ժամանակ դողդողում էր, նման այն խղճուկ խրճիթին, որ երգել է Խաչատուր Աբովյանը։ Անձրևի ժամանակ առաստաղը թրջվում էր և սկսում էր կաթել։ «Երեկոներին շատ տարիների ընթացքում, պատմում է բանաստեղծը, երբ մայրս կար էր անում, ես պառկած անկողնիցս դիտում էի առաստաղը, ուր հազար ու մի նկարներ էին գծագրվում — գայլ, արջ, աղվես, և ես ահաբեկված փաթաթվում էի վերմակիս մեջ ու աչքերս փակում»։ Անպայման այդ գայլերն ու արջերն ավելի անվնաս էին ու բարեմիտ, քան նոքա, որոնց ճանկերը պետք է ընկներ ապագայում մեծացած Սանդրոն՝ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը։
Երբ փոքրիկ Սանդրոն մի քիչ մեծացավ՝ նրան դպրոց ուղարկեց մայրը, բացի այդ, 8—9 տարեկանից նա սպասավորություն էր անում եկեղեցում, մի բան, որ պարծանքի ու ցնծության մի մեծ աղբյուր էր նրա մոր համար, որի ամենաջերմ փափագն էր, որ իր Սանդրոն ուսում առնե և, ինչպես ասում են, «մարդ դառնա»:
Բարերար-կնքահայրը—հարուստ Սափարյանը խորհուրդ էր տալիս Սանդրոյին աշկերտության տալ, ավելորդ շռայլություն համարելով այդպիսի չքավոր մարդկանց համար կրթությունը և ուսումը։ Մյուս կողմից էլ Սանդրոյի մորեղբայրը—քեռին, որ Զաքաթալայում դալլաք էր, առաջարկում էր իր քրոջը՝ որդուն իր մոտ աշկերտ տալու։ Սակայն մայրը թե՛ մեկին, թե մյուսին մերժում էր և շարունակում էր իր դառը աշխատանքով սնել ու պահպանել իր Սանդրոյին։ Բայց այնուամենայնիվ, երբ եղբայրը շատ թախանձեց, Սանդրոյի մայրը տեսնելով, որ իր եղբայրը մարդ չունի, ուղարկում էր Սանդրոյին՝ ազատ ժամանակ օգնելու դալլաք քեռուն։
[2] Այդպես նա և՛ դպրոց էր գնում, և՛ դալլաքի մոտ աշկերտություն անում։
Որպեսզի տեսնեք, թե ինչ տեսակ մարդկանց և բարքերի մեջ էր սնվում մեր ապագա բանաստեղծը, իսկ այն ժամանակ փոքրիկ՝ 7—8 տարեկան թուլակազմ Ալեքսանդրը, ես կպատմեմ ձեզ մի փոքրիկ էպիզոդ նրա կյանքի այդ շրջանից։
Մի անգամ ճաշից հետո դալլաք քեռին ուղարկեց Սանդրոյին մոմ գնելու — երկու կոպեկանոց բարակ ճրագուի մոմ։ Սանդրոն մոմը գնեց, բայց տուն դառնալիս մի դժբախտություն պատահեց, նա հանդիպեց իր դպրոցական ընկերներին և մտածելով, որ դեռ վաղ է, սկսեց նրանց հետ վեգ խաղալ։ Այդ խաղի ոգևորության ժամանակ ապագա պոետը հանկարծ սթափվեց, երբ տեսավ, որ քեռու համար քնած երկու կոպեկանոց մոմը կոտրվել է։ Երբ նա վերադարձավ տուն, քեռին իսկույն ևեթ զինվորական-դաշտային դատաստանով դատապարտեց և վճռեց կախաղան բարձրացնել նրան։ Եվ այդպես էլ արեց։ Սափրատան բակում մի ահագին ծառ կար։ Ահա այդ ծառից նա գլխիվայր կախեց Սանդրոյին ու ինքը գնաց ժամ՝ աստծուն աղոթելու։ Չգիտեմ որքան ժամանակ Սանդրոն կախված մնաց, սակայն նրա բախտից հարևանները նկատեցին իրան ծառից կախված, երբ քթից ու բերանից արյուն էր գալիս, և ազատեցին։ Կախաղանային ուղղիչ միջոցը, ճիշտ է, մեր ժամանակներում սովորական երևույթ է դարձել, սակայն դեռ ոչ մի երկրում մանուկների համար այդպիսի սպեցիֆիկ դաժան պատիժ չի հնարել և ոչ մի երկիր խաղաղեցնող։
Ինչպե՞ս էին ապրում Սանդրոն և նրա մայրը։
Իր հորը պոետը չի տեսել, սակայն մորը շատ լավ է հիշում և մտաբերում է մի առանձին ջերմ սիրով և երախտագիտության զգացմունքով։ Նրա մայրը մի վերին աստիճանի հեզահամբույր, բարի և քնքուշ արարած էր։ Եվ իր բովանդակ քնքշությունն ու սերը, իր բովանդակ աշխատանքն ու հոգածությունը նվիրում էր իր որդուն։ Այդ սերը պահպանել է պոետի սրտում մի իդեալական զգացմունքի գաղափար — մաքուր և անսուտ սիրո մի հիշողություն, կարծես մի ուրիշ աշխարհից ստացած. դա է, որ ստիպել է բանաստեղծին ապագայում մի առանձին քնքշությամբ հիշելու իր մանկության տարիները, որ ընդհանուր առմամբ տանջանքի ու զրկանքի տարիներ են եղել։ Ամեն երեկո, երբ մայրը վերադառնում էր իր աշխատանքից (ես հիշատակեցի, որ նա զանազան տներում լվացք էր անում), հետը հացի մեջ փաթաթած մի բան էր բերում՝ մի կտոր պանիր, միս կամ մի այլ բան, որ մյուս օրը Սանդրոն հետը դպրոց տանի նախաճաշիկի համար։ Դա մայրը հանում էր իր բաժին ճաշից, որ տալիս էին իր լվացք արած տեղում։ Բայց երբեմն պատահում էր, որ ոչինչ չէր բերում։ Այդ դեպքում Սանդրոն մյուս օրը մեծ դասամիջոցին պետք է վազ տար այնտեղ, ուր մայրը լվացք էր անում՝ մեծ մասամբ Սափարյանների տուն, և այնտեղ ստանար իր բաժինը մորից։ Բայց պատահում էր, որ այ՛դ ժամանակ մորը դեռ ճաշ տված չէին լինում, այդ դեպքում մայրը ասում էր — գնա աչքերին երևա, գուցե մի բան տան։ Սանդրոն վազում էր բակը, անցնում էր այնտեղ մի երկու անգամ, մինչև որ նրան նկատում էին պատշգամբից կամ լուսամուտից և մի բան նետում էին վերևից — մի կտոր հաց, մի խնձոր, մի կտոր միս— ինչ որ պատահեր։ Բայց պատահում էր և այնպես, որ այդ էլ չէր լինում, և խեղճ Սանդրոն ստիպվում էր ունայնաձեռն ու սոված դառնալ դպրոց և հաճախ, բացի դրանից, դեռ պատժվել վարժապետից, որովհետև անօգուտ, բայց երկար սպասելով մի կտոր հացի, ուշանում էր դասին։ Շաբաթը մի անգամ միայն տաք կերակրի երես էին տեսնում մայրը և որդին։ Ձմռան երկար երեկոներին կիսավեր խրճիթում նստած ցրտից դողդողում էին, սրթսրթում մայրը և որդին։ Երբեմն այդպիսի օրերում, երբ ցուրտը սաստիկ էր լինում, փոքրիկ Սանդրոն դուրս էր գալիս, գնում էր եկեղեցուն կից դպրոցի բակը։ Այնտեղ պատի մոտ դարսված էին դպրոցի փայտերը, իսկ պատի մյուս կողմը տերտերի փայտի դեզն էր բարձրանում սարի նման։ Սանդրոն մութի մեջ անցնում էր դպրոցի փայտերի վրայով ու տերտերի փայտերից մի քանի կտոր վերցնում բերում էր տուն։ Մայրը նախատում էր որդուն ու լալիս, բայց մյուս կողմից տեսնում էր, որ ուրիշ ճար չկար, և վառում էր բուխարին։ Եվ, երևակայեցեք, բարի աստված, որին ծառայում էր տերտերը, ոչ մի անգամ չէր պատժում փոքրիկ Սանդրոյին այդ գողության համար։ Իհարկե, աստված էլ խոմ դալլաք չէր, քեռի չէր, որ չխղճար փոքրիկ Սանդրոյին, այդպիսի բաները չհասկանար և կախաղան հաներ կամ քոթակ տար, ինչպես անում էին ամենքը։
Երբ Ծատուրյանը 12 տարեկան դարձավ, նա արդեն հասակն առած մարդ էր— պետք էր աշխատել, աղքատ մարդը իրավունք չունի մանուկ լինելու, նա պետք է շուտ մեծանա, փող աշխատի, իր գլուխը պահի. աղքատ մարդուն ինչ կսազի երեխա լինել, խաղալ, անգործ ման գալ: Ահա այդ ժամանակ 12 տարեկան Սանդրոն պետական ծառայության մտավ տեղական հեռագրատանը։ Հեռագրեր ցրող դարձավ։ Մայրը հեռագրատան կառավարչի տանը աշխատում էր, իսկ ինքը Սանդրոն հեռագրեր էր ցրում, և երկուսը միասին 4 ռուբլի ռոճիկ էին ստանում։
Բայց չէ՞ որ Սանդրոն դեռ աշակերտ էր, նա դեռ սովորում էր ծխական դպրոցում։ Այդ ոչինչ։ Աղքատ մարդը պետք է կարողանա և՛ հեռագրատան ծառայող լինել, և՛ աշակերտ։ Երբ Սանդրոն դպրոց էր գնում, նրա մայրը բերում էր հեռագրերը դպրոց, և Սանդրոն վազեվազ տանում ցրում էր այդ հեռագրերը քաղաքում, իսկ երբ հեռագրերը շատ էին լինում, կամ պետք էր լինում մի հեռու տեղ տանել, նա նորից ուշանում էր դասին և պատժվում։ Երբեմն էլ կես-գիշերին Սանդրոյին արթնացնում էր հեռագրատան պաշտոնյան և ստիպում որևէ հեռագիր տանել տիրոջը, եթե այն մի պաշտոնական անձ էր։ Վեր էր կենում խեղճ Սանդրոն անուշ քնից և ցուրտ ու մութին, ցեխոտ ու ամայի փողոցներով, անձրևի տակ ոտաբոբիկ վազում—պետք էր գնալ, ինչ աներ, իսկ մայրը, օ՜, ինչ կարող էր անել խեղճ ու հիվանդոտ մայրը, ամբողջ օրը չարչարված, իր կյանքը օտարների դռանը մաշած խեղճ մայրը. նա անքուն սպասում էր որդու գալուն, երբեք կուշտ չկերած ու կուշտ չքնած սուրբ մայրը։
Այդ ամենը ոչինչ. տանում էր մայրը որպես մի քրիստոսյան խաչ, միայն թե Սանդրոն, իր սիրած Սանդրոն մեծանար, ուսում ստանար, մարդ դառնար։
Ահա թե ինչպես էին անցնում փոքրիկ Սանդրոյի՝ ապագայում բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի մանկության տարիները։ Ծատուրյանի հայրը և մայրը վրացախոս հայերից էին։ Հայերեն կարդալ-գրելը նախքան ծխական դպրոց մտնելը սովորել է մի կույսի մոտ, որը ամենայն ճշտությամբ պահպանում էր տեր-թոդիկյան հռչակավոր դասավանդության եղանակը այբ-ժե-ճե-ռա-ի մեթոդը և քոթակի ու քանոնի հանրածանոթ սիստեմը։ Սակայն հայերենին Ծատուրյանը սկսում է տիրապետել ծխական դպրոցում։ Նրա ուսուցիչը Արշավ Ագապյանն էր, մի վերին աստիճանի համակրելի անձնավորություն, մեկը մեր այն իդեալիստ ինտելիգենտներից, որոնք աշակերտել էին մեր վերածնության գործիչներին և տոգորված էին ժողովրդասիրական և հայրենասիրական մի մաքուր և ջերմ զգացմունքով։ Ահա այդ Արշակ Ագապյանըն է եղել առաջինը, որ սեր է արթնացրել վրացախոս Ծատուրյանի հոգու մեջ, սեր դեպի հայ լեզուն և գրականությունը։ Նա է ծանոթացրել մեր պոետին մեր գրականության վերածնության շրջանի լավագույն օրինակներին։ Վերջապես նույն այդ պարոնի խորհրդով և օգնությամբ ծխական դպրոցը ավարտելով, Ծատուրյանը մտել է տեղական քաղաքային եռադասյան դպրոցը իր ուսումը շարունակելու։
Կյանքի պայմանները չփոխվեցին այդ շրջանում, նույն չարքաշ կյանքն էր զրկանքներով ու տանջանքով լիքը։ Կարծում եմ բավական է հիշատակել, որ այդ տարիներում մի քանի անգամ դպրոցի վարչությունը ստիպել է Ծատուրյանին դպրոց չհաճախել, որովհետև նա ոտաբոբիկ էր գալիս դպրոց և մի անգամ նրա համար, որ նա չի կարողացել ոչ մի կերպ ճարել չգիտեմ 20 թե 30 կոպեկ, որ վճարե իրեն դպրոցից տված գծագրության տետրի գինը։ Մի՞թե այս երկու գիծը բավական չէ բնորոշելու Ծատուրյանի և նրա մոր կացությունն այդ շրջանում։
1881 թվականին՝ քաղաքային դպրոցը ավարտելուց հինգ ամիս առաջ, վախճանվեց Ծատուրյանի մայրը, նրա կյանքի և հոգու պահապան հրեշտակը, և թողեց իր պատանի որդուն որբ ու անտուն։ Մի սրտաճմլիկ պատմություն է սա։ Հողին հանձնել միակ մարդուն, որ պահպանում է քեզ իր մաքուր և քնքուշ սիրով, սուրբ անձնուրացությունով շրջապատի, խավար ու բիրտ շրջապատի աղտոտ իրականությունից, հողին հանձնել անմխիթար տանջանքների միակ սփոփողին։ Ծատուրյանը մնաց մեն-մենակ աշխարհում, շրջապատված կոպիտ ու վայրենի մարդկանցով։ Մեկը միայն, որ փայփայեց ու օգնեց նրան, դարձյալ Արշակ Ադապյանն էր, հայ վարժապետը, կիսաքաղցած ու թափառական հայ սեմինարիստ ինտելիգենտը։ Նրա մոտ պատսպարվեց ու հյուրընկալվեց Ծատուրյանը մի առժամանակ, բայց շուտով ստիպվեց իրանից և Ագապյանից անկախ պատճառներով հեռանալ իր ուսուցչի տնից ու բնակություն հաստատել մի հայ խանութպանի մթերանոցում, ուր քնում էր սառը հողե հատակի վրա և այս ու այն աշխատանքով մի կերպ ճարում էր ամենօրյա մի կտոր հացը։ Բայց այստեղից էլ շուտով ստիպվեց հեռանալ և ցերեկները դուրսն էր անցկացնում, իսկ գիշերները քնում էր մի տրակտիրում՝ բիլիարդի սեղանի տակ։ Այս բնակարանն էլ պայմանները ստիպեցին թողնել, և Ծատուրյանը գիշերում էր մի դալլաքի խանութում, որի տերը թույլ տվեց Ծատուրյանին գիշերելու այնտեղ իբրև իր սափրատան պահապան, որովհետև ինքը դալլաքը այլ տեղ էր բնակվում։ Ցերեկը դուրսն էր անցկացնում Ծատուրյանը, իսկ գիշերը՝ դալլաքի խանութում։ Մի անգամ, երբ մոմը վառած նա պարապում էր քննությունների համար, քունը տարել էր, և սափրատանը հրդեհ ընկավ։ Հազիվհազ ազատվեց նա հրդեհի ճանկերից, բայց իսկույն ոստիկանության ճանկն ընկավ, որը բանտարկեց նրան, կասկածելով, որ նա դիտմամբ է հրդեհ գցել իբր թե դալլաքի դրդմամբ, որը ապահովագրության մրցանակ էր ուզում ստանալ։ Մի կերպ հաջողվում է ազատվել բանտից և վերջացնել ուսումը եռադասյան քաղաքային դպրոցում։
Սրանից հետո սկսվում է Ծատուրյանի թափառական կյանքը։ Սրանից հետո սկսվում է ոդիսականը։ Ավարտելուց անմիջապես հետո Ծատուրյանը մի առժամանակ Զաքաթալայի շրջակա գյուղերից միրգ է բերում քաղաք ծախում և օրական 40—50 կոպեկ աշխատանքի մի մասը ծախսում է ապրուստի վրա, իսկ մյուս մասը պահում, որպեսզի գնա Թիֆլիս։ Հավաքում է 10—12 մանեթ և մի օր ուղևորվում է դեպի Թիֆլիս, մտադրվելով մտնել ուսուցչական ճեմարանը՝ իր ուսուցչի, Արշակ Ադապլանի խորհրդով, որը ինքն էլ է գնում Թիֆլիս նույն մտադրությամբ։
Սակայն դա միայն մի վարդագույն ցնորք էր, մի քաղցր հույս։ Հեռվից ամեն ինչի ձայն անուշ է թվում, և ամեն մի նպատակ հեշտ է թվում և իրագործելի, երբ դեռ գործին չես անցել, երբ դեռ պատանի ես, երբ դեռ շատ ես ջահել, և ամեն կարմիր աչիքիդ ալ վարդ է երևում։
10—12 ռուբլով գալ Թիֆլիս և երազել ուսումը շարունակել— դա գեղեցիկ է, երբ կարդում ես վեպում, սակայն ծանր ու դառն, երբ ապրում ես, երբ շողուն հույսերն ու անուշ երազները գորշ իրականություն և դառը անելանելիություն են դառնում։ Թիֆլիսում Ծատուրյանը հանդիպեց մի մարդու— իր խորթ հորը։ Մի՞թե նա խորթ հայր էլ ուներ, ո՞վ էր այդ մարդը։ Այստեղ թույլ տվեք մի միջանկյալ դեպք պատմել։
Ծատուրյանի հոր մահվանից մի քանի տարի անց նրա մորը ամուսնության առաջարկություն արեց մի թիֆլիսեցի բախկալ, որ գալիս էր Զաքաթալա մրգի։ Բանաստեղծի մայրը աչքի առաջ ունենալով իր որդու դժբախտ վիճակը՝ համաձայնությունը տվեց, սակայն այդ թիֆլիսեցի մրգավաճառը մի սրիկա դուրս եկավ։ Նա մի ժամանակ ապրեց Զաքաթալայում և հետո գնալով Թիֆլիս՝ այլևս չվերադարձավ։ Այդ հարվածը մեր բանաստեղծի մաքուր ու հիվանդոտ մոր վրա շատ խորը ազդեց և նրա մահվան ամենագըլխավոր պատճառներից մեկը եղավ։
Ահա այդ մարդուն հանդիպեց Ծատուրյանը Թիֆլիսում այն ժամանակ, երբ մի առժամանակ ապրել էր այստեղ իր ուսուցիչ Ագապյանի հետ, բայց վերջինիս Թիֆլիսից հեռանալուց հետո մնացել էր դարձյալ մենակ և անօգնական օտար քաղաքի փողոցներում։
Խորթ հայրը տարավ նրան իր մոտ և սկսեց ընտելացնել իր շրջանին — Թիֆլիսի լոթիների շրջանին։ Տանում էր նա իր խորթ զավակին զանազան տրակտիրներ, միկիտաններ և ամեն կերպ աշխատում էր իր աշակերտը դարձնել։ Մի օր Ծատուրյանը օգտվելով խորթ հոր Թիֆլիսից հեռանալովը, փախավ նրա տնից այլևս չվերադառնալու մտադրությամբ։
Սակայն ո՞ւմ դիմեր, ո՞ւր գնար մի անփորձ և ջահել տղա, օտար քաղաքի լաբիրինթոսում։ Երկու գիշեր նա անցկացրեց Ալեքսանդրյան այգու նստարանների վրա, ապա բախտի բերմամբ հանդիպեց կրկին իր ուսուցչին, որը պատահմունքով եկել էր Թիֆլիս։ Սա օգնեց Ծատուրյանին, սակայն ինքը նորից հեռացավ Թիֆլիսից։
Այդ միջոցին Ծատուրյանը հանդիպեց իր հոր ընկերներից մեկին, որը խորհուրդ տվեց նրան գնալ Ղարայազի ճանապարհի վրա աշխատող մի ինժեների մոտ՝ թարգմանի պաշտոնով։
Ծատուրյանը գնում է այդ ինժեների մոտ, սակայն թարգմանի պաշտոնը երկար չի տևում, և շուտով նա դառնում է հասարակ բանվոր։ Սկսում է խճուղու վրա քար ջարդել օրական 40 կոպեկ վարձով։
Այս պաշտոնը ևս երկար չտևեց, և նա կրկին ստիպվեց հեռանալ — նրան հալածում է բախտը, և նա մի գիշեր թողեց իր թուրք ընկերներին ու փախավ, առանց ետ նայելու փախավ դեպի Թիֆլիս, ուր մի ժամանակ թափառական կյանք էր վարում, ապա մի մթերավաճառի մոտ գործակատարի պաշտոն ստացավ։
Այստեղ նրա պաշտոնը դարձյալ կարճ տևեց, որովհետև մի օր խանութպանը նկատելով, որ իր գործակատարը լրագիր է կարդում, առանց այլևայլության դուրս արեց նրան։ Ապա նա դառնում է մի մահուդ ծախողի գործակատարը, և այստեղից էլ նրան դուրս են անում դարձյալ լրագիր կարդալու համար։
Կրկին թողնում է Ծատուրյանը Թիֆլիսը և այս անգամ գնում է Մանգլիս, ուր այնտեղի զորագնդին մթերքներ մատակարարող մի գինեվաճառի մոտ դախշիդարի պաշտոն է ստանում։ Շարունակվում է նույն չարքաշ կյանքը, նույն անմխիթար կացությունը։
Մանգլիսից Ծատուրյանը մերթ ընդ մերթ հայ լրագրներին տեղեկություններ է տալիս այնտեղի հայերի կյանքից և մի քանի փոքրիկ թղթակցություններ է գրում։ Մի ժամանակ այդտեղ ապրելուց հետո, նա կրկին վերցնում է իր ճամփորդական ցուպը և չվում դեպի Թիֆլիս՝ նորից իր ուսումը շարունակելու երազով ոգևորված։
Փորձում է գիշերօթիկ մտնել Ներսիսյան դպրոցը, սակայն նրան ամենակոպիտ ձևով մերժում են, ասելով, որ առանց նրան էլ ձրիակերներ շատ կան։ Վերջ ի վերջո հաջողվում է 10 ռուբլի ամսաթոշակ գտնել — 5 ռ. մի մասնավոր մարդուց և 5 ռ. Բարեգործական ընկերությունից և մտնել արհեստավորաց դպրոցը։
Այստեղ մի կարճ ժամանակ Ծատուրյանը դադար առավ, մի քիչ հանգստացավ և անձնատուր եղավ իր սիրած գրական զբաղմունքներին, մի քիչ ազատ շունչ քաշեց։ Ասացի ազատ շունչ քաշեց, բայց այդ խոսքերը պետք է ընդունել կարևոր վերապահումներով։ Ես ուզում եմ ասել, որ նրա կյանքը այստեղ նմանվեց սովորական չքավոր աշակերտների կյանքին, ավելի ոչինչ։ Ամենից մխիթարական երևույթը մեր բանաստեղծի կյանքի այս շրջանում այն էր, որ այստեղ նա գտավ իրեն համամիտ ընկերներ և բարեկամներ, որոնց հետ կյանքի տանջանքներն ավելի թեթև են անցնում, և զրկանքները հանաքի են տրվում, որքան և ողբերգական լինի այդ հանաքը, նա, այնուամենայնիվ, թեթևացնում է և մխիթարում։ Այս շրջաններում Ծատուրյանի մոտիկ ընկերը դարձավ մեր հայտնի բելետրիստ նար-Դոսը։ Ապա նա ծանոթացավ Արսեն քահանա Բագրատունուն… որ խրախուսում և օգնում էր նրան․ այս շրջանում նա ծանոթացավ նաև նկարիչ Գ. Բաշինջաղյանին, որ մեր բանաստեղծի հայրենակիցն է։
Իր կյանքի այս շրջանում Ալեքսանդր Ծատուրյանր եռանդուն կերպով սկսեց պարապել իր ինքնակրթությամբ և վերջապես այս շրջանում նա սկսեց իր գրական գործունեությունը։ Նրա առաջին բանաստեղծական գործը, մի թարգմանական ոտանավոր, տպագրվեց «Աղբյուր»-ում և հավանություն գտավ Րաֆֆիի կողմից։ Մի խոսքով՝ հոգեկան և ֆիզիկական հանգստության այս կարճ միջոցը մի բեղմնավոր էջ եղավ մեր բանաստեղծի կյանքում։
Սակայն նա երկար չտևեց։ Թույլ կազմվածքի տեր Ծատուրյանը չկարողացավ շարունակել իր ուսումը արհեստավորաց դպրոցում, ուր նա փականագործություն էր սովորում, և ծանր հիվանդացավ։ Այդ հիվանդության ժամանակ նրան պահպանում և խնամում էր Արսեն քահանա Բագրատունին։ Առողջանալուց հետո նա թողեց արհեստավորաց դպրոցը և գնաց Երևան ու այստեղից Էջմիածին՝ մտադրվելով մտնել Գևորգյան ճեմարան, բայց այստեղ էլ նրան մերժեցին։ Վերադարձավ Երևան, ուր ապրում էր իր ընկերոջ՝ Թորոսյանի տանը, ապա տեսնելով որ ճար չկա՝ ծախեց իր ունեցած մի քանի գրքերը, որ, ով գիտե, ինչ զրկանքների գնով էր ձեռք բերել, ու վերադարձավ Թիֆլիս։
Այժմ նա արդեն պարբերաբար աշխատակցում էր գոյություն ունեցող հայ թերթերում և ամեն կերպ աշխատում էր մի որևէ հարմար պաշտոն գտնել՝ իր գլուխը պահելու համար։
1887 թվականին Տիգրան Նազարյանի հանձնարարական նամակով Ծատուրյանը գնաց Նիժնի-Նովգորոդ՝ մի հարուստ հայ վաճառականի մոտ, իբրև նրա երեխաների հայերենի ուսուցիչ և դաստիարակ։ Այդ միջոցին հիշյալ հայ ընտանիքը բնակվում էր Նիժնի-Նովգորոդից մի քանի վերստ հեռավորության վրա՝ Варя կամ Варьиха գյուղում, ուր և բնակվեց բանաստեղծը։ Այստեղ ի միջի այլոց նա ծանոթացավ Ս. Շահազիզին, որն ամենայն կերպ խրախուսեց իր երիտասարդ գրչակցին և ապա երկար տարիներ մոտիկ բարեկամություն էր անում նրա հետ։
Նիժնի-Նովգորոդից Ծատուրյանը իր պատրոնի ընտանիքի հետ տեղափոխվեց Մոսկվա, ուր մի ժամանակ շարունակում էր իր ուսուցչական պաշտոնը այդ ընտանիքում, ապա հեռացավ և պաշտոն ստանձնեց ժամհարյանների բանկում։
Մոսկվայում Ծատուրյանն ընկավ ուսանողական շրջանները և շարունակեց իր ինքնակրթությունն ու գրական աշխատությունը։ 1888 թվից նա շարունակաբար աշխատակցում էր «Մուրճ»-ին, և նրա անունը հայտնի դարձավ հայ հասարակությանը։ 1891 թվին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը: Այստեղ ես վերջացնում եմ Ծատուրյանի համառոտ կենսագրությունը, միայն պետք է ավելացնեմ, որ թեև Մոսկվայում նրա կյանքը ավելի ապահով էր, սակայն այստեղ ևս նա իր էությունը չէր փոխել, այստեղ ևս մեր բանաստեղծը մինչև վերջին ժամանակները վարում էր մի աշխատավորի ծանր կյանք, որ միշտ խոչնդոտ է հանդիսացել նրա գրական աշխատանքին։ Նա երբեք ժամանակ չի ունեցել ամբողջապես իր սիրած գործին նվիրվելու, ստիպված է եղել իր թանկագին ժամանակը վատնելու օտարների դռանը մի կտոր հացի համար։
Ալեքսանդր Ծատուրյանը իր գրական 25-ամյա գործունեության ընթացքում ստացել է 29 ռուբլի հոնորար, այսինքն տարեկան 1 ռ. 16 կոպեկ։
Իհարկե այս թռուցիկ կենսագրական տեղեկությունները չեն կարող ամբողջապես պատկերացնել Ծատուրյանի կյանքի պատմությունը, և չոր փաստեր արձանագրելով ես շատ լավ զգում եմ, որ կարևոր է և հետաքրքիր նոցա ներքին բովանդակությունը ևս բանալ, կանգ առնել պոետի մտավոր և հոգեկան վերապրումների վրա և այլն, սակայն այդ ամենը մեզ շատ հեռուն կտաներ, և այս օրվա երեկույթի շրջանակները ինձ թույլ չեն տալիս ավելի մանրամասն կանգ առնելու բանաստեղծի կյանքի բոլոր էջերի վրա, իրերի խորքը և հարցերի հեռուն գնալու։ Թողնում եմ, որ հարգելի ունկնդիրներիս երևակայությունը լրացնե իմ գծած կիսատ պատկերները և ըմբռնե չոր փաստերի ներքև թաքնված բովանդակ տրագեդիան, որն այնքան բնորոշ է մեր իրականության համար և այնքան ուսանելի։
Այժմ մի քանի խոսք Ալեքսանդր Ծատուրյանի գրական գործունեության մասին։ Ես այս անգամ մտադիր չեմ երկար կանգ առնելու մեր բանաստեղծի գրական աշխատությունների վերլուծման և գնահատության վերա։ Ես կկամենայի առայժմ շեշտել միայն մի քանի կարևոր կետեր, որ ըստ իս կարևոր են։ Սակայն նախքան այդ, մի փոքրիկ մեթոդոլոգիական նկատողություն։ Ամեն մի պատմական երևույթ կատարվում է ժամանակի և տարածության մեջ, պայմանավորված է որոշ պատճառական հետևողականությամբ, ենթակա է հասարակական զարդացման անխորտակելի օրենքների զորության։ Սա ֆատալիզմ չէ, սա գիտակցական ազատության միակ ճանապարհն է։ Այս նկատողությունը նոցա համար է, որոնք իրենց ուսերին ինքնահավանորեն նետում են մեր կյանքի և գրականության երևույթների քննադատների և դատավորների քղամիդը, սակայն մոռանում են գիտական ուսումնասիրության ամենատարրական պահանջները։ Մեր ինտելիգենտը սովորաբար աշակերտի պես անգիր է սերտում զանազան թեորիաներ՝ առանց նոցա խորքը թափանցելու և ոգին ըմբռնելու, և թեորիան քարացած ֆորմուլ դարձրած, մոտենում է մեր կյանքի բոլոր երևույթներին և մի հարվածով ամեն ինչ ոչնչացնում—ինչպես ասում են՝ հոնքը շտկելու տեղ աչքն էլ է հանում։
Երբ հայ ինտելիգենտը մոտենում է մեր պատմությանը և իրականությանը, նա մոռանում է ամեն ինչ։ Նա այնպիսի պահանջներ է դնում, որոնք բավարարություն չեն կարող ստանալ, որոնք անիմաստ և աներևակայելի են մեր պատմական զարգացման պատճառականության տեսակետից։ Սոքա ուզում են ոչ թե մեր պատմությունը և կյանքը ուսումնասիրել, այդ ուսումնասիրությունից այս կամ այն եզրակացությունը անել, նոքա պահանջում են, նոքա ուզում են ստիպել, որ մեր պատմությունը այնպես չլիներ, ինչպես եղել է, որ նա համապատասխաներ նոցա մի որևէ գրքից վեր առած ֆորմուլներին և մեր կյանքում անկիրառելի եզրակացություններին։
Ուրեմն թույլ տվեք նախ և առաջ հիշեցնելու ձեզ, որ Ալեքսանդր Ծատուրյանը հայ բանաստեղծ է, այսինքն ծնունդ մի ուրույն պատմական միջավայրի, որոշ պատմական իրականության՝ սնված մի ինքնատիպ ու շեշտված հոգեկան-մտավոր մթնոլորտում։
Մեր գրականությունը առաջ է գնացել երկու ուղղությամբ— Աբովյան — Պռոշյան — Աղայան — Թումանյան — Իսահակյան։
Նազարյան — Նալբանդյան — Շահազիզ — Պատկանյան — Հովհաննիսյան և Ծատուրյան։
Մեկի մեջ իշխում է ժողովրդական ոգին, մյուսը ստեղծում է մեր գրական լեզուն ընտրած մի միջին ճանապարհ գրաբարի և ժողովրդական բարբառների միջև։
Ծատուրյանի գաղափարները եղել են իր ժամանակի առաջավոր ինտելիգենցիայի գաղափարները, նա իր ժամանակի լավագույնների հետ է ապրել, նոցա իդեալներով ներշնչվել ու երգել։ Ծատուրյանը մտցրել է մեր բանաստեղծական գրականության մեջ այնպիսի նուրբ, երաժշտական և գեղեցիկ էջեր, որոնք երբեք չեն մեռնի:
Ծատուրյանը վերջապես առաջինն է եղել հայ բանաստեղծների մեջ, որ երկու ամփոփ հատորով հաղորդակից է արել հայ ընթերցողին ռուսական լավագույն բանաստեղծների ամենաընտիր երկերին։
Դուք լսեցիք նրա կյանքի պատմությունը։ Ձեր առջև ներկայացավ մի անուրախ կյանք մշտական զրկանքների ու տանջանքի, մի մռայլ և անբարեհամբույր պատկեր, որ կարող էր նյութ տալ պոետին գրելու մի տխուր ու գեղեցիկ, մի սրսրաշարժ պոեմ՝ չքավորության երգը վերնագրով։
Ահա մի անձնավորություն, որ անօրինակ դժբախտությունների երկար ճանապարհ է անցել, մի հերոսական ուղի, մի անձնավորություն, որի կյանքը և գործը ոչ միայն ուսումնասիրության են արժանի, այլև օրինակելի են ու դաստիարակիչ իրենց ազնիվ ու մաքուր կերպարանքով։ Վաղը չէ մյուս օրը հայ հասարակությունը տոնում է մեր բանաստեղծի 25-ամյա հոբելյանը, միացնենք մեր բոլորի ջերմ սերը և երախտագետ սրտով ողջունենք մեր դժբախտ իրականության ջերմեռանդ մշակին, ազնիվ աշխատավորին: Ծատուրյանը համարձակ կարող է ասել, որ իր բոլոր առաքինությունների համար միայն իրան է պարտական, իսկ թերությունները հետևանք են հասարակական և անձնական կյանքի աննպաստ պայմաններին։ Սակայն կար մի ընդհանուր իդեալ, որ գերիշխողն է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները — դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են։ Այդ գաղափարները փոփոխել են իրենց կերպարանքը, սակայն էությամբ նոքա միշտ մնացել են նույնը։ Ազգային ռոմանտիզմը կլանել է մեր գրականության լավագույն ուժերը, ազգային իդեան խեղդել է բոլոր ուրիշ գաղափարները, մեր բովանդակ նոր գրականությունը միևնույն գաղափարների և մոտիվների շուրջն է պտտվում։ Այդ գաղափարների ամենախոշոր ներկայացուցիչները մեր պոեզիայի մեջ՝ Ռափայել Պատկանյան և Սմբատ Շահազիզը իրենց կարապի երգն էին երգում, երբ նոր ասպարեզ եկավ, գրական ասպարեզ, Ալ. Ծատուրյանը։ Այստեղ պետք է հիշեցնեմ ձեզ, որ այն ժամանակ, երբ մեր բանաստեղծը նոր էր սկսում իր գրական գործունեությունը, մեր գրական ասպարեզում գրեթե ոչ մի նոր ուժ չկար։
Շահազիզը և Պատկանյանը իրենց բանաստեղծական վերջին խոսքերն էին ասում և սպասում էին արժանավոր շարունակողպների: Եվ բացի նոցա ձայնից, միայն մի քանի անգույն անձնավորությունների ձայնն էր հնչում ամայի գրական անդաստանում։ Բավական է հիշել, որ Սրինգը մեր, ինչպես պատմում է Ալ. Ծատուրյանը, այն ժամանակ, երբ ինքը նոր էր գրական ասպարեզ ելնում, Սրինգը բանաստեղծ էր համարվում, նրա անունն էր ամենից հաճախ կրկնվում թերթերում։ Ահա այդ ժամանակաշրջանում հանդես է գալիս մեր բանաստեղծը և գրեթե նրա հետ միասին նրա ընկերը— Հովհ. Հովհաննիսյանը, որի քնարը շատ մոտ է մեր բանաստեղծի քնարին։ Ահա այս երկու բանաստեղծը հանդիսանում են Շահազիզի և Պատկանյանի ժառանգները (Թումանյանը և Իսահակյանը պատկանում են Աբովյանի դպրոցին)։
Այս երկու բանաստեղծը շարունակել են ու առաջ տարել Շահազիզի և Պատկանյանի գործը։ Մեր բանաստեղծության գրական լեզուն սոցա մոտ հղկվել է և մաքրվել այն անհարթություններից, որոնցով բնականաբար լիքն էին Շահազիզի և Ռ. Պատկանյանի երգերը— իբրև առաջին երգեր այդ լեզվով։
Հասարակական դասակարգերի բաժանումը աննշան էր ու աննկատելի— քաղաքացին էր և գյուղացին, որոնց հոգեբանությունը ոչնչով գրեթե չի տարբերվում։ Վերցրեք, օրինակ, հենց այժմյան խուլ գավառական քաղաքը և գյուղը և կտեսնեք, որ դոքա գրեթե նույն դրության մարդիկ են։
Մանր բուրժուազիայի իշխանության ժամանակն էր— պրոլետարը մի բացառություն, մի խեղճ ղարիբ, այդպես էր նա ներկայանում հայ ինտելիգենտին,— օրինակ, Պատկանյանին, որը դոցա նվիրած ունի մի քանի բան։ Իհարկե այդ պրոլետարն էլ չէր կարող համարվել այնպիսին, ինչպես նրան տեսնում ենք մենք այժմ և ինչպես ներկայացնում մեզ։ Քաղաքում, ուր կուլտուրական կյանքը բացակայում էր, ուր ինտելիգենցիան մի կաթիլ էր ահազին ծովի մեջ և այն շատ քիչ տարբերվող այդ ծովից մի կաթիլ— այդ քաղաքը չէր կարող հայրենասեր ինտելիգենտների իդեալների առարկա լինել— նա օտար էր նոցա, գյուղն էր, ուր որոնում էին ազգային ռոմանտիկ գաղափարներով ներշնչված ինտելիգենտները, որոնում իրենց նեցուկ, հենարան։ [Ինչպես է] նկարագրում հայ վաճառականին Րաֆֆին և ինչ քարոզներ է կարդում։ Նա տենչում է, որ հայ առևտրականը եվրոպական հիմքերի վրա դնե իր գործը և առաջ գնա։ Դա կապիտալիզմի նախարշալույսն էր— նա դեռ նոր էր ծիլեր արձակում։ Հայ վաճառականը դեռ չարչի էր, մանրավաճառ, նա չուներ այն արդյունաբերական ոգին, որ մոտիկ ապագայում պետք է տոգորեր նրան և քաշեր դեպի արդյունաբերական կենտրոնները— ինչպես Բաքու, Բաթում և այլն։
Այն ժամանակ հայ հարուստը դեռ մի աղա էր, մի վաշխառու կամ подрядчик կառավարչական գործերում։ Դեռ մինչև այժմ էլ հայ վաճառականը չի ազատվել իր չարչիական հոգեբանությունից, նա դեռ եվրոպական բուրժուազիայի կերպարանքը չի ընդունել։
Գյուղը և գյուղացին իդեալացման առարկաներ էին։ Գյուղում էր որոնում հայ ինտելիգենտը ազգի հիմքը և առաջադիմության իր բոլոր հույսերը կառուցանում էր այդ, նորա կարծիքով ամուր և անխախտ, հիմքերի վրա։ Եվ մեր բանաստեղծը այդ պայմանների ծնունդն է, այդ ինտելիգենցիայի հարազատ ու ընտիր անդամներից մեկը։ Նա տոգորված է նույն գաղափարներով։ Նա ապրում է հեռավոր հյուսիսում, սակայն նրա հոգին և միտքը անքակտելի կապերով կապված են հայրենիքում գործող ուժերի հետ, այնտեղից են սնունդ առնում և հայրենիքի կյանքով են ապրում։ Արծրունին և Րաֆֆին, Նազարյանն ու Նալբանդյանը, Պատկանյանը և Շահազիզը, ահա նրա ուսուցիչները։ Մանավանդ վերջին երկուսը։ Սոցա թևերի տակ է սնվել ու մեծացել Ծատուրյանը, սոցա քնարն է ժառանգել և ըստ օրինաց տրամադրության այն ժամանակի եղել է նախ քաղաքացի, ապա բանաստեղծ։ Ունենալով մի նուրբ լիրիկական տաղանդ, մի քնքուշ քնար, նա հաճախ, շատ հաճախ, հեռու է մղել մաքուր գեղարվեստը և իր քնարը նվիրել հասարակական հարցերին, սակայն հասարակական ցավերը երգելիս, մեր կյանքի երևույթներին արձագանք տալու ժամանակ էլ նրա երգերում շեշտված է էլեգիական տրամադրությունը.
Սիրուն գարուն, կանաչ գարուն,
Քեզ ինչ սրտով ողջունեմ և այլն...
Ծատուրյանի գործը մեր գրականության պատմության սեփականությունն է այժմ, և գրականության պատմագիրը չի կարող մի առանձին համակրությամբ կանգ չառնել այդ դեմքի վրա։
Ես միայն գծագրել կամեցա Ծատուրյանի գործունեության գլխավոր մոմենտները. նրա գրական աշխատանքների լիակատար գնահատումը անելու ինձ չի ներում ոչ ռեֆերատիս հատկացրած ժամանակը և ոչ էլ ներկա պայմանները։ 8. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԻՔ ՕՐԸ
I
Հայ գրականության կրիզիսը և արժեքների վերագնահատությունը: Հայ գրականության հիմնական գաղափարները: Կրոնական ստեղծագործությունը և կղերական հանրայնությունը: Ազգային ուտիլիտարիզմը հայ կրիտիկայի մեջ և գեղարվեստական ստեղծագործությունը: Կուլտուրական ազգ և ազգային կուլտուրա: Հայ գեղարվեստական գրականության էտապները:
Մեր նոր գրականության արշալույսը դեռ այնքան մոտ է մեզ, այնքան թարմ են դեռ նրա առաջին քայլերի անհաստատ հետքերը, որ, ըստ երևույթին, չափազանց դժվար պիտի թվա մեզ այսօր սառնարյուն ու անաչառ պատմագրի դերը մեր այդ մերձավոր անցյալի նկատմամբ։ Սակայն ես հեռու եմ այսօր մի այդքան ծանր ու դժվարին դեր իմ վրա վերցնելու հավակնությունից։ Առաջուց պետք է ասեմ, որ այդ անցյալին ես մոտենալու եմ իբրև ներկայի մարդ, իմ բոլոր համակրություններով ու հակակրություններով, ես անաչառ լինելու հավակնություն չունեմ, ոչ էլ ցանկություն և ահա թե ինչու։ Ինձ թվում է, որ այդ մերձավոր անցյալը դեռևս, ինչպես ասում են, «պատմության գիրկը չի անցել», ինձ համար նա մեռած է և օտար, ինչպես և այն նոր սերնդի համար, որին ես պատկանում եմ, սակայն մեր կյանքի մեջ այս կամ այն չափով, այս կամ այն ձևով, այս կամ այն անվան տակ դեռ պահպանվում են այդ անցյալի խոշոր բեկորները։ Այն, ինչ մենք բոլորս գուցե արդեն անցյալ ենք համարում, դեռ ապրում է մեր մեջ իր անկենդան, բայց և այնպես ոչ աննկատելի կյանքը։ Ահա թե ինչու ես ասում եմ, որ անաչառ լինելու ոչ հավակնություն ունեմ, ոչ էլ ցանկություն։ Ես պատկանում եմ ներկային և այն ամենը, ինչ պահպանում է դեռ իր որոշ ազդեցությունը ներկայի վրա, բնականաբար չի կարող անտարբեր, կամ, ինչպես պատմագիրներն են ասում, անաչառ վերաբերմունքի առարկա լինել նույն ներկայում ապրող, մտածող ու զգացող մարդու համար։ Ես կարծում եմ, որ պատմագիրներն էլ անաչառ չեն ու չեն կարող լինել, սակայն դա կարևոր չէ ներկա դեպքում։ Թվում է, որ այդպիսի հաշվետվություն մեր մերձավոր անցյալի և նրա հետ անմիջական կապերով շաղկապված ներկայիս մի քանի երևույթների մասին և կարևոր է, և հետաքրքրական, բոլոր այն մարդկանց համար, ով անտարբեր չէ դեպի մեր ներկա և մանավանդ ապագա մտավոր հոգեկան կյանքը, դեպի մեր գրականությունը, մեր արվեստը։ Բնականաբար ես չպիտի կանգ առնեմ մանրամասնությունների վրա, ոչ էլ պիտի ջանամ մանրակրկիտ ու ամբողջական ուրվագիծը տալու մեր գրական հասարակական կյանքի. շատերին չպիտի հիշատակեմ իսկ։ Ներկա դեպքում ինձ հետաքրքրողը ընդհանուր հարցեր են։
Պարզեմ ասածս։
Ինչպես հայտնի է, Լոմոնոսովը հսկայական դեր ունի ռուս գրական, գիտական, առհասարակ մտավոր զարգացման պատմության մեջ. դա հայտնի է ամենքին, սակայն երևակայեցեք, որ դուք այժմ կարդում եք նրա ոտանավորները — որպիսի՞ կարծիք կհայտնեք դուք այդ ոտանավորների մասին։ Օրինակ, եթե կարդաք նրա «Ապակու օգտանկարության» մասին գրած ոտանավորը։ Բնականաբար դուք շատ բացասական վերաբերմունք պիտի ցույց տաք դեպի այդ գրողը։ Սակայն չէ՞ որ Լոմոնոսովը իսկապես մի հսկա է ռուսաց կուլտուրայի պատմության մեջ, մի չտեսնված մեծություն, մի մարդ, որին ամենայն իրավամբ կարելի է մի շարքում դասել ռուսական կուլտուրայի ամենաերախտավոր գործիչների հետ։ Այս վերապահումը ես կարևոր համարեցի թյուրիմացության տեղիք չտալու համար։
Այժմ դառնանք մեր խնդրին։
Ես ասացի, որ մեր մերձավոր անցյալը իր որոշ գծերով դեռ գոյություն է պահպանում ներկայում, գուցե և մի քիչ ուրիշ գունավորությամբ, երբեմն այլ անվան տակ, հաճախ կարծես թե բոլորովին աննկատելի կերպով։ Եվ դա բնական է, որովհետև չէ՞ որ մեր օրերում իսկ դեռ կենդանի են այդ «վերածնություն» կոչվող շրջանի ականատեսները, մեր նոր գրականության առաջին առաքյալների մերձավոր աշակերտներն ու հետևողները, մինչև իսկ գուցե նրանց հասակակիցներն ու նիզակակիցները։
[3] Եվ եթե պրպտենք մեր ներկան, արդյոք չե՞նք գտնի այնտեղ նրանց, այդ առաքյալների երբեմն մարող, երբեմն խրոխտացող ու կենդանության նշաններ ցույց տվող ձայները կամ նրանց արձագանքները. գուցե շատերի սրտում ապրում են դեռ նրանց իդեալները և բորբոքվում են նրանց բաղձանքները։
Այո, ես կարծում եմ, որ այդ այդպես է։
Սակայն չնայած այդ ամենին՝ մի անսահման հեռավորություն, մի անանցանելի անջրպետ բաժանում է ներկայի մարդուն այդ մոտիկ, կարծես դեռ չմեռած անցյալից։
Եվ հիրավի, որքան տարօրինակ ու անհասանելի կերպով հեռավոր պիտի թվան մեր օրերի ինտելիգենտ մարդու համար թեկուզ Սմբատ Շահազիզի Լևոնի վիշտը» կամ Ռափայել Պատկանյանի ազգային և ռազմական երգերը։ Կամ կարո՞ղ է տարօրինակ ու հեռավոր չթվալ մեր օրերի ինտելիգենտ մարդուն Պռոշյանի պարզամիտ հյուսվածները կամ Րաֆֆիի նման թեկուզև հանճարեղ մարդու ստեղծագործոթյունը, երբ մեր օրերի այդ ինտելիգենտը ոչ միայն Պուշկինին և Դոստոևսկուն ավելի լավ է ճանաչում, քան երեկվա սերունդը, այլ որն անցել է և նորագույն եվրոպական և մանավանդ ռուսական գրականության բովով, այն ինտելիգենտի համար Պշիբիշևսկին արդեն վաղուց մոռացված հեղինակ է, Բայլմոնտը՝ ձանձրալի, Մետերլինգը, Վյաչ. Իվանովը— չոր ու գիտուն, Սոլոգուբը ոչ գուցե այնքան հիվանդոտ ու ցավագին, որքան ինքն է՝ ընթերցողը։ Բայց չէ՞ որ Րաֆֆուն կամ Պռոշյանին ու Աղայանին— Սոլոգութից ու Համսունից հոգեբանորեն դարեր են բաժանում, մինչդեռ Սոլոգոլբն սկսել է իր գրական կյանքը Րաֆֆու կենդանության ժամանակ և Աղայանի ու Պռոշյանի օրով արտադրել է իր լավագույն ստեղծագործությունները։ Մեր օրերի եվրոպական ռեալիզմը նման չէ բնավ դեռ նույն մեր օրերում հայ գրականության մեջ տիրող ռեալիզմին, և ներկա եվրոպական ռոմանտիզմը բոլորովին այլ է, քան մեր գրականության մեջ տիրող ռոմանտիզմը։ Չպետք է մոռանալ, որ վերջին տարիների ընթացքում հայ իրականության մեջ ծագել է մի նոր ինտելիգենցիա, մի նոր սերունդ, որին օտար չէ եվրոպական կուլտուրան, գոնե իր խոշոր գծերով, որ եվրոպական կրթություն ստացած, եվրոպացու կյանքով ապրած, դառնում է հայրենիք և բնականաբար գոհ չէ մնում իր հայրենիքում տիրող կարգերից ու հասկացողություններից: Բացի այդ, չէ՞ որ կյանքի մեջ գործող ինտելիգենցիան էլ անցել է 1905 թ. մակընթացությունն ու դրան հետևող տարիների ավերիչ ու հոգեսպան տեղատվությունը։
Եվ այդպիսի ինտելիգենցիան կարո՞ղ է արդյոք հարազատ գդալ իրան մի Շահազիզի, մի Պատկանյանի, նույնիսկ մեր նոր, դեռ կենդանի հեղինակների վերաբերմամբ։ Անշուշտ ոչ, քանի որ այդ բոլոր հեղինակների ամբողջ աշխարհահայացքը, աշխարհավերաբերմունքը այլ է, ավանդական հին, որքան էլ նոր խոսքերով կամենան նրանք գունավորել իրանց ավանդական գաղափարները, որքան էլ կամենան իրանց հին տիկերը նոր գինի ով լցնել։ Այդպիսի փորձեր արին Ահարոնյանը և Փափազյանը, բայց ի՞նչ դուրս եկավ դրանից, դրանով դարձա՞ն արդյոք նրանք մեր օրերի հեղինակներ։ Բնավ։ Եվ բնորոշ չէ՞ արդյոք, որ այն մարդիկ, որ ձգտում էին իրականացնել Րաֆֆու «Կայծեր»-ում արծարծած գաղափարները, մի զարմանալի փորձ փորձեցին միացնել այդ գաղափարները ներկայի հզորաբար առաջ խաղացող բանվորական իդեալների հետ և հետո թողին Ռուսիան ու անցան այն խավար ու մութ երկիրը, որ Տաճկահայաստան է կոչվում, և այնուամենայնիվ այնտեղ էլ այդ կուսակցությունը, որ մեր ինտելիգենցիայի խոշորագույն հատվածի ներկայացուցիչն էր մի քանի տարի առաջ, ստիպված եղավ իր հին, ավանդական սկզբունքներին կարկատանի նման, և այն սպիտակ թելով, կպցնել ժամանակակից ազատագրական դեմոկրատ գաղափարները։ Սակայն այդ նրանց նույնպես չօգնեց, ինչպես Ահարոնյանին չօգնեց սիմբոլիզմի տեղ ընդունած նրա սիբոլիզմը (օրինակ, Արցունքի հովիտ-ի մեջ) և Փափազյանին— նոր ռեալիզմը և նորահնար խոսքերը։ Չօգնեց, որովհետև ամբողջ մտածողությունն ու զգացողությունը մնում էին հինը, ավանդականը։ Տարօրինակ բան չկա այստեղ։ Ըստ էության դա կյանքի մշտական և ուղիղ ճանապարհն է, քանի որ հինը պիտի մեռնի, ավանդականը պիտի տեղ տա նորին— այդպես է ամեն տեղ, իսկ եթե դա հիվանդոտ բնույթ է ստանում և արտահայտություն մեզանում, դա էլ հասկանալի կլինի, եթե աչքի առաջ ունենանք մեր ամբողջ կյանքի հիվանդագին բնույթը։ Չպետք է մոռանալ, որ մեր կյանքն էլ նույն հեղաշրջման, նույն կրիզիսի մեջ է, և այդ պայքարը հնի և նորի մեջ, որ տեղի ունի գրականության ասպարեզում, կա և կյանքում։ Այդ պայքարը շատ անգամ որոշակի չի գծագրվում, երբեմն շատ սուր կերպով է արտահայտվում, սակայն նա կա, և անխուսափելի է նրա զարգացումն ու աճումը։ Անտարակույս փաստ է, որ առաջ է եկել վերը հիշածս նոր ինտելիգենցիան։ Այդ ինտելիգենցիայի հասկացողությունները (որքան և տարբեր շերտավորումներ լինեն նրա զանազան հատվածներում) բոլորվին նման չեն մեր հին սերնդին պատկանող ինտելիգենցիայի ըմբռնումներին, և այդ է պատճառը, որ այնպիսի համառությամբ չեն կարողանում միմյանց ըմբռնել այդ երկու սերունդները, որ այդպիսի հիվանդոտ թափով են հարձակվում իրար վրա, որ այնքան երբեմն տարօրինակ ձև. է ընդունում նրանց պայքարը։
Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Շահազիզ, Պռոշյան, նույնիսկ Րաֆֆի, Աղայան, նույնիսկ ուրիշները, նույնիսկ նոքա, որ դեռ կենդանի են, որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ — և միևնույն ժամանակ, զարմանալի չէ՞, որքա՜ն, որքա՜ն հեռավոր, արդեն գրեթե անհասկանալի, արդեն գրեթե սիմբոլ դարձած, գրեթե չեղած, կենդանի կյանքով չապրած մարդկանց անուններ են նոքա ինձ համար և այն սերնդի համար, որին պատկանում եմ ես։
Արդյոք ինչո՞վ պետք է բացատրել այս տարօրինակ հոգեբանական երևույթը, ինչո՞վ բացատրել, որ երկու տասնյակ տարին մի այսպիսի անանցանելի պատի պես կանգնել են մեր և մեր մերձավոր նախորդների միջև։ Արդյոք նրանի՞ց է դա, որ մենք այս կարճ ժամանակամիջոցում հսկայական քայլերով ենք առաջ ընթացել, և մոտիկ անցյալը հեռու է թվում մեզ, թե՞ գուցե նրանից, որ մենք անառակ որդիների նման վատնել ենք մեր հայրերի հարուստ ժառանգությունը և ետ նայելու վստահություն չունենք և ճանապարհ չունենք ետ դառնալու։ Արդյոք պետք է ուրախանա՞նք մենք, թե տխրենք։
Ինձ թվում է, որ առանձին ուրախության հիմք չունենք մենք դեռևս, որովհետև, ինչպես ասացի, այդ անցյալ» կոչվածի խոշոր բեկորները դեռ տեղ են բռնում մեր կյանքում և եթե ոչ կապում նոր հոսանքի ճանապարհը, համենայնդեպս այնքան էլ արագ տեղի չեն տալիս նրա առաջ։ Սակայն և տխրելու առիթներ չկան նրանց համար, ով հավատում է, ով գիտե, որ դեռ չբարձրացած գետի առջև կուտակված սառցակույտերը արագ պիտի տեղի տան, երբ գարնան ջրերը ելնեն ու գրոհ տան աղմկալից կենդանությամբ։
Ուրեմն մեր գրականությունը և հասարակական միտքը կատարել է մի շրջանառություն և այսօր կրիզիսի ժամն ենք ապրում մենք։ Այն ժամը, երբ հինը դեռ չի անցել, բայց նորն էլ հաստատ ու ամուր չէ կանգնած ոտքերի վրա։ Մի կուլտուրական ամբողջ հոսանք լրացրել է իր կյանքի օրերը, բայց նորը դեռ չի բռնել նրա տեղը — դեռ երերուն է, դեռ անհաստատ։ Եվ որպես մահամերձի շուրջն է տիրում շփոթ ու խլրտում, այնպես և այստեղ, երբ լրանում է մի պատմական շարմման շրջանառությունը, մարդիկ լցվում են մի արտասովոր տրամադրությամբ, մի անհանգիստ կասկածով ու ահով, մի հիվանդոտ տագնապով — մինչև մեռելը կհանգչի հավիտենական օթևանում, իսկ կյանքը, տիրական ու հաղթող, կբռնև իր նոր-ճամփան։
Սակայն միայն այդ չէ. միայն կուլտուրական շարժման, շրջանի լարումը չէ, որ ստեղծում է այդպիսի տագնապ ու անհանգստություն։ Կա մի ուրիշ հանգամանք ևս, որ ում է տալիս այդ տագնապին և հիվանդագին թափ է ներշնչում նրան։ Դա այն հարցն է, որ ծագում է թե բացվող, ծագող, թե մեռնող սերունդների մեջ հավասարապես։ Արդյոք սա մի կուլտուրական պատմաշրջանի՞ վերջն է, թե մի ամբողջ կուլտուրայի։
Մի հարց, որ իմ մեջ այսպես է ձևավորվում.
|
Եվ հիրավի որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև, և դրա համար է անշուշտ, որ մեր մամուլն ու հասարակությունը առանձին հետաքրքրության նշաններ են ցույց տալիս դեպի այդ խնդիրները։ Այդ տրամադրությունը ցոլանում է ամենուրեք։ Ես միայն մի օրինակ կբերեմ։ — Դուք, իհարկե, մտաբերում եք դեռ Մակինցյանի քննադատական ակնարկը Ծատուրյանի մասին, որ այնքան թյուրիմացությունների առիթ տվեց և խոսակցության առարկա դարձավ։ Ես չեմ կամենում այստեղ դատավոր հանդիսանալ երիտասարդ հայ քննադատի վերաբերմամբ առավել ևս նրա համար, որ նա իմ մոտիկ բարեկամն է, ինչպես և Ծատուրյանը։ Բայց մի հանգամանք շատ ուշագրավ է, դա այն է, որ ես միանգամայն հավատում եմ Մակինցյանի անկեղծությանը և եթե սրան ավելացնենք այն, որ Մակինցյանը վաղեմի բարեկամ է Ծատուրյանին², կտեսնենք, որ այստեղ թշնամական կամ վատ վերաբերմունքի, ինչպես և աչառու տրամադրության հարց չկա, այլ տարբեր ըմբռնումների, տարբեր հասկացողությունների։ Այստեղ կռիվ է տեղի ուննում երկու գաղափարի միջև և ոչ թե երկու անձնավորության, և որքան տաք է կռիվը, ուրեմն այնքան հակասող, իրար ժխտող են այդ երկու գաղափարները։ Այս օրինակը միակը չէ, կարելի է մատնանշել շատ ուրիշ օրինակներ ևս, ուր նույն մարտնչող գաղափարների, հասկացողությունների կռվի պատկերը կտեսնեք դուք։ Մարդիկ կարիք են զգում վերագնահատության ենթարկելու կյանքի երեվույթները, տիրող գաղափարներն ու իշխող տրամադրությունները, և դա չպետք է դատապարտության ենթարկվի ըստ էության, մինչև իսկ եթե այդ վերագնահատումների միջոցին շատ հասկանալի պատճառով գործածվի ավելի խիստ ու կտրոսկ լեզու, քան նորմալ ժամանակ։ Մանավանդ որ այն սերունդը, որի մեջ ընդունված արժեքները վերագնահատության են ենթարկվում, ըստ երևույթին, ինքն էլ տրամադիր է պայքարի մեջ և խիստ ոճ բանեցնելու, և իր առաջուց բռնած դիրքից և ումից կատարելապես օգտվելու:
Եվ քանի որ մենք կամենում ենք, որ հաղթե նորը, որ բնականաբար և լինելու է, ուստի պարզ է, որ մենք ավելի շուտ կներենք նորի սխալները, քան հնի, որովհետև եթե Մակինցյանի վերագնահատության նպատակն այն է, որ (մի բան, որ անկասկած է) վերածնվի հայ գրականությունը, եթե Մատենճյանը ցանկանում է վերագնահատելով Շիրվանզադեին նոր գրականության ուղին հարթել — և եթե անգամ ենթադրենք, թե այդ վերագնահատությունը պիտի վնասե կամ ոչնչացնե Ծատուրյանին ու Շիրվանզադեին, դարձյալ պիտի ասենք՝ լավ է Ծատուրյանն ու Շիրվանզադեն չլինեն, քան հայ գրականության առաջընթաց շարժումը կանգնի։ Բայց, իհարկե, ոչ մի քննադատ, որքան և չար լինի նա և աչառու, չի կարող ոչնչացնել այն գրողին, որը դեռ ապրելու կյանք ունի, սա ինքնըստինքյան։
Վերագնահատությունները կարևոր են և անհրաժեշտ մանավանդ մի այնպիսի շրջանում, որպիսին մերն է, և պետք է վերագնահատվեն ոչ միայն առանձին հեղինակներն ու գործիչները, որ հաճախ անձնական տարրեր շատ ունեն, հասարակական շատ փոքրամաս զանգվածի արտահայտիչ են, այլ առավելապես հասարակական մտքի խոշոր հոսանքները, խոշոր հատվածների աշխարհայացքները։
Պրոֆեսոր Վենգերովը ռուսաց գրականության հիմնական ու առանձնահատուկ գիծը համարում է ուսուցողական ոգին, եղբայրասիրական և մարդասիրական շունչը, նրա մեջ իշխող հասարակական մորալի, անձնական խղճմտանքի հարցերը, գերագույն արդարության և ճշմարտության խնդիրները։ Իհարկե այդպիսի ընդհանուր բնորոշումները միշտ էլ որոշ չափով միակողմանի են լինում, և դա բնական է, որովհետև գրականության մղիչ ուժերը բազմազան են, նրա աղբյուրները անթիվ են և խոր, որպես հասարակական կենսական ամեն մի բարդ երևույթի հիմքերը, սակայն չի կարելի ժխտել, որ որոշ հետաքրքրություն կարող են ներկայացնել այդօրինակ ընդհանրացումները և որ այդպիսի ընդհանրացումները կարող են պարունակել ճշմարիտ գծեր։ Ուրեմն եթե թույլատրելի է այդպիսի ընդհանրացումներ անելը, հետաքրքրական է հարց տալ, թե որո՞նք են արդյոք հայ գրականության որոշիչ, հատկանշական գծերը և որո՞նք են նրա հիմնական գաղափարները։ Այստեղ ևս հիշեցնում եմ, որ ես նպատակ չունեմ մանրամասնությունների վրա կանգ առնելու — ես նպատակ չունեմ հայ գրականության բոլոր գլխավոր, իշխող գաղափարները մատնանշելու կամ քննելու։
Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է։ Սակայն այդ ընդհանուր և իշխող գաղափարն ունեցել է մեզանում իր բնորոշ ու առանձնահատուկ գույնը, որ գրեթե բոլորովին անհասկանալի է օտար մարդուն թե իր էությամբ, թե արտահայտության ձևով։
Հայրենիքի երգը հնչել է մեզանում առավել կամ պակաս ուժեղ Եղիշեից ու Խորենացուց սկսած մինչև մեր օրերը։ Այդ գաղափարը կարմիր թելի նման անցնում է մեր գրականության միջով սկզբից մինչև մեր օրերը, դարձել է մի անբաժանելի հատկանիշ, գունավորել է մեր ինտելիգենցիայի միտքն ու երևակայությունը դարեր շարունակ, անշուշտ իր կոնկրետ ձևերի որոշ շեղումներով ու տաբրեր գույներով, սակայն էությամբ միշտ նույնն է մնացել — մի ֆանտոմ է եղել, մի զորություն, որը մղել է դեպի հերոսական մարտիրոսություն, դեպի աներևակայելի լարումն հոգեկան ու նյութափոր էներգիայի, մի անհասանելի, մի միշտ բաղձալի ցավատանջ իղձ է դարձել այդ անկախ հայրենիքի, այդ ազգային գոյության գաղափարը։
Եթե մի րոպե ընդունենք այն ռոմանտիկ ու վերացական ըմբրռնումը, թե ամեն մի ազգ իր ասելիքն ունի մարդկության պատմության մեջ, և որ դեռ մեր ժողովուրդը չի ասել իր խոսքը, ուստի նա չի մեռնելու իբր ազգ, մինչև որ չասե իր խոսքը, ասում եմ, եթե մի րոպե ընդունենք այդ անընդունելի ըմբռնումը, կարելի է իրավ որ մի րոպե կանգնել այն մտքի վրա, կարելի է մի րոպե ներողամիտ լինել դեպի ռոմանտիկները — աչքի առաջ ունենալով այդ հիրավի որ մշտական լարումը, որ գոյություն է ունեցել մեր գրականության մեջ ազգային հարցի և հայրենիքի գաղափարի վերաբերմամբ։ Սակայն անտարակույս սխալ է այդ ռոմանտիկ մտածողությունը թե անհատական, թե ցեղային կյանքի վերաբերմամբ։ Դժբախտաբար այդպիսի վերին խնամքի հավատալու մենք ոչ մի հիմք չունենք և այդօրինակ նպատակահարմարություն չենք տեսնում ոչ անհատների, ոչ հասարակությունների կյանքում։ Մենք գիտենք պատմությունից և իրական կյանքից, որ ինչպես անթիվ անհատներ ծնվում են, վարում են իրանց սնամեջ ու դժբախտ կյանքը, ունայն ու դատարկ իրանց գոյությունը և մեռնում են առանց, ինչպես ասում են ռոմանտիկները, «իրանց խոսքն ասելու», այնպես էլ ազգեր, ցեղեր, հասարակական խմբակցություններ կարող են մեռնել, անհետանալ առանց որևէ ուշագրավ հետք թողնելու, առանց իրանց խոսքն ասելու։ Ես կարծում եմ, որ ավելի իմաստուն են նրանք, որոնք այդ հարցերում, այդ ի վերուստ նախորոշյալ կարգադրություններին չեն սպասում և այդ մետաֆիղիկ մտածողության ստեղծած պատգամներով չեն կամենում տնօրինել իրանց կյանքը։ Նրանք են իմաստուն, որոնք իրանք են տնօրինում իրանց կյանքը, հաշվի առնելով կոնկրետ իրականության տվյալները և միանգամայն հեռու վանելով վերը հիշածս մտածողությունը, որ միայն ծուլություն և թմրություն կարող է առաջ բերել։ Եթե ազգային այդ դժբախտ հարցը իրոք ազգային կուլտուրայի հարց է և ոչ քաղաքական մի ֆանտազիա և այն վատ տեսակի, եթե գա կուլտուրական ազատ ինքրորոշման խնդիր է և ոչ պոլիտիկանների մի ողորմելի ցնորք, ապա հետաքրքրական է դիտել, թե ինչի՞ վրա է հիմնում իր ակնակալությունները մեր ազգային հորջորջվող ինտելիգենցիան — հիրավի ի՞նչ կուլտուրական նպատակների է ձգտում նա, ի՞նչ ճանապարհով և ո՞ւմ միջոցով է կամենում իրականացնել իր բաղձանքը։
Ամենից առաջ, իհարկե, դպրոցն է, որ մտավոր-հոգեկան կուլտուրայի ստեղծման ամենախոշոր մի գործոն է հանդիսանում։ Իսկ ի՞նչ է ներկայացնում մեր դպրոցը։ Մի կողմ թողնելով տարրական դպրոցները, որոնք որոշ չափով կարող են ընդունելի համարվել միայն, իհարկե, երբ աչքի առաջ ունենանք պետական տարրական դպրոցի ողորմելի վիճակը մեզանում, այնտեղ տիրող կարգերը և պայմանները։ Ծխական տարրական դպրոցը ներկա պայմաններում, թեպետ և որոշ, բավական լուրջ վերապահություններով կարող էր գուցե ընդունելի համարվել։ Սակայն վերը հիշածս վերապահությունը այնքան կարևոր է, որ դժվար է որոշել, թե մեր տարրական դպրոցի տված օգուտն է ավելի մեծ, թե՞ վնասը։ Իմ վերապահությունը վերաբերում է այն խոշոր դերին, որ կղերականությունն ունի մեր ժողովրդական-տարրական դպրոցների գործում։ Ես գիտեմ, որ իմ ունկնդիրներից շատերի, գուցե և մեծամասնության, համար տարօրինակ կթվա այս կարծիքս, սակայն ես այնուամենայնիվ պիտի պնդեմ, որ քանի կղերեը դեր ունի ժողովրդական դպրոցում, միշտ պետք է կասկածով և երկյուղով վերաբերվեմ դեպի այդ դպրոցը։ Ես գիտեմ, այո, այն մուրացիկ ցնցոտիների նման հին ու փտած առարկությունները, որ արվում են այդպիսի դեպքերում։ Այդ առարկությունների ընդհանուր իմաստը այն է, որ մեր կղերը նման չէ ուրիշ կղերին, կամ որ մեր կղերի դերը շատ չնչին է դպրոցական գործում, որ մեր եկեղեցին ժողովրդապետական է, նրա պետը ազգընտիր և այլն, և այլն... Ասում եմ այդ բոլոր առարկությունները չափազանց միամիտ են և հին։ Հայ կղերի դերը մեր պատմության մեջ եղել է շատ խոշոր և շատ կորստաբեր, ավերիչ ըստ ամենայնի։ Սեմինարիստական-տիրացոլական մտածողությունն է ստեղծել այդ աբսուրդային կարծիքը մեր կղերի վերաբերմամբ, և ինքը կղերը, որ մինչև այժմ հովանավորում ու սնում է այդ սեմինարիզմը, ամեն ջանք գործ է դրել, որ այդ սխալը, որպեսզի ավելին չասեմ, գաղափարը հաստատվի ժողովրդի մեջ։ Պատմության մեջ չափազանց մեծ դեր է վերագրվում մեր կղերին, իբր ազգի լուսավորության և հոգեկան կուլտուրական պահանջները հոգացող ժրաջան մի դասի։ Ստեղծե՞լ է արդյոք նա լեզու (հայտնի է, որ քրիստոնեական կրոնի ներմուծման սկզբից արդեն, այսինքն արդեն սկսած այն ժամանակից, երբ կղերն սկսել է գրականություն արտադրել, մեր լեզուն գնացել է դեպի անկում, դեպի վուլգարացում)։ Ուրեմն մինչ այդ գրաբարը եղել է ավելի բարձր աստիճանի վրա. եղել է ավելի կանոնավոր, ավելի հաստատուն։ Մինչև այժմ մենք հաստատ չգիտենք և ուրեմն իրավունք չունենք պնդելու, որ չի ունեցել այդ լեզուն գրականություն:
Հայտնի է, թե որպիսի բուռն եռանդով, որպիսի ֆանատիկոս ատելությամբ կղերը ոչնչացրել է ամեն ինչ, որ աշխարհիկ բնույթ է ունեցել։ Վերջապես չպետք է մոռանալ և այն հանգամանքը, որ այն բոլոր սքանչելի գործերը, որ վերագրվում են մեր կղերին, արձանագրվել են նույն կղերի պաշտոնյաների, կղերական անձերի ձեռքով — այսինքն ինքը կղերականությունն է գովաբանական պատմություններ գրել իր մասին։ Մեզ գրեթե ոչինչ չի հասել ոչ հեթանոսական գրականությունից, ոչ էլ այն գրականությունից, որ անտարակույս գոյություն է ունեցել, բայց հալածվել է ու ջնջվել իբրև հերետիկոսական, աղանդավորական։
Տեսնելով, որ հայ բերդապահ զինվորը հեթանոս, այսինքն աշխարհիկ երգեր է երգում, հոգևոր հայրն իսկույն համապատասխան շարականներ է ստեղծագործում և պատվիրում է այդ շարականները երգել աշխարհիկ երգերի փոխարեն։ Մեզ հասել են մեր ժողովրդական բանահյուսության խղճալի բեկորները, սակայն այդ փշրանքներն իսկ բավական են, որպեսզի ամեն ոք տեսնի, թե ինչը ինչով են փոխարինել մեր հոգևոր հայրերը, մեր ազգի գովված այդ լուսավորիչները։ Վերցրեք ռուսական պատմությունը, միթե այնտեղ նույնը չի՞ եղել, միթե այնտեղ ևս նույն ֆանատիկոս կռիվը չի՞ մղել կղերը աշխարհիկ մտքի ու խոսքի դեմ։ Այդպես է եղել սակայն ամեն տեղ։ Այդպես և մեզանում։ Ֆանատիկոս, անհամբերող, բթացնող մի ուժ, մռայլ մի կաստա, որի զորությունը դժբախտաբար այժմ էլ դեռ ծանր ու հեղձուկ ամպի նման նստած է մեր կյանքի վրա։ Նա դրել է իր վարակիչ կնիքը ոչ միայն մեր գրականության, այլև լեզվի վրա։ Այո, լեզուն պահպանել է այդ կաստայի զզվելի ու տխմար մտածողության հետքերը, և մինչև մեր օրերը դեռ սխոլաստիկ, անպտուղ ու վերացական (բայց ոչ վերասլա՛ց) ռիտորիզմն իշխում է մեր խոսքում ու գրքում և այդ ռիտորիկան դեռ շարունակում է աճել ու ծաղկել այդ կղերի անմիջական հովանավորության ներքո ապրող դպրոցներից դուրս եկած ինտելիգենցիայի եռանդով։ Ճահճացած ու մահահոտ (իրանք կղերականներն են ստեղծել այս սքանչելի խոսքը) բներից այդ կաստայի թունավոր շունչը ծավալվել է մեր երկրում և վարակել ժողովրդի միտքն ու հոգին։ Եվ այսօր նույն կղերը կանգնած է դպրոցի գլխին, ազգային հասարակական ղեկի մոտ, որպես իշխող ու թելադրող։
Թե որքան սահմանափակ է մտքով և տգետ մեր կղերը, դրա մասին երկու կարծիք չի կարող լինել — այդ ամենքին քաջ հայտնի է, սակայն մեր ազգային կոչվող ինտելիգենցիան մի խոր քաղաքագիտական տոնով պնդում է միշտ այն անիմաստ միտքը, թե կղերը պաշտոնական ներկայացուցիչ է հանդիսանում պետության առաջ: Կարծես թե էլ ուրիշ միջոց չկա ժողովրդի համար իրա ներայացուցիչն ունենալու, եթե միայն այդպիսի մի ազգային ներկյայացուցչի կարիք կա։
Ամեն ոք, ով շահագրգռված է մեր ժողովրդի առաջադիմությամբ, ամենից առաջ կղերի դեմ պիտի ուղղե իր հարվածները։
Մի ուշագրավ հանգամանք։
Ամենուրեք կղերը հանդիսանում է հասարակության ամենալոյալ մասը, նա միշտ հլու հպատակ է այն պետական կազմին, որն ապահովում է իր՝ կղերի առանձնաշնորհումները և իրավունքները։ Սակայն բավական է, որ պետությունը ձեռք տա նրա իրավունքներից ու առանձնաշնորհումներից որևէ մեկին, որպեսզի այդ աստծո խոնարհ գառը միանգամից ըմբոստանա, ներշնչվի ապստամբ ոգով և մղե ժողովուրդը դեպի բողոք ու ըմբոստացում։ Եվ այդ դեպքերում կղերը սովորաբար (ինչպես և բուրժուազիան) իր կաստայական շահերը հայտարարում է ընդհանուր ազգային շահեր և նրանց խանգարումն ու վնասը — ժողովրդական շահերի վնասում։ Այդպես է եղել մեր պատմության ընթացքում, այդպես է և մեր օրերում։
Եվ մեր կղերը ստեղծել է բացի տարրական դպրոցի նաև միջնակարգ անվանյալ դպրոցը, սեմինարիան, որ կիսակիրթ, կիսաինտելիգենտ մի մասսա է ստեղծում, որն այս կամ այն չափով աշակերտական նստարանից տոգորվում է կղերական մտածողությամբ կրթվում է մեր կղերի սրտին մոտիկ մեթոդով և ուղղությամբ։
Այնտեղ է, որ սնվում է, մշակվում այն մտածելակերպը, մարդկային աշխարհահայեցողության այն, եթե կարելի է այդպես անվանել, սիստեմը, որին «սեմինարիզմ» են ասում։ Այս տերմինը, չգիտեմ ինչու, թյուրիմացությունների տեղիք էր տվել, երբ մի հայ ինտելիգենտ գործածել էր իր դասախոսության մեջ։ Մինչդեռ սա մի շատ սովորական տերմին է, որ գործածում են և ռուսները, և այնտեղ նա շատ հասկանալի է ու ոչ ոքի մեջ տարակույս չի ծնում։ Անշուշտ սեմինարիզմը չպետք է կապել անպատճառ սեմինարիայի հետ։ Սեմինարիստ կարող է լինել և գիմնազիստը — իր մտածողությամբ։ Սակայն տարակույս չկա միևնույն ժամանակ, որ սեմինարիզմի և սեմինարիստական ինտելիգենցիայի փարթամ ծաղկումը մեզանում կապված է մեր սեմինարիաների հետ։ Ահա այդ սեմինարիզմով տոգորված ինտելիգենցիան, կամ, ավելի ճիշտ, կիսաինտելիգենցիան է, որ մենաշնորհ է վերցրել ազգային գործերը վարելու։ Նա մի տեսակ ինքնամփոփ, մեկուսացած գետտո է ստեղծե՛լ իրա համար և կոչել է այն ազգային կյանք և այդ կյանքում ստանձնել է զանազան դերեր։ Այդ մասսան է, որ վարում է մեր այսպես կոչված ազգային գործերը, ուզում է առաջ տանել մեր ազգային հորջորջված կուլտուրան — գրականությունը, դպրոցը, արվեստը... Նա հաշտ ու հեզ ապրում է կղերի թևերի տակ։ Դուք կարծում եք նա կրոնակա՞ն է, բնավ։ Նա աթեիստ է, նա պոլիտիկան է, նա եկեղեցու միջոցով պոլիտիկա է անում։ Նա կրոն չունի, իհարկե, եթե ասես նրան մի բառկրոնական ստեղծագործության մասին, նա կծիծաղի կամ թթու արհամարհանքով երես կդարձնի քեզնից։ Ինչպես ստեղծագործությո՞ւն, կրո՞ն։ Ո չ, նա կրոն չունի, այո՞, ոչ մի կրոն, բայց նա շատ լավ է հասկանում կղերական ստեղծագործությունը, որովհետև նա ոչ թե մարզ է, ոչ թե քաղաքացի, այլ միայն և միայն ծխական։ Այդ ծխականի համար կրոնը իբրև այդպիսին գոյություն չունի, ծխականը հասկացողություն անգամ չունի կրոնական էմոցիաների մասին։ Սակայն ես կրոն ասելով միշտ զգում եմ, որ այդ «կրոն» խոսքը մեր կղերի և սեմինարիստական ինտելիգենցիայի շնորհիվ բոլորովին կորցրել է իր իսկական իմաստը (ինչպես և շատ ուրիշ բառեր ու դարձվածքներ) և ընդունել է կղերական-քրիստոնեական բնութ ու գույն, որ նա հավասար չէ, օրինակ, ռուսական религия, религиозный բառերին։ «Религиозный» բառն անտարակույս ավելի լայն իմաստ ունի, քան «կրոնական» բառը։ Այստեղ ես կրոն ասելով ըմբռնում եմ այն իբր աշխարհազգացում, աշխարհավերաբերմունք։
Ահա այդ կիսաինտելիգենցիան, այդ կղերամիտ, կամ ինչպես մեզանում ասում են, «տիրացուական» մասսան է, որ ստեղծել է մի ազգային հանրայնություն (общественность), որն իր էությամբ կղերական հանրայնություն է, ծխականների հանրայնություն և որքան պիտի զարմանար Մերեժկովսկին, եթե մի օր իմանար, որ իր երազած կրոնական «հանրայնությունը» (ինչպես նա է ըմբռնում այդ), նրա соборность ասածն այնքա՜ն փարթամ կերպով ծաղկել է հայ լուսավորչական եկեղեցու հովանու տակ, և որքա՜ն, որքան պիտի հիասթափվեր Մերեժկովսկին, երբ տեսներ, թե ինչ պտուղներ է տալիս այդ կղերական հանրայնությունը կամ համայնականությունը։ Եվ այդ կղերական համայնականությունից դուրս հայ ինտելիգենտը մեռած, անպետք է դառնում, նա անելիք չունի։ Միայն այդտեղ, ծխական համայնքի մեջ ընկնելով է, որ նա իրեն իսկույն լավ է զգում, ի՛սկ այնպես — ինչպես ձուկը ջրում։
Հիշում եմ, երբ մեր ծխական դպրոցները փակված էին, մամուլի մեջ մի մեռելություն էր տիրում, և շատ ու շատ «ազգային ինտելիգենտներից» ես լսել եմ այն կարծիքը, որ մեր մամուլն ընկած է նրա համար, որ ծխական դպրոցները փակ են, և գրելու նյութ չկա։ Այո, սա փաստ է։ Եվ հիրավի, ինչի՞ մասին կարող է գրել ծխական ինտելիգենտը — ամենից առաջ իհարկե ծխական ժողովի մասին, հոգեբարձությունների մասին, որովհետև նրա քաղաքացիական աշխարհահայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում, նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին է, նրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղևի մեջ, և նա չի կարող իր համար ուրիշ դրություն երևակայել։ Նրա ազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապված, դրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար։
Մի երիտասարդ հայ պուբլիցիստ ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել։ Եվ դա այդպես է։ Եվ ահա այդ ծխականների համայնքը ստեղծել է մի հատուկ աուդիտորիա, որ գրականություն ու արվեստ ասածդ նույնպես ըմբռնում է ծխականի հոգով, գրականությանն ու արվեստին էլ նայում է ծխականի աչքերով և ազգային կուլտուրա ասելով ծխական կուլտուրա է հասկանում։
Եվ ահա այդ ծխականի միտքը ստեղծել է իր գրական-քննադատական մեթոդը, որ կիրառվել է մեզանում նոր գրականության սկզբից մինչև մեր օրերը։
Այդ քննադատության բնորոշ հատկությունը վուլգարիզմն է, նրա առաջմղիչ զորությունը, ղեկավարող գաղափարը — ազգային ուտիլիտարիզմը։ Սակայն այդ ազգային ուտիլիտարիզմն էլ, որով ղեկավարվել են մեր այսպես կոչված քննադատները սկզբից մինչև մեր օրերը, իհարկե նույն ոգով է տոգորված, նույն ներքին բովանդակությունն ունի, ինչ բովանդակություն ունի և սեմինարիստական-ծխական ինտելիգենցիայի աշխարհահայացքը։ Թողնա ըմբոստանա կղերի դեմ, թող նա ճառե ու բարբառե կղերական խավարամտության դեմ, դա նշանակություն չունի։ Ավելի խորը նայեցեք նրա աշխարհահայեցողության ընդհանուր հյուսվածքին և նրա մեջ դուք նորից կգտնեք նույն ծխականին։ Երբ նա ասում է ազգային դպրոց, ազգային գրականություն, դուք իմացեք, որ նա չի բողոքում կղերի դեմ այդ ասպարեզում, ինչպես չի բողոքում կղերի քաղաքական-հասարակական այլ դերերի դեմ — նա միայն կամենում է ավելի կրթված կղեր տեսնել անկիրթ կղերի տեղ. օրինակ, Սեդրակյանին հակադրում է նա Պարզյան եպիսկոպոսին։ Բայց հրաժարվել երկուսի՞ց էլ լա՜վ լիցի, ինչպե՜ս կարելի է։ Եվ ահա այդ Սեդրակյանի ակնոցներով է նայում նա ազգային հարցերին և նա գոհացած կլինի, եթե ազգի ղեկն անցնի Սեդրակյանի նման, ինչպես նրանք ասում են, «լուսամիտ» հայրերի ձեռքը։
Այդ լուսավորյալ կղերի երկրպագուն է ահա, որ իր արշինով մոտենում է հայ գրականությանը։ Բայց ախր հայ գրականությունը: Եվ հյուսվել է նույն տրամադրության տակ։ Եվ սրտառուչ մի պատկեր է ստեղծվում։ Նայեցեք՝ որպիսի՜ ներդաշնակություն, որպիսի՜ իդիլիական համերաշխություն է ստեղծվում հայ հրապարակագիր-քննադատի և հայ ծխական բանաստեղծի մեջ։ Ամեն անգամ, երբ հայ բանաստեղծը ռիտորիկ տաղաչափությամբ բարբառում է ազգի մասին, հայ քննադատը մի հոգեկան զմայլումի մեջ է ընկղմում, նրա սիրտը շարժվում է և նա իր ծխականի զմայլմունքի արտահայտության համար բառեր է որոնում — և իհարկե գտնում է այն մեր կղերականությամբ լեցուն կյանքի ճոխ լեքսիկոնում։ Հայ ազգային (հասկացիր ծխական) բանաստեղծի լեզուն նույն լեզուն է, որը գործածում է ազգային քննադատը։ Նրանց պատկերացումներն ու սիլլոգիզմները նույնն են։ Նրանք անտարակուսելի, նախորոշված համաձայնության մեջ են։ Նրանք իրար շատ լավ են հասկանում և ամեն կերպ հարմար են իրար։ Հռչակավոր հայ պուբլիցիստը (նաև կրիտիկոս, ինչպես դժբախտաբար միշտ լինում է) նոր կաթողիկոսի ընտրության ժամանակ խորիմաստ խորհրդածություններ է անում այն մասին, թե որքան սպասելիքներ ունի ազգը (իհարկե իր այդ պուբլիցիստի ըմբռնած ազգը) կաթողիկոսից, որպիսի՜ վառ հույսեր ունի ազգը, որոնց իրականացնողը պիտի լինի հայ կղերականների պետը։ Այդ կղերական պետի բարեմասնություններից ու բարի հայեցողություններից է կախված ազգային լուսավորության խնդիրը, նրա լուսամիտ կամքից է կախված հայ կյանքի վերանորոգությունը:
«Ահա այն մեծ ու հոյակապ խորհուրդները, որոնց պիտո է սպասավորե մի խոհական վսեմամիտ, բարձրահայաց հայրապետ լուսավորչական աթոռին, ահա այն մեծ, իմանալի վար ու ցանքը, որ պիտո է կատարե նա հայկական անդաստանի վերա։ Ահա այն մեծ բարոյական պարտականության լուծը, որ նախախնամական աջը դրել է նորա ուսերի վրա։ Քաջահույս է ազգը, որ հայկական եկեղեցու մեծ քահանա Մատթեոսը խելամուտ լինելով իր սրբազան վեհ կոչման, ծանր պարտականություններին, միտք դնելով ազգի բազմամասնյա պիտույքներին և մեր ներկա ժամանակի պահանջողություններին իր ճարտարապետական ձեռամբ կսկսանե ազգային վերանորոգության շինությունը, որ կբանա Հայաստանի վրա մի նոր կենդանության գեղեցիկ առավոտ։ Կեցցե՜ Մատթեոս մեծ քահանա վասն հայոց բարեբախտության, կեցցե՜»։ Սա Նազարյանն է — հայ պուբլիցիստ-կրիտիկոսը։
Այժմ լսեցեք մի այլ ցիտատ.
|
|
Կարծեք թե ըմբոստացում է սա կղերի դեմ, սակայն լսեցեք շարունակությունը.
|
|
Եվ ապա՝
|
Սա էլ Շահազիզն է — հայ բանաստեղծը, որ միանգամայն արժանի է իր ընկեր քննադատին։
Սակայն արդյոք իրականացած չէ՞ Շահազիզի բաղձանքը։ Չէ՞ որ այդ «նախագահ վանքի զավթին ու դռան» կանգնած է արդեն այդ դժբախտ ակադեմիան։ Բայց վերացե՞լ են «ընչասեր արյունն ու ախտերն անարժան»։ Այո, կարծես թե իրականացել է Շահազիզի բաղձանքը, բայց միևնույն ժամանակ մի՞թե մեր օրերի հայ ազգային ինտելիգենցիան նույն իդեալներով չի օրորում իրան։ Մի զարմանալի թյուրիմացություն է սա։
Շահազիզի այդ տողերից դեռ ավելի առաջ է դրված Պատկանյանի «Քահանա» ոտանավորը, նվիրված իր քահանա հորը, ուր նա ոչ միայն որդիական սիրո և հարգանքի մի տուրք է տալիս իր ծնողին, այլև իդեալական մի պատկեր է ուրվագծում։ Իսկ դրանից գրեթե մի քառորդ դար անց նա երգիծական ոճով գրում է՝
|
|
Նույն գաղափարները, այսինքն որ կղերը իր էությամբ վատ չէ, որ նա կարող էր լինել լավ, լուսամիտ, առաջադեմ և այլն, ինչպես ասում է ազգային ինտելիգենտը — և նրա ցանկությունը դրանից չի անցնում։ Նրա ցանկությունն է լավացնել կղերը, բայց ոչ բնավ կռվել նրա դեմ, չեզոքացնել, հեռանալ նրանից, ժխտել նրան, իբր այդպիսին։ Նույն գաղափարները գրեթե նույն ձևով արտահայտվել են և Շահազիզի ու Պատկանյանի աշակերտների, նրանց անմիջական հետնորդների՝ Ծատուրյանի և Հովհաննիսյանի ոտանավորներում։ Եվ հայ քննադատ պուբլիցիստները նույն տեսակետն են կիրառել մեր կղերի վերաբերմամբ Նազարյանից հետո, ինչպես հայ բանաստեղծները — Շահազիզից և Պատկանյանից հետո։
Այդ ինքնամփոփ, կղերականության, կղերամտության հետ անքակտելիորեն կապված ազգայնության գաղափարն է, որ արծարծվել է մեր ինտելիգենցիայի մեջ և սնել նրան ու սնվել նրանից։ Ահա այդ տեսակի ազգային-ուտիլիտարիստական մեթոդով է, եթե միայն կարելի է դա մեթոդ անվանել, որ ղեկավարվել է մեր քննադատությունը։ Այդպիսի աշխարհահայեցողությամբ է, որ նա մոտեցել է հայ գրականությանը և գեղարվեստին։ Այդ մտածողությունը ամենա կատեգորիկ կերպով պահանջել է, որ հայ բանաստեղծը երգե նույն փտած ու ծանծաղ, որպեսզի ուրիշ անուն չտամ, գաղափարները և խարազանե անխնա կերպով նրանց, որոնք շեղվել են այդ ճանապարհից, միևնույն ժամանակ դափնիներով պսակելով այն ոտանավորչիներին, որոնք տոգորվել են այդ կղերամիտ ըմբռնումներով ու աշխարհահայեցողությամբ։
Ահա այդ քննադատությունն է, որ Հովհ. Թումանյանին «Լեոան երգիչ» զարմանալի անունն է տվել, այդ քննադատությունն է, որ Արշալույս Մխիթարյանին բանաստեղծ է դարձրել և բանաստեղծների դասը բարձրացրել։ Այդ քննադատությունն է, որ Ծատուրյանին Թումանյանից, Հովհաննիսյանից և Իսահակյանից բարձր է դասել։ Այդ քննադատությունն է, որ վատաբանել է Շիրվանզադեին, որովհետև նա իբրև թե հեռացել է հարազատ միջավայրից «Նամուս»-ը գրելուց հետո, որո վհետև «նախապատիվ» է համարել
[4] մեծ քաղաքների «բարձր» անվանված շրջանները և այդտեղից է սկսել նյութեր վերցնել իր վեպերի համար։ Որովհետև սիրում է նա «արիստոկրատկան վեպերը»։ Եվ գիտե՞ք որն է այդ արիստոկրատական շրջանը — հայ վաճառականների, հայ բուրժուագիայի շրջանն է, որ հայ քննադատն արիստոկրատական է համարում ։ Դուր չի եկել հայ քննադատին, որ Շիրվանզադեն իբր գեղարվեստագետ է մերձեցել հայ բուրժուական կյանքին և հանդիսացել է նրա գրեթե միակ բանաստեղծը։ Թող նա ուրիշ գրական շկոլայի պատկանի, քան մենք, թող նա այլ ըմբռնումներ ունենա արվեստի կամ հասարակության մասին, բայց հնարավոր է արդյոք մոտենալ նրան այն տեսակետով, որով մոտեցել է այն քննադատը, որի կարծիքները մենք նոր մեջ բերինք։ Եվ գիտեք ով է այդ քննադատը։ Լեոն է դա։
Լեոն զայրանում է, որ երիտասարդ հայ քննադատները իրանից են սկսում, իրան քննադատելուց են սկսում իրանց ճանապարհը, նա դժգոհ է, որ նրա վրա հարձակվում են և իբր թե անբարեխիղճ կերպով։ Սակայն ես շատ բնական եմ գտնում, որ նոր քննադատները դրանով են սկսում իրանց գործը։ Այլ կերպ լինել չէր կարող։ Բայց մինչև որ մեջտեղից չվերանա հայկական տափակ մտածողոևթյան այդ կլասիկ ներկայացուցչի ժառանգությունը, մեր գրական քննադատությունը չի կարող առաջ գնալ և ծառայել իր նպատակին։ Ահա թե ինչու քննադատները նրանից են սկսում իրանց գործը։ Դուք կարծում եք Լեոն կենդանի՞ է։ Ես հավատացնում եմ ձեզ, որ նա մեռած է և մեռած է վաղուց։ Լեոյի ազգանունն ամենայն իրավամբ կարող էր Բալասանյան լինել, որովհետև նա Բալասանյանի հարազատ եղբայրն է։
Լեոն վերցնում է Շիրվանզադեի «Նամուս»-ը և իբր թե վերլուծելով այն, ահա թե ինչ է ասում վեպի հերոսի մասին.—
«Երևելի հերոս, և արժեր այդպիսի մի մարդուն նվիրել մի մեծ գիրք։ Սեյրանը մի օրինավոր մարդ էլ չէ, այլ մի փողոցային սրի. կա, որի համար չկա ոչինչ սրբություն, ամոթ և բարոյական սանձ»
Ուրեմն, Լեոյի կարծիքով, վատ մարդիկ վեպի առարկա լինել չե կարող։
Երբ Շիրվանզադեի «Լիզային» է մոտենում Լեոն, նա նույ մեթոդն է կիրառում — նա չի մտածում մի այնպիսի տաբրակա բանի մասին, որ հայտնի է ամեն մի 3֊րդ դասատան գիմնազիստի, որ այստեղ հեղինակին հետաքրքրողը մի հոգեբանական խնդիր է, և պատմելով այդ վեպի բովանդակությքունը, պատմելով Լիզայի սերը դեպի բժիշկը, որին Լիզան թույլ է տալիս բազմաթիվ անգամ համբուրել իրան (չգիտեմ ինչու այդ բանը Լեոյի առանձին ուշադրությանն է արժանացել), ասում է. «Բայց հանկարծ փոխվում է Լիզան, հանկարծ նա այլևս չի սիրում»։ Ի՞նչ է պատահել, հարցնում է Լեոն և պատասխանում այսպես. «Բժիշկը չափազանց հասարակ մարդ է, ահա դուրս է եկել մի անսովոր մարդ, որ և նվաճել է Լիզայի սիրտը։ Ի՞նչ մարդ է դա, արդյոք գաղափարի հերոս, տաղա՞նդ, մեծագործությո՞ւն։ Ո՛չ այս, ո՛չ այն։ Նա վիթխարի է հասակով, քիչ է խոսում, խորհրդավորություն ունի իր մեջ, և օրիորդը նրան է ուզում, որովհետև սիրում է տղամարդություն, որովհետև, ասում է նա, կինը որոնում է տղամարդի մեջ մի այն֊ պիսի բան, որ ստրկացներ նրան։ Լա՜վ հասկացողություն է սիրո մասին»։
Դա ոչ թե քննադատ է, այլ մի ինչ֊որ գավառական դաստիրակ՝ նրա սեղանի զարդը երևի Гоппе-ի «Хороший тон» գիրքն է և ինքը մի գրական բոննա և ոչ քննադատ։
Այս երկու օրինակն էլ բավական է ցույց տալու համար, թե ի՞նչ ձևով է մոտենում հայ քննադատը հայ գրողին, ի՞նչ պահանջներով, ի՞նչ մտավոր֊հոգեկան կերպարանք ունի ինքը քննադատը։
Չպետրք է մոռանալ և այն, որ այդ գիրքը լույս է տեսել 1904 թվին³ մինչդեռ այդ գիրքը կարդալիս կարելի է կարծել, որ նա գրված է մի ժամանակ, երբ գրական քննադատության ոչ մի նմուշ անգամ չի եղել։ Այդ քննադատության մասին խոսելիս հաճախ հիշում են Պիսարևի անունը։ Դա սխալ է։ Պիսարևը այդպիսի տգետ մարդ չի եղել։ Այո՛, նա ժխտել է Պուշկինին, բայց նրա ելակետն այլ է, հայ տիրացու քննադատներինը՝ ուրիշ, և կսխալվեն նրանք, եթե մխիթարեն իրանց այն իլյուզիայով, թե նրանք Պիսարևի շկոլային են պատկանում։ Բացի այդ, Պիսարևի գաղափարները 60-ական թվականների գաղափարներ են, իսկ Լեոն, ինչպես ասացինք, իր գիրքը տպել է 1904 թվին։ Այդպիսով բավական է մի թռուցիկ ակնարկ նետել մեր քննադատության և հրապարակագրության վրա՝ տեսնելու համար, թե որքան թշվառ է, ողորմելի իր գաղափարային պարունակությամբ, որքան վուլգար է իր ճաշակով և ընդհանուր աշխարհահայեցողությամբ, որքան տգետ է, հետամնաց, տիրացու։
Միայն կուլտուրական ազգը կարող է մտածել ազգային կուլտուրա ունենալու մասին, միայն իսկական ինտելիգենցիան կամ մտավորականությունը, ինչպես ասում են այժմ, կարող է ստեղծել կուլտուրա։ Միայն այն ինտելիգենցիան, որ կանգնած կլինի եվրոպական կուլտուրային հավասար, երբ նա գիտակ կլինի, երբ նա եվրոպացի կլինի։ Մինչդեռ մեր ազգային հորջորջվող ինտելիգենցիան ապրում է մի ինքնամփոփ ու մեկուսացած կյանքով, որոճում է ինչ-որ միջնադարյան գաղափարներ կամ մի բանալ ու պարզամիտ ազատամտություն, որ լի է ֆիլիստերությամբ, որ հիշեցնում է եվրոպական կղերի զզվելի ու կեղծ ազատամտությունը։
Մինչդեռ մարդիկ ապրում են Ռուսիայում, շարունակ ճչում են այն մասին, թե ռուսական կուլտուրան սպանում է մեր ազգայինը:
Ո՞ւր են այդ ռուսական կուլտուրայի նվաճումները։ Դժբախտաբար այդ չկա։ Մեր ազգային ինտելիգենցիան ինչպես որ քաղաքական կյանքից փախել է ծխական ժողով, լայն պետությունը թողած մտել է եկեղեցու բակը, նույնպես կուլտուրան թողած՝ որոճում է ինչ-որ կղերական-ազգամոլ գաղափարներ, ան. իմաստ մտքերով է կերակրում իր ընթերցողներին, ամեն ինչ ուզում է իր ներքին ուժով ստեղծել կամ, ինչպես ռուսներն են ասում нутром» Այդ нутро֊ն հեռու չի տանի, նա հարկավոր է և օգտակա այնտեղ, ուր կա կուլտուրա։ Երբ հայ ազգային ինտելիգենտը տեղեկություն է ստանում մի որևէ եվրոպական գաղափարի մասին նա չի աշխատում ըմբռնել սիստեմը, նա առանց այլևայլությա հարմարեցնում է այդ գաղափարը իր ավանդական տիրացուակա մտածությանը և հաշտ կերպով ապրեցնում է իր մեջ այդ երկ բոլորովին տարբեր աղբյուրներից բխող, տարբեր գավառներ տեսնող գաղափարները։
Հայ սեմինարիզմով տոգորված ինտելիգենտը ծուլանում մտածելու, ստեղծելու մի սիստեմատիկ աշխարհահայացք, ծուլանում է աղբյուրներին դիմելու — նա գոհ է, եթե խլել է այս ու ա գաղափարը և ցուցանակի նման կպցրել իր ճակատին։ Եթե մ խավարամիտ ինտելիգենցիան Արծրունու ժամանակ ապավինո էր փարաջային ու տգիտությանը, եթե նա կարծում էր, որ ազ կպահպանվի, եթե տգետ մնա և խավար, եթե նա դեմ էր կրթության, կարծելով, որ ազատվելով ավանդական սնահավատություններից ու սովորություններից ազգը կռուսանա, այժմյան ինտելիգենցիան շատ հեռու չի գնացել այդ խավարամիտներից — նա ամենայն հանգստությամբ սուռոգատը իրականի տեղ է ընդունում և անդորր ինքնագոհությամբ է լցվում։ Դպրոց ունենք։ Գրականություն ունենք։ Մամուլ ունենք, ասում է նա և գոհ է, և հպարտ: Իսկ թե ի՞նչ է այդ դպրոցը, ի՞նչ է այդ գրականությունը, ի՞նչ է այդ մամուլը, նա չի ուզում քննել։
Այդ կիսաինտելիգենցիան է, որ այնպիսի եռանդով ու տոկունությամբ պաշտպանում է էսթետիկական և գրական սակավապետությունը, չափավորությունը։ Նա կուզենար, որ հայը բավականանար կասկածելի մի ստեղծագործությամբ, որին ազգային քննադատությունը պոեզիա և գեղեցիկ գրականություն է անվանում։ Նրա համար գեղարվեստը ճոխություն է։ Եվ ինչպես քաղաքական ասպարեզում նա ստեղծել է դաշնակցություն, կուսակցության ծրագրներում ու գործերում միացրել է սոցիալիզմն ու պանարմենիզմը, որպես հեղափոխությունն ու ժյոն թուրքերի հետ բլոկ կազմելը հնարավոր է համարել, այնպես էլ արվեստի մեջ է վարվել, կամենալով իսկական արվեստը միացնել ծխականի մտածողության և սեմինարիզմի հետ։ Սակայն երկրորդը նույնքան անհնար է, որքան և առաջինը ։
Այդ ազգային ինտելիգենցիան հակադրում է իրան այն ինտելիգենցիային, որ, ինչպես ինքն է ասում, ռուսացած է։ Ես երկըրպագու չեմ մեր բուրժուական նացիոնալիստ ոգով ներշնչված, թե պետև ռուսախոս, ինտելիգենցիային, սակայն մի հանգամանք ակներև է, որ այդ ինտելիգենցիան իր կուլտուրական մակարդակով անհամեմատ ավելի բարձր ՛է, քան մեր ազգային ինտելիգենցիան։ Նա համենայն դեպս ինտելիգենցիա է, մինչդեռ մեր ազգային ինտելիգենցիայի մասին մեծ վերապահությամբ կարելի է գործածել այդ տերմինը։ Այդ ռուսացած ինտելիգենցիան այն ժամանակ միայն կդառնա ազգային կուլտուրային, երբ կլինի այդպիսին։ Իսկ այդ ազգային կուլտուրան պիտի ստեղծի ազգային մտավորականությունը։ Սակայն մինչև որ այդ ազգային ինտելիգենցիան դուրս չգա իր ինքնամփոփ, մեկուսացած վիճակից, իր ծխականի կեղեվից, մինչև որ քաղաքացի և մարդ չդառնա, մինչև որ կից չլինի ժամանակի եվրոպական կուլտուրայի աստիճանին չի՛ կարող ստեղծել ոչ մի կուլտուրա։
Մի խոշոր առավելություն ունի ռուսախոս հայ ինտելիգենցիան դա այն է, որ նա ավելի շատ է կապված ընդհանուր պետական կյանքի հետ, նա ավելի քաղաքացի է, նա ավելի կուլտուրական է։ Միայն կուլտուրական ազգը կարող է ստեղծել ազգային կուլտուրա։
Հայ գեղարվեստական ստեղծագործությունը կատարել է մի ամբողջական շրջանառություն նա ապրել է մի մոտ յոթանասնամյա կյանք, և եթե քննելու լինենք նրա պարզացման էտապները, կտեսնենք, որ սկզբից [մինչև] մեր օրերը նա շատ դանդաղ քայլերով է առաջ գնացել։ Դա ունի, իհարկե, իր պատճառները, սակայն փաստը մնում է փաստ։ Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ նա անշարժ է մնացել։ Վերը հիշածս կեղևի մեջ, մեր հասարակական մտավոր պայմաններում այդ էլ մի բան է։ Աբովյանից ու Պռոշյանից մենք հասել ենք Թումանյանին ու Շիրվանզադեին:
Այժմ հետաքրքրական է դիտել, թե այնուամենայնիվ ինչ ուղիներ է անցել մեր գեղարվեստական գրականությունն իր այդ ինքնամփոփ կյանքի ընթացքում։ Արդյոք զարգացման նշաններ ցույց տվե՞լ է, թե ոչ, արդյոք որպիսի՞ էվոլյուցիա է ապրել ինքն իր մեջ, և ինչ հետևանքների է հասցրել նրան այդ էվոլյուցիան։ Իմ վերն առաջադրած պնդումներն այն ընդհանուր տպավորության արտահայտությունն են, որ կարող է ստանալ մի մարդ, թերթելով այդ գրականությունը սկզբից մինչև վերջը: Հիրավի, այդ ընդհանուր տպավորությունն այն է, որ շատ քիչ է առաջ շարժվել մեր գրականությունը, որ նա հիմնական, արմատական վերածնություն չի ունեցել, նա չի ստացել խոշոր նշանակություն, նա չի ստեղծել իր համար լայն ուղիներ, նա չի արտադրել համամարդկային նշանակություն ունեցող գրվածներ, նա նաիապատրաստական մի գրականություն է եղել մինչև վերջին տասնամյակները։ Սակայն անարդարացի կլիներ պնդել, որ նա մնացել է մեռած ու անշարժ, ո նա չի զարգացել թեկուզ այդ նեղ, ինքնամփոփ, մեկուսացա սահմաններում։ Ինչպես նկատեցի վերը, նրա՝ մեր գրականությա այդ ինքնամփոփ գրությունը և դանդաղաշարժությունը մեծապես կախում են ունեցել մեր հասարակական֊տնտեսական և կուլտուրական զարգացման դանդաղությունից։ Սակայն այդ զարգացու տեղի ունեցել է անշուշտ, ժխտել անկարելի է, և անշուշտ հետաքրքրական է գեթ ամենաընդհանուր գծերով հիշատակելու այդ զարգացման մի քանի կարևոր կետերը։
Դա շատ կարևոր է այն պատճառով, որ այդ զարգացման սահմաններն ու շրջանակները բնորոշել, կնշանակի մասամբ և որոշել ապագա ուղիները։ Իսկ այդ վերջինը կազմում է մեր այսօրվա հետաքրքրության առարկան։
Մեր գրականությունը ազգային գրականություն չի դարձել դեռևս, դա դեռ շատ հեռու է, եթե միայն պիտի լինի, դա մնում է հետագային, գուցե և շատ հեռավոր սերունդներին։ Նա՝ մեր գրականությունը, մի տեսակ դպրոց է եղել, մի տեսակ վարժարան։ Ինչպես ասացի, մի պատրաստական շրջան։ Ճիշտ այնպես, ինչպես թե՝ ռուսաց և թե՛ մեր կյանքում դպրոցականներն իրենց ձեռագիր թերթերն են հրատարակում, վեպեր են գրում, ոտանավորներ, հոդվածներ, և երբեմն հետո դրանցից շատերը դառնում են կյանքում իսկական գրողներ, խմբագիրներ և այլն։ Սակայն այդ նախապատրաստական շրջանը ևս ունեցել էր զարգացման էտապները, շրջանները, նա ևս մի կետի վրա կանգնած չի մնացել։
Եթե դուք վերցնեք Շահազիզի, Պատկանյանի անգամ լավագույն ոտանավորները և համեմատության դնեք հետագա սերնդի ստեղծագործության հետ, կտեսնեք, որ վերջինները շատ կողմերով ավելի բարձր են, քան առաջինները։ Եվ այդ կնկատեք դուք ամենից առաջ ձևի, լեզվի, ստիլի վերաբերմամբ։
Վերցնենք, օրինակ, Պատկանյանի հռչակավոր «Արաքսի արտասունք»-ը։
|
Հետո՝
|
Նույնիսկ այս կլասիկ ոտանավորը, եթե համեմատության դնեք Հովհ. Թումանյանի, Հովհաննիսյանի կամ Ծատուրյանի լավագույն երգերի հետ, իսկույն կտեսնեք, որ Վերջինների մոտ ստիլիստական և լեզվական հետևողություն ավելի կա, քան նույնիսկ Պատկանյանի այս համբավավոր գրվածում. այնտեղ լեզուն անհամեմատ ավելի ազատ է մի կողմից գրաբար ձևերից (դարիվ-դարիվ, ալյաց, դարուց), մյուս կողմից վուլգարիզմներից (ուռցուց, էսպես)։
Իրանց լեզվի և ոճի տեսակետից այդ հետագա պոետները ավելի հետևողական են։ Ասում եմ իրանց լեզվի, որովհետև նրանց լեզուն էլ դեռ կատարելություն չէ և վիճելի կետեր շատ է պարունակում։ Իսկ եթե վերցնեք Պատկանյանի մյուս գրվածները, այդ գծերն ավելի ևս աչքի կընկնեն:
Պետք է նկատել, որ Պատկանյանը առհասարակ ավելի է հակված դեպի ժողովրդական լեզուն, քան Շահազիզը, որ գերադասում է ավելի գրաբարը, քան ռամկականը։ Մյուս կողմից մեր գրականությունը սկսում է ավելի մոտենալ գեղարվեստին, նա ավելի շատ է զբաղվում գեղարվեստական կողմով, աճում է զուտ գեղարվեստական նշանակություն ունեցող գրվածների թիվը, և պակասում են դիդակտիկ, միտումնավոր, եթե կարելի է այսպես ասել հրապարակախոսական բանաստեղծությունները։ Ավելի խորն է դառնում պոեզիան, ավելի ներդաշնակ ու գեղեցիկ ձևի մեջ են շրջանակվում թեկուզ և հին գաղափարները, ավելի նուրբ է դառնում և արտահայտիչ լեզուն, ավելի իրական պատկերները և բազմակողմանի, թեպետև ավելի պարզ մտածողությունը։ Այս գծերն անտարակույս մեծ առաջադիմության մասին են վկայում։ Սակայն միայն այդ չէ։ Մենք ունեցանք այնպիսի գրվածներ, որոնք արդեն կարող են համարվել մեր գծած ազգայնական֊կղերական սահմաններից դուրս եկած իրենց որոշ մասով։ Մեր վերջին պոետները չեն կարողանում արդեն պարփակվել այդ շրջանում և ելել են կամ ելնում և այդ շրջանակից։ Այդ կողմից անտարակույս ամենամեծ հետաքրքրության արժանի է Թումանյանի և Իսահակյանի պոեզիա: Դրանցից առաջինը Հովհ. Թումանյանը ստեղծել է իր սեփական երկերը մեր պոեզիայի մեջ։ Նա արդեն վարպետ է ամեն կողմու մեծ գեղարվեստագետ և ժողովրդական հոգու իմաստուն ու վսե թարգման։ Նա կանգնած է իր հատուկ ճանապարհի վրա, որ լի գեղարվեստական հրաշալիքներով, սակայն նա կմնա իբրև մի ունիկում, և նրա ճանապարհը չի լինելու ապագա հայ պոեզիայի ճանապարհը։ Թե ինչո՞ւ, կպարզեմ քիչ հետո։ Հովհաննիսյանը և Ծատորրյանը թեպետև ավելի սերտ են կապված ամեն կողմով նախորդ սերնդի հետ իրանց թեմաներով, լեզվով և ուղղությամբ, սակայն անտարակույս շատ գծերով արդեն մի քայլ առաջ են։ Այստեղ հարցը տաղանդի մեծության և փոքրության, առհասարակ չափին չի վերաբերվում անշուշտ։
Եթե դիտենք նույն կողմերից մեր պրոզան, կտեսնենք նույնը։ Վիպագրության մեջ Պռոշյանից, Աբովյանից, Աղայանից, Րաֆֆուց մենք անցել ենք Մուրացանին, Նար-Դոսին... Փափազյանին և Շիրվանզադեին։ Դրամայի մեջ որքան էլ ինքնատիպ, խոշոր և հետաքրքրական լինի Սունդուկյանը— նա առանձին երևույթ է, նա դարձյալ ունիկում է իր «Պեպո»-ով, իսկ ուղի հարթողը Շիրվանզադեն Է։ Չպետք է մոռանալ, որ կենցաղագրական և հոգեբանական դրամային գրական լեզվով ամենից շատ զարկ է տվել Շիրվանզադեն, և որքան էլ թերություններ ունենան նրա գրվածները, նրա նշանակությունն այդ ասպարեզում շատ է մեծ ու նշանակալից։
Մեր երիտասարդ գրողներից մի քանիսը ամենաեռանդուն կերպով սկսել են իրանց հերոսների ու հերոսուհիների անունները փոխել, հայկականի տեղ եվրոպական անուններ դնել, կարծելով, որ եթե Շողակաթ չդնեն իրանց հերոսուհու անունը, այլ Լյուսի կամ Օլգա, նրանց գրվածն էլ կդառնա «Վիկտորյա»։ Անշուշտ այդպիսի մկրտությամբ չէ, որ պիտի Վերածնվի մեր գրականությունը, նրան այլ մկրտություն է հարկավոր։
Որքան և տեղական լինի, այնուամենայնիվ Շիրվանզադեի Շպպանիկն իր այդ զարմանալի անունով իսկ ավելի հասկանալի է ամեն մարդու, որովհետև նա կենդանի է, գունագեղ, ճշմարիտ, գեղեցիկ, իսկ այդ Լյուսիներն ու Օլգաները անհասկանալի, որովհետև նրանք ամենից առաջ մարդիկ չեն։ Այսինքն մի կողմից մեր հեղինակները վերցնում են կենդանի մարդկանց՝ ազգային տարազով, բայց չափազանց նեղ կոլորիտով, նրանց շնորհիվ իրանց ծայրահեղ նատուրալիզմին տալիս են այնպիսի գունավորում, որ այսօրվանն է, իսկ վաղը չի լինելու, ինչ որ առհասարակ կարող է չլինել, իսկ մյուս կողմից նորերը կամենալով եվրոպացի լինել — խրտվիլակներ են ստեղծագործում մարդկանց տեղ։ Եվ որքան համամարդկային է հեղինակի գծած պատկերը, չնայած իր ազգային տարազին ու բարբառին, այնքան նա սիմբոլիստական է, այնքան նա անմահ է։ Այդ տեսակետից Սունդուկյանն ու Շիրվանզադեն ավելի մոտ են սիմբոլիզմին, քան Ահարոնյանը, որին ոմանք սիմբոլիստ են համարում։ Պեպոն մարդ է, կենդանի և հավիտենական — ահա թե ինչու նա սիմբոլ է դառնում, նույնպես և Շպպանիկը, թեպետև ոչ նույն չափով։
Այսպիսով — եթե համեմատության դնենք, կտեսնենք, որ սիմբոլիստ համարվող Ահարոնյանը, որ նույնպես ունի գրվածներ, ուր հայկական ոչինչ չկա, օրինակ՝ «Լռություն»-ը— այնուամենայնիվ հայ ինքնամփոփ միջավայրից դուրս չի գալիս, չնայած այդ եվրոպական անուններին ու ձևերին, նա չի դառնում եվրոպական գրող, մինչդեռ Շիրվանզադեն, որքան և թերություններ ունենա, դարձյալ կմնա այն հեղինակը, որ տանում է մեր գրականությունը դեպի Եվրոպա։ Ահարոնյանը չէ մեր ապագա գրականության ուղին, այլ Շիրվանզադեն, իհարկե սոսկ իբրև էտապ, ինչպես մի էլենշլեգեր, որ հարթել է իբսենների... ուղին։ Անտարակույս Շիրվանզադեի նատուրալիզմը չի լինելու այն շկոլան, որին հետևելու է մեր նորածագ գրականությունը, եթե այդպիսին կառաջանա, սակայն անշուշտ Շիրվանզադեին է, որ նա պիտի ճանաչեիր մոտակա նախորդը։
Սակայն, իհարկե, որպես հասարակական կյանքի զարգացման մեջ չկան անսպասելի ու հսկայական թռիչքներ, այլ որոշ համաչափ շարժում, որոշ չափով կյանքի մեջ մուտք է գործում նորը, հնի ծաղկոտիները լցվում է նորը, որպեսզի պատռե այդ հնի կեղևը և միանգամայն վերանորոգվի, նույնպես և գեղարվեստի զարգացումն է ընթանում որոշ օրինաչափությամբ։ Ինչպես աստիճանաբար են մուտք գործում կյանքի սահմանները նոր տնտեսության ձևերը, արդյունաբերության և տեխնիկայի նոր գործիքներն ու պրիոմները, նույնպես, ավելի ճիշտ առավել ևս ավելի դանդաղասահ աստիճանականությամբ, առաջ է գնում նոր կուլտուրայի մուտքը մի նոր վայր։ Ասում եմ առավելապես, որովհետև չէ՞ որ տեխնիկայի և արդյունաբերության մեջ ավելի դյուրին է ըմբռնվում նոր ձևը, մինչդեռ հոգեկան կուլտուրայի աշխարհում հարկավոր է ավելի մեծ լարում և ավելի տևական մանակ նոր ձևերն ու նոր բովանդակություններն ըմբռնելու, յուրացնելու համար:
Կուլտուրական ազգերի կյանքում ժողովրդի ստեղծագործ ուժերը բնավ չեն դադարում առաջ ընթանալու, մինչև որ նրանց չի կանգնեցնում մի արտաքին արհավիրք, մի բնական կամ հասարակական սպանիչ, ավերիչ աղետ, մի մահաբեր կատաստրոֆա։ Ահա այդ անկանգ առաջընթացությունը կյանքի և կուլտուրայի ստեղծում Է նոր ստիլ, որ հանդիսանում է մի տեսակ էպոխայի արտահայտությունը, նրա հոգու գեղարվեստական պատկերը, բայց միայն գեղարվեստական պատկերը, ոչ իսկական։
Այն միտքը, թե գրականությունը կյանքի հայելին է, կարելի է ընդունել լոկ այն կերպ, ինչ կերպ կարելի է ընդունել հայելու մեջ երևացող մարդուն կենդանի մարդու տեղ, միայն թե հայելին արտահայտում է արտաքինը, դրականությունը՝ ներքինը, հայելին՝ ձևը, իսկ գրականությունը՝ բովանդակությունը, թեև ոչ բոլոր բովանդակությունը, որովհետև արվեստը ձգտում է դրսևորել մարդուն, սակայն եթե կատարյալ հայելի չկա մարդու ձևը դրսևորելու համար, ապա որքան դժվարին է հասնել այն հայելուն, որը պիտի մարդու հոգու տարամերժ, իրար ժխտող, հաճախ անըմբռնելի (неулови) կերպարանքը նկարագծե։
Ստիլի ստեղծագործումը կռիվ է նախկին ստիլի դեմ—եթե այդպիսին կա։ Ստիլի անկումը կյանքի անկում չէ, այլ հեղափոխության նշան, ժամանակի գեղեցկագիտական զգացմունքների, նոր ստիլի ծագման նշան։
Սկանդինավական ժողովուրդները ստեղծել են այդպիսի ազգային ստիլ, չնայած իրենց հեղինակների ամենատարբեր շկոլաներին ու հասարակական ֊քաղաքական դավանանքներին կամ փիլիսոփայական աշխարհահայեցողությանը։
Սակայն նրանց հմայքը նրանում է, որ ստեղծելով ազգային գրականություն, իր որոշ ստիլով՝ միևնույն ժամանակ և ամենից առաջ նրանք եվրոպական գրողներ են և որ առավել ևս կարևոր է՝ խոր և իսկական գեղարվեստագետներ։ Այդպես Իբսենը—իհարկե նորվեգացի է, Համսունը' նմանապես։ Եթե վերցնենք Համսունի հռչակավոր «Վիկտորյան», կտեսնենք, որ նա այնտեղ մի գավառական ծովափնյա քաղաքի ֆոնի վրա ստեղծագործել է սիրո մի սքանչելի երդ — Վիկաորյայի և Իոհաննեսի սիրո երգը։ Այդ գավառաբան քաղաքը ձեր առջև պատակերանում է իր ամենաբնորոշ գծերով, սակայն ամենից կարևորն ու հետաքրքրականն այն է, որ Համսունի գավառական քաղաքը իր բնույթով շատ հասկանալի է ձեզ, հասկանալի է և գերմանացուն, և ռուսին, և ֆրանսիացուն, մինչդեռ, օրինակ, մեր Շիրվանզադեի գավառական քաղաք — մի Շամախի — ոչ միայն եվրոպացուն, այլև երբեմն և մեզ անհասկանալի է մնում։ «Սոս և Վարդիթերը» մի ռուսի համար բոլորովին անհասկանալի բան է, մինչդեռ Պեր Գյունտը —ամենքի համար հասկանալի է՝ չնայած իր ազգային բնույթին։ Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ — այնտեղ առաջ մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն միայն հագուստն է, իսկ մարդը չկա։
Մեր թատրոնը, որքան և թերի լինի այժմ՝ անշուշտ ավելի կանոնավոր է, ավելի լավ, քան նախկին թատրոնը։ Այստեղ հաշվի չպետք է առնել առանձին խոշոր անձնավորություններին, ինչպես Ադամյանը։ Ներկա դեպքում ավելի կարևոր է ընդհանուր մակերևույթը, որովհետև եթե մի օր ծագե մի նոր Ադամյան, նա արդեն ուրիշ պայմաններում կզարգանա ու կապրի, նա արդեն ավելի նշանավոր դեր կկատարե մեր ապագա կուլտուրայի նկատմամբ, քան կարող էր կատարել Ադամյանը իր ժամանակ և իր պայմաններում։
Նույնը կարելի է ասել մեր մամուլի վերաբերմամբ, մեր քննադատության վերաբերմամբ, մեր հրապարակագրության և նույնիսկ մեր դպրոցի վերաբերմամբ։ Բայց այդ ամենը շատ պայմանական, համեմատական չափով։ Իհարկե, Թումանյանը կգնա իր ուղին և կտա գուցե շատ ու շատ փայլուն ու չքնաղ գործեր, գուցե և ուրիշները տան արժանավոր գործեր։ Իսահակյանը դեռ որոնումների մեջ է։
Սակայն պարզ է մի բան, որ մեր գրականության մի շրջան — նախապատրաստական շրջանը վերջացել է։ Այժմ հարց է ծագում, ո՞ւր պիտի գնա մեր գրականության ուղին։ Որո՞նք են այն ճանապարհները, որ պիտի հանեն գրականությունն այս դրությունից տանեն դեպի նոր ափեր։ II
Մեր գրականության հերթական հարցերը: Լեզու և ստիլ: Գրական լեզվի զարգացման ուղիները: «Արվեստական» և «բնական» լեզու: Լեզվի կենտրոնացման խնդիրը: Եվրոպան և մենք: Ռուսիան և Թուրքիան: Ռուս ազդեցությունը: Նոր ծիլեր: Գալիք օրը:
Մենք ասացինք, որ մեր գրականության նախապատրաստական շրջանն անցնում է կամ անցել է։ Մենք կանգնած ենք նոր հորիզոնների առջև, մեր գրականությունը թևակոխում է մի նոր շրջան։ Մի նոր դարագլուխ է սկսվում, կամ, ավելի ճիշտ, սկսվել է արդեն մեր գրականության մեջ։ Սակայն հետաքրքրական է և կարևոր իմանալ, եթե ոչ մանրամասնորեն ու ճշգրիտ, գեթ ընդհանուր գծերով, մոտավորապես թե որոնք են այն ուղիները, որոնցով գնալու է մեր գրականության զարգացումը, որո՞նք են ուրեմն և այն հերթական հարցերը, որ պիտի լուծե մեր գրականությունը իր այս նորոգ շրջանը թևակոխելով առաջին իսկ քայլերից։ Մեզ կարևոր էր պարզել ոչ միայն այն, թե դեպի ուր ենք սնում, որն, է մեր նպատակը, այլև, իհարկե, այն, թե որտեղից ենք ելնում և ուր ենք ուզում գնալ։ Եթե մենք չենք կամենում լինել անպտուղ ցնորողներ և օդային ամրոցներ կառուցանողներ, բնականաբար պիտի ելնենք տվյալ իրականությունից, պիտի հաշվի առնենք բոլոր այն հանգամանքները, որ հարկադրիլ զորություն ունին կուլտուրական զարգացման համար: Միևնույն ժամանակ մենք պիտի պարզ պատկերացնենք մեր գեթ մոտավոր նպատակները, չպիտի տարվենք անմիտ և ունայն կառուցվածքներով։ Մեր մոտավոր նպատակն է կուլտուրական մի ժողովուրդ լինել, այսինքն զարգացնել մեր բոլոր ստեղծագործ ուժերը, այլ խոսքով՝ արտահայտել մեզ կյանքում, այսինքն մտնել կուլտուրական մարդկության գերդաստանը ոչ իբր խորթ զավակ, կամ ծույլ ու խավար մի ստրուկ, ձուլել մեր կյանքը համամարդկային կյանքի հոսանքին, պահպանելով մեր հոգեկան առանձնահատուկ գծերն ու գույները։ Այլ խոսքով՝ ունենալ մեր ինքնատիպ կուլտուրան, մեր ստեղծագործական բաժինը հանուր մարդկային ստեղծագործության մեջ։ Որովհետև կյանք նշանակում է ստեղծագործություն — ուր չկա ստեղծագործություն, չկա և կյանք։
Որքան զարգացած է ընդհանուր կուլտուրան, այնքան ավելի լայն հորիզոններ են բացվում կուլտուրայի առանձին-առանձին ճյուղերի առջև։ Ժողովրդի հոգին նման է մի բազմալար երգեհոնի, և որքան շատ լարեր հնչեն, այնքան ավելի արժեք կստանա ամեն մի հնչյուն մի ընդհանուր նվագի մեջ, իսկ երբ միայն մի լարն են հնչեցնում, նա տարօրինակ ու ողորմելի մի ձայն է հանում, առանց հաճույք պատճառելու, առանց ուրախացնելու և մեռնում է առանց ձեր հոգու մեջ հետք թողնելու։
Բայց ի՞նչ է տալիս մեր կյանքը, ի՞նչ է ներկայացնում նա, ի՞նչ պատկեր ունի։ Կարո՞ղ ենք արդյոք նրա տվյալների վերա հենվելով գեթ մոտավոր կառուցվածքներ անել մեր ապագայի վերաբերմամբ, տալի՞ս է արդյոք իրավունք այդ տվյալ ներկան և անցյալը մի ավելի լավ ապագա հուսալու։ Արդյոք երևո՞ւմ են այդ կյանքում առաջադիմության որևէ նշաններ, թե նա քարացել է իր ավանդական ձևերում և հոգեվարքի ժամեր է ապրում։ Արդյոք ինչի վրա պիտի կառուցանենք մեր ապագայի հույսերը և ակնկալությունները։ Քիչ առաջ ես մատնանշեցի, որ, այո՛, առաջադիմության և զարգացման նշաններ կան մեր ինքնամփոփ ու մեկուսացած կյանքի վերջին կեսդարյան պատմության մեջ։
Այո, կան, սակայն շատ աննշան են այդ առաջադիմության քայլերն ընդհանուր առմամբ։ Մեր հանրային կյանքը առաջ է գնացել կրիայի քայլերով։ Նա դեռ դուրս չէ եկել իր հին կեղևից, բայց այդ ինքնամփոփ գոյության շրջանակներում անցել է որոշ ճանապարհ։ Այժմ այդ կեղևը չի կարող պահպանվել— եթե նա ներսից չպայթե, կպայթեցնեն նրան դրսից։ Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղևից դուրս։ Արդեն այդ կեղևը մաշվում, է և թուլանում, վերջին օրերն է ապրում նա, և ով իմաստուն է, դուրս պիտի մղե իրան այդ կեղևից, պիտի ոչնչացնե այդ կեղևը։ Այլ կերպ նրա գոյությունը վտանգի է ենթարկվում և նրա հետ միասին այդ կեղևի մեջ ամփոփված ամբողջության կյանքը։ Բայց արդեն լուրջ ճեղքեր է տվել այդ կեղևը, և լույսը ներս է խուժում, և ոչ մի արգելք նրա առաջն առնել չի կարող։
Եթե դուք դիտեք մեր վերջին տարիների կյանքը, չեք կարող չնկատել, որ այնտեղ կատարվել է և մասամբ կատարվում է մի խոր հեղաշրջում։ Չեմ ուզում այժմ համեմատել մեր ներկայի կյանքը մի երկու տասնյակ տարով մեզնից բաժանված կյանքի հետ։ Համեմատեցեք մեր այժմյան կյանքը նախահեղափոխական կյանքի հետ, ներկա դարու սկզբի տարիների կյանքի հետ և դուք կտեսնեք, թե որքան հեռու են նրանք իրարից, որքան տարբեր, որքան միմյանց ժխտող։ Սակայն արդեն կատարված և կատարվող տնտեսական-քաղաքական և կուլտուրական հեղաշրջումը այնքան նշանակալից, այնքան իմաստալից չէ, որքան այն, որ պիտի կատարվի դեռ, այն, որ վերահաս է, որի նախերգանքն է միայն ներկայի սոցիալական և կուլտուրական խլրտումը: Մեր երկրի ամբողջ տնտեսական կերպարանքը վերափոխվում է, և դրա հետ միասին հիմնական վերափոխության առջև է կանգնած և նրա հասարակական և կուլտուրական կերպարանքը։
Չպետք է կուրանալ այդ ակներև երևույթի առջև, հայացքը չպետք է այլ կողմ նետել ։ Ոչ Մասիսի ձյունափայլ կատարներին պետք է հառել ակնկալող հայացքով, ոչ էլ էջմիածնի խարխուլ գմբեթին, այլ քաղաքների հարաշարժ ամբոխին, վերամբարձ ծխաններին ու բազմահարկ շենքերին, դաշտերի ծովածավալ լայնությանը, որ արդեն ճեղքում է մեքենան, և լեռների փշրվող քարակույտերին դինամիտի հզոր հարվածի տակ։
Այդ ընդհանուր շարժման մեջ կուլտուրաների մի եղբայրական մերձեցում է առաջանում։ Ճիշտ այնպես, ինչպես ռուս բիլինաների հսկաները նախքան եղբայրանալը զարնվում էին իրար, ճիշտ նույն ձևով կիսավայրի ժողովուրդների կուլտուրան կուրծքը դեմ է տալիս եվրոպական կուլտուրայի առջև, որպեսզի հետո միանա նրան և նրա հետ միասին ճանապարհ գնա։
Կապիտալը գալիս է մեր երկիրն ու հեղաշրջում է նրա համայն կերպարանքը:
Հեղաշրջում է իհարկե և մտքերը, տրամադրությունները, զգացմունքները, ինչպես և հագուստները։ Ճիշտ է, հագուստն ավելի հեշտ է փոխել, քան միտքը, սակայն մեկը մյուսին, ինչպես ասում են այժմ, բնաանհրաժեշտորեն պայմանավորում է, մեկին հետևում է մյուսը, թեկուզ ոչ արագ, գուցե մեկ կամ երկու սերնդի կյանք է հարկավորվում, բայց այնուամենայնիվ այդ հեղաշրջումը կատարվում է։
Այդ տնտեսական և կուլտուրական հեղաշրջման առաջին շրջանի նկարագիրը տվել է մեր գեղարվեստական գրականության մեջ Շիրվանզադեն։ Այնտեղ նա ծաղրում է այդ երեկվա տրեխավորին, որն այսօր լաքած կոշիկ է հագնում, իսկ հոգով տրեխավոր է մնում։ Դա Շիրվանզադեի այն գրավածներն են, որոնց համար Լեոն կշտամբել է նրան, որովհետև Լեոյի աչքում այդ նոր հասարակական-կուլտուրական երևույթը գեղարվեստորեն պատկերացնել, նշանակում է գնալ դեպի, ինչպես նա է ասում, «արիստոկրատները»։ Լա՜վ արիստոկրատներ են։ Սակայն սա միջանկյալ։
Ուրեմն մեր երկրի տնտեսական կյանքը ենթարկվում է հիմնական հեղաշրջման։ Դրան հետևում է կուլտուրական հեղաշրջում։
Մեր ազգային կոչվող սեմինարիստական ինտելիգենցիան արդեն վաղուց ի վեր ահ ու սարսափով է դիտում այդ հեղաշրջումը։ Անհանգստություն ու տագնապ է հարուցանում այդ ինտելիգենցիայի հոգում այդ հեղաշրջումը։ Եվ այդ տագնապն ու անհանգստությունը արտահայտվել է մեր գեղարվեստական գրականության մեջ — մասնավորապես Ահարոնյանի, Փափազյանի վերջին տարիների բանվորական կյանքից վերցրած պատմվածքների մեջ։
Այդ տնտեսական շարժումն ամենից առաջ ծնում է քաղաքական շարժում և ստեղծում է կուլտուրական մրցության եռուն ասպարեզ։ Խռովում է քնած մասսաների նիրհը դարավոր և լարում է երկրի արդյունաբերող ուժերը և դրա հետ միասին առաջացնում է նաև կուլտուրական ստեղծագործ ուժերի լարում։
Այստեղ արդեն անհնար է դանդաղությունը, մահաբեր է ծուլությունն ու ինքնամփոփ ու սնապարծ գոհունակությունը։
Մրցությունն ստիպում է կռվելու համար ամենավերջին զենքերով սպառազինվել։ Եվ որպես պատերազմի մեջ հաղթվում է այն կողմը, որի զենքերն ավելի հին սիստեմի են, որպես տնտեսության մեջ պարտվում է այն կողմը, որի արդյունաբերության ձևերն ու գործիքներն ավելի հին են, այնպես Էլ կուլտուրական աշխարհում հաղթող հանդիսանում է ավելի զարգացած կողմը, ավելի առաջ գնացած կուլտուրան:
Թույլը կորչում է։ Բնական օրենքի անսասան, տիրական զորությամբ է կատարվում այս ամենը։
Այն, ինչ մեր ազգային ինտելիգենցիան անվանում է ռուսական արշավանք — իրոք եվրոպական կապիտալի, ուրեմն և եվրոպական կուլտուրայի արշավանք պետք է անվանել, մանավանդ ոչ այն եթե աչքի առաջ ունենանք գալիք օրերի, և այն ըստ իս ոչ այնքան հեռավոր գալիքի, տնտեսական արշավանքը։
Եվրոպական ազդեցությունը, որ ռուսական քաղաքական տիրապետությումբ մուտք է գործել մեր երկիրը, աստիճանաբար զարգանում է և քանի գնում ավելի արագ, ավելի տիրական քայլերով է արշավում մեր երկրի ամեն անկյունը, քանի գնում լայնանում է այդ և խորանում, այո՛, և խորանում է այդ ազդեցությունը։ Եվ այդ ռուս֊եվրոպական ազդեցության տակ, է, որ աճում է մեր ինտելիգենցիայի միտքը, և այսօր կանգնում են նրա առջև կամ, ինչպես պոլսեցիք են ասում, ծառանում են այն հարցերը, որոնց հանդեպ տիրացուական ինտելիգենցիայի միտքը մոլար ու երկչոտ դողում է, պատեպատ է ընկնում — ահով բռնված տեսնում է այն, ինչ չկա, և չի տեսնում այն, ինչ ակնբախ է արևի նման։
Արդ՝ ի՞նչ հետևանք կարող է տալ այդ արշավանքը։ Երկու հետևանք կարող է լինել։ Մեկը այն է, որ մենք կձուլվենք. այսինքըն կկորցնենք մեր կուլտուրական առանձնության գործոնները, կկորցնենք մեր լեզուն և կդառնանք մի ապազգային մասսա։
Կամ թե չէ, կզարգացնենք մեր ամենից առաջ լեզուն, հետո մյուս ազգային կուլտուրական գործոնները և, ընդունելով եվրոպական կուլտուրան, կմտնենք եվրոպական ազգերի շարքը իբր կուլտուրական մի ազգ։ Ուրեմն կուլտուրական մի ազգ լինելու համար մենք պետք է ամբողջապես յուրացնենք Եվրոպայի ժամանակակից կուլտուրան և միայն այն ժամանակ կարող ենք ազգային կուլտուրա ստեղծել։ Այսինքն ազգային կուլտուրային ձգտելով, այսպես ասած, մենք պետք է նախ դուրս գանք մեր այժմյան ազգային կճեպից և ընդգրկենք լայն հորի զոններ։ Եվրոպայի հետ սերտ հարաբերության մեջ մտնելով, ընդունելով նոր կուլտուրայի ձևն ու բովանդակությունը, մենք բնականաբար պետք է ստեղծենք այդ նոր ձևերին ու բովանդակությանը համապատասխան լեզու։ Այդ լեզուն բնականաբար պիտի ընդունե նոր, օտար բառեր և դա չի վնասի նրան, մինչև որ նա կշարունակե կուլտուրա կան մի մասսայի լեզու լինել։ Ահա թե ինչու ես միանգամայն հակառակ եմ այն տարօրինակ ձևին, որ ընդունել են մեր Մխիթարյանները և նրանց հետևելով՝ պոլսահայերը։ Նրանք օտար բառը թարգմանում
[5] են կամ տեղը մի նոր, ինչպես իրանք են ասում, ավելի «հայաշունչ» բառ են թխում։
Վելոսիպեդին ասում են հեծանիվ, ինտելիգենցիային — մտավորականություն, սոցիոլոգիային — ընկերաբանություն, ֆիլոսո-ֆիային—իմաստասիրություն, պալտոյին — վերարկու, գալոշին — կրկնակոշիկ, փեչին — վառարան, տրամվային — էլեկտրաքարշ և այլն:
Այդ ձևը սխալ է ոչ միայն նրա համար, որ «տրամվայ» բառը «էլեկտրաքարշ» բառից և՛ բարեհնչյուն է, և՛ դյուրըմբռնելի, այլև գլխավորապես նրա համար, որ այդպիսի սխոլաստիկ ձևով ստեղծվում է մի շարք անկենդան, շինծու, անհասկանալի բառերի ու դարձվածների, որոնք մեր լեզուն դժվարացնում են, դարձնում ավելի դժվար յուրացվող մի լեզու։ Իսկ լեզուների պատմությունը և համեմատությունը մեզ ցույց է տալիս, որ մրցության մեջ հաղթում է այն լեզուն, որը ավելի հեջտ է յուրացվում, որի կազմվածքը ավելի պարզ է…
Լեզուն զարգացնել չի նշանակում խուսափել եվրոպական բառերից, նրանց տեղը հայերեն հնացած կամ բոլորովին անտեղի մեռած բառեր դնել։ Պարզ է, որ վառարանը փեչ չէ, ոչ էլ տրամվայը — էլեկտրաքարշ, ոչ էլ պալտոն — վերարկու կամ զալոշը—կրկնակոշիկ։
Ժողովրդական բնազդը այս դեպքում էլ ավելի առողջ է և զորեղ, քան ինտելիգենտի կամ վանականի սխոլաստիկ ազգասիրությունը։
Եվ դրա համար է, որ պոլսական լեզուն միայն պոլսեցու համար է հասկանալի, ինչպես և մխիթարյանների լեզուն, իսկ մենք այդ լեզուն հասկանալու համար պիտի ուժ գործ դնենք, պիտի մտածենք դեռ, թե ինչ խոսքերից է կազմված այդ բառը, ասենք «ընկերաբանություն», մինչդեռ «սոցիոլոգիան» բոլորի համար հասկանալի է, քանի որ ոչ միայն մենք, այլև բոլոր եվրոպական ազգերը այդպես են ասում։ Մխիթարյանների և պոլեցոց թեորիաներն ու ձևերը, որ դժբախտաբար մեր ռուսահայերիս մեջ էլ սկսում են գործածության մեջ մտնել, հիշեցնում են այն մարդկանց, որ Շիշկով ադմիրալի ղեկավարությամբ պաշտպանում էին ռուսաց լեզվի մաքրությունն ու գեղեցկությունը Կարամզինի և այլոց դեմ։ Նրանք էլ «գալոշի» տեղ առաջարկում էին «мокроступы» ասել, իսկ «տրոտուարի» տեղ` «топталище» և այլն։ Եվ եթե «мокроступы» ասելով կհասկանաք դուք գալոշ, ուրեմն և կրկնակոշիկ ասելով։ Բանն այն էր, որ ախր կրկնակոշիկը կարող է բնավ գալոշ չլինել, իսկ վերարկուն — պալտո կամ էլեկտրաքարշը — տրամվայ։
Լեզուն կուլտուրայի ամենազորեղ մղիչն է, մարդու ամենանհավատարիմ ու անդավաճան մխիթարիչն ու սփոփիչը — անխոս բնության, անբարբառ տիեզերքի առջև։
Եթե լեզուն, ասում է Մաքս Մյուլլերը4, բնության ստեղծագործությունն է, ապա դա բնության ամբողջ ստեղծագործությունը պսակող մի հրաշալիք է, որ պահպանված է եղել մարդու համար, եթե դա մարդկային ստեղծագործության արդյունք է, ապա նա բարձրացնում է ու հասցնում մարդուն աստվածային աստիճանի, եթե աստծո պարգև է` ապա դա նրա ամենամեծ ու ամենաթանկագին պարգևն է… Ամենահին դարերից սկսած խոսքը եղել է հիացումի առարկա մարդկանց համար։ Ո՛չ արտաքին աշխարհը կամ բնությունը, ո՛չ մարդու ներքին աշխարհը չեն հարուցել այնքան խոր զմայլմունք ու զարմանք, որքան լեզուն։ Եվ դրա համար է, որ դարերից ի վեր ժողովուրդը առանձին մի հավատ ունի դեպի խոսքը։ Խոսքը դարձել է հավատալիք, պաշտամունքի առարկա։ Խոսքի զորությունը ահեղ է, անքննելի և ամենակարող՝ ժողովրդի աչքում մինչև մեր օրերը։ Խոսքը կենդանի շունչ է համարվում — ոգի, զորություն կախարդական։ Դեռ 1812 թ., ասում է պրոֆեսոր Բոդուեն դե Կուրտենեն, մի ֆրանսիացի, որ Նապոլեոնի հետ ընկել էր Մոսկվա, հավատացնում էր հետո իր հայրենակիցներին, որ Ռուսաստանում այնպիսի խիստ սառնամանիք է լինում, որ խոսքերը շրթունքներից դուրս են թռչում, բայց մինչև լսողի ականջը չեն հասնում՝ որովհետև ճանապարհին սառչում են։
Լեզուն կուլտուրայի ամենաճշգրիտ ու անսխալական նշանացույցն է։
Ամեն լեզվի մեջ, ասում է հայտնի ռուս լեզվագետը, մենք կարող ենք գտնել զանազան աշխարհահայացքների, տարբեր մտածողությունների մի հսկայական կառուցվածք, նրանց ժամանակագրական հետևողությամբ, կամ հասարակական կյանքի տարբեր ու անջատ կողմերի պարզորոշ արտահայտությամբ՝ այստեղ դասավորվում են շերտ առ շերտ կրոնական, մետաֆիզիկ, հասարակական, իրավական, բնապատմական այլևայլ տեսակետներ ու ըմբռնումներ։
Որոշ, յուրահատուկ արտահայտություն են գտնում լեզվի մեջ մարդկանց զանազան հարաբերությունները, ֆիզիկական աշխարհի և սոցիալական կյանքի երևույթները, ժամանակի և տարածության ըմբռնումները։ Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է։ Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ և ճկուն լեզուն է։ Շքեղ շենքերը, պալատներն ու տաճարները այնքան ցայտուն կերպով չեն ցոլացնում ժողովրդի կուլտուրան, որքան լեզուն։ Տնտեսական-տեխնիկական և քաղաքական-իրավական ձևերը կարելի է վերցնել, ընդունել դրսից, յուրացնել, բայց լեզուն պետք է ստեղծագործել։ Այդտեղ ամենից ցայտուն կերպով է արտահայտվում մի ժողովրդի ստեղծագործական զորությունը։
Եվ իրավ որ ազգերը իրավունք ունեն պարծենլաու իրենց լեզվով, և զուր չէ, որ Տուրգենևը այնպիսի հիացումով ու սիրով է երգում «ռուսական մեծ լեզուն» — նրա մեջ հուսահատության րոպեին տեսնում է իր սփոփանքը և նրա վրա է հիմնում իր հավասար դեպի իր ազգի գալիք լավ օրերը։
Մեր նոր լեզուն, այսպես կոչված ներկա գրական լեզուն, իբր այդպիսին, ընդամենը գրեթե մի կեսդարյան կյանք ունի, որովհետև մինչ գրականության լեզու դառնալը նա չի ունեցել զարգացման մի կանոնավորող հուն, չի ունեցել և զարգացման այնպիսի գործոն մղիչներ, ինչպիսին գրականությունն է։ Եվ գրականության սկզբնավորությունը դրել է մեր լեզուն զարգացման որոշ հունի կամ ավելի ճիշտ հուների մեջ և նա զարգացել է նույն չափով և ուղղությամբ, ինչ ուղղությամբ ու չափով զարգացել է մեր հանրային կուլտուրական կյանքը։ Նա ևս այսօր ապրում է նույն հեղաշրջման օրերը, որպիսին ապրում է մեր կյանքը և մեր գրականությունը։ Երկար չպիտի կանգ առնեմ ես մեր նոր լեզվի ծագման և զարգացման ուղիների վրա, թեպետ այդ լեզվի զարգացման պատմությունը իրավ որ մեծ հետաքրքրության և ավելի մեծ ուշադրության է արժանի, քան այն, որ մենք տեսնում ենք։ Ես դարձյալ ստիպված եմ ընդգծելու ամենաէականը, մի կողմ թողած այն անսահման նյութը, որ կա այժմ մեր ձեռքի տակ այդ խնդրի նկատմամբ։ Մեր լեզուն զարգացել է երկու ճանապարհով արևելյան և արևմտյան «բարբառներով», թեպետ բարբառ տերմինն այստեղ սխալ է գործածվում, որովհետև ինչպես մեր արևելյան լեզուն բարբառ չէ, այնպես էլ արևմտյանը։ Մյուս կողմից մեր ռուսահայ կամ արևելյան լեզուն առաջ է գնացել երկու շավղով, երկու ճյուղավորությամբ — մի կողմից դա այն լեզուն է, որ դարձել է մեր մամուլի այժմյան լեզուն, այլ խոսքով մեր գրական լեզուն, մյուս կողմից այն լեզուն, որ գործածել են Աբովյանը և հետո Պռոշյանը, Աղայանը և Թումանյանը։
Արևմտյան լեզվի վրա ես կանգ կառնեմ քիլ հետո, այժմ ես ուզում եմ խոսել մեր ռուսահայ լեզվի այս երկու ճյուղավորությունների մասին։ Այդ երկու ճյուղավորոլթյուններից մեկը դարձել է մեր մամուլի, գրականության խոշորագույն հատվածի, մեր ժողովների, գրագրության լեզուն, իսկ մյուսը կիրառվել է գլխավորապես գեղարվեստական գրվածքների շրջանակում, սակավ առ սակավ ելնելով այդ շրջանակներից և արշավանք գործելով ուրիշ գավառներ, այն էլ գլխավորապես միայն հրապարակագրության ու մամուլի գավառը։ Դրանից հեռու չի գնացել — գիտական առարկաների լեզուն լինելու փորձեր չի արել նա։
Ռուսահայ գրականության մեջ լեզվի զարգացման այդ երկու ճյուղավորումը իր սկզբնական շրջանում բացատրվում է նրանով, որ մարդիկ միևնույն տեսակետից ելնելով — այսինքն ժողովրդի նոր պահանջին համապատասխան լեզու ստեղծելու կարիքն զգալով, այդ միևնույն պահանջին կամեցել են բավարարություն տալ զանազան ճանապարհներով։
Աբովյանը վերցրել է մի բարբառ և առանց այլևայլության գրել այդ բարբառով և հակադրել է այդ բարբառը գրաբարին։ Իսկ մյուս ճյուղը նույն նպատակին դիմել է մի ուրիշ ճանապարհով — նա կերտել է մի նոր լեզու, որի մեջ մտել են նյութեր և գրաբարից, և բոլոր այն ժամանակ հայտնի և գործածության մեջ գտնվող բարբառներից։
Իրավ որ Նազարյանի լեզուն ավելի մոտ է հին լեզվին՝ այսինքն գրաբարին։ Աբովյանի լեզուն հասկանալի էր, շատ դյուրըմբռնելի մեր ժողովրդի մի մասին, որովհետև նրա իսկ, ժողովրրդի այդ հատվածի, լեզուն էր, սակայն չպետք է մոռանալ, որ դա հայ ժողովրդի մի հատվածն էր միայն։ Մինչդեռ ախալքալաքցու կամ շիրակացա համար այդ լեզուն գուցե ավելի դժվար ըմբռնելի էր, քան ոչ միայն Նազարյանի լեզուն, այլ նույնիսկ գրաբարը։ Նյս մեկ: Երկրորդ, եթե այդ լեզուն իրոք գրականության, մամուլի, գիտության լեզու լինելու ընդունակ լիներ, ուրեմն կդառնար այդպիսին, քանի որ նա մեր ժողովրդի ամենակոմպակտ ու ամենախոշոր հատվածի լեզուն էր։ Եթե չդարձավ, կնշանակե չէր էլ կարող դառնալ։
Բայց նա տվեց Նազարյանի — Նալբանդյանի — Շահազիզի լեզվին իր հարստություններից այն, ինչ նրանք կարողացան վերցնել, ինչ կարևոր եղավ նրանց։
Թվում է սակայն, որ Աբովյանով էլ պիտի վերջանար լեզվի այդ ճյուղավորումը, քանի որ դրանից հետո ծագեց մի ամբողջ գրականություն ու մամուլ Նազարյան շկոլայի լեզվով և ըստ ամենայնի այդ հյուսիսափայլյան լեզուն հաղթող էր հանդիսանում։
Սակայն ոչ։ Առաջ եկան մի կողմ Պռոշյան, Աղայան, մյուս կողմից՝ Սունդուկյան, որոնք շարունակեցին բարբառով գրել և ավելի ևս բարդացրին այդ խնդիրը։
Ըստ երևույթին, այդ մարդկանց չէր գոհացնում Նազարյանի և Շահազիզի իրավ որ անկենդան լեզուն։
Ճիշտ է, անկենդան էր այդ լեզուն, կիսամեռ էր նա, առկախ գրաբարից, լի խրթին ու չոր խոսքերով և դարձվածներով։
Եվ շատ հասկանալի է, որ Սունդուկյանի նման մի անզուգական տաղանդ պետք է նկատեր, որ դրամայի ասպարեզում, թատրոնում այդ Նազարյան-Շահազիզյան լեզուն անկիրառելի է, անթույլատրելի, անհնար։ Որովհետև ոչ մի տեղ այնքան աչքի չի ընկնում լեզվի մեռածությունը, որքան թատրոնում և այն՝ կենցաղագրական-նատուրալիստական թատրոնում։
Մյուս կողմից նույնը պիտի զգար և՝ Աղայանը, և՝ Պռոշյանը ժողովրդական կենդանի կենցաղին մոտենալիս։
Այդ ամենը պարզ է, սակայն ինչպե՞ս հաշտեցնել այդ երկու ճյուղավորությունը։ Չէ՞ որ մի գրականություն պիտի ունենա իր մի լեզուն։ Հո չէ՞ր կարելի պատմվածք, դրամա կամ հեքիաթ գրելիս մի լեզու գործածել, իսկ հոդված ու դասագիրք գրելիս կամ թարգմանության անելիս մի ուրիշ լեզու։ Ինչպե՞ս պիտի հաշտվեր հայ գրողն այդ տարօրինակ դրության հետ։ Մի կողմից կարծես թե ստեղծվում էր Նազարյանի և նրա աշակերտների ձեռքով մի տեսակ «արվեստական», շինծու լեզու, գրաբարի ու աշխարհաբարի մի խառնուրդ, մյուս կողմից առաջադրվում էր մի բնական լեզու, կենդանի մի բարբառ ժողովրդի բերանից վերցրած։ Որի՞ն պետք էր առավելություն տալ և որի՞ն պիտի պատկաներ ապագան։
Թվում էր, թե կենդանի, «բնական» լեզվին էր պատկանելու ապագան, որ նա պիտի տիրող հանդիսանար և հաղթեր։ Սակայն այդպես չեղավ։
Այստեղ ևս մենք պիտի գնայինք այն ճանապարհով, որով գնացել են բոլոր եվրոպական ազգերը։ Առանց այդ ճանապարհի վրա կանգնելու անհնար էր առաջ գնալ, որովհետև այդ է միակ ճանապարհը և իզուր չէր, որ այդպես էր գնացել բոլոր մյուս ազգերի զարգացման ուղին։
Լեզուների պատմությունը մեզ ասում է, որ հասարակական տարբեր խմբակցությունների լեզուները ազդում են իրար վրա, խառնվում, և այդպիսով ստեղծվում է մի նոր լեզվական միություն: Այդ լեզուների իրար խառնվելը կարող է զանազան աստիճանների հասնել — սկսած մինիմումից մինչև մաքսիմում, այսինքն մինչև լեզվական դենացիոնալիզացիա, երբ մի ազգ ընդունում է մի ուրիշ ազգի լեզուն։ Ինչպես, օրինակ, հրեաները։ Այդ լեզուների փոխադարձ հարաբերության մեջ մտնելու հետևանք լինում են՝ 1) օտար բառերը, որ այն լեզվի մեջ, որն ընդունել է այդ օտար բառերը, ենթարկվում են կատարյալ ասիմիլյացիայի, 2) կատարելապես չեն ենթարկվում ասիմիլյացիայի, պահպանելով իրանց օտար ծագման հետքերը, կամ երկու լեզվական տարր միանում են և փոխադարձաբար ձուլվում իրար։
Օրինակ, այդպիսի մի խառը լեզու է հայոց լեզուն։ Դա պարզ ապացուցել է Մառը։
Եվ հիրավի, գերմանական գրականության լեզուն ծնվել է սաքսոնական դիվանատներում լատին լեզվի գերիշխող ազդեցության տակ, լեհական լեզուն չեխերի, գերմանացիների և նույն լատին լեզվի խոր ազդեցության տակ է առաջ գնացել։ Նույն լատին լեզվի ծնունդն է իտալերենը։ Նույնպիսի ընդհանուր ազդեցությունների տակ զարգացել են անգլիական լեզուն և Սկանդինավիայի լեզուները։ Նույնը եղել է և Ռուսիայում, ուր գրական լեզուն զարգացավ հին սլավոնական լեզվի անմիջական ազդեցության տակ, թեպետ գերիշխող հանդիսանում է վելիկոռուսների բարբառը, բառը, սակայն նա դարձել է գրական մի լեզու, մի արհեստական, ինչպես ասում են, լեզու, որ ընդունել է իր մեջ ահագին նյութ թե օտար լեզուներից, թե հարազատ ու ցեղակից բարբառներից։
Ճիշտ նույն ձևով, ինչպես մեզ մոտ, նա սկզբում եղել է ավելի մեռած, կիսակենդան, թույլ, հետո կենդանացել է և հասել է իր զարգացման այն հսկայական բարձունքին, ուր շողշողում է Պուշկինի դյութական անունը։
Սակայն Պուշկինը երկնքից չիջավ։ Նրա գալուստը պայմանավորված էր Սումարոկովի, Լոմոնոսովի, Դերժավինի հայտնվելով։ Եվ մինչև որ գրականությունը չանցներ այդ մարդկանց մեռած լեզվի բովով, մինչև որ չընդուներ իր մեջ Սումարոկովի կեղծ-կլասիցիզմն ու Ժուկովսկու և Կարամզինի սենտիմենտալիզմը և ռոմանտիզմը, չէր կարող անցնել Պուշկինին։
Բայց ախր Պուշկինն էլ մեկ չէր սկզբում և վերջը։ Նա ևս դեռ սկզբում պիտի անցներ ռոմանտիզմի գծած ճանապարհի մի մասը, մինչև որ հասավ իր բյուրեղյա պարզությանը, իր վսեմ ու բարձր ռեալիզմին — թե լեզվի, թե ձևի, թե բովանդակովության կողմից։ Այս է բնական ճանապարհը։ Եվ մեզանում էլ, եթե դուք համեմատելու լինեք Աբովյանի լեզուն և Թումանյանի առաջին իսկ շրջանի լեզուն (ես դիտավորյալ եմ ասում առաջին շրջանի) կամ Հովհաննիսյանի արարատյան բարբառով գրված երգերը, կտեսնեք, որ այդ երկու լեզվի մեջ սարեր կան, որ դոքա գրեթե երկու տարբեր լեզուներ են։ Մինչդեռ նույն ուղղությունն էր առաջ մղում նրանց լեզվի ասպարեզում։
Աբովյանի լեզուն գնալով ավելի ու ավելի պարզվում էր ու հստականում, ավելի ու ավելի մոտենում էր գրական լեզվին։ Նույն Թումանյանի լեզուն ապրել է մի շատ բնորոշ ու նշանակալից էվոլյուցիա։ Առաջին շրջանում, երբ նա ստեղծագործել բարբառով, գրել է ավելի խրթին ու լի բարբառաբանություններով և աստիճանաբար գնացել է դեպի զտում, դեպի բյուրեղացում պահպանելով բարբառից իր լեզվի մեջ միայն այն, ինչ չկա գրական լեզվի մեջ, այսինքն կանգնելով ուղիղ ճանապարհի վրա։
Այժմ էլ եթե նա գրե մի այնպիսի բան, ինչպես «Շունն ու կատուն» է, և գործածե նույն բարբառը, դա չի նշանակում, որ նա դառնում է բարբառին, այլ որ նյութն ինքը ստիպում է իրան այդ լեզվով գրել։ Եվ այդպիսի գրվածները կլինեն նույնպիսի առանձնահատուկ ինքնատիպ, բայց ընդհանուր գրական լեզվի լայն ճանապարհից դուրս, ինչպես «Ջուլհակները» Հաուպտմանի կամ Ֆրեդերիկ Միստրալի գրվածները։ Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի։ Սակայն նա պահպանել է իր լեզվի մեջ դեռևս երկու բառ — դա հռչակավոր էս-ն ու էն-ն է: Այդ էս-ն ու էն-ը այս ու այն-ի հանդեպ մեր գրականության մեջ առանձին բարբառների գործածության վերջին զինվորներն են, վերջին բերդերն են և ըստ իս շատ խարխուլ ու անհաստատ բերդերը, որ դեռ պահպանում են իրանց գոյությունը և մինչև անգամ թշնամական բանակի մեջ իրարանցում գցելու անհաջող փորձեր էլ են անում։ Թումանյանի մի քանի շնորհալի և անշնորհք աշակերտները ճիգեր են թափում այդ էս֊ն ու էն-ը ընդհանրացնելու, և պետք է խոստովանել, շնորհիվ մեր երկրում տիրող անտերությանը, որոշ չափով հաջողում են այդ բանում։
Նրանք լցրել են մեր մանկական գրականությունը այդ էս ու էն-երով և մի քանի ուրիշ նույնանման բառեր ևս մտցրել են դրանց հետ միասին։
Դրա մասին ես խոսում եմ նրա համար, որ դպրոցի և մանուկների մեջ վտանգավոր են այդ բարբառի վերջին զինվորները — մանուկները չեն կարող տարբերել թշնամուն բարեկամից, և մեր լեզվի դեմ կանգնած այդ վերջին զինվորներին վարող են բարեկամաբար ընդունել, մինչդեռ, ըստ իս, նրանց պետք է դուրս վռնդել— թողնելով միայն այն գրվածներում, որոնց ստիլը պայմանավորված է դրանցով — այսինքն քշել իրանց բնակավայրը և միայն այնտեղ թողնել — այսինքն Թումանյանի գրվածների մեջ։ Ի պաշտպանություն այդ էս-ի և էն-ի, այս֊ի ու այն-ի հանդեպ բերվում է և այն, որ մեր բարբառներից ոչ մեկում չկա այս ու այն, այլ ամենուրեք էս է կամ աս:
Սակայն այդ պատճառաբանությունը քննադատության չի դիմանա, եթե աչքի առաջ ունենանք այն, ինչ ես վերն ասացի բնական և արվեստավան լեզվի մասին։ Լեզուն զարգանում է ազատ և չի կամենում հպատակվել լեզվաբանների պեղած հին օրենքներին և օրինակներին։ Մեր գրական լեզուն արդեն քաղաքացիական իրավունքներ ստացել է, և ուր որ էլ գնաք դուք, ձեզ կհասկանան, եթե խոսեք և գրեք գրական լեզվով, մինչդեռ Ղարաբաղի բարբառը Ախալքալաքում, Քանաքեռի բարբառը Սարսում, կամ զոկերի բարբառը Թիֆլիսում— անհասկանալի են և այդպես էլ կմնան։
Լեզուն կենտրոնանում է, և այլևս անհնար է նրա ընթացքի առջևն առնել— ուրեմն և պատնեշներ կանգնելու ոչ մի կարիք չկա, դա չի կանգնեցնի լեզվի ուղիղ ընթացքը, բայց կարող է դանդաղեցնել նրա շարժումը։ Ուրեմն չպետք է այդ անել։ Եվ մեր աչքի առաջ, ահա, գրական լեզուն ամեն ճիգ գործ է դնում ժամանակի պահանջներին համապատասխան լեզու լինելու։
Եթե վերցնենք թեկուզ մեր մամուլի այսօրվա լեզուն, որ այնպիսի արհամարհանքի է ենթարկված լեզվականա ուրիշ տների կողմից կտեսնեք որպիսի խոր փոփոխությունների է սկսում ենթարկվել այդ լեզուն վերջին տարիների ընթացքում։ Մի կարճ ժամանակամիջոցում նա ընդունել է իր մեջ և յուրացրել ավելի շատ օտար բառեր կուլտուրական կյանքի այս կամ այն երևույթի, այս կամ այն հասկացողության հետ կապված, քան նախկին շրջանի մի քանի տասնյակ տարիների ընթացքում։ Ազգային լեզվի մաքրության կողմնակիցները դեմ են այդ մեր լեզվի մեջ նոր մուծվող նյութին, նրանք համարում են այդ այլասերում, մի քայլ դեպի ժարգոնը, մինչդեռ կենդանի լեզուն և կենսունակ լեզուն է միայն ընդունակ ներս առնելու իր մեջ այդ նյութը և յուրացնելու։ Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը։ Իսկ այդ օտարաբանությունների ներմուծումը ցույց է տալիս, որ լեզուն դեռ կենդանի է և կենսունակ։ Սակայն այդ կենդանի ու կենսունակ լեզուն ստեղծողները նրանք չեն, որոնք սարսափով ամփոփվում են ազգային նեղ կեղևի մեջ — այլ նրանք, որ խնդությամբ ու գիտակցորեն ողջունում են Եվրոպայի մուտքը մեր երկիրը։
Աբովյանի բորբոքուն հոգին դեռ սրանից 70 տարի առաջ եթե պարզ չէր գիտակցում, գոնե զգում էր, թե ի՞նչ են բերում մեզ ռուսները, և ողջունում էր նրանց մուտքը մեր երկրի խորքը։ Եվ մեր օրերի մեծ պոետը չէ՞ արդյոք, որ բերում է մեզ ռուս հոգու ամենաբնորոշ արտադրությունները — Պուշկինը և բիլինան, Լերմոնտովը և ժողովրդական հեքիաթը։ Ինչպես անհատն է առանձնության մեջ քարանում ու մեռնում, այնպես էլ ազգը։ Ազգերի զարգացումը ու առաջընթացը պայմանավորված է փոխադարձ հարաբերություններով, փոխադարձ ազդեցությամբ։
Միայն ժամանակի պահանջներին համապատասխան լեզուն, միայն ժամանակի կուլտուրան ձևակերպելու ընդունակ լեզուն կարող է հնարավորություն տալ ստեղծագործ ուժերին կերտելու ժամանակի ստիլը — այսինքն լինելու ժամանակի արտահայտիչը, որ միևնույն է թե արտահայտել իրանց։ Չնայած բոլոր տարբեր շեղումներին ու ճյուղավորություններին մտքի և զգացմունքի աշխարհում, որ պայմանավորված է հասարակական-տնտեսական և կուլտուրական տվյալներով, ամեն ժամանակ իր ընդհանուր ստիլն ունի, արտահայտթյույան իր հատուկ ձևը։ Իսկ եթե լեզուն ընդունակ է ժամանակի ստիլը ստեղծագործելու, այսինքն ժամանակի ոգին արտահայտելու, եթե լեզուն ընդունակ է ժամանակի հասկացողությունների ու զգացմունքների թարգման հանդիսանալու, ուրեմն նա կենդանի լեզու է և դեռ կենսունակ։ Ինչպես անհատի հոգեկան ուժերի չափը երևում է այն ժամանակ, երբ նա բախվում է արտաքին աշխարհի հետ, երբ նա հարաբերության մեջ մտնում ուրիշ մարդկանց հետ, այնպես էլ լեզվի զորությունը երեվում է, երբ նա բախվում է ուրիշ լեզուների հետ։ Ինքնամփոփ ու վայրի ցեղերի լեզուն, որքան և ուժեղ թվա իր վայրի առանձնության մեջ, . անզոր է դառնում, երբ բախվում է ավելի կուլտուրական մի ազգի լեզվի հետ։ Ինչպես անձնամոռացության հասնող քաջությունն ու ըմբոստությունը չի օգնում լեռնականներին դիմադրելու կուլտուրական միազգի արշավանքին, նույնպես ինքնամփոփությունը և տգիտությունը չեն օգնի նրանց լեզուն պահպանելու։
Մեզ չի փրկի ոչ մի պատնեշ և ոչ մի ազգային սնապարծ ու գոհունակ ինքնախաբեություն։ Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առջև, և մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք։ Խոսելով լեզվի կենտրոնացման մասին, ես ոչինչ չասացի պոլսահայ կամ արևմտահայ գրականության և նրա լեզվի մասին։ Այս հարցը ես կամեցա կապել այն խնդրի հետ, որ պիտի ծագեր — այն է Ռուսիայի և Թուրքիայի խնդիրը։ Բանն այն է, որ մեր հասարակական և գրական նոր շրջանի սկզբից իսկ դրված է եղել հրապարակի վրա մի հարց։ Դա տաճկահայոց հարցն է: Դա այն կնճռոտ ու բազմամյա «հայկական խնդիրն է», որ այնքա՜ն մտավոր, հոգեկան և ֆիզիկական լարում է ստեղծել մեզանում տասնյակ տարիների ընթացքում։ Այդ հարցի վրա կենտրոնացրել է մեր ինտելիգենցիան իր բոլոր ուշադրությունը, նրա վրա է հիմնել իր լավագույն ապագայի բոլոր հույսերն ու ակնկալությունները, այդ հարցի լուծումից է սպասել մեր ժողովրդի համար ամեն տեսակ բարիք, դրանով է պայմանավորել մեր ժողովրդի առաջընթացքի բոլոր ճանապարհները։ Ես կանգ չեմ առնելու այդ հարցի վրա ըստ էության և քննության առարկա չեմ դարձնելու։ Դա իմ նպատակից դուրս է։ Ես այժմ զբաղված եմ մեր կուլտուրական զարգացման խնդրով, ուստի կբավականանամ երկու խոսքով պարզելու իմ վերաբերմունքը դեպի այդ հարցի լուծումը այն չափով, որչափով նա կապված է իմ այսօրվա թեմայի հետ։ Ես տաճկահայկական հարցի լուծմանը Թուրքիայի սահմաններում չեմ հավատում։ Լավագույն լուծումն այդ հարցի համարում եմ Ռուսիայի գրավումը տաճկահայկական նահանգների։ Այս դեպքում գուշակողի դեր չեմ ուզում ստանձնել. կարող է պատահել, որ այդ հարցը (որ մեր ժողովրդի համար մի ահագին դժբախտություն է դարձել այլ կերպ լուծվի։ Սակայն լավագույն լուծումը այդ հարցի ես համարում եմ Ռուսական տիրապետությունը։ Եթե դա հնարավոր է՝ ուրեմն մեր ժողովրդի երկու խոշոր հատվածների միացումով ավելի ևս կզորեղանա այն կուլտուրական հոսանքը, որը փափագելի է ինձ համար, եթե չլինի այդ, ապագայում էլ մենք պիտի ձգտենք այդ միացման: Տաճկաստանի վերածնության ես չեմ հավատում, իսկ Ռուսիայի ապագան ինձ համար աներկբայելի է։ Եվ կապելով իմ լավագույն հույսերը ռուս առաջավոր դեմոկրատիայի հույսերի և իմ բաղձանքները նրա բաղձանքների հետ, ես չեմ տարակուսում, որ չեմ հիասթափվելու:
Սակայն պոլսական (ես դիտմամբ եմ ասում պոլսական կամ արևմտյան և ոչ տաճկահայ) լեզո՞ւն, նրանց գրականությո՞ւնը։ Իմ աչքում պոլսական և առհասարակ արևմտյան գրականությունն ու լեզուն բնավ այն հմայքը չունեն, որ գոյություն ունի շատերի համար։ Ինչ վերաբերում է վիեննցոց ու վենետիկցոց լեզվին, դա մեզ համար բոլորովին անընպունելի մի լեզու է— դա երբեք չի լինելու մեր գրականության լեզուն։ Շատերը համարում են այդ լեզուն ճոխ։ Ես այդպես չեմ կարծում։ Առհասարակ ես շատ և շատ չափազանցրած եմ համարում այն կարծիքը, որ գոյություն ունի Մխիթարյան հայրերի գիտական ու կուլտուրական կարողությունների և դերի մասին։ Նրանց գիտությունը կասկածելի գիտություն է, որովհետև այնտեղ, ուր չկա մեթոդ, չկա և գիտություն։ Իսկ նրանց բոլոր մեթոդներից միջնադարի հոտ է փչում։ Նրանց լեզուն էլ մի լեզու է, որ հավիտյան չի կենդանանալու և, եթե միայն մնալու է՝ կմնա արխիվներում, մատենադարաններում և իրանց այդ վանական պատերի մեջ ու երբեք չի դառնա մի կուլտուրական ազգի լեզու։ Պոլսեցոց լեզուն այդ տեսակետից ավելի լավ է։ Սակայն այդ լեզվի կենտրոնը շատ է հեռու բուն հայ ժողովրդի բնակավայրից, կտրված է նրանցից և չի դարձել ժողովրդական լայն խավերի լեզու։ Իսկ քանի որ, ինչես վերն ասացի, ես չեմ հավատում Թուրքիայի վերածնության, բնականաբար և Պոլսի լզեվի և գրականության ապագային հավատալ չեմ կարող։ Մեր, ռուսահայերիս գրականությունն ու արվեստը նույնքան, եթե ոչ ավելի, հասկանալի են էրզրումցուն ու վանեցուն, որքան և Պոլսինը։ Էրզրումցին ու վանեցին մեզ գուցե ավելի մոտ են, քան նրանց։ Եվ ինչու պետք է ցանկանալ, որ պոլսական ճոռոմ ու կեղծ գրականությունն ու արվեստը տարածվեն այնտեղ և ոչ թե մերը։
Որքան և թերի լինի ռուսահայերի գրականությունը, նա իր մեջ առողջ զարգացման ավելի տարրեր է պարունակում, քան պոլսականը։ Որովհետև որքան էլ աննշան լինի այդ ազդեցությունը, սակայն աներկբայելի է, որ մեր գրականությունը կրել է իր վրա ռուսական պարզ ու պայծառ գրականության ազդեցությունը։ Ռուս գրականության վսեմ պարզության և սրտաբաց անկեղծության նույնիսկ ամենաթույլ ազդեցությունը ավելի ընդունակ է մեր գրականությանը կենդանություն ու կենսունակություն ներշնչելու, քան այն բոլոր ծամածռությունները, որ անում են, թեպետև գուցե շատ շնորհալի գրողներ, անվանելով այդ վերադարձ դեպի հայկական հին կրոնը, հեթանոսությունը։ Դա սուտ հեթանոսություն է՝ դրա բովանդակությունը ուրիշ է։ Դա նույն սնամեջ ազգամոլության ախտն է, դա նույն զարհուրելի բառերի սերն է, դա նույն անիմաստ բառերի կույտն է, որը ծանոթ է մեզ վաղուց ու վաղուց։
Դուրյանին թող չմատնանշեն, թող չհիշեն և ուրիշներին, իմ խոսքը հոսանքին, ընդհանուր ուղղությանն է վերաբերում և ոչ առանձին գրողներին։ Խոսքը վերարբերում է գրականության ընդհանուր ոգուն ու շնչին։
Թումանյանի մի «Փարվանա»-ն ես չեմ փոխի պոլսահայ բոլոր հանկարծակի հեթանոսացած պոետների արտադրությանց հետ։
Բայց ինչումն է հայ գեղարվեստական կոչվող գրականության գլխավոր պակասությունը։ Գեղարվեստականությունը։ Նա այն ժամանակ կկանգնի իր բարձրության վրա, երբ կզգա իր իսկական կոչումը, երբ ազատ կզգա իրան, որովհետև գեղարվեստն անազատ լինել չի կարող։ Այդ ազատությունը զորություն կներշնչե նրան ինքնամփոփ ու սահմանափակ ազգային կեղևից դուրս ելնելու և ազատ օդ շչելու։ Ամեն ինչ կա հայ գրականության մեջ՝ չկա միայն մարդը, նրա հոգին, նրա միտքը, նրա անհուն խորությունը, այն, ինչ Դոստոևսկին անվանում է «անդունդ իմ մեջ»։
Արդյոք հայ գյո՞ւղն է եղել մեղավորը, որ Պռոշյանը գեղարվեստական գրվածների տեղ ազգագրական պրոտոկոլներ է տվել, արդյոք հայ ժողովուրդն է մեղավոր, որ հայ քննադատը Ծատուրյանին Թումանյանից, Իսահակյանից ու Հովհաննիսյանից բարձր է դասել, վերջապես ով է եղել մեղավոր, որ հայ սեմինարիստ ինտելիգենցիան իրան ինտելիգենցիա է համարել և իրա կուլտուրան — ազգային կուլտուրա։ Սրան կասեն — с больной головы да на здоровую!
Այժմ մեզանում ծագում է նոր ինտելիգենցիա — դեռևս շատ սակավաթիվ է այն և անկազմակերպ, դեռևս ցրված է ու մասամբ բաժան, սակայն ընդհանուր գծերով այդ ինտելիգենցիան մոտ է ռուս առաջավոր դեմոկրատ ինտելիգենցիային — նույն իդեալներով է ապրում և նույն իղձերն ու ձգտումներն ունի։ Նա չի կամենում կերակրվել ու կերակրել ժողովրդին այն սննդով, որ մատակարարել են և մատակարարում են մեր սեմինարիստ ազգայինները։ Նրա քաղաքական ու հասարակական իդեալները պարզ են, նրա գեղարվեստը լինելու է այն գեղարվեստը, որ գեղարվեստ է ամեն երկրում և ամեն ժողովրդի համար, այսինքն իսկական գեղարվեստ և ոչ սուրրոգատ։ Այդ ինտելիգենցիան հակառակ է գեղարվեստական այն սակավապետության, որ սնվել է մեր իրականության մեջ, ուր պրոտոկոլը վեպի տեղ է անցնում, անիմաստ բամբառակությունն ու չափածո սնախոսությունը՝ պոեզիայի տեղ։ Այդ նոր գեղարվեստը չպիտի ետ մնա եվրոպական գեղարվեստից, չպիտի մխիթարե իրան սին ինքնահավանությամբ և ինքնագոհ ծուլությամբ, նա պիտի ընդգրկե ամենալայն հորիզոնները։ Նա չպիտի ջոկե բանաստեղծական և անբանաստեղծական նյութեր — նրա համար ամբողջ աշխարհը, ինչպես և ամբողջ մարդը պոեզիայի նյութ են լինելու։ Նրա համար չպիտի լինի հելլեն և հրեա, որովհետև իսկական գեղարվեստը համամարդկային է, նույնքան համամարդկային է և ազատ, որքան և միտքը, գիտությունը։ Որովհետև իսկական գեղարվեստի համար կարևորը ոչ թե հագուստն է, արտաքինը, այլ ներքինը, հոգին։ Թումանյանի «Փարվանա»-ն բոլոր ժողովուրդների համար հասկանալի է և գեղեցիկ, ինչպես և Պուշկինի «Ոսկե ձկնիկը»։ Մի օրինակ ևս։ Համսունի «Վիկտորյան»—ուր գեղարվեստորեն պատկերացրած է Նորվեգիայի մի ծովափնյա փոքրիկ քաղաք իր բոլոր բնորոշ գծերով—հասկանալի և սիրելի է բոլոր երկրների մարդկանց համար, ինչպես հասկանալի է և սիիելի Հաուպտմանի «Ջուլհակներ» դրաման, ուր կենդանագրված է Սիլեզիայի բանվորների կյանքը, կամ Հայնեի համանուն բանաստեղծությունը։
Մինչդեռ Պռոշյանի վեպերը մեզ, ներկայիս հայերի համար արդեն անըմբռնելի են։
Այստեղ բանը ազգային կոլորիտը չէ բնավ։ Ես ասացի, որ չնայած տեղական և ազգային կոլորիտին—Համսունի գավառական քաղաքը, ինչպես և Իբսենի «Պեր Գյունտը» կամ «Բրանտը» հասկանալի են բոլոր մարդկանց համար — մինչդեռ մեր գրականության մեջ գավառական քաղաքի պատկերացումը այնպիսի բնույթ է կրում, որ մեզ անգամ արդեն անհասկանալի է, այսինքն նա գեղարվեստական չէ։ Եթե Չեխովին բերեին Ախալքալաք կամ Շուշի, անշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտար Շուշիի կամ Ախալքալաքի կյանքից։ Մինչդեռ մեր հասակավոր կամ ջահել հաճախ անվանի և վաստակավոր գրողները կարծում են, որ բավական է հերոսուհու անունը Լյուսի դնել կամ Օլգա, և գրվածքը եվրոպական բնույթ կստանա։ Կարծես մի Շողակաթ կամ մի Կիրակոս չեն կարող բարձր գեղարվեստի նյութ ծառայել։ Այժմ գեղարվեստական կոլորիտ ստեղծելու համար նույնիսկ ամենակոպիտ կենցաղագրական նատուրալիզմի աշխարհում կարիք չկա դիմելու ամբողջական բարբառին։
Այդ բանը շատ լավ է ըմբռնել Շիրվանզադեն, որի դերը մեր դրամայի և թատրոնի զարգացման համար անզուգական է։ Ես ավելին կասեմ, և թող դա զարմանալի չթվա ձեզ։ Ըստ իս Շիրվանզադեի դերը մեր թատրոնի զարգացման, մեր դրամայի առաջադիմության համար ավելի խոշոր է, քան նույնիսկ Սունդուկյանի դերը։ Նա է, որ ամենից շատ և հաջ՞ող կերպով նպաստել է մեր թատրոնում կենցաղագրական դրամայի զարգացմանը մաքուր գրական լեզվով: Սրանով չեմ ուզում նվազեցրած լինել մեր մյուս գրողների դերը այդ ասպարեզում, ուզում եմ միայն ընդգծել այն հանգամանքը, որ Շիրվանզադեն է, որ ուղիղ ըմբռնել է կենցաղագրական դրամայի առողջ ու կենսունակ, ապա ուրեմն և ապագայի համար արդյունավետ ուղին, և նրա դրամաները մեծապես օգնել են լեզվի կենտրոնացման, որ անհրաժեշտ պայմանն է գրականու¬ թյան առաջընթացի։
Սակայն լեզվի կենտրոնացումը գրականության զարգացման պայմաններից միայն մեկն է, թեպետև շատ կարևորը։ Ինչպես արդեն մի անգամ նկատեցի, մեր գրականության զարգացումը պայմանավորված է այն զարգացմամբ, որ տեղի կունենա մեր կյանքում։ Այդ զարգացման ընդհանուր գծերը ես մատնանշեցի և ասացի, որ դրա էությունը Եվրոպայի արշավանքն է դեպի մեր երկիրը։
Ժամանակ ստիլը ժամանակի մտածողությունն է։ Որչափով որ այդ մտածողությունը յուրացված է մի ազգի կողմից, այդ չափով էլ ազգը կենսունակ է։
Սակայն ժամանակի մտածողությունն ունի իր տարբեր շերտավորումները, որ պայմանավորված են հասարակական և կուլտուրական շերտավորումով։ Բնականաբար որքան առաջավոր, պրոգրեսիվ մտածողություն է յուրացնում մի ազգի իշխող տարրը, այն չափով էլ նա ուժ է ստանում ապագայի վերաբերմամբ, այն չափով ապագան նրան է պատկանում։
Եթե մեր օրերում մի ազգի իշխող տարրերը, ամենախոշոր հատվածները խարխափում են ֆեոդալական մտածության աշխարհում, նշանակում է այդ ազգի ապագան մի լուծված հարց է։ Իհարկե, ազգը, իբր այդպիսին, ֆիզիկապես կարող է և չոչնչանալ, բայց այդ մասին չէ մեր խոսքը։ Իհարկե բյուրեղացած ձևով երբեք հանդես չի գալիս այդպիսի մտածողությունը։ Անհնար է երևակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ։ Խոսքը այն մասին է, թե որչափ զորեղ են մի երկրում, մի ժողովրդի մեջ այդ առաջավոր, պրոգրեսիվ մտածողության ներկայացուցիչները։ Որչափ որ զորեղ են նրանք, այնչափ զորեղ է այդ ժոզովուրդը իբր գիտակից մի ազգ, իբր կենսունակ մի ամբողջություն։ Որքան հետամնաց է մի ժողովրդի մտածողության եղանակը, այնքան հետամնաց է նրա կյանքը, ուրեմն այնքան զուրկ է կենսունակությունից այդ ժողովուրդը։ Ահա թե ինչու Ժամանակի ստիլ ունենալ կնշանակե կենդանի լինել ու կենսունակ, զուրկ լինել այդ ստիլից՝ կնշանակե ընդհակառակը։
Այստեղ մի փոքրիկ վերապահություն պիտի անեմ։ Բանն այն է, որ մեր սերնդի մասին խոսելով, ես աչքի առաջ ունեմ ինտելիգենցիայի այն հատվածը, որ իր տարբեր մտավոր շերտավորությամբ հանդերձ ներկայանում է իբր մի ինտելիգենցիա եվրոպական մտքով։ Այս ինտելիգենցիային չի պատկանում մեր «ազգային» կրթարաններում սնվող երիտասարդությունը։
Ահա այդ նոր, ոչ «ազգային», այլ ռուսական, այսինքն եվրոպական մտավոր սնունդով մեծացած ինտելիգենցիայի համար է, որ մեր վերը հիշած մերձավոր «անցյալը» և օտա՛ր է, և հեռավոր։ Եվ դրա համար էր, որ ես ասի, թե կարող է թվալ, թե դժվար է այդ «անցյալի» պատմագրի դեր ստանձնելը։
Մի կողմից այդ «անցյալը» օտար է և հեռու, մյուս կողմից նա շատ է մոտ մեզ, այժմություն է, ներկա է — ապրում է մեր օրերում այս կամ այն ձևով, այս կամ այն անվան տակ, որոշ շեղումներով (սակայն միշտ նույն սահմաններում), ծանրաբեռնված նոր հակասություններով, նոր մտքերի կցորդությամբ հնի հետ նոր խոսքերի կիրառությամբ, հաճախ ոչ իրանց իսկական բովանդակությամբ։ Եվ այսօր ավելի դժվար է այդ «անցյալի» իսկական պատկերը գծելը, նրա էական հատկությունները բնորոշելը — այժմ նա բարդացել է, ընդունելով իր մեջ շատ նոր տարրեր։ Սակայն շատ բաներ, որ մեզ հիմա «անցյալ» է թվում, դեռ ապրում է մեր մեջ գուցե մի անկենդան, անարյուն, բայց ոչ անկատելի կյանքը։ Ահա այդ պատճառով է, որ ես չեմ կամենում
[6] «անաչառ» ու «սառնարյուն» լինել դեպի այդ «անցյալը»: Ես պատկանում եմ ներկային, և այն ամենը, որ պահպանում է իր ազդցությունը ներկայի վրա, այն ամենը, որ մասամբ պայմանավորում է և գալիքը (քանի որ, ինչ անվան տակ էլ լինի, նա կա ներկայում), բնականաբար չի կարող «անաչառ», այսինքն անտարբեր վերաբերմունքի առարկա լինել ներկայում ապրող, մտածող և զգացող մարդու համար։ Ես ավելի կասեմ՝ պատմագրերն էլ «անաչառ» չեն, և իհարկե դա նորություն չէ — դա հայտնի է ամեն մի ինտելիգենտի։
Թվում է, որ հնարավոր է և շատ կարևոր մի ընդհանուր հայացք նետելու մեր մերձավոր անցյալի վրա. մի շատ անհրաժեշտ ու հրամայական պահանջ պետք է լինի դա ներկա սերնդի համար, որ, ըստ իս, կանգնած է նոր ճանապարհների, նոր հորիզոնների առջև։ Ով անտարբեր չէ դեպի մեր ներկա և մանավանդ ապագա մտավոր-հոգեկան կացությունը, դեպի մեր ապագա գրականությունը, դեպի մեր գալիք ստեղծագործ ուղին — չի կարող այդ հաշվետվությունից խուսափել, չի կարող դրա մոտով անցնել առանց այս կամ այն վերաբերմունքը ցույց տալու, այս կամ այն եզրակացության գալու։
Մեր գրականությունը սկզբից մինչև մեր օրերը գավառական, կիսա-գյուղական գրականություն է եղել — չնայած այն հանգամանքին, որ նրա ծագումը եղել է մեծ քաղաքներում՝ կուլտուրական կենտրոններում։
Ահա դրա համար է, որ ես պնդում եմ, որ ռուսական և եվրոպական ազդեցությունը համեմատաբար շատ ավելի քիչ է եղել, քան կարելի էր սպասել, քան ցանկալի էր։
Իմ խոսքն, իհարկե, ոչ միայն արտաքին ձևական ազդեցությանն է վերաբերում, այլ գլխավորապես ներքին կողմին։ Այդ ներքին ազդեցությունն է ահա, որ դժբախտաբար շատ թույլ է եղել, թեպետ եղել է։ Եվ այդ թուլությամբ բացատրվում է մեր լեզվի զարգացման դանդաղ ընթացքը։
Որքան դանդաղ է ընթացել կյանքի եվրոպականացումը, այնքան դանդաղ ընթացել է և լեզվի եվրոպականացումը թե ներքին, թե արտաքին կողմով։
Եթե մի րոպե մտաբերենք այն սոսկալի հալածանքը, որ հարուցել էր մեր կղերը նոր, աշխարհիկ լեզվի դեմ, եթե մի րոպե մեր աչքի առաջ պատկերացնենք այն ծանր հարվածները, որ իջնում էին մեր նորածիլ լեզվի առաջին մարտիկների գլխին մեր խավար կղերի կողմից, կտեսնենք, թե որքան արդարացի է մեր կղերի ազատամտության, մեր եկեղեցու դեմոկրատ կազմի մասին տարածված թեթևամիտ կարծիքը։
Եվ մարդ մեր օրերում դժվարանում է հավատալ, որ մի այդպիսի հասկացողություն չէր կարող տեղ գտնել մեր կղերի և նրա կողմնակիցների գլխում։
Սակայն ինստինկտով կղերը շատ լավ է ըմբռնում, թե ուր է տանում և ինչ է նշանակում մի այդպիսի փոփոխություն, մի այդպիսի հեղաշրջում լեզվի մեջ։ Եվ ամեն միջոց նա գործ է դրել այդ շարժման առաջն առնելու, իսկ երբ չի կարողացել, աշխատել է ինքն ևս համակերպվել նոր դրության և այդ միջոցով ապահովել իր ապագան։
Սա ճիշտ նույն երևույթն է, ինչ մենք տեսնում ենք հասարակական և քաղաքական աշխարհում։ Եվ չի կարելի պնդել, որ կղեր ոչ մի հաջողություն չի ունեցել, ընդհակառակը՝ նա շատ կողմերով հաջողել է և դեռ մեր օրերում անգամ նա շարունակում է իր այդ համակերպվող խորամանկ քաղաքականությունը, որ մեր ազգային ինտելիգենցիայի մտածողությամբ ազատամտության նշան է և հորջորջվում է իբր ազգային մի բարեմասնություն, ազգային կուլտուրայի մի որոշ գունավորում։ Այդ մտածողության հետևանքն այն է, որ մեզանում ոչ միայն պաշտոնական գործերի, այլև զուտ կուլտուրական գործերի գլուխն է դասվում կղերը։ Դրան օրինակ կարող է ծառայել այն, որ, չգիտեմ ինչու, մեր գրողների, պոետների հոբելյանական հանդեսի առաջին մասը կազմում է կոնդակի ընթերցումը, ինչպես ասում են, «հոտընկայս»։
Ներկայումս մեզանում իշխող ազգայնության ժխտումով է միայն, որ մենք կարող ենք առաջ գնալ կուլտուրական ասպարիզում։ Եվրոպային մենք ընդունում ենք բաց աչքերով և բաց սրտով, մենք ժխտում ենք այն ազգայնությունը, որ լավագույն դեպքում (թեպետ դա էլ անկարելի է) կարող է մեզ համար Պարսկաստանի նման մի հայրենիք ստեղծել։ Մենք չենք կամենում այդպիսի հայրենիք։ Մեր հայրենիքը Ռուսիան է և նրա ծոցում է, որ կամենում ենք մենք առաջ տանել ու պահպանել մեր կուլտուրան — եթե կարող ենք մենք յուրացնել ժամանակակից Եվրոպայի կուլտուրական ժառանգությունը, ուրեմն կարող ենք ապրել, եթե ոչ, մենք կմեռնենք իբր ազգ։ Պետք է չափազանց կարճատես լինել գալիքի վերաբերմամբ կամ չափազանց վատատես Ռուսիայի ապագայի նկատմամբ այս ամենը լոկ (որ ես մատնանշեցի ամենաընդհանուր գծերով միայն) ռուս բյուրոկրատականաբսոլյուտիստ կառավարության քաղաքական գերիշխանության առաջընթացքի մի նշան համարելու համար։
Սակայն մեր ինտելիգենցիայի մի հատվածն արդեն սկսում գիտակցել այս մեծ շարժման խոշոր նշանակությունը։ Մեր գավառական, ինքնամփոփ, ազգային-կղերական մամուլի և գրականության մեջ անգամ, ինչպես և ժողովրդական մասսաների որոշ խավերում, արդեն կարելի է նկատել այդ խլրտման ակնհայտ նշանները։ Եթե դեռ ամենքը չեն տեսնում մոտավոր ապագայի ճանապարհները, գոնե զգում են արդեն, որ հինը, երեկվանը դատապարտված է, անզոր է, որ հին սովորական մտածողությունը անկարող է ու խեղճ, որ հին ձևերը նեղ են, հին զենքերը՝ մաշված։ Եվ քանի որ այդ այդպես է, բնականաբար ամեն մի գիտակի մարդու առջև պիտի ելնե այն հարցը, թե որոնք են մեր կյանք հերթական, անհետաձգելի խնդիրները, հետևապես և մեր գրականության հերթական հարցերը:
Քանի որ խոսքը հայ գրականության մասին է, բնականաբար պիտի հարց ծագե նախ և առաջ հայ լեզվի մասին, որովհետև լեզուն է գրականության առաջին պայմանը, ինչպես և ազգային կուլտուրայի ամենախոշոր և ամենազորեղ գործոնը։ Լեզուն ամենազորեղ զենքն է մարդու, որովհետև նա միացնում է նրան մյուս մարդկանց հետ, նա է մարդուն անբան անասունից զատողը։
Սխալ են նրանք, որ մեր ժամանակում ուզում են ապագայի գեղարվեստ ստեղծել։ Դա անհնարին է, որովհետև մեր ժամանակն ուզում է նախ ունենալ իր գեղարվեստը։ Այդօրինակ ֆուտուրիզմը անհնար բան է։ Դրա համար է, որ ծիծաղելի է, երբ այժմ հոգում են ապագայի մասին, թողած ներկան։ Ապագան ինքը կհոգա իր մասին։
Նրանք, որոնք մտածում են ապագայի մասին, պիտի ներկայում պատրաստեն ապագայի ճանապարհը և ըմբռնելով գալիք օրէրի ուղին, չպիտի շեղվեն ու շեղեն նրանից։ Սակայն միայն հանճարների մեջ չէ, որ ցոլանում է մի ազգի հոգին ու սիրտը: Երկինքը միայն ծովերի մեջ չէ ցոլանում։ Միայն հանճարները չեն, որ կռում են ազգային կուլտուրա։ Հանճարները այդ կուլտուրայի բարձունքներում գագաթներ են միայն։
Կուլտուրան ստեղծվում է համայն Ժողովրդի ստեղծագործ ուժերի լարումով, ամբողջ ժողովրդի հոգու եռքով ու հրահրումով։ Գրականությունը ժողովրդական կուլտուրայի, ազգային ստեղծագործության մի մասն է, բայց ոչ մեկուսացած, առանձնացած, կտրված — նա անքակտելիորեն կապված է ժողովրդի ամբողջ ստեղծագործության հետ, կուլտուրայի բոլոր ճյուղերի զարգացման հետ։ Մեկը մյուսին առաջ է մղում, մեկը մյուսին հենարան է ծառայում։ Ահա թե ինչու մի ազգ, որ կամենում է ճոխ գրականություն ունենալ, պիտի կամենա ունենալ նաև ճոխ նկարչություն, ճոխ մուզիկա, ճոխ թատրոն։ Բոլոր երկրների իդիոտները, ասում է Օվսյանիկո-Կուլիկովսկին, իրար նման են և իրարից չեն տարբերվում, մինչդեռ ամեն մի երկրի հանճար բոլորովին առանձնահատուկ գծերով է օժտված — Շեքսպիրը նման չէ Գյոթեին, Գյոթեն նման չէ Պուշկինին՝ նրանք բոլորը ազգային հանճարներ են, նրանք բոլորը համաշխարհային, համամարդկային պոետներ են, սակայն նրանցից ամեն մեկը օժտված է յուրահատուկ, ինքնատիպ գծերով, որոնցից մյուսները զուրկ են։ Սակայն սրանից չպետք է իհարկե եզրակացնել, որ ամեն ազգ ունենում է անպատճառ իր հանճարը՝ այսինքն այն ֆոկուսը, որի մեջ կենտրոնանում են նրա բոլոր բնորոշ, ինքնատիպ գծերը, նրա լավագույն ստեղծագործ զորությունը։ Բնավ։
Հարց է ծագում, կարո՞ղ են արդյոք փոքր ժողովուրդները մեծ գրականություն ունենալ և մեծ գրողներ։
Քանի որ կլուծվի ազգային կուլտուրայի ազատ զարգացման խնդիրը, քանի որ ժողովուրդը ազատ շունչ կքաշե, ինչն է խանգարում ազգին ստեղծել լավ գրականություն։
Ինչ վերաբերում է մեծ գրողներին, ահա ձեզ օրինակ. մենք ունեինք Ադամյանի նման արտիստ։ Վերջապես ինչ տարօրինակ ենթադրություն է, իբր թե մեծ ժողովրդի զավակները նույնպես մեծ են։ Դա էլ արդյունք է մի ֆետիշիստական մտածողության, ոչ ավել։ Կարծես Նորվեգիան չի տվել Իբսենին, մինչդեռ նրանից շատ ավելի խոշոր երկրներ մնում են ամուլ գրականության և արվեստի տեսակետից։Բայց ինչպես ռուսերեն ասում են горбатого могила исправит. Ես գիտեմ, որ այդ ազգային կղերական ինտելիգենցիան անընդունակ է այդ գործին։
Այդ գործը պատկանում է այն ինտելիգենցիային, որ այժմ նոր է ծագում մեզանում, որ դեռ նոր է ասպարեզ մտել։
Ահա այդ ինտելիգենցիան է, որ պիտի հարթե մեր գրականության նոր ուղիները, նա է, որ պիտի մղե այդ գրականությունը նեղ ու անձուկ ազգային կղերական բանտից դեպի իսկական արվեստի անծայրածիր լայնությունը։ Այդ գրականության նորաբաց ծիլերը կան, իսկ նրանց փարթամ ու գունագեղ ծաղկումը կլինի այն ժամանակ, երբ երիտասարդ Ռուսիան կթափահարե իր արծվի թևերը, երբ երկրի կենդանի ուժերը արնան ելման ջրերի նման կշարժվեն՝ հզոր ու խնդուն։ 9. ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ
I
Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլև օտարներին։ Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միևնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ։ Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը իր հիվանդապին տարակուսանքների լուծումն որոնելով։ Այո, հիվանդագին էին այդ մտորումները, պետք է խոստովանել, չնայած ընդհանուր ոգևորության։ Հայության համար չափազանց կարևոր, կյանքի և մահու խնդրի բնավորություն ստացած այդ տարաբախտ հարցը իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր ամբողջ ծանրությամբ, անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, գուշակությունների և դատողությունների ժխոր ստեղծելով։
Բավական է թռուցիկ մի ակնարկ նետել մեր ազգի մերձակա պատմության վրա, որպեսզի համոզվես, թե որքա՜ն կարևոր ու վճռական դեր է հատկացրել մեր մտավորականությունը այդ չարաբախտ խնդրին։ Բավական է թերթել մեր գրականության լավագույն ներկայացուցիչների երկերը՝ համոզվելու համար, թե ի՞նչ նշանակություն է ստացել այդ հարցը մեր կյանքում, որպիսի անմոռանալի ոգևորությունների, զոհաբերումների, որպիսի ծանր հիասթափումների ու լքումի աղբյուր է եղել մեր ոչ միայն մտավորականության, այլ նաև ժողովրդի ամենալայն խավերի համար։ Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով։
Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով և ոսկե երազներով սերունդներ են կրթվել, այդ հարցի շուրջը պտտվող դրականությամբ սնվել են սերունդներ։ Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն։
Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել։ Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառն մտքով, անտարբեր գիտնականի ոճով։ Մենք ուզում ենք ճչալ, որովհետև երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում, մենք ուզում ենք աղաղակել, որովհետև երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում։ Օտարներն անգամ վարակվել են հաճախ և վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով և սառն դատողի և տրամաբանորեն մտածողի փոխարեն դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին։
Թվում է, թե ոչ դիվանագիտական խճուճ հարաբերությունները, ոչ տնտեսական -հասարակական անսասան օրենքները, ոչ բնական անկարելիությունը չեն կարող դեմ կանգնել այդ միահոգի, միահամուռ ու բորբոքուն տենչանքին, այդ տարերային հեղեղի բնույթ կրող, ճակատագրական դրոշմով կնքված ընթացքին ։
Այդ հոսանքի լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի Հայաստան»։
Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա միևնույն է— «դեպի Հայաստան»։ «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդումն է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել։
Եվ հասկանալի է դա:
Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլև ամեն մի հայ մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջև ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով։ Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ։
Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ և մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը։
Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի...
II
Մեր մտավորականության մեջ մի խոշոր ու այժմ իշխող հոսանք մշակել է մի տեսակետ, ըստ որի թուրքահայ խնդրի լուծման հետ է կապված հայության ամբողջ ապագայի հարցը։ Ճիշտ է, կան որոշ վերապահումներ, սակայն ներկա դեպքում նրանք կարևոր չեն, էական դեր չեն կատարում։
Այդ հասարակական հոսանքի թեորիան գրեթե համատարած ու իշխող է հանդիսանում մեր երկրում. այդպես է եղել գրեթե միշտ, չնայած արտաքին խանգարիչ զորություններին, ոչ էլ ներքին՝ մեր երկրում ծագած հակամարտ հասարակական հոսանքներին։ Այդ ուղղությունը այսպես թե այնպես գրավել է մեր ոչ միայն միջին հասարակական խավերի համակրությունը, այլև ներքին, ժողովրդական, դեմոկրատ դասերի համակրությունն ու գործակցությունը։ Ներկա դեպքում ինձ հետաքրքրողն այդ ուղղության թեորիաների մանրամասները չեն, ոչ էլ նրանց մտածության ամբողջական կոնցեպցիան։ Ինձ զբաղեցնողն այժմ միայն մի հիմնական կետ է, որ շատ կարևոր դեր է կատարում նրանց ամբողջ հասարակական աշխարհահայացքի նկատմամբ։ Հայություն և Հայաստան ասելով՝ այդ ուղղության ներկայացուցիչները գրեթե միշտ թուրքահայությունն են ըմբռնում և Թուրքաց Հայաստանը։
Մտածության այդ ձևը շատ բնորոշ արտահայտություն էր գտել դեռ անցյալ տարի կարդացած մի դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ գրականության, և մի այլ դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ կուլտուրայի ապագային։ Այդտեղ շատ պարզ ցոլանում էր այն գերագույն հավատը, որ տածում Էին դասախոսները դեպի թուրքահայերի կուլտուրական վճռական դերը հայության կյանքում։ Հայության գլխավոր կոլտուրական կենտրոնը ներկայանում է ըստ այդ տեսակետի էրզրումը, Վանը, Մուշը, մի խոսքով Թուրքաց Հայաստանի կենտրոնները։
Ընդհանուր առմամբ՝ դասախոսները լավատեսությամբ էին տոգորված հայության կուլտուրական ապագայի վերաբերմամբ։ Սակայն, երբ ես կարդացի լրագրում այդ դասախոսությունների բովանդակությունը, չտոգորվեցի նույն լավատեսությամբ, որովհետև նրանց լավատեսությունը հիմնված էր թուրքահայ խնդրի լուծման վրա և այն հավատի վրա, որ տածում էին նրանք դեպի թուրքահայերի կուլտուրական ապագան, մինչդեռ ինձ զբաղեցնում էր ամբողջ հայության կուլտուրական ապագայի խնդիրը։
Մինչդեռ ինձ համար միանգամայն անընդունելի էր այդ կոնցեպցիան՝ ոչ միայն իբր մտածողություն, այլև իբր զգացողություն։ Բայց դա կարևոր չէ, որովհետև ուղիղ թե սխալ՝վերը հիշածս իդեոլոգիայի ներկայացուցիչները այնուամենայնիվ ունեին իրանց առջև մի ուղեցույց աստղ հայության ապագան, որ ինձ համար էլ կենսական ու կարևոր, այժմեական ու հրատապ էր թվում, ինչպես թվում է և այժմ։ Դրա համար ես հասկանում եմ, երբ այդ ուղղության մարդիկ զայրույթ են զգում կարդալով այն հոդվածները, որոնց հեղինակները մտահոգվում են թուրքահայերի և առհասարակ հայերի ֆիզիկական գոյությունը ապահովելու մասին։ Ոչ, ասում են նրանք, հարցը հայության ֆիզիկականի մասին չէ, այլ նրա ամբողջ ապագայի, նրա կուլտուրական ստացվածքների, նրա հոգեկան ինքնության մասին։ Պետք է միջանկյալ նկատեմ, որ հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասին խոսողները, իհարկե, պակաս չեն շահագրգռված հայության կուլտուրական և հոգեկան ստացվածքների վերաբերմամբ, միայն այս անգամ ևս տարբերությունը այլ տեղ պետք է որոնել։ Բանն այն է, որ ֆիզիկականի մասին մտահոգվողները այնպիսի գերագույն ու վճռական հույսեր չունեն ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչ հույսեր անտարակույս տածում են նրանք, որոնք ամբողջ հայության ապագայի հարցը կապում են թուրքահայերի հետ։
Չընծայելով թուրքահայության այդպիսի վճռական դեր, այնուամենայնիվ, բնականաբար, ամեն մի հայ պիտի շահագրգռված լինի թուրքահայերի ազատագրումով, ինչ ձևով էլ լինի այդ Ուրեմն պարզ է, որ հակադրություն չկա այստեղ, այլ ընդհակառակը համադրություն կա, քանի որ ֆիզիկականի մասին հոգացողներն ևս հայության ապագայի խնդրով են զբաղված։ Ուրեմն էական խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը։ Վերը հիշածս ուղղության մարդիկ ազգի այդ կուլտուրական ապագայի հարցի լուծումը որոնում են թուրքահայկական հարցի լուծման սահմաններում։
III
Սակայն կա մի ավելի տարօրինակ թյուրիմացություն։ Դա հայ բուրժուազիայի և մանավանդ բուրժուական ինտելիգենցիայի բռնած դիրքն է։ Այսպես թե այնպես՝ վերը հիշածս ուղղության իդեոլոգները (որոնց օտար չեն որոշ դեմոկրատական սկզբունքներ ու համակրություններ) հանուն ազգային ապագայի ուզում են հայության ճակատագիրը միանգամից լուծել, մի հարվածով կտրել այդ գորդյան հանգույցը, մի հերոսական ճիգով վերջ դնել ծանր ու տարտամ վիճակին հայ բուրժուական ինտելիգենցիան, ինչպես և հայ բուրժուազիան չգիտես ի՞նչ են կամենում։
Ազգային ինտելիգենցիան պարզ կերպով առաջացրել է ազգային կուլտուրական ապագայի հեռանկարը։ Բուրժուական ինտելիգենցիան, որ սովորաբար հարում է քաղաքական լիբերալ ուղղություններին, այս դեպքում մի տարօրինակ համերաշխություն է ցույց տալիս ազգային մտավորականներին։ Այն ազգայիններին, որոնցից դեռ երեկ այնպիսի ահաբեկ սրտով ու անկեղծ դժգոհությամբ հրաժարվում էր։ Այժմ մի զարմանալի մետամորֆոզ է կատարվել։ Ես ասացի, որ ազգային ինտելիգենցիան ունի իր որոշ հեռանկարը, որոշ նպատակը (որի ներքին պարունակությունը գուցե և պարզ չէ պատկերացնում), իսկ ի՞նչ նպատակով, ի՞նչ հեռանկարով է ղեկավարվում հայ բուրժուական ինտելիգենցիան։ Ի՞նչ է կամենում նա «Հայաստան» ասելով։ Ի՞նչ է նշանակում այդ բառը նրա շրթունքներում։
Եթե ենթադրելու լինենք նույն «ազգի կուլտուրական ապագան», պետք է ենթադրենք այդ բուրժուական ինտելիգենցիայի մեջ որոշ ազգային կուլտուրական գունավորում, ազգային կուլտուրական որոշ գաղափարներ, որոշ ձգտում, մինչդեռ ամենից առաջ և վճռական կերպով փաստերը ժխտում են մի այդպիսի ազգային ոգու գոյությունը մեր բուրժուական ինտելիգենցիայի ծոցում:
Ընդհակառակը, որպես հայ բուրժուազիան, այնպես և նրան մշտապես հարազատ, ավելի լավ է ասել հոգեհարազատ հայազգի ինտելիգենցիան իր ամենախոշոր ու ամենագործոն մասով ապազգայնացած է։
Դա մի անժխտելի փաստ է:
Նրա այդ ինտելիգենցիայի համար բնավ գոյություն չունի հայ կուլտուրա ասածդ։ Նա միանգամայն անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավոր գործոններին—լեզվին, գրականությանը, արվեստին— այն ամենին, ինչ մի ազգի կուլտուրան բնորոշող հատկանիշներ են կազմում։
Նա ոչ միայն անտեղյակ է, այլ կամք չունի տեղյակ լինելու, ավելին կասեմ, արհամարհում է այդ ամենը։
Ամեն անգամ, երբ դրա և նման հարցերի մասին խոսք է բացվում, մեր ինտելիգենցիայի որոշ մասը մատնանիշ է անում այն, որ մենք «փոքր ազգ ենք», երևի ենթադրելով, որ բոլոր «փոքր» ազգերի ինտելիգենցիան այդպես կլինի... Սակայն, իհարկե, դա սխալ է։
Ոչ լեհ, ոչ ֆինն, ոչ մալոռուս, ոչ նույնիսկ վրացի ինտելիգենցիան այդպես չէ։
Ուրեմն ի՞նչ է այդ բուրժուական, ապազգայնացած ինտելիգենցիայի բաղձանքը Հայաստանի վերաբերմամբ:
Դեռ սրանից մի երկու տարի առաջ ես մի անգամ զրույց ունեցա մի այդպիսի հայ ինտելիգենտի հետ (թեպետ դեռ ոչ բոլորովին ապազգայնացած, սակայն այն ինտելիգենտներից մեկի, որոնք ոչ մի արժեք չեն տալիս ազգային կուլտուրային)։
Երբ ես հարցրի նրան, թե ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչ է այդպես ջերմ ցանկանում, որ «Հայաստանն ազատվի» (Բալկանյան պատերազմի սկզբին էր տեղի ունենում զրույցը), վերջապես մի՞թե, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնեք հայ ոստիկան հայկական համազգեստով.. Նա անհամբեր կերպով և կտրուկ ասաց.
— Այո՛, հայ ոստիկան, հայկական համազգեստով...
Հետո ավելացրեց դրա վրա և այն ամենը, ինչ անհրաժեշտ կերպով կապված է այդ հայ ոստիկանի գոյության հետ... Սակայն ես ոչ մի խոսք չլսեցի հայ կուլտուրայի մասին, հայ արվեստի, գրականության, հայ գիտության, վերջապես հայ ժողովրդի մասին... որի համար (նկատենք թռուցիկ կերպով գոնե) բոլորովին միևնույն է, թե ո՛ր ազգից է և ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրանից կաշառք է պահանջում կամ որն իրան ծեծում է...
Այսպես, ահա այդ հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը (ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլով, որի համար ոչ մի միջոց չէ խնայում), ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգևորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ։ Նա ևս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»...
Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին, միևնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով, ազգի ներկայացուցչության իրավունքը։
Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն։
Ստացվում է մի սքանչելի պատկեր, հայության բերանը հայերեն չէ խոսում, հայության շրթունքները հայերեն բառեր չեն կարող արտասանել։
Հնարավո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ. հնարավո՞ր է, որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա, մանավանդ լեհ ազգի ներկայացուցիչը լինելու հավակնություն ունեցող մի բուրժուա, ինտելիգենտ, իշխան՝ լեհերեն չիմանա։
Ի՞նչպես, մի Վիլեզոլսկի կամ մի Զամոյսկի չիմանա լեհերե՞ն, մի Դմովսկի կամ Պատոցկի չիմանա Լեհաստանի հեռավոր և մերձակա պատմությո՞ւնը, նրա գրականությո՞ւնը, չսիրե նրա նկարչությո՞ւնը, երաժշտությո՞ւնը, թատրո՞նը, այն հոգևոր երկերը, որ կենդանություն են տալիս մարմնավոր, նյութական Լեհաստանին։
Ո՛չ, այդպիսի բան չի կարող պատահել երբեք, դա անհնար է մի լեհացու համար։
Լեհացու համար չեն կարող գոյություն ունենալ արգելքներ ու խոչընդոտներ իր լեզուն, իր հայրենիքը, իր հոգևոր հայրենիքը ճանաչելու ցանկության հանդեպ։ Ասում եմ այդ նրա համար, որ մեզանում շարունակ այդ երգն են երգում... Պայմաննե՜ր... Ներեցեք, նույն պայմանները չեն խանգարում ահա լեհերին ու մալոռուսներին իրանց լեզուն, իրանց գրականությունը, իրանց պատմությունն ու իրանց արվեստը սիրելու և ճանաչելու։
Սրանից մի քանի տարի առաջ իմ ընկերներից մեկը պատմում էր, որ մի լեհ ուսանող մաթեմատիկոս քննություններին պատրաստվում է լեհական դասագրքերով։ Դա Մոսկվայումն էր, Մոսկվայի համալսարանի ուսանող էր լեհը։
Կասեք՝ ուրեմն կան լեհերեն դասագրքեր և ըստ երևույթին ավելի լավ դասագրքեր (այդպես էր վկայում և այն լեհ ուսանողը), որ գերադասվում են ռուսականներին։
Այո, բայց այդ դասագրքերն էլ ստեղծել է նույն լեհացին... չնայած «պայմաններին», որոնց վրա միշտ մատնանիշ են անում մեր ազգային բուրժուաներն ու բուրժուական ինտելիգենտները։ Իհարկե, երբ ասում եմ ճանաչել, գիտենալ, սիրել մայրենի գրականությունը, արվեստը, լեզուն, դա չի նշանակում գոհանալ նրա ներկա դրությամբ, այլ հենց ընդհակառակը, եթե լիներ այդ սերը, նրա ներկան այդքան ողորմելի չէր լինի և ապագան այդքա՜ն անհույս ու անհավատալի։
Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը և դրանով արդարացնում իրանց անտարբերությունը դեպի այդ ամենը։
Զարմանալի բան. ի՞նչ եք տվել, պետք է հարցնել այդ այսօրվա բուրժուա-ինտելիգենտ ազգասեր դարձած հայերին, ի՞նչ եք տվել և ի՞նչ եք պահանջում։ Երբ մի հայ մարդ կամենում է ռուսերեն թերթ հրատարակել, նա շատ պարզ գիտակցում է, որ դրա համար հարկավոր է հարյուր հազարների գումար, իսկ երբ նույն մարդը կամենում է բարերարել հայ թերթը, նա մեծահոգորեն նվիրում է հինգ-տասը հազար և իսկույն պահանջ դնում, որ այդ թերթը հավասար լինի ռուս թերթերին։
Ահա այդ հայ բուրժուա-ինտելիգենտը ամեն անգամ, երբ խոսք է բացվում գրականության մասին, աչքերը հյուսիս է դարձնում. այնտե՜ղ, տեսնո՞ւմ եք, գրականություն կա, որովհետև մեծ ազգ է, գրքերը տարածվում են, գրականությունը օգտավետ, շահավետ զբաղմունք է... Այլ կերպ չէ կարող դատել նա, ում համար ամենից համողեցուցիչ փաստը ոսկու շլացնող փայլն է...
Մինչդեռ նա կարող էր իմանալ նախ, որ ռուս գրականությունը դիվիդենտներից չէ, որ ծաղկել է, որ ռուս գրականությունը, արվեստը սիրող հասարակություն կա, շատ սակավաթիվ, այո՛, շատ սակավաթիվ, որովհետև այն գրողները, որոնց մասին լսել է հայ բուրժուա-ինտելիգենտը, բացառություն են կազմում, և եթե նրանց գրական գործունեությունը շահավետ է նրանց համար, դա դեռ չէ նշանակում, որ բոլոր ռուս գրողները, կամ լավագույն ռուս գրողները միշտ ոսկու փայլով շլացած են ստեղծագործում... Մի Տյուտչև, մի Դոստոևսկի պիտի տասնյակ տարիներ սպասեին, որպեսզի նրանց գնահատե հասարակությունը։ Ուրեմն Տյուտչևը վա՞տ գրող է։ Ուրեմն, եթե Տյուտչևի գրքերը չէին տարածվում (իրավ, այդպես էլ էր, և է այժմ էլ), նա հարկավոր չէր ռուս գրականության...
Այսպիսի մի դատողություն անհնար է, անըմբռնելի է եվրոպացի, ռուս, լեհ ինտելիգենտի համար։
Ահա այսօր այդ մարդիկ խոսում են «Հայաստանի» մասին։
Բայց դեռ մինչև օրս չի հավաքված այն չնչին գումարը, որով պիտի կանգնեցնեին Խ. Աբովյանի արձանը Երևանում։ Մի՞թե Արարատյան դաշտը Հայաստան չէ և նրա ոգին՝ Աբովյանը, այդ Հայաստանի ամենալուսեղեն մի բեկորը չէ՞։ Որպիսի՞ Հայաստան եք ուզում կառուցանել դուք, որ չեք ուզում ճանաչել այդ հոգեղեն Հայաստանը։
Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին և սիրտն է նրա...
Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը։
Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր գրության տարօրինակությունը, անհարմարությունը։
Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ և երբեք ազնիվ աշխատանքի և սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում։
Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի և երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը։ Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ ու ինքնակոչ թամադա եք դարձել, և կգա նորից տաժանելի և չարքաշ աշխատանքի առօրեականը, և դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն ավելի տաք...
Մինչև անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այսօր այդքա՜ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա...
Եվ դարձյալ հայրենիքի, հոգևոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրանց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր և չեք կամենա ճանաչել առավել ևս վաղը։ Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները։
Իսկ ձեր անուննե՞րը։
Դա էլ կարևոր չէ, մանավանդ որ nomina odiosa sunt.1
IV
Իսկ ինչ վերաբերում է այն ազգային ինտելիգենտներին, որոնց զայրացրել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա մտածողների մտորումը, մենք կարծում ենք այժմ նրանց համար պարզ պիտի լինի, որ մենք մտահոգվում ենք այդ ֆիզիկական գոյության մասին ոչ լոկ մարդասիրական զգացմունքներից դրդված, այլև որոշ ազգային տեսակետ ունենալով։ Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի և վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ։
Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը, մեր խորին համոզումով, որքան և կարևոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշե, վճռե հայության ապագայի վիճակը, ստեղծե այն Հայաստանը, որ մեզ համար բաղձալի է։ Այդ Հայաստանը մենք վերը կոչեցինք «հոգևոր Հայաստան»։
Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից ու վեհ իր ներքին բովանդակությամբ։
«Հայության հավաքում» կամ «հայության կազմակերպում» գաղափարական իմաստով—ահա ինչ եմ հասկանում ես «հոգևոր Հայաստան» ասելով։ Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ։
Ընթերցողը կարող է, սակայն, ենթադրել, որ իմ բաղձանքը լոկ խաղաղ կուլտուրական աշխատանքն է, որով ես առաջարկում եմ զբաղվել։ Այո, եթե կուզեք, այդպես, միայն եթե այդ խաղաղ կուլտուրայի առաջընթացքը խանգարող հանգամանքներ չլինեն։
Քանի որ կան այդ արտաքին արգելքները, բնականաբար մեր ուշքը միշտ պիտի դարձած լինի նրանց վրա։ Ես միանգամայն համաձայն եմ... որ մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է:
Դրանից է բխում այն, որ մեր ազգայնական ինտելիգենցիան մեկուսացման մեջ է որոնում հայության փրկությունը, առանձնության մեջ է կամենում կառուցանել ազգային ապագան։ Ահա այդտեղից է ծագում նրա «ծխականությունը», որ ես էլ շեշտել եմ մի անգամ և որին հակադրել եմ «քաղաքացիությունը»։
Քանի որ կլինեն այդ արտաքին խոչընդոտները, բնականաբար իբր քաղաքացիներ մենք պետք է մաքառենք նրանց դեմ։
Սակայն, բացի այդ, կա և ներքին կամքի խնդիր։ Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով։ Պետք է բացի արտաքին հնարավորությունից լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը այդ է դարձնում։
Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի մի Ալբանիա, դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպի այդ և տնական ու ծանր աշխատության գնով ձեռք չբերե այդ արտոնությունը։
Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգության, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, և, որ գլխավորն է, մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու։ Ահա թե ինչո՛ւ ես կարծում եմ, որ, թացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծե այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներ են։
Ֆրանսիացոց նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ և քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը—իր լեզուն, և դրա համար ամենուրեք հիմնում է այն ալիանսները, որ մեր Թիֆլիսում էլ կա։ Մինչդեռ մենք մի Մոսկվայում, ուր բազմահազար ու հարուստ գաղութ ունենք, չունենք գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը, ոչ թե օտարների, այլ մերայինների՝ հայերի մեջ։
Մինչև այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ՝ հայ նկարչությունը խրախուսելու, հավաքելու ի մի հայ նկարիչներին, որոնք այժմ արդեն ոչ միայն բնազդով, այլ գիտակցությամբ նայ են իրանց արվեստի մեջ (օրինակ՝ Սարյան, Սուրենյան և այլն)։
Չեմ ասում գրականության, մամուլի, դպրոցի մասին, դա հասկանալի է ինքնըստինքյան։ Ահա այդ առօրյա կուլտուրական աշխատանքի առջև ներկա պայմաններում էլ չկան արգելքներ, արտաքին խոչընդոտներ, մինչդեռ դրանք գերագույն կարևորություն են ներկայացնում ազգային ապագան կառուցանելու տեսակետից։
Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնե։ Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատ ենք «հոգևոր Հայաստանի» համար։
Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցանելու, առանց երբևիցե մտածելու թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա... Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտե ինչ է անում»։ Նայեցեք՝ մեր հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անուն), սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա...
Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը, հոգու և մտքի հպարտությամբ ճոխացնենք նրան։
«Շենքերի հայրենասիրությունը» — դա է ահա մեր լիբերալ-ազգասեր-բուրժուա-ինտելիգենցիայի հայրենասիրությունը։
Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոզ փչելու համար պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան։
Դա «հայ համազգեստը հագին հայ ոստիկանի» մի հայրենիք է։
Չկամենանք այդպիսի մի հայրենիք։
Հիշենք, որ այդ «զոոլոգիական» ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը։
Որովհետև որպիսի՞ Հայաստան կարող է ստեղծել «զոոլոգիական ազգասեր» բուրժուա-ինտելիգենտը, որը հայության ամենավսեմ գանձը—լեզուն արհամարհում է, եթե ոչ մի «հայ ոստիկանի» հայրենիք...
Այդպիսի հայրենիք ես չեմ ուզում։
Որովհետև, մի՞թե դիակ է իմ կամեցածը։
Իսկ մեր այսօրվա արյունալի հանդեսի «ապազգայնացած» թամադաների հայրենիքը, նրանց բաղձանքը մի դիակ է անհոգի:
Ո՞ւր էր նրանց հռետորական ճարտարությունը, նրանց կրակե ոգևորությունը, նրանց հեռատես ու խորաթափանց միտքը, նրանց բորբոքուն սերը, երբ մեռնում էր, երբ այժմ էլ մեր աչքի առջև մեռնում է ա՛յն, ինչ Հայաստանի հոգին ու սիրտն է, նրա ամենից թանկագին ու վսեմ գանձը, նրա կենդանության և ապագայի լավագույն առհավատչյան։ Ո՞ւր էին նրանք և ո՞ւր են, երբ մեռնում է արհամարհված ու ընկած, բայց ազնիվ ու լուսեղեն հոգին Հայաստանի, երբ մեռնում է հոգևոր Հայաստանը։ V
Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տնական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը։
Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրանց կյանքը։
Անվերջ չարչարանքի և գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների և վսեմ մի հավատի պայծառ պատկեր չէ՞ միթե մեր հոգևոր հայրենիքի ասպետ-զավակների կյանքը։
Եվ եթե այսօր մեկը ոչնչի տեղ է դնում նրանց՝ այդ ոգու ասպետներին ու միևնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջև, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից։
Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ էրզրում պիտի ուղղե, այդ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյուք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան և Մուշ և էրզրումին:
Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ ու անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկե այդ հոգևոր հայրենիքի վերակառուցման։
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել։
Մեր հոգևոր հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր։
Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը, եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար... Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կեդանի լինել։ Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ոչ բելգիացիք են մեծ ազգ, ոչ նորվեգացիք, մինչդեռ որպիսի՜ դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրանց՝ այդ երկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար...
Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլև գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն։
Եվ հիրավի։ Այսօր մեր առջև կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար. նրանք իրանց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան։
Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ։ Սակայն ես կուզեի որոշ հետևողականություն գտնել իրերի ընթացքում և որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր է անել։
Մեր մեռած կյանքը կարծեք թե այսօր կենդանության նշաններ է ցույց տալիս։ Թող լինեն այդ նշանները տարօրինակ և երբեմն այլանդակ, բայց ես կուզեի վերագրել այդ տարօրինակություններն ու այլանդակությունները անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա։
Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով՝ կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ հոգևոր հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող հոգևոր Հայաստանին։ Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է։
Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան և դրանց դեմ, այո՛, պետք է կռվել։
Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն առանց այդ ավելորդ է և արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները քջջելը, քանի որ՝ երբ ընկնե այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր Էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար։
Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը։ Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը։
Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի և հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը։ 10. ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռուս-թուրքական պատերազմն սկսվեց-չսկսվեց, մայրաքաղաքների ամբողջ ռուս մամուլը հեղեղվեց հայության վերաբերվող հոդվածներով, ինտերվյուներով, անկետներով ու լուրերով։
Ռուս մամուլը, որ մինչև այդ մի՝ միանգամայն դատապարտելի անտարբերություն էր ցույց տալիս դեպի կովկասյան ազգերը և նրանց գոյության ամենակարևոր ու հրատապ խնդիրները, հանկարծ կարծեք թոթափեց իր վրայից այդ արհամարհանքով լի անուշադրության ծույլ մշուշն ու մի պահ իր ամբողջ ուշքն ու հետաքրքրությունը դեպի մեր հայրենիքն ուղղեց։
Օրվա գլխավոր հերոսը հայերն էին։
Սակայն հայերին հետևեցին վրացիները և նույնիսկ թուրքերը:
Մամուլը միանգամից կարծեք թե մի տեսակ անսահման համակրությամբ տոգորվեց դեպի Կովկասի բազմալեզու ցեղերն ու ազգերը և խոսեց նրանց մասին մի անսովոր ու ներշնչուն ոգով:
Մանավանդ հայերի մասին գրվում էր մի առանձին խանդով ու սիրով։
Թվում է, թե պետք է սրտանց ողջունել այդ ուրախալի երեվույթը և ամեն կերպ աշխատել, որ հարատև լինի նա։
Սակայն ի մոտո ծանոթանալով գործին դուք կտեսնեք, որ ուրախանալու բան շատ քիչ կա։
Պետք է ամենից առաջ շեշտել այն հանգամանքը, որ հայության մասին խոսողները գրեթե բոլորը իրանք հայերն էին։
Խոսքս այն հայերի մասին չէ, որոնք մշտապես աշխատում են ռուս մամուլի մեջ, ինչպես, օրինակ, Ջիվիլեգյանը և ուրիշները, խոսքս այն հայերի մասին է, որոնք «րոպեապես» պուբլիցիստ Էին դարձել՝ հայկական հարցին ծառայելու ջերմ փափագով տտգորված։
Ես չէի կամենա ենթադրել, որ այստեղ եղել են այլ դրդապատճառներ։
Անշուշտ այդ բոլոր պարոնները կամենում էին «ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի և հայերի անցյալի ու ներկայի հետ ծանոթացնել» և դրանով որոշ չափով ծառայած լինել իրանց դժբախտ հայրենիքին ու հայրենակիցներին։
Կարծում եմ, իհարկե, որ նույն զգացումով տոգորված էին և այն վրացիները, որ չկամեցան ետ մնալ այդօրինակ հայ հայրենասերներից և նույնպես ասպարեզ եկան ռուս մամուլի էջերում։
Ես ըստ կարյաց չափու հետևում էի այդ հոդվածներին և տեղեկություններին և ի վերջո համոզվեցի, որ այդ պարոնները, գուցե հակառակ իրանց ցանկության՝ միայն արհամարհանք կարող են զարթեցնել դեպի մեզ իրանց հոդվածներով ու տեղեկություններով։
Հայ մամուլի մեջ միանգամայն իրավացի կերպով բողոքեցին այդ պարոններից մեկի դեմ, որ «Речь» նման ազդեցիկ թերթում պետեղել էր «Ախումով» ստորագրությամբ մի հոդված, որից պարզ երևում էր, որ հեղինակը միանգամայն անտեղյակ է այն բաներից, որոնց մասին գրում է։
Հայ մամուլում այդ հոդվածի դեմ բողոքողները դա ամենայն իրավամբ «արջի ծառայություն» էին անվանել։ Իհարկե, կարելի էր մեղադրել և այն խմբագրությունները, որոնք տպում են այդ ամենը, սակայն ի՞նչ արած, ինչպես վերևն ասացի, ռուս մամուլը մեզանով այնքան լի հետաքրքրվում, որ առանձին խնամքով և ուշքով վերաբերվի դեպի մեզ վերաբերվող իրան առաջարկված նյութը։ Իհարկե, որևէ ռուսական հարցի վերաբերող հոդված նա չի անցկացնի այդպիսի հեշտությամբ. ինչո՞ւ ռուսական, նույնիսկ լեհական, ուկրաինական հարցերի վերաբերմամբ այդպիսի անիմաստ ու հաճախ զավեշտական հոդվածներ երբեք իրան թույլ չի տա ռուս մամուլը տպելու իր էջերում։
Եվ այդ ամեն տեսակ հոդված տպելն էլ արտահայտություն է այն արհամարհոտ և անուշադիր վերաբերմունքի դեպի Կովկասն ու մասնավորապես հայերը, որով տոգորված է ամբողջ ռուս մամուլը։ «Ծանոթացնել ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի անցյալի և ներկայի հետ» — անտարակույս սա մի և կարևոր, և ազնիվ գործ է, սակայն ամենից առաջ նրանք, որ կամենում են այդ ազնիվ ու կարևոր գործը կատարել, պիտի իրանք ծանոթ լինեն Հայաստանի անցյալին ու ներկային, սա մի տարրական պահանջ է։ Մինչգեռ մինչև այժմ ռուս մամուլի էջերում լույս տեսած հոդվածների ճնշող մեծամասնությունը հակառակն է ապացուցանում ։
Այն մարդիկ, որ ուզում են այդ ազնիվ գործն անել, իրանք չգիտեն ոչ Հայաստանի անցյալը, ոչ ներկան։
Ահա այդ պարոններին պետք է խորհուրդ տալ, որ նախքան ուրիշներին մի բանի ծանոթացնելը՝ իրանք իրանց ճանաչեն, քննեն իրանք իրանց և տեսնեն, թե ի՛նչ գիտեն և ի՛նչ չգիտեն, և ծանոթացնեն մարդկանց միայն այն բաներին, որ իրանք գիտեն։
Հակառակ դեպքում պետք է կասկածի ենթարկել նրանց հայրենասիրական ոգևորությունը, կամ ենթադրել, որ այդ մարդիկ միանգամայն կուրացած են իրանցով։
Հայության գիտակից բարեկամները երբեք չպիտի ուրախանան՝ կարդալով ռուս մամուլի էջերում սխալ ու սուտ տեղեկություններ Հայաստանի անցյալի և ներկայի վերաբերմամբ։ Այդ հայրենասեր պարոններին պետք է խնդրել, որ մի ուրիշ՝ ավելի արդյունավետ գործադրություն գտնեն իրանց եռուն ուժերի և ջերմ հայրենասիրական ոգևորության համար։
Այսօր կարդացի «Մշակ»-ում Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյի նամակը, որով նա հայտնում է, որ «Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, նպատակ ունենալով ծանոթացնել ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի անցյալի և ներկայի հետ, խնդրում է բոլոր ցանկացողներին ուղարկել իրանց հոդվածները բյուրոյին՝ զետեղելու համար ռուսական մամուլի օրգաններում...»:
Ի՞նչ է նշանակում այդ «բոլոր ցանկացողներին» դիմելը։
Կարծեք Հավլաբարի միկիտանի մի ցուցանակ կարդացի «Համեցեք — Распивочно и навынос!»...
Ես կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք կամենում են և կարող ես (դա է գլխավորը, կամենալը դեռ քիչ է, ընկեր-ուսանողներ) առանց ուսանողական բյուրոյի էլ կանեն իրանց գործը, իսկ նրանք, որոնք կարոտ են այդ ուսանողների պրոտեկցիային, լավ Է իրանց տեղերում հանգիստ նստեն և Հայաստանի ոչ անցյալը վիրավորեն իրանց տգիտությամբ, ոչ ներկային վնասեն իրանց արջի ծառայություններով։
Իսկ հայ ուսանողությունը պետք է միշտ հիշե՝ «Врачу, исцелися сам!»... Պետք է լավ հիշե այդ...
Նախքան ուրիշներին «ծանոթացնելը»՝ բյուրոն թող ուսանողության մասին հոգ տանի։ Ես, իբրև Մոսկվայի նախկին ուսանող, շատ լավ գիտեմ, թե որքա՛ն կարիք ունի Մոսկվայի հայ ուսանողությունը մի այդպիսի հոգացողության։
Բավական է մատնանշել թեկուզ այն հանգամանքը, որ հայ ուսանողության այդ ամենախոշոր հատվածը իր ճնշող մեծամասնությամբ ոչ հայ գրքի, ոչ էլ հայ լրագրի երես է տեսնում (ինչպես և մյուս քաղաքների ուսանողները), էլ չեմ խոսում հայերեն չիմանալու մասին...
Ահա այդպիսի՝ ուսանողության ներքին, կուլտուրական֊ազգային կարիքների վրա պետք է հրավիրել ոչ միայն ուսանողական բյուրոյի ուշադրությունը, այլև Մոսկվայի գիտակից ինտելիգենցիան:
Պետք է վերջապես ըմբռնել, որ որքան և ծանր լինի ներկա րոպեն, որքան էլ խոշոր մեր աչքի առջև կատարվող գործը է այնուամենայնիվ նրանք, որոնք կռվի դաշտում չեն, պետք է մտածեն և մեր վաղվա մասին, պետք է հասկանան, որ այսօր չի վերջանում ազգաշինության խոշոր ու վեհ գործը։
Այդ գործի համար մեզ միշտ հարկավոր են կարող և գիտակից ուժեր, մեզ հարկավոր է ներքին անդրդվելի կամք ու զորություն։
Եվ այդ ազգային գործի համար այսօր էլ պիտի հոգան ավելի ու ավելի մեծ եռանդով նրանք, որոնք այսպես թե այնպես նյութական մասնակցություն չունեն ներկա անցքերում։
Ինչ ոգևորությամբ որ մեր ուսանողների մեծ մասը դիմեց կռվի դաշտը, նույնպես պետք է ոգևորվի իր մտավոր-կուլտուրական զինվորությամբ հայ ուսանողությունը, պիտի ներշնչվի նույն հզոր կամքով ու սիրով, և դա կլինի նրա լավագույն նվերը մեր հայրենիքին, որ այնքան կարոտ է ազնիվ և կարող կուլտուրական ուժերի։ Այդպես պետք է ըմբռնի իր միսիան կռվի դաշտից հեռու հայ երիտասարդ մտավորականությունը։
Իսկ այն բարի նպատակը, որ դրել է իրան Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, վեր է նրա ուժերից, նրա կարողությունից, դրան ապացույց, որ նա դիմել է «բոլորին, ով ցանկանում է» հոդվածներ ուղարկելու։
Այդ գործի համար, որ և կարևոր է, և այժմեական, հարկավոր են ավելի կարող և փորձառու ուժեր և ավելի հեղինակավոր մարմին, որը, իհարկե, կարիք չի ունենա դիմելու «բոլորին, ով ցանկանում է»: 11. ՊԱՏԱՍԽԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ՈՒՍՈՒՆՈՂԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ
Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն լրագիրների միջողով հայտնում էր, որ «նպատակ ունենալով ծանոթացնել ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի անցյալի և ներկայի հետ», նա «խնդրում է բոլոր ցանկացողներին ուղարկել իրանց հողվածները բյուրոյին՜ զետեղելու համար ռուս մամուլի օրգաններում»:
Այս առիթով ես գրեցի «Մշակ»-ում այն մարդկանց մասին, որոնք, վերջերս նույն միանգամայն գովելի նպատակն ունենալով, այնուամենայնիվ «արջի ծառայություն» են մատուցանում մեր հայրենիքին, որովհետև մեծ մասամբ դրանք իրանք անծանոթ են Հայաստանի անցյալին ու ներկային: Լավ ճանաչելով ներկայիս հայ ուսանողությանը՝ ես ասել էի, որ վերը հիշած գովելի նպատակին դժբախտաբար չի կարող ծառայել Մոսկվայի ուսանողությունը, քանի որ նա ինքը կարոտ է այդպիսի ծանոթության։
Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, համաձայնելով, որ հայ ուսանողությունը ընդհանուր առմամբ անծանոթ է Հայաստանի անցյալին ու ներկային, սակայն առարկում է, որ նույնը չի կարելի պնդել ուսանողական բյուրոյի անդամն՛երի նկատմաւմբ, «քանի որ նրա (բյուրոյի) կազմի մեջ կան շատ անձինք, որ ունեն հայկական միջնակարգ կրթություն»...
Տարաբախտաբար այս հավաստիացումը բոլորովին չի մխիթարում ինձ և բնավ չի փարատում իմ կասկածը այդ բյուրոյի կարողության նկատմամբ, և այդ տրամաբանությունը, որ բանեցնում է այստեղ ուսանողական բյուրոն, ինձ անընդունելի է թվում։ Ես երբեք բարձր կարծիք չեմ ունեցել «հայկական միջնակարգ կրթության» վերաբերմամբ և այժմ էլ չեմ փոխել իմ այդ ոչ բարձր կարծիքը հայ միջնակարգ դպրոցների տված նույնիսկ «հայագիտական կրթության» նկատմամբ։ Այն հայագիտությունը, որ տալիս է «հայկական միջնակարգ դպրոցը», իմ համոզմամբ միանգամայն անգոհացուցիչ պետք է համարել, երբ խոսվում է ռուս հասարակությանը Հայաստանի անցյալին ու ներկային ծանոթացնելու մասին։
Հավատացնում եմ ձեզ, որ իմ այդ համոզումը հայկական միջնակարգ կրթության վերաբերմամբ ուրախություն չի պատճառում ինձ, և միևնույն ժամանակ ինքս համոզված եմ, որ միայն ես չեմ, որ այդպիսի «ոչ բարձր» կարծիք ունեմ հայ միջնակարգ կրթության մասին։ Սակայն եթե դուք ասեք ինձ, որ «հայ ազգի 90%-ը» կարծում է, թե ձեր «հայկական միջնակարգ կրթությունը» գրավական է ձեր հայագիտական կարողություններին, ես դարձյալ համոզեցուցիչ չեմ համարի այդ տոկոսային արգումենտը։ Որովհետև ես երբեք չեմ կարող կարծել, որ մեկի մտածության սխալը կարելի է հաստատել մատնանշելով այն հանգամանքը, որ մեծամասնությունը հակառակ մտածողություն ունի։ Եվ դրա համար ինձ թվում է, որ դուք արդարացի չեք, երբ ասում եք, որ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանին» վերաբերող գաղափարները սխալ են կամ, ինչպես դուք եք արտահայտվում, «անտեղի» են, որովհետև «Հայ ազգի 90%-ը տարերային ուժով ձգտում է դեպի նյութական Հայաստան»:
Իհարկե ես համաձայն չեմ այն մտքին, թե իբր հայ ազգի մեծամասնությունն է ձգտում դեպի նյութական Հայաստանը։ Սակայն եթե մի րոպե ենթադրելու էլ լինեմ, որ այդ այդպես է, դարձյալ դա չի կարող իբր արգումենտ ծառայել «Հոգևոր Հայաստանի» գաղափարը «անտեղի» հայտարարելու, որովհետև ոչ միայն մի ազգ, այլ հաճախ բովանդակ մարդկությունը սխալվում է, և մեծամասնության կողմնակցությունը մի կարծիքի համար՝ նրա ճշմարտության առհավատչյան չի կարող լինել բնավ։ Այս նախադասությունից, որ միայն օրինակ է, հուսով եմ` չպիտի հաճիք մակաբերելու, որ ես չափից դուրս «ինքնահավան» եմ. թեպետ` երբ ես ասել էի, որ դուք անձեռնհաս եք ռուս հասարակությանը Հայաստանին ծանոթացնելու, դուք հնարավոր էիք համարել պնդելու, որ այդ ասությամբ իսկ՝ ես ինքս ինձ քաջ, կամ՝ ինչպես դուք եք ասում՝ «մենաշնորհյալ» հայագետ եմ համարում։
Եթե ես մեկին ասում եմ, որ նա աստղաբաշխ չէ, իհարկե, դրանով չեմ ուզում ասել, որ ես աստղաբաշխ եմ, այնպես չէ՞։
Այն «միջնակարգ դպրոցում», ուր ես եմ սովորել, այդպես էին սովորեցնում տրամաբանությունը։
Դուք ասում եք, որ պնդելով, թե հայ ուսանողությունը անձեռնհաս է ռուս հասարակությանը Հայաստանին ծանոթացնելու, ես դրանով ցույց եմ տալիս «պահպանողական» տարրերին հատուկ վերաբերմունք դեպի ուսանողությունը և ծանր վիրավորանք եմ հասցնում ուսանողության։ Կուզեի հավատացնել, որ արտահայտելով իմ կարծիքը կտրուկ և անկեղծ կերպով՝ ես ոչ մի առիթ և նպատակ չեմ ունեցել բնավ վիրավորելու ձեզ, ինչպես նպատակ չեմ ունեցել վիրավորելու որևէ առանձին ինտելիգենտի, երբ խոսել եմ կամ, ինչպես դուք եք ասում, «հարձակվել» հայ բուրժուական ինտելիգենցիայի վրա։ Սակայն պետք է ավելացնեմ, որ ինձ թվում է, թե ես այնքան փոքրոգի չեմ, որպեսզի վախենամ «պահպանողական» կամ այլ դույնանման մականունից (եթե ձեզ հաճելի է այդպես անվանել ինձ), եթե միայն ես համոզված եմ, որ այդ անունը կրողների կողմն է արդարությունն ու ճշմարտությունը։ Բայց իրոք, ինձ թվում է, որ Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, որին այդքան լավ հայտնի է հայ ազգի կարծիքը, ինքն անխոտոր կերպով գնում է հայ բուրժուազիայի և բուրժուական ինտելիգենցիայի հետևից, երբ «անտեղի» և «անընդունելի» է համարում հոգևոր Հայաստանի գաղափարը և «տարերային ուժով ձգտում է դեպի նյութեղեն Հայաստանը»… ինձ թվում է, որ ի վերջո հայ դեմոկրատիայի, ինչպես և ամեն մի դեմոկրատիայի համար «Հայաստանի» (ազգի) հարցը կուլտուրայի (այսինքն «հոգևոր») հարց է։
Դա ցույց կտա ապագան, երբ մտքերը կպարզվեն, երբ մտքերին տիրող մշուշը կանցնի, երբ, հուսով եմ, ես հնար կունենամ ավելի ազատ արտահայտելու իմ գաղափարները, որոնք, ինձ թվում է, ավելի մոտ պիտի լինեն հայ դեմոկրատիայի իդեալներին, քան այն Հայաստանի գաղափարը, որ առաջադրում է հայ բուրժուազիայի և նրան հարող ինտելիգենցիայի «90 %-ը»: Եվ դրա համար ցավում եմ, որ դուք «անտեղի» եք համարում իմ «հանդես գալը», այսինքն իմ ազատ կարծիք ունենալն ու այն արտահայտելը։ Ցավում եմ մանավանդ նրա համար, որ դուք այդպիսով հարում եք նրանց, որոնք կուզեին Հայաստանում ջնջել ամեն ազատ, անկախ միտք ու կարծիք, բացի իրանց մտքից ու կարծիքից, մինչդեռ դուք ասում եք, որ դուք «հայ ինտելիգենցիայի ամենաերիտասարդ ներկայացուցչական մարմինն եք» կազմում։
Հ. Գ. — Թույլ տվեք հիշեցնելու ձեզ, որ մամուլի մեջ, որքան ինձ հայտնի է, ընդունված չէ որևէ գրողի կեղծանունը բանալ։ 12. ԱԿԱԿԻ ԾԵՐԵԹԵԼԻՆ ՄՈՍԿՎԱՅՈԻՄ
(Մի թռուցիկ հուշ նրա կյանքից)
Պոետները սովորաբար դժբախտ են լինում իրանը անձնակա կյանքում։
Դա ամենքին լավ հայտնի է։ Մի օրենքի բնույթ է ստացել դա մեր աչքում, դարձել է անհրաժեշտ մի պայման պոետի բարձր կոչումը կրողների համար անխուսափելի մի կետ է դա, առանց որին գրեթե անհնար է երևա կայել մի պոետի կենսագրություն։ Այդպիսի մի կենսագրություն մեզ թերի, անկատար, գուցե և տարօրինակ և անհավատալ թվար...
Մենք այն աստիճան ընտելացել ենք դրան, որ մի պոետի մասին գրելիս ամեն մի ռեպորտլոր գիտե, որ պետք է խոսի «փշերով պատած» ճանապարհի մասին։ Եվ երբ մեռնում է մի պոետ իհարկե, ամենից շուտ խոսվում է նրա կյանքի անբախտ, տան ջալից դեպքերի մասին։ Դա էլ սովորական է, ավելի քան սովորական, դա էլ մի ծես է դարձել, կյանքում կատարվող հազարավոր ծեսերից մեկը։ Այնքան սովորական են դարձել այդ ստերեո տիպ բառերը, որ հնչում են նույնքան անիմաստ ու ապարդյուն որպես մի «բարև ձեզ» կամ «ցտեսություն...»։
Բայց լինում են պոետների կյանքում և երջանիկ րոպեներ որոնց մասին չի խոսվում այնքան առատ, ինչպես անբախտության մասին։
Ահա այդպիսի երջանիկ մի էպիզոդ հիշում եմ ես պոետ կյանքից և ուզում եմ պատմել այդ էպիզոդը։ Ես ուզում եմ ան այդ այսօր, երբ կարդացի լրագրում նրա մահվան տխուր լուր:
Իհարկե, կարող է պատահել, որ ես սխալվում եմ, կարծելով, այդ րոպեին պոետն իրան երջանիկ էր զգում, բայց միանգամայն համոզված եմ դրանում։
Այդպես էր իմ տպավորությունը։
Մի օր իմ վրացի ընկերներից մեկը ասաց, որ Ակակի Ծերեթելին Մոսկվա պիտի գա, և իրանք արդեն պատրաստություն են տեսնում նրան ընդունելու։
Մի շաբաթ եռանդուն կերպով պատրաստվում էին ուսանողները՝ մի ամբողջ շաբաթ. ուր որ հանդիպում էի վրացի ուսանողներին, նրանց խոսակցության նյութը «Ակակին» էր...
«Ակակի...»
Զարմանալի բան. այդպես են կոչում նրանք իրանց հռչակավոր, ըստ երևույթին ահագին ժողովրդականություն վայելող պոետին։ Ինձ տարօրինակ և անհարմար թվաց դա. կարծես «ֆամիլիարություն» կար այդ բանում։ Բայց հետո ես տեսա, որ դա բնավ չէ խանգարում իմ ընկերներին ակնածությամբ ու հարգանքով վերաբերվելու դեպի պոետը, մի հարգանքով, որ երկրպագության էր հասնում։ Ըստ երևույթին, մտածեցի ես, նրանք այդպես են անվանում իրանց պոետին նրա համար, որ Ծերեթելին, բացի խոր հարգանքից, վայելում է նրանց մեջ նաև մի բացառիկ սեր:
Եվ իրավ որ նա վայելում էր այդպիսի սեր։
Ես ներկա եղա մի հանդեսի, որ վկայում էր այդ բուռն սերը։
Այդ հանդեսը «սիրո հանդես» կարելի էր կոչել։ Տեսել եմ ես այդպիսի հանդեսների պատիվ ռուս գրողների և հայ գրողների, բայց երբեք այնքա՛ն սրտագին, ընտանեկան, նահապետական սիրով լեցուն հանդես չեմ տեսել... Ուսանողների և սակավաթիվ մոսկվաբնակ վրացիների մի մասը գնացել էր կայարան այնտեղ պոետին դիմավորելու, իսկ մյուս մասը հավաքվել էր Գրական-գեղարվեստական ակումբում, որի դահլիճներից մեկում բանկետ պիտի կայանար ի պատիվ պոետի։ Իշխող տարրը ուսանողությունն էր։
Ոմանք ազգային տար աղով էին հագնված։ Երևի այդ հանգամանքը և սև կովկասցիների այդ համախմբումը հետաքրքրում էին ակումբի սովորական հաճախորդներին, և նրանցից շատերը մոտենում էին սրան-նրան ու հարցնում հավաքույթի նպատակի մասին:
[7] Բավական երկար սպասեց այդ ամբոխը, մինչև որ վերջապես մի քանի կառք շարքով մտան ակումբի բակը, և քիչ հետո դռները լայն բացվեցին, ու իշխան Սումբատովի ուղեկցությամբ ներս մտավ մի ծերուկ։ Իսկույն օդը լցվեց խնդագին աղաղակներով։ Եվ մինչդեռ պոետը դանդաղ վեր էր բարձրանում սանդուղքով, խռնված ամբոխը կենդանի ծաղիկներ էր թափում նրա վրա, նրա առաջ։
Մուտքի մոտ նրան ողջունեցին, և նա երկու խոսքով շնորհակալ եղավ։
Թվաց մի րոպե, որ նա շփոթված էր այդ բուռն զգացումների արտահայտությունից և հուզված։ Եվ սանդուղքից վեր ելնելիս նա մի տեսակ ձգվեց, ուղղվեց, կարծես վախենալով, որ կթուլանա։
Կողքիս կանգնած մի ռուս ժուռնալիստ դիմեց ինձ.
— Ինչո՞վ է բացատրվում այս անօրինակ սերը դեպի մի պոետ։
— Չգիտեմ,— ասացի և առաջին անգամ կյանքումս ինձ շատ վատ զգացի վրացերեն չիմանալուս համար, որովհետև ես չգիտե անգամ, թե ի՞նչ է գրել Ծերեթելին։
Ի՞նչ կարող էի պատասխանել հարցասեր ռուսին, որը գիտեր որ ես հայ եմ, բայց հավատացած էր, որ ես պիտի լավ ճանաչե վրացիներին։ Եվ իրավացի էր իհարկե իմ ծանոթ ռուսը, սպասելով, որ ես ավե՛լի տեղյակ կլինե՛մ մեր դարավոր հարևան մոտի մի ժողովրդի կյանքին ու գրականությանը։ Սակայն քանի՞ հայ կարող է պարծենալ մի այդպիսի գիտությամբ։
Ես երբեք այդպես ծեր չէի երևակայում Ծերեթելիին, երբ ընկերներս խոսում էին նրա մասին։ Բայց այդտեղ, երբ դահլիճ հասավ պոետը և նստեց, ես մտաբերեցի մեր Հայրիկին, և թվաց րոպե, որ սա էլ նրա պես պիտի ասե՝ «Հայրիկը հոգնեց»...
Դահլիճը լի էր հասարակությամբ, գլխավորապես երիտասարդ-ուսանող հասարակությամբ։
Սեղանի վրա առաջին խոսքերը ասացին Մոսկվայի վրաց գաղութի ներկայացուցիչները, «հասակավորները»` եթե կարելի այսպես ասել։
Ապա խոսքը ուսանողներին անցավ։
Այստեղ միանգամից փայլեց պոետի դեմքը, ժպիտը այլևս իջնում նրա շրթունքներից։ ճառերի մեծ մասը անհասկանալի էր ինձ, կամ հասկանալի այն չափով, որչափ կարողանում էին արագ թարգմանել իմ հարեվան սիրալիր վրացի ընկերներս։ Սակայն բավական էր լսել խոսելու եղանակից, ինտոնացիայից, և վերջապես Ծերեթելիի դեմքի արտահայտությունից կարելի էր գուշակել, թե որքա՜ն սրտալի ու ներշնչուն էին երիտասարդների խոսքերը։
Ամբողջ Ժամանակ տիրում էր մի զարմանալի պարզություն և անկեղծություն։
Միանգամայն բացակայում էր այդօրինակ հանդեսներին հատուկ զսպված ու չոր պաշտոնականությունը։
Եվ այդ տրամադրությունը իշխում էր, երբ Բոբորիկինը և մի քանի այլ ռուս գրողներ և ժուռնալիստներ եկան ողջունելու «չքնաղ Վրաստանի» պոետին։
Դա «բանկետ» չէր կարծես, այլ մի ընտանեկան ընթրիք, ուր բազմաթիվ զավակներն ու թոռները հավաքվել էին իրանց ալևոր նահապետ-պապի շուրջը և զրույց էին անում։
Խոսեց և ինքը պոետը։ Խոսեց և ռուսերեն։
Դարձյալ ես հիշեցի հայրիկին։
Խոսում էր նրա պես պարզ ու սրամիտ, առանց հռետորական պաթոսի։
Ուսանող ճառախոսները, երբ վերջացնում էին իրանց խոսքը, մոտենում էին և համբուրում պոետի ձեռքը, իսկ նա՝ նրանց ճակատը։
Այդ բանը գրավեց և ներկա եկող ռուսների ուշադրությունը և ըստ երևույթին զարմանք պատճառնեց նրանց։
Անսահման մի պարզություն և անկեղծություն կար այդ ամբողջ հանդեսում։ Կարծես անթիվ զավակները առանց քաշվելու բաց էին անում մի բարի ու ծեր հոր առջև իրանց սիրով լի սիրտը և կամենում էին մխիթարել նրա շատ փուշ ու շատ թույն տեսած սիրտը, նրա՝ ծանր մտածումներով ու վշտերով ալևորված ծերությունը։
Եվ մխիթարված էր նահապետը. լի էին նրա աչքերը ուրախ արցունքներով և նրա խոսքերը սիրով ու հավատով դեպի աճող նոր սերունդը, որ շրջապատել էր իրան։
Եվ իր կարճ, բայց զգացված ճառերում նա մի քանի անգամ արտահայտեց այդ հավատը, որի պատճառով նա իրան երջանիկ է զգում և մխիթարված։ Այդ սերը, որով գուրգուրում է երիտասարդ սերունդը մի հին պոետի, այդ ոգևորությունը, որով խոսում է աճող սերունդն իր երկրի մասին, որպես բալզամ ամոքում են պոետի սիրտը. և սա նրա կյանքի ամենաերջանիկ րոպեներից մեկն է։ Այս էր նրա խոսքերի իմաստը։
Եվ այդ երջանկությունը փայլում էր նրա նահապետական դեմքի վրա, նրա լցված ծեր աչքերում... 13. ՊԵՏՐՈԳՐԱԳԻ ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Տեղիս Հայ Գեղարվեստական Ընկերությունը, որ մի քանի ամսից ի վեր ընդհատել էր իր գործունեությունը, վերջերս վերսկսեց այն Վարդանանց տոնի առիթով կազմակերպված մի երեկույթով։
Բավական է մատնանշել այն հանգամանքը, որ Ընկերության երեկույթների գլխավոր հաճախորդները տեղիս հայ ուսանող-ուսանողուհիներն են, որպեսզի պարզ լինի, թե որքա՜ն համակրելի է խրախուսելի պետք է համարել Ընկերության հիմնադիրների և ղեկավարների եռանդուն և միանգամայն անշահախնդիր գործունեությունը։
Այս Ընկերությունը կարող է որոշ կապ հաստատել ու պահպանել տեղիս ցրված ուսանողության և հասարակության միջև։
Որոշ հոգևոր շահերի շուրջը անտարակույս կարող են միանալ տեղական հասարակության դեմոկրատիկ մասը մի կողմից և ուսանողությունը մյուս կողմից։ Ասում եմ դեմոկրատիկ, որովհետև այստեղի բուրմուական տարրերը համախմբված են մի հիմնարկության շուրջը, որ «հայկական ակումբ» է կոչվում և որի մուտքը փակ է ուսանողների առաջ, որի մեջ տիրող մթնոլորտը հազիվ թե գրավիչ լինի դեմոկրատ տարրերի համար։
Այդ՝ չգիտեմ ինչ՛ու «հայկական» կոչվող ակումբի ղեկավարներն ու անդամներն ուսանողներին մտաբերեցին միայն այն ժամանակ, երբ պետք էր նրանց կռվի դաշտ ուղարկել իբրև կամավորների, այն ժամանակ այդ պարոնների ոգևորությունը հասավ այն աստիճանին, որ մինչև անգամ ճանապարհածախս տվին կռիվ գնացող ուսանողներին... եկեղեցու փողերից։
Հայ Գեղարվեստական Ընկերությունը այդպես չէ։ Նա ամենայն սիրով ընդունում է, ուրախությամբ հյուրընկալում ամեն մի հայի, որ այստեղ, հայրենի հողից հեռու, անշուշտ կարիք պիտի զգա, մանավանդ այս օրերում, հանդիպելու մի տեղ իր հայրենակիցներին և նրանց հետ որոշ բարոյական կապ պահպանելու։
Այսօր, չէ՞ որ, ավելի քան երբևիցե, անհրաժեշտ ու բաղձալի պիտի լինի մի այդպիսի կապ մեր ցիրուցան հայրենակիցների մեջ։ Մենք դժբախտաբար դեռ չենք սովորել գնահատել ու խրախուսել այսպիսի կուլտուրական հիմնարկությունները։ Ամենքը խոսում են անվերջ «հայրենիքի սիրո և ազգային հպարտության մասին», բայց ոչ ոք չի մտածում միացնել այդ հայրենիքի ցրված ուժերն ու աշխատել նրանց հոգևոր կապը հաստատ ու ամուր դարձնել։ Մինչդեռ չէ՞ որ ի վերջո այդ կապն է հայրենիքի ստեղծողն ու պահողը։
Ահա թե ինչո՜ւ պետք է սրտանց ողջունել տեղիս Հայ Գեղարվեստական Ընկերության գործունեությունը, որ վերսկսվել վերջին երեկույթով։ Ընկերության երեկույթները գրավիչ են I նրանով, որ մի զարմանալի պարզություն է տիրում այնտեղ որի շնորհիվ ստեղծվում է ընտանեկան մի մթնոլորտ միանգամայն հակառակ այն զսպված ու ինքնագոհ-փքուն տրամադրության, որ իշխում է այն մեծ ու պաշտոնական չոր երեկույթներում, ուր բարեհաճում են ճեմել տեղիս արիստոկրատ ձևացո հաստ գրպանները։
Գեղարվեստական Ընկերության երեկույթներին հրավիրվում են հաճախ անվանի երգիչներ, դերասաններ, գեղագետներ, բայց միևնույն ժամանակ ով որ շնորհք ունի՝ միշտ հնարավորություն է ստանում իր այդ շնորհքը ցույց տալու, և հաճախ այստեղ բեմ են ելնում ուսանող-ուսանողուհիներ՝ նվազելու, երգելու կամ ոգելու։ Սիրով մասնակցում են այդ երեկույթներին և աջակցում Ընկերության և մեր հայազգի երգիչներ ու երգչուհիները՝ օրինակ Աբրահամյան, Ամիրջան, Վարդ, մասնակցում են և ռուս արտիստներ։ Այս վերջին երեկույթը, որի կազմակերպության ամբողջ ծանրությունը իրանց վրա էին վերցրել Ընկերության ադամներ նկարիչ Օքրոյանն ու Ե. Սահաթչյանը, միանգամ անհաջող կարելի էր համարել, եթե միայն հայկականը մի քիչ ավելի լիներ, և դահլիճը՝ քիչ ավելի հարմար։ Սակայն այդ երեթերությունն էլ կարելի է ներելի համարել, աչքի առաջ ունենալով նախ այն, որ շատ սակավ են դժբախտաբար հայ արվեստագետները և նույնքան սակավ Ընկերության նյութական միջոցները։ Այդպիսի ընկերությունները սովորաբար ապրում են ու աճում կողմնակի նյութական օժանդակությամբ, որ շատ բնական է (այդպես է և ռուսների մեջ, որ մեզանից հազարապատիկ ավելի արվեստասեր հասարակություն ունեն), մինչդեռ այս Ընկերությունը պահպանում է իր գոյությունը առանց որևէ նյութական օժանդակության՝ ծածկելով իր ծախսերը մուտքի չնչին վճարներով ու անդամավճարներով։
Այս երեկույթին մասնակցում էին մի շարք արտիստներ ու արտիստուհիներ։ Առանձին հաջողություն էր վայելում, ինչպես միշտ, երգիչ Վարդը և Ամիրջանը, որ երեկույթի վերջում հայտնի երաժշտագետ Կազաշենկոյի նվագակցությամբ երգեց «Արևն ելավ» և «Մեր Հայրենիքը», որոնք մեծ ոգևորություն առաջացրին հասարակության մեջ, և վերջը խմբով երգեցին հոտնկայս նույն Ամիրջանի ղեկավարությամբ։ Ցանկալի է, որ Ընկերությունը կանոնավոր ու անընդհատ կերպով շարունակեր իր լավ գործը համախմբելով իր շուրջը տեղիս ցանուցրիվ ուսանողությունը և կենդանի դեմոկրատիկ հայությունը։ 14. ՄԻ ԲԱՑԱՏՐՈԻԹՑՈԻՆ
Հայ մամուլի էջերում մի քանի պարոնն եք այլանդակ մի աղմուկ են հանել ծանոթ ռուս պոետ Վալերի Բրյուսովի դասախոսության առթիվ և Մոսկվայի Հայոց Կոմիտեի ձեռնարկած, բայց դեռ լույս չտեսած ժողովածուի շուրջը։
Այն հանգամանքը, որ մեր բարեկամ ռուս պոետը իր դասախոսության մեջ հարկ չէ համարել հիշելու մի քանի ծանոթ հայ հեղինակների անուններ, հիմք է ծառայել Վերը հիշածս պարոններին ենթադրելու, որ Մոսկվայի ժողովածուի մեջ տեղ չեն գտնել կամ չեն գտնելու այդ դասախոսության մեջ չհիշված հայ գրողները։ Եվ այդ ենթադրությունը, որ միանգամայն անհիմն է ու սխալ եռանդ է ներշնչել այդ պարոններին «քափ ու քրտինք» մտած պատիվ պահանջելու իբր թե ոտնահարված հայ գրողների համար։
Սակայն նախ արձանագրենք իրողությունը։ Ճիշտ չէ, որ Ալի շանը, Սիամանթոն և Վարուժանը չեն մտել Մոսկվայի ժողովածու մեջ։ Տողերիս գրողը դեռ անցյալ դեկտեմբերի սկզբներին ժողովածուի ձեռնարկողների առաջարկով մի շարք բառացի թարգմանություններ է արել ռուս պոետների համար հենց այդ հեղինակներից:
Ուրեմն, աղմկարար պարոնայք, մի կարծեք, որ դուք մի բան շտկում եք. դուք հոնքը շտկելու տեղ աչքն եք հանում միայն։ Սա այդ նրա համար, որ ամենից առաջ դուք անարդար և անվայ կերպով վիրավորում եք հայության բարեկամ ռուս պոետի պնդելով, որ նա մի գործիք է դարձել ինչ-որ չարակամ «հայ թարգմանիչների» ձեռքում։ Սխալ եք, պարոններ. Վալերի Բրյուսվը թեթևամիտ չէ, որ չիմանա, թե ինքն ի՛նչ է անում, և դուք չե որ պիտի սովորեցնեք նրան գրականություն հասկանալը և դեռ մի գրականություն այս կամ այն վերաբերմունք ունենալը։ սխալ եք, եթե կարծում եք, որ Բրյուսովը կամ մյուս ռուս պոետներր թարգմանիչ մեքենաներ են, որ կթարգմանեն՝ ինչ որ տանք։
Ահա ձեզ մի օրինակ։
Պետրոգրադում հրատարակվելիք հայկական ժողովածուի համար ես ընտրել էի Ռ. Պատկանյանից մի շարք ոտանավորներ և ուղարկել Բրյուսովին, որ թարգմանե կամ խնդրե իր աշխատակից ռուս պոետներին թարգմանելու։ Այդ իմ ուղարկած ոտանավորներից մեկը ոչ մի ռուս պոետ չհամաձայներ թարգմանելու, և ես ստիպված էի հրաժարվել այդ ոտանավորը ժողովածուի մեջ մտցնելուց, թեև համարում էի այն շատ բնորոշ Ռ. Պատկանյանի ստեղծագործության համար։ Ուրեմն չպետք է ենթադրել, որ ինչ էլ որ տանք, ռուս պոետը մեքենայի նման կթարգմանի։
Այդպիսի մի ենթադրություն նույնպես վիրավորական է պոետի համար։ Պոետը մեքենա չէ, և նրա տրամադրությունների և ճաշակի վրա բռնանալը՝ անվայել։ Անվայել է ձեր վերաբերմունքը և «հայ թարգմանիչների» նկատմամբ, որոնց հասցեին դուք թափում եք ամեն տեսակ անհիմն և անարդար դատապարտություն առանց իմանալու նրանց կատարած դերը և առանց ձեզ հաշիվ տալու նրանց արածի համար։ Ամենից շատ, կարելի է ասել ամբողջապես, այդ գործի ծանրությունն ընկել է Պ. Մակինցյանի վրա, որը թարգմանել է այն բոլորը, ինչ իրան հանձնել են ժողովածուի ձեռնարկողները, և աշխատել է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում այդ գործը, իբրև մեկը նրանցից, որոնց հրավիրել էր Մոսկվայի կոմիտեն։ Նրա կատարած գործի մասին քանիցս հրապարակով վկայեց ինքը Վալերի Բրյուսովը, և ես միանգամայն համոզված եմ (հուսով եմ և ուրիշ՝ գործին տեղյակ մարդիկ կվկայեն այդ), որ այդ ժողովածուի հաջողությամբ մենք պարտական ենք ոչ միայն Մոսկվայի Հայոց Կոմիտեին, այլ շատ մեծ չափով և Պ. Մակինցյանին, նրա եռանդին և այն սիրուն, որ նա ունի դեպի մեր գրականությունը։ Հարկավ նա ունի իր գրական ճաշակն ու տեսակետը, և ոչ ոք իրավունք չունի պահանջելու, որ նա հրաժարվի դրանցից։ Մի՞թե մեղք է սեփական համոզումներ և ճաշակ ունենալը, և մի՞թե դուք, պարոնայք, եթե նյութեր ընտրողներից մեկը լինեիք, ձեր հասկացողությամբ և ձեր ճաշակով չպիտի ընտրեիք։
Մի՞թե դատապարտելի բան կա այստեղ։ Եվ այն ժամանակ, երբ ռուս պոետը կարիք է զգում հրապարակով շնորհակալ լինելու Մակինցյաանից, դուք, հայ գրականության պատվի նախանձախնդիրների դերը ստանձնած, հարկ եք Համարում անհիմն ամբաստանություններ բարդելու այդ մարդու վրա:
Բայց դուք թույլ եք տվել ձեզ մի ուրիշ ևս անվայել ու տգեղ բան: Հենվելով այն սուտ կամ Հնարած ելակետի վրա, թե Ալիշանը և այլք ինչ-որ չարակամ հայ թարգմանիչների թելադրանքով չեն մտել ժողովածուի մեջ, դուք անթույլատրելի ոճով ու ձևով աշխատել եք անպատվել այն պոետներին (Իսահակյան, Դեմիրճյան և այլք), որոնց բախտ կամ դժբախտություն է վիճակվել հիշատակվելու Որյուսովի դասախոսության մեջ։ Կարծես նրանք մեղավոր են, որ Մոսկվայի կոմիտեն նրանց ևս ուզում է մտցնել հրատարակվելիք ժողովածուի մեջ:
Ուրեմն դուք Սիամանթոյի պատիվը բարձրացնելու համար կարիք եք զգում Իսահակյանին վիրավորելո՞ւ. կամ Ալիշանին բարձրացնելու համար վարկաբեկել Դեմիրճյանի՞ն։ Դա ինչ տրամաբանություն է վերջապես և հարկ կա՞ արդյոք դրա անունը տալու:
Հավատացեք, պարոններ, որ չարամիտներ չկան ոչ Մոսկվայի և ոչ Պետրոգրադի «հայ թարգմանիչների» շարքում, և որքան ուզում եք խիստ ու վճռական եղեք ձեր քննադատության մեջ, բայց եղեք բարեխիղճ և կոռեկտ, չէ՞ որ դուք Եվրոպայից եք բարբառում շարունակ և առանց մեր կամքը հարցնելու ստանձնել եք հայ ազգի գուվերնյորի ու դաստիարակ չի դերը։
Երկու խոսք էլ Վ. Փափազյանին։ Միջնադարյան պոեզիայից ընտրելիս և թարգմանելիս ժողովածուի ձեռնարկողներին մեծապես աջակցել Հայտնի հայ բանասեր Կ. Կռստանյանը։ Որքան և բարձր կարծիք ունենաք, ընթերցող, Վ. Փափազյանի էրուդիցիայի մասին, կարծում եմ կհամաձայնեք, որ այնտեղ, ուր կա Կ. Կոստանյան, միջնադարյան պոեզիային վերաբերող հարցերում կարիք չի զգացվի Վ. Փափազյանին դիմելու։ Ես ամաչում եմ և ցավում, որ դուք, պարոններ, ինչ-որ համազգային գործի, լինել-չլինելու հարց եք դարձնում մի զուտ գրական խնդիր, որ դուք գործն այնպես եք պատկերացնում, իբր թե Մոսկվայում ինչ֊որ ժյուրի է նստած և պատվանշաններ է բաժանում հայ պոետներին, իբր թե նրա, այդ ժյուրիի որոշումից է կախված հայ պոետների ճակատագիրը։ Եղեք վերջապես քիչ զգաստ և մի այլանդակեք այն ամենը, ինչ կար գեղեցիկ ու սփոփիչ հայության բարեկամ ռուս պոետի այցելության մեջ։ Վերջապես մի նմանվեք մեր բուրժուաներին և ռուսախոս ինտելիգենտներին, որոնք չամաչեցին, հայտարարելու, որ ռուս պոետը հայտնագործություններ Է արել իրանց համար։ Չէ՞ որ Վալերի Բրյուսովը ինքը շեշտեց դասախուության սկզբում, որ ինքը մի հետազոտություն չէ տալիս, այլ ուզում է արտահայտել լոկ մի ռուս գրականագետի և ընթերցողի՝ հայ պոեզիայից ստացած տպավորությունները: Մենք ուրախ ենք, որ այդ տպավորությունները նպաստավոր են եղել մեզ համար, բայց չտես չլինենք, պարոնայք, հասկանանք մեր արժանիքը և հարգենք մեր ռուս բարեկամին։ Հասկանանք վերջապես, որ այս աղետալի ժամին, երբ հայության լինել-չլինելու հարցն է դրված մեր առաջ, մեզ բոլորիս զբաղեցնելու Է այդ հարցը. հավատանք, որ մեզանից ամեն մեկը ըստ կարյաց չափու աշխատելու է այդ մեծ հարցի համար։ Եվ եթե վիճաբանության առարկա դարձած ժողովածուները հարուցանեն ռուս հասարակության համակրությունը դեպի հայ ժողովուրդը և նպաստեն այդ արյունլվիկ ժողովրդի վշտի թեթևացման, դա լավ գործ է ուրեմն և հարկ չկա այլանդակելու այն՝ անտեղի ու անհիմն ամբաստանություններով ու բամբասանքներով։ 15. ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԻՔ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ «ԲԱՑ ՆԱՄԱԿ»—ԻՆ
Հայ գրող Ա. Ահարոնյանը վերջերս թերթերում մի նամակ զետեղեց մեր հասցեին։ Աշխատեք պատասխանել կետ առ կետ պ. Ահարոնյանի նամակին.
1. «Մայրեր» վերնագիրը փոխելով «Мать» ենք դարձրել, որովհետև ռուսերեն .«Матери» երկիմաս՛տ է։ Ցանկանալով խուսափել մտքի շփոթությունից, մենք կանգ առանք «Мать»-ի վրա. որ ավելի մոտ է բնագրի մուտքին։ Կարծում ենք, որ սա ոչ բարբարոսություն է և՛ ոչ էլ անվայել բան, որի Համար մեղադրում է մեզ պ. Ահարոնյանը, ավելի ևս, երբ վերնագրի փոփոխությունը մի սովորական երևույթ է թարգմանական աշխարհում։ Կարելի է համաշխարհային գրականությունից մատնանշել տասնյակ դասական երկեր, որոնց թարգմանության վերնագիրը չի Համապատասխանում բնագրի վերնագրին։
2. «Եղիշե պատմագրից Motto-ն դուրս են ձգել»։ Այս առիթով պարտ ենք համարում պ. Ահարոնյանին Հիշեցնել, որ Ահարոնյանի, Աղայանի, Գումանյանի և Փափազյանի խմբագրությամբ հրատարակված «Հայ գրողներ» ժողովածուում, հավանաբար Ահարոնյանի, հեղինակի, միևնույն ժամանա՛կ ժողովածուի խմբագրի, համաձայնությամբ բաց է թողնված հիշված Mottо-ն: Այդ հանգամանրը մեզ թույլ էր տալիս բաց թողնել պ. Ահարոնյանի Mottо-ն ավելի ևս, երբ նա ռուս ընթերցողներին ոչինչ չէր տա, այլ կոմենտարիաներ կպահանջեր։
3. Այնուհետև հարգելի հեղինակը մատնանշում է, որ պ. Լ. Քալանթարի թարգմանության մեջ «բաց են թողնված ամբողջ պարբերություններ ու արտահայտություններ», «նրանց տեղ գրել են իրենք», որով պ. Ահարոնյանի գրվածքը դառնում է «շինծու», «անհարազատ»։
Սաստիկ ծանր է, և դժվար թե տեղին լիներ լրագրի սուղ սյունակներում համեմատել բնագիրը, այդ պատճառով, էլ կարող ենք ասել միայն հետևյալը։
Մեր թարգմանությունները բառացի չեն, այլ գեղարվեստական, այդ պատճառով էլ պ. Ահարոնյանի հայերեն արտահայտությունները բառացի կերպով ռուսերենի վերածել անհնարին էր։
Սակայն այդ բոլոր ուղղումները կատարել են նախ՝ թարգմանիչ Քալանթարը (նա միաժամանակ ժողովածուի աշխատակիցներից մեկն է) և երկրորդ «Парус» հրատարակչական ընկերության խմբագրական մարմինը։
Շատ թե քիչ նշանակություն ունեցող բաց թողածները 60 տողից չեն անցնում (ամբողջ պատմվածքը բռնել է 900 տող)։ Պ. Քալանթարը, որ բացակա է Պետրոգրադից, հարկ եղած դեպքում կարող է պատճառաբանել իր արարքը, իսկ մնացած 2 — 3 տողից չանցնող փոփոխությունները զուտ խմբագրատան և ոճի բնավորություն ունեն, որոնք մտցված են ժողովածուի հրատարակության նախաձեռնող խմբագիր՝ Մ. Գորկու ձեռքով։ Մենք հուսով ենք, որ պրն. Ահարոնյանը կհավատա, որ Մ. Գորկին այդ փոփոխությունը գրական անպարկեշտության և բարբարոսության համար, չէ մտցրել։ Մենք վճռականապես պնդում ենք. այն աննշան փոփոխությունները, որոնցով ռուսերեն «Мать» թարգմանությունը տարբերվում է հայերեն «Մայրեր»-ի բնագրից, նախ՝ չեն խախտում գրական էթիկան, որովհետև այդ փոփոխությունները գրական սովորական փոփոխություններ են, և երկրորդ նրանք չեն աղավաղում պատմվածքի բովանդակոթյունը և պ. Քալանթարի թարգմանությունը չեն դարձնում «կեղծ», «անհարազատ», ինչպես պնդում է պ. Ահարոնյանը։
4. Մնում է մի մեղադրանք ևս, որ մենք «անհրաժեշտ չենք համարել» Ահարոնյանի պատմվածքը թարգմանելու մտադրության մասին հայտնել հեղինակին։
«Парус» հրատարակչական ընկերությունը իր ժամանակին նամակով թույլտվություն է խնդրել ինչպես հարգելի հեղինակից, նույնպես և ժողովածուի մեջ տեղ ունեցող բոլոր հայ գրողներից։ Հեղինակի արտասահման լինելու պատճառով նրա հասցեն հայտնի չէր Հրատարակչական ընկերությանը, այդ պատճառով էլ նամակը գրվեց պ. Ահարոնյանի որդու Վ. Ահարոնյանի անունով, որի մեջ խնդրված էր՝ հաղորդել հորը։ Բացի այդ, թարգմանիչ պ. Լ. Քալանթարը բանավոր համաձայնություն է սորացել հեղինակի որդուց՝ պ. Ահարոնյանից:
Եթե Ահարոնյանը նամակ չէ ստացել, դրա մեղքը մերը չէ, և մեզ թվում է, որ գրականության պահանջած բոլոր վայելուչ ձևերն ու հարգանքը մենք պահել ենք դեպի հեղինակը։
Ի վերջո՝ չենք կարող մեր կողմից մի քանի խոսք չասել պ. Ահարոնյանի նամակի ընդհանուր ոգու և «Ժողովածու»-ի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Որքան էլ կրքոտ վինի պ. Ահարոնյանի վերաբերմունքը «Ժողովածու»-ի նկատմամբ, հավանորեն նրա ուշադրությունից չի վրիպի այն հանգամանքը, որով «Ժողովածու»-ն սոսկ գաղափարական բնույթ ունի, որի նպատակն է ըստ հնարավորության ռուս ընթերցողներին ծանոթացնել հայ հեղինակների ավել կամ նվազ չափով բնորոշ ստեղծագործությունների հետ, հետաքրքրություն զարթնեցնել դեպի հայ ժողովուրդը. հետաքրքրություն, որի պակասն այնպես զգալի է մեզ համար։ Հասկանալի է, որ ինչպես յուրաքանչյուր գործ, նույնպես և մեր «Ժողովածու»-ն պակասություններ և սխալներ կունենա, այդ պակասություններն ակնարկելը ազնիվ քննադատության պարտականություն է և այդ ուղղությամբ արված յուրաքանչյուր նկատողություն մենք կընդունենք շնորհակալությամբ։ Բայց մի՞թե պ. Ահարոնյանը չգիտե, որ հասարակական նշանակություն ունեցող գործերում տեղ չկա ինքնասիրության ու վիրավորանքի։
Մեզ թվում է, որ հենց պ. Ահարոնյանին «Ժողովածու»-ի մեջ տեղ տալու փաստը բացասում է ամեն տեսակի վիրավորանքի և ստեղծագործությունն աղավաղելու մտադրությունը։ Մյուս կողմից, «ժողովածու»-ն կազմելիս, տեխնիկական զանազան անհարմարությունների պատճառով, մեզ շատ հարգելի գրողների արժեքավոր ստեղծագործություններին տեղ չտալով՝ մտադրություն չենք ունեցել վիրավորել նրանց:
Իսկ եթե այդպես ,Է, մի՞թե պ. Ահարոնյանն իր բավական անհիմն անբավականությունն արտահայտելու համար ուրիշ ուղի, ուրիշ միջոց չգտավ։ 16. ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՆՎՈՐՆԵՐԻՆ
Անցյալ տարվա փետրվարի հեղափոխության օրերում, երբ որ թալանիչ ու ավերիչ պատերազմից զզված ժողովուրդն ապստամբեց ու տապալեց Նիկոլայի արյունաներկ գահը, իշխանությունը ոչ թե աշխատավոր ժողովրդի ձեռքն անցավ, ինչպես որ պետք է լիներ, այլ իշխան Լվովի, Միլյուկովի, Կերենսկու և նրանց նմանների ձեռքն անցավ։ Այդ պարոնները չէին ուզում, որ հասարակ, աշխատավոր ժողովուրդն ինքն իր ձեռքով կառավարե իրան:
Դրանց կարծիքով ժողովուրդն ունակ չէ ինքն իրա գլխի տերը լինելու, ինքն իրան կառավարելու։
Դրանց կարծիքով ժողովրդի գլխին իշխան ու տեր պիտի կանգնեն հողատեր ու փողատեր աղաները, աղա ազնվականներն ու աղա առուտուրականները և այդ աղաներին ծառայող, նրանց սեղանից կերակրվող և դրա համար աղաների շահը պաշտպանող պարոնները՝ Միլյուկովը, Լվովը, Կերենտկին և դրանց նմանները։
Հողատեր ու փողատեր աղաների առաքյալներն ու ծառաներն էին դրանք և դրա համար ամեն միջոցով ուզում էին համոզել ժողովրդին ու հավատացնել, թե ժողովրդի շահը պահանջում է, որ իրանք՝ այդ աղա հողատերերի և փողատերերի առաքյալները իշխանության գլուխը կանգնեն։ Ժողովուրդը դարերով ստրկության ու խավարի մեջ էր ապրում, ժողովուրդը հատկացել էր, որ թագավորին ու նրա մինիստրներին պետք է տապալել, բայց ժողովուրդը դեռ չգիտեր աղա հողատերերի, փողատերերի խորամանկությունները, դեռ միամիտ էր ժողովուրդը և ամեն խոսք հալած յուղի տեղ էր ընդունում։
Դրա համար, երբ Կերենտկին դուրս էր գալիս ու կուրծքը ծեծելով աղաղակում էր, թե ինքը ժողովրդի համար մեռած է, թե ինքը սոցիալիստ է, ժողովուրդը հավատում էր և Կերենսկուն ժողովրրդի բարեկամ համարում, և դրա համար իշխանությունը արյունարբու և բռնավոր թագավորի անկումից հետո մնում էր աղաների և նրանց ծառաների՝ Կերենսկու, Միլյուկովի, Չեռնովի և նմանների ձեռքում։
Դրանք բոլորը իրանց աշխատավոր ժողովրդի բարեկամ էին ձևացնում, որպեսզի ավելի լավ խաբեն աշխատավոր գյուղացիներին ու բանվորներին։ Բայց աշխատավոր ժողովուրդն իսկական ճշմարիտ բարեկամներ էլ ուներ։ Այդ բարեկամները հեղափոխական կոմունիստներն էին, այսինքն բոլշևիկները, որոնք միշտ պատերազմի դեմ էին խոսում ու գրում, որոնք միշտ իշխանների, աղաների դեմ էին կռվում, որոնց թագավորական լկտի իշխանությունը հազարներով կախաղան էր հանում ու սպանում էր, որոնց հազարներով բանտ էր դնում ու Սիբիր աքսորում։ Ահա այդ ժողովրդի իսկական բարեկամները, այդ ճշմարիտ և ոչ թե Չեռնովի, Կերենսկու և դաշնակցականների նման կեղծ ու սուտ սոցիալիստները սկսեցին բացատրել աշխատավոր ժողովրդին, որ իշխանությունը ժողովուրդն իր ձեռքը պիտի առնե և ոչ թե թողնե Կերենսկու, Պապաջանովի, Միլյոսկովի և նմանների ձեռքում։ ժողովրդի իսկական բարեկամները բոլշևիկներն էին և նրանք ասում էին, որ պետք է իսկույն վերջ դնել թալանիչ ու ավերիչ պատերազմին, պետք է խլել իշխանությունը աղաների և նրանց շահը պաշտպանողների ձեռքից։ Բոլշևիկներն սկսեցին բաց անել ժողովրդի աչքն ու միտքը, և դրա համար ժողովրդի թշնամի Կերենսկին ու նրա ընկերները ամեն կերպ հալածում էին բոլշևիկներին, բոլշևիկների մասին հազար ու մի սուտ ու փուտ լուրեր էին տարածում, որպեսզի իշխանությունն իրանց ձեռքում պահեն ու ժողովրդին անվերջ կեղեքեն ու ճնշեն։ Բայց չնայած այդ նենգամիտ խաբեբաների բռնություններին ու հալածանքներին, բոլշևիկների քարոզը բաց արեց ժողովրդի աչքն ու միտքը։ Բոլշևիկների կոմունիստական պարտիան (կուսակցությունը) քանի գնաց ուժեղացավ, որովհետև գյուղացիք ու բանվորները ճանաչեցին իրանց իսկական բարեկամներին և սկսեցին նրանց շարքերը մտնել։ Գյուղացիներն ու բանվորներն սկսեցին կազմակերպվել բոլշևիկների կոմունիստական պարտիայի (կուսակցության) ղեկավարությամբ։ Քանի գնաց աճեց, զորացավ այդ կազմակերպությունը։ Եվ ահա հոկտեմբերին այդ կազմակերպությունն արդեն այնքան զորեղ էր, որ մի հարվածով գետին գլորեց իշխանության գահին բազմած ժողովրդի թշնամիներին՝ Կերենսկուն և իր ընկերներին։
Պետեբուրգի և Մոսկվայի բանվորներն ու զինվորները խորտակեցին ժողովրդի թշնամիների իշխանությունն ու այդպիսով իշխանությունն անցավ ժողովրդի իսկական բարեկամների — ժողովրդի շահը պաշտպանողների ձեռքը, այսինքն յուր՝ ժողովրդի միջից ընտրված բանվորների, չքավոր գյուղացիների ձեռքը, ահա թե ինչ է նշանակում խորհուրդների իշխանությունը (այսինքն գյուղացիներից, բանվորներից և զինվորներից ընտրված խորհուրդների իշխանությունը)։ Բայց տապալվելով Պետերբուրգում ու Մոսկվայում, հասարակ, աշխատավոր ժողովրդի թշնամիները, հողատեր ու փողատեր աղաներն ու նրանց ծառայող կերենսկիները, միլյուկովները, ծերևթելիներն ու չխեիձեները, սուտ սոցիալիստ հեղափոխականները, մենշևիկներն ու դաշնակցականները ուրիշ հնար մտածեցին, նրանք գավառներ գնացին։ Գնացին Ուկրաինա, Ռոստով, Կովկաս և սկսեցին բոլշևիկ կոմունիստների, Ռուսաստանում հոկտեմբերին հաստատված գյուղացիական ու բանվորական կառավարության դեմ ագիտացիա անել, այսինքն քարոզել։ Սկսեցին բոլշևիկների և գյուղացիական ու բանվորական կառավարության վրա կեղտոտ ստեր բստրել, լկտի զրպարտություններ անել։ Ուզում կին այդպիսով պղտորել հեռավոր գավառների ժողովրդի միտքն ու սիրտը և ուժ հավաքել, որպեսզի նորից իշխանությունն իրանց, աղա հողատերերի և փողատերերի ձեռքն առնեն։ Որպիսզի լրբություն — նրանք ուզում էին խաբել գյուղացիներին ու բանվորներին և այդ խաբված գյուղացիների ու բանվորների ուժի վրա հենված՝ խլել իշխանությունը բոլշևիկների գյուղացիական ու բանվորական կառավարության ձեռքից, իրանց ձեռքն առնել այդ իշխանությունն ու նորից քերթել ու ճնշել հասարակ, աշխատավոր ժողովրդին։
Ուրիշ խոսքով այդ դավաճաններն ուղում էին խաբեբայությամբ ստիպել, որ գյուղացիք ու բանվորները իրանց ձեռքով իրանց տունը քանդեն։ Եվ ցավն այն է, որ Ուկրաինա, Ռոստով, Կովկաս գտնվեցին այնպիսի անգիտակից ու խավար գյուղացիներ, որոնք խաբվեցին թշնամիների քարոզով ու սուտ խոստումներով և խաբվելով միացան նրանց։ Այդպիսի գյուղացիք չէին հասկանում,
10 Վահան Տերյան հ. III որ այդպիսով իրանք իրանց տունը կքանդեն։ Եվ ահա, տեսեք որպիսի զարմանալի բան — այդ միլյուկովներն ու կերենսկիները, շխեիձեներն ու ծերեթելիները, որոնք առաջ միշտ կրկնում ու աղաղակում էին, թե Ռուսաստանը պետք է մեկ լինի և անբաժան, այն օրից, երբ իշխանությունը գյուղացիական ու բանվորական խորհուրդների ձեռքն անցավ, սկսեցին քարոզել, թե պետք է Ռուսաստանից բաժանվել, պետք է Ուկրաինան, Դոնը, Կաբանը, Կուբանը անկախ հայտարարել, իբր թե ազգերն ազատելու համար։
Իսկ իրոք նրանք ուզում էին այդպիսով բանվորական և գյուղացիական կառավարության դեմ կռվել։ Ժողովրդի թշնամիներն սկսեցին գնդեր կազմել և դուրս գալ կոմունիստ բոլշևիկների դեմ, որպեսզի տապալեն բանվորների, գյուղացիների իշխանությունն ու իրանց, կեղեքիչների՝ աղաների իշխանությունը հաստատեն։ Բայց նրանց դավաճանական խարդախ ծրագիրը ջուրն ընկավ, և նրանք ամեն տեղ հաղթվեցին ու ջախջախվեցին։ Հաղթվեցին ու ջախջախվեցին նրա համար, որ երբ դրանց հակահեղափոխական գնդերը մտած գյուղացիք իմացան, թե ինչն ինչումն է, միանգամից կոմունիստ բոլշևիկների կողմն անցան, այսինքն սոցիալիստական գյուղացիական ու բանվորական կառավարության զորքերի կողմը, իսկ ժողովրդի թշնամիների, այսինքն գեներալ Կոռնիլովի, գեներալ Կալեդինի մոտ մնացին միայն հարուստ օֆիցերներն ու հողատեր կազակները, դրանք մի լավ ջարդ կերան ու ցրվեցին, և էլ դրանց իզն ու թոզը չմնաց։ Եվ այդպես բանվորական ու գյուղացիական խորհուրդների իշխանությունը քանի գնում զորանում էր ու տարածվում ողջ Ռուսիայում։
Կովկասում ևս սկսվեց քիչ-քիչ հաստատվել բանվորական ու զինվորական խորհուրդների իշխանությունը։ Բաքվում, ուր բանվորները շատ կազմակերպված ու աչքաբաց էին, իսկույն իշխանությունն իրանց ձեռքն առան, ընտրեցին բանվորական ու զինվորական խորհուրդ, որն սկսեց կառավարել քաղաքն ու մտցնել Պետերբուրգի խորհուրդների հրատարակած նոր օրենքները։ Բայց Բաքվից այն կողմը դեպի Թիֆլիս, Երևան, Գանձակ իշխանությունըն իրանց ձեռքն էին առել թուրք բեգերի շահը պաշտպանող մուսավաթ կուսակցությունը, վրացի ազնվականների օգուտը պաշտպանող մենշևիկներն ու հայ սուտ սոցիալիստ, հայ գյուղացու պաշտպան ձևացող կարճիկյանների կարճատես կուսակցություն այսինքն հայ հակահեղափոխական դաշնակցությունը:
Եվ այն ժամանակ, երբ Ռուսաստանի բանվորական ու գյուղացիական կառավարությունը զինաթափ էր անում աղաներին, ունևորների ու զինում գյուղացիներին ու բանվորներին, ահա այդ նույն ժամանակ Կովկասի «կառավարությունը», որն, ինչպես ասինք, բաղկացած էր վրացի մենշևիկ կեղծ սոցիալիստներից սուտ դեմոկրատ դաշնակցականներից և թուրք բեգերից, զինաթափ էր անում ոչ թե աղաներին, այլ ռուս զորքերին ու նրանց զենքերը զինում թուրք բեգերի գնդերը. այդ կառավարությունը զենք ու փամփուշտ էր ուղարկում գյուղացիների և բանվորների դեմ կռվող գեներալ Կալեդինին, իսկ երբ այդ վերջինները ջախջախվեցին ու ընկան, երբ Ռուսաստանի գյուղացիական ու բանվորական խորհուրդների սոցիալիստական զորքերը սկսեցին մոտենալ Կովկասին, նրանք, այդ դավաճան չխենկելիները, խան-խոյսկիները և խատիսյանները Ռուսաստանից անկախ, բաժանված հայտարարեցին. նրանք հայտարարեցին, թե կռվելու են բոլշևիկական զորքերի դեմ, որովհետև դրանք անարխիա են մտցնում Կովկաս՝ այսինքն անիշխանություն, խառնակություն, անկարգություն են մտցնում: Այնինչ ով չգիտե, որ, ընդհակառակը, իրանք այդ խաների ու բեգերի հետ բարեկամ դարձած վրացի մենշևիկներն ու դաշնակցականներն էին, որ Կովկասում անկարգություն ու իրարանցում մտցրին, դրանք էին, որ զինեցին բեգերի գնդերը և այն ժամանակ, երբ իրանք Թիֆլիսում բեգերի հետ նստած խորհուրդ էին անում, թե ինչպես բոլշևիկներին ջնջեն, ահա հենց այդ ժամանակ Բաքվի ճանապարհի վրա նույն բեգերի ձեռքով ու իրանց ողնությամբ կազմված ու զինված խմբերը կոտորում էին անցնող ռուս զինվորներին, հայ ճանապարհորդներին և խաղաղ մալական գյուղացիներին...
Եվ Ռուսաստանի բանվորական ու գյուղացիական Խորհուրդների հետ միանալու փոխարեն, կարճամիտ դաշնակցականները միացան թուրքերի ու վրացի ազնվականների շահը պաշտպանող ավազակների հետ — Չխենկելիի Չխեիձեի, Գոբեշիայի, Խան-Խոյսկու հետ: Փոխանակ հեղափոխական Ռուսաստանի հետ դաշն կապելու, նրանք դաշն կապեցին հակահեղափոխական և արյունարբու բեգերի ու դավաճան մենշևիկների հետ: Եվ մի տգեղ օր, մի զզվելի օր դավաճանները Կովկասը Ռուսաստանից անկախ հայտարարեցին, կտրեցին Ռուսաստանից։ Արյունարբու իմպերիալիստ (այսինքն թալանչի) Տաճկաստանն էլ հենց այդ էր ուզում։
Երբ նա տեսավ, որ պաշտոնապես Կովկասը կտրվեց Ռուսաստանից, իսկույն ևեթ զորքը շարժեց առաջ և գրավեց Կովկասի հայաբնակ երկրները։ Տաճկաստանն այսպես ասաց՝ քանի որ դուք Ռուսաստանից անկախ պետություն եք, ուրեմն իմ Ռուսաստանի հետ կապած պայմանները ձեզ չեն վերաբերվում, ուրեմն ջուրն են ընկնում այդ պայմանները։ Իսկ այդ պայմանում ասված էր, որ Թուրքիան Ղարսից դենն անցնելու իրավունք չունի։ Այժմ, երբ Կովկասը անկախ է, ասաց Թուրքիան, Ռուսաստանի հետ կապած պայմանն իր ուժը կորցնում է, և դրա համար մենք պահանջում ենք, որ թույլ տաք մեր զորքը մտցնելու Երևան, Ալեքսանդրապոլ, Ախալքալաք և այլն։ Ահա թե ինչպես հայ աշխատավոր ժողովրդի տունը քանդեցին ժողովրդին բարեկամ ձևացող դաշնակցականները՝ միանալով թուրք մուսավաթական բեգերի և դավաճան մենշևիկների հետ։ Բայց ինչ անել այժմ, երբ թուրք ու թաթար հորդաները խուժել են հայ գավառները և մահացու վտանգի մեջ են դրել հայ աշխատավոր գյուղացուն և բանվորին:
Մենք, հայ բոլշևիկներս, չենք կարող անտարբեր մնալ, երբ վտանգի է ենթարկված հայ աշխատավոր գյուղացու և բանվորի կյանքը, որովհետև չէ՛ որ մեր կոմունիստական պարտիան (կուսակցությունը) չունևոր գյուղացիների և բանվորների կուսակցություն է։
Մենք ամենից առաջ պիտի բանանք ժողովրդի աչքը, ցույց տանք, թե ով է նրա իսկական բարեկամը, մենք, ինչպես և առաջ, պիտի կրկնենք ու պնդենք, որ հայ աշխատավոր գյուղացու և բանվորի իսկական և հավատարիմ բարեկամը կարող են լինել միայն և միայն Ռուսաստանի գյուղացին ու բանվորները և այդ գյուղացիների ու բանվորների շահը պաշտպանող, նրանց ձեռքով հաստատված խորհուրդների իշխանությունը։ Մենք պիտի նորից ու նորից կոչ անենք հայ գյուղացիներին ու բանվորներին, որ միանան Ռուսաստանի բանվորների ու գյուղացիների կուսակցության, այսինքն բոլշևիկների կոմունիստական կուսակցության և Ռուսաստանի բանվորական ու գյուղացիական կառավարության հեղափոխական կարմիր գնդերին։ Մենք միշտ քարոզել ենք և այժմ էլ պիտի անդադար քարոզենք, որ հայ աշխատավոր ժողովրդի փրկությունը Ռուսաստանի բանվորական և գյուղացիական խորհուրդների իշխանության հզորության մեջ է։ Եվ ով որ դեմ է խորհուրդների իշխանության՝ նա դավաճան է նա ժողովրդի թշնամին է: Եվ ահա մենք, հայ կոմունիստ բոլշևիկներս, կոչ ենք անում ձեզ, հայ գյուղացիներ և հայ բանվորներ՝ միացեք Ռուսաստանի խորհուրդների կարմիր գնդերին, ուժ տվեք նրանց, որովհետև բանվորական և գյուղացիական Ռուսաստանի սոցիալիստական կարմիր գնդերն են, որ պիտի մի գեղեցիկ օր եղբայրական ձեռք մեկնեն տանջված ու կեղեքված մահացու վտանգի մեջ գտնվող հայ գյուղացուն ու բանվորին, միայն Ռուսաստանի բանվորական և գյուղացիական խորհուրդների իշխանության կարմիր գնդերն են, որ կարող կլինեն ազատություն ավետել արյունաներկ երկրին: Մտե՛ք ուրեմն մեր գյուղացիական և բանվորական կոմունիստական կուսակցության շարքերը, մտե՛ք մեր կարմիր հեղափոխական գնդերի մեջ, հիշեցեք միշտ և տարածեցեք ամեն տեղ մեր մեծ ուսուցիչ, աշխատավոր ժողովրդի բարեկամ Մարքսի ոսկի խոսքերը՝ Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք։ 17. Ի՞ՆՉ է ԱՍՈԻՄ ԼԵՆԻՆԸ ԳՅՈԻՂԱՑԻՆԵՐԻՆ
I
Լենինի անունն անշուշտ լսած կաս, ընթերցող։ Եվ դա զարմանալի չէ. այժմ Ռուսաստանում դժվար է գտնել այն աշխարհքից բեխաբարին, որ Լենինի մասին լսած չլինի։ Զարմանալի չի լինի, եթե դու ասես, որ լսել ես, թե Լենինն ու բոլշևիկներն անարխիստներ են (այսինքն անիշխանականներ), ավազակներ կամ գերմանական լրտեսներ, որ ուզում են Ռուսաստանը կործանել:
Ասում եմ զարմանալի չի լինի, որովհետև պիտեմ, որ ամեն տեղ, թե բերանացի, թե իրանց գազեթների միջոցով այնպիսի անամոթ ու անխիղճ ստեր Լենինի ու բոլշևիկների մասին տարածում են հասարակ ժողովրդի, գյուղացու և բանվորի ոխերիմ թշնամիները՝ փողատերերն ու հողատերերը։
Բայց պատճառն ի՞նչ է, որ հողատերերն ու փողատերերը կամ նրանց շահերը պաշտպանողներն այդպիսի սուտ ու սխալ, այդպիսի անխիղճ ու անամոթ զրույցներ են հնարում բոլշևիկների, կոմունիստական կուսակցության և այդ կուսակցության պարագլուխ Լենինի մասին, տարածում են ժողովրդի մեջ: Ավելի ճիշտ կլիներ ասել ի՞նչ նպատակով են տարածում այդ լուրերր փողատերերն ու հողատերերը: Եթե դու չես ուզում, ընթերցող, նմանվել նրանց, որոնք, չգիտեմ խելքի պակասությունից, թե խղճի պակասությունից լսում են այդ սուտ ու փուտ զրույցները, հնարում ու տարածում են ժողովրդի թշնամիները, բոլշևիկ-կոմունիստների և նրանց առաջնորդ Լենինի մասին — պետք է է իմանաս, թե ո՞վ են բոլշևիկները, կամ ո՞վ է Լենինը և ի՞նչ են .ասում և ուզում նրանք:
«Բոլշևիկների» կուսակցության իսկական անունն է «Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն» (բոլշևիկների, այսինքն մեծամասնության)։
Դա բանվորական կուսակցություն է, այսինքն այդ կուսակցությունը բանվորների օգուտն է պաշտպանում։
Եթե դու Վերցնես այդ կուսակցության ծրագիրը, կամ այդ կուսակցության հրատարակած գազեթը կամ գիրքը, բոլորի վրա կգտնես Հետևյալ խոսքերը՝ «Պրոլետարներ (այսինքն չունևորներ, բանվորներ բոլոր երկրների, միացեք»։ Եվ իըավ որ այդ կուսակցությունը բոլոր բանվորների, բոլոր չունևորների կուսակցությունն է, այսինքն բանվորների, հողազուրկ ու հող քիչ ունեցող կամ մշակություն անող գյուղացիների կուսակցությունն է։
Այդպիսի կոեսակցոլթյուններ կամ բոլոր երկրներում— Անգլիայում, Ֆրանսիայով, Գերմանիայում, Ամերիկայում, ճապոնիայում, մի խոսքով բոլոր երկրներում. և բոլոր այդ կուսակցությունների դրոշակի վրա դրված է՝ Պրոլետարներ (այսինքն չունևորներ, բանվորներ) բոլոր երկրների, միացե՛ք։
Եվ բոլոր երկրներում բանվորներն ու չունևորները միանում են, մտնում են այդ կուսակցության մեջ և հետո այդ կուսակցության զանազան երկրներում գտնվող ճյուղերը միանում են ու կազմում մի հսկայական միություն, որի անունն է Ինտերնացիոնալ այսինքն բոլոր բանվորների և չքավոր գյուղացիների, չունևորների կամ, ուրիշ խոսքով, պրոլետարների միջազգային միություն։
Հիմա տեսնենք, թե ինչի՞ համար են դրանք միանում, և ի՞նչ է այդ համաշխարհային կուսակցության նպատակը։
Դուք գիտեք, որ կան աշխարհում ազնվական հողատերեր, կան վաճառական փողատերեր, ֆաբրիկանտներ, ղավոդատերեր և կան գյուղացիներ ու բանվորներ։
Ինչպես գիտեք, աշխարհում տիրողը հողատեր ու փողատեր աղաներն են, մի խոսքով ունևորները: Դրանք են աշխարհքի բարիքներ վայելողները, դրանք են աշխարհքի հրամայողներն ու տերերը:
Իսկ ո՞վ է աշխարհում ճնշված, նեղված, կեղեքված, ամեն բարիքից զրկված, ուրիշի դռանը եսիր, ուրիշի կամքին գերի, ո՞վ է, որ բանաստեղծ Իսահակյանի ասածի նման «դառը դատում է — դատարկ նստում», այսինքն մի կուշտ փորով հացի էլ չի տիրանում: Դու գիտես, ընթերցող, թե ով է դա, դու այդ լավ գիտես դա սակավահող ու հողազուրկ գյուղացին է, դա ֆաբրիկայում ու զավոդներում, նավթահորերում ու հանքերում աշխատող բանվորն է: Մի խոսքով չունևորները, պրոլետարները:Ճիշտ է, գյուղացիները բոլորը չունևորներ, պրոլետարներ չեն, կան գյուղացիների մեջ կեղեքիչ վաշխառուներ, զոռբա բռունցքներ, աղքատ հարևանի արյուն-քրտինքը ծծող ունևոր գյուղացիներ, բայց եթե չորս բոլորը լավ նայես, կտեսնես, որ այդպիսի բռունցք գյուղացիները գյուղերում փոքրամասնություն են կազմում, իսկ մեծամասնությունը գյուղում էլ, քաղաքում էլ չունևորն է, պրոլետարը։ Ահա այդ ունևորների—բանվորների և չունևոր գյուղացիների կուսակցությունն է, նրանց միությունն է բոլշևիկների կոմունիստական կուսակցությունը, որի ամենաազնիվ ու ամենա գլխավոր առաջնորդներից մեկն Է Լենինը, դրա համար էլ շատերը բոլշևիկներին լենինականներ են անվանում:
Քսան տարուց ավելի է, որ կա այդ կուսակցությունը։ Բանվորներն ու աղքատ գյուղացիները մտնում են այդ կուսակցության մեջ, որպեսզի միանան ու միացած ուժերով պաշտպանեն չունևոր դասակարգերի շահերը, իսկ չունևորների կամ պրոլետարիատի շահերը պաշտպանողը պիտի կռվի ունևորների կամ կապիտալիստների դեմ։ Ուրեմն չունևորները՝ բանվորն ու գյուղացին միանում են, որ կռվեն իրանց կեղեքող ու ճնշող ունևորների՝ փողատերերի և հողատերերի դեմ: Չունևորները միանալով, բոլշևիկների սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեջ են մտնում, որպեսի տապալեն վերջապես ժողովրդի կեղեքիչների ու բռնավորների իշխանությունն ու աշխարհում արդարության հաստատեն։
Բանվորների ու չքավոր գյուղացիների կուսակցության անդամները կոմունիստ են, այսինքն ուզում են, որ աշխատանքի գործիքները — մեքենաները, ֆաբրիկաներն ու զավոդները և բոլոր հողն ընդհանուրի սեփականություն լինի, այսինքն համայնական լինի և ոչ թե առանձին մարդկանց սեփականություն։
Կոմունիստներն ուզում են, որ ունևորները, որոնք աշխարհքում փոքրամասնություն են կազմում, այլևս չիշխեն, չհարստահարեն, չկեղեքեն աշխատավոր բանվորներին ու չունևոր գյուղացիներին, որոնք աշխարհում մեծամասնություն են կազմում: Կոմունիստներն ուզում են, որ իշխանությունն այդ մեծամասնության ձեռքն անցնի, այսինքն բանվորների ու գյուղացիների ձեռքն անցնի, որպեսզի նրանք այնպիսի կարգեր Հաստատեն աշխարհում, երբ մարդը մարդու արյուն չթափի, երբ մարդը մարդու ճորտը չլինի, երբ ոչ թե մեկը կաշխատի ու կիսաքաղց կնստի, իսկ մյուսը պարապ ֊սարապ ման կգա ու կվայելե աշխարհի բոլոր բարիքները, այլ ընդհակառակը՝ երբ բոլորը կաշխատեն և բոլորն էլ կվայելեն իրանց աշխատանքի պտուղը, երբ չի վինի ճնշող ու ճնշվող, աղա ու ճորտ, երբ մարդիկ բոլորն ազատ ու հավասար կլինեն։
Բայց այսպիսի կարգերը ձեռնտու կլինին ճնշված դասակարգերի համար՝ բանվորների ու չունևոր գյուղացիների համար: Արի տեսնենք աղա-հողատերն ու աղա֊փողատերն էլ կուզենա՞ն, որ աշխարհում այդպիսի կարգեր հաստատվեն։ Իհարկե ոչ։
Ահա թե ինչու երբ բանվորներն ու գյուղացիները միանում ու իրանց կուսակցությունն են կազմում, հողատերերն ու փողատերերը նույնպես սկսում են միանալ, նրանք էլ ուղում են իրանց կուսակցությունն ունենալ, որպեսզի իշխանությունն իրանց ձեռքում պահեն, որպեսզի չթողնեն, որ կոմունիստներն այս կարգերը փոխեն, որպեսզի հողը նորից հողատիրոջ, այսինքն պամեշչիկների ձեռքում մնա, իսկ փողը փողատիրոջ կամ կապիտալիստի ձեռքում:
Բայց նրանք իրանց կուսակցության անունը «հողատերերի ու փողատերերի, աղաների ու կնյազների» կուսակցություն չեն դնում։ Նրանք ուրիշ խելք են բանեցնում, նրանք խորամանկությամբ ուզում են գյուղացիների ու բանվորների գլուխը յուղել, նրանց խաբել և դրա համար իրանց կուսակցության անունը դնում են «Ժողովրդական ազատության կուսակցություն» կամ «Ազգային կուսակցություն», իբր թե իրենք ժողովրդի օգուտն են ուզում պաշտպանել։ Ահա այդ կեղեքիչների՝ աղա-հողատերերի և աղա֊փողատերերի կուսակցության շատ հարմար կլինի ասել. «դրսից քահանա է — ներսից սատանա»։ Ո՞վ է տեսել, ասացեք, որ գայլը գառի շահը պաշտպանե։ Իսկ հողատերերն իրանց կուսակցության անունը «Ժողովրդական ազատության կուսակցություն» են դրել, այնինչ նրանց կուսակցության անունը «Ժողովրդին կեղեքող», «ժողովրդին ճորտացնող», «Ժողովրդի դավաճան» կուսակցություն պիտի լինի։ Նրանք ազգի անունից են խոսում, որպեսզի ժողովրդին ավելի լավ թալանեն և ճնշեն, ավելի լավ կեղեքեն ու նեղեն։ Բայց ստի ճամփան կարճ է։ Գիտակից բանվորներն ու գյուղացիներն այդ ծուղակը չեն ընկնի. նրանք գիտեն, որ գայլը գառան մորթի հագած էլի նույն գայլն է, նրանք գիտեն, որ հողատիրոջ ու գյուղացու շահերը իրար հակառակ են — ինչ որ օգուտ է աղա-հողատիրոջը կամ պամեշչիկին, այն վնաս է գյուղացուն, ինչ որ օգուտ է փողատեր աղա-ֆաբրիկանտին, այն վնաս ,Է բանվորին։ Դրա համար բանվորն ու գյուղացին պիտի կռվեն հողատեր ու փողատեր աղաների դեմ։ Մարդիկ մեկ-մեկ որ դուրս գան՝ ուժ չունեն, բայց ճշմարիտ է ասված, թե — գեղ կանդնի՝ գերան կկոտրի։ Եվ այդպես միանում են բանվորներն ու չունևոր գյուղացիները, մտնում են իրանց սգոստր պաշտպանող կուսակցության՝ կոմունիստների, բոլշևիկների կուսակցության մեջ, որ միացած ուժերով խորտակեն տիրող անարդար կարգերն ու նոր և արդար կարգեր հասատեն:
II
Երբ որ հեղափոխական բանվորներն ու զինվորները, այսինքն գյուղացիները (չէ՞ որ զինվորները բոլորը կամ բանվորի տղա են, կամ գյուղացու), միացան և միացած ուժով բռնակալ Նիկոլային թախտից իջեցրին, նոր՝ ժամանակավոր կառավարություն հաստատվեց։ Այդ կառավարության անունը ժամանակավոր կառավարություն դրին, որովհետև ժողովուրդն ուզուեմ էր, որ իրան իսկական բարեկամ մարդկանց ընտրե, ուղարկե Պետերբուրգ և նրանք այնտեղ իսկական ժողովրդական կառավարություն հաստատեն. բայց որպեսզի երկիրը անտեր չմնա, ժողովուրդը թույլ տվեց, որ կառավարության մեջ ժամանակավոր կերպով մնան այն մարդիկ որոնք հեղափոխության խառն ու շփոթ օրերում իշխանությունն իրանց ձեռքն էին առել։ Դրանց մեջ ամեն դասակարգից էլ մարդ կար, բայց դրանց մեծ մասը հողատեր ու վարատեր դասակարգից էին։ Սկզբում նրանց մեջ միայն մի հոգի կար դա Կերենսկին էր, որ իրան սոցիալիստ էր անվանում, բայց վերջը դա էլ հարուստների պաշտպան դուրս եկավ, դրա համար էլ նրա սոցիալիստ լինելուն հիմա ոչ ոք չի հավատում։ Այդ ժամանակավոր կառավարությանը պարտավոր էր իսկույն ևեթ հրատարակել, որ բոլոր պամեշչիկների, աղաների հողերը պիտի առնվեն և դառնան ընդհանուրի սեփականություն։ Բայց մարդս ինքն իրա թշնամին չէ` ժամանակավոր կառավարության մեջ նստածները հողատերերի ու փողատերերի մարդիկն էին, նրանց ձեռքն էր անցել իշխանությունը, և նրանք չէին ուզում հրատարակել այդ օրենքը։ Բայց որովհետև գիտեին, որ եթե շիտակ ու բաց ասեն, որ չեն ուզում հողատերերից հողը խլել և տալ գյուղացիներին, այն ժամանակ գյուղացիք ոտքի կկանգնեն ու իրանց էլ Նիկոլայի օրը կգցեն, դրա համար ժամանակավոր կառավարության մեջ նստած հողատեր ու փողատեր մինիստրներն ուրիշ խելք մտածեցին, որպեսզի ժողովրդին խաբխբեն, մինչև որ իրանց տեղն ամրացնեն, իսկ հետո իրանց բանը տեսնեն։
Տեսնենք, թե ինչ խորամանկություն են մտածել այդ մինիստրները ժողովրդի գլուխը յուղելու համար։ — «Մենք ժամանակավոր կառավարություն ենք, ասում էին նրանք, իհարկե մենք էլ գիտենք, որ հողը պետք է հողատերերից խլել ու գյուղացիներին տալ, բայց դա մեր իրավունքից վեր բան է, սպասեցեք, մի երկու-երեք ամիս սպասեցեք, կհավաքենք ժողովրդի ընտրած մարդկանց, Հիմնադիր ժողով կկազմենք, և այդ ժողովը կվճռե հարցը և հողը գյուղացիներին կտա»։ Բոլշևիկ-կոմունիստները շատ լավ գիտեին, թե ինչու են հողատեր ու փողատեր մինիստրները հողի հարցի վճիռը հետաձգում։ Լենինն ու «լենինականները» գիտեին, որ Կերենտկին և հողատեր ու փողատեր մինիստրները ժամանակավոր կառավարության մեջ են մտել և ուզում են ժողովրդի քթից բռնած ման ածել, դրա համար բոլշևիկներն սկսեցին պահանջել ժամանակավոր կառավարությունից, որ անմիջապես կարգադրություն անե և պամեշչիկների հողերը տա գյուղացիներին առանց Հիմնադիր ժողովին սպասելու։ Բայց հինց որ հողի մասին խոսք էր բացվում, ժամանակավոր կառավարությունը խոսքը կտուրն, էր գցում կամ նորից իր երգը երգում — սպասեցե՝ք, Հիմնադիր ժողովը կգումարվի և այդ ժողովը կվճռե խնդիրը — ուրիշ խոսքով՝ «համբերի՝ր, ձի, գարուն կուգա, յոնջա կբուսնի»։ Եվ այդպես խաբխբելով ժամանակավոր կառավարությունը չէր ուզում հողատերերի շահին դիպչել. նրանցից հողը խլել ու գյուղացիներին տալ և ոչ էլ Հիմնադիր ժողով էր գումարում։
Բոլշևիկների կուսակցությունն սկսեց հասկացնել ժողովրդին, որ այդ ժամանակավոր կառավարությունը ժողովրդին խաբում է և ոչ պատերազմն է ուզում վերջացնել, ոչ էլ ժողովրդին հող տալ։ Բոլշևիկներն ասում էին ժողովրդին՝ թե խելք ունես, գլխիդ ճարը ինքդ պիտի տեսնես, թե չէ, այս հողատեր ու փողատեր մինիստրները ոչ պատերազմին վերջ կտան, ոչ էլ քեզ հող կտան։ Ժողովուրդն սկսեց հասկանալ բանն ինչումն է։ Ժամանակավոր կառավարությունը տեսավ, որ իր խորամանկությունը բացվում է, նոր խորամանկություն մտածեց։ — Լավ, ասաց ժամանակավոր կառավարությունը, քանի որ դուք մեզ փողատեր (կամ բուրժուա) մինիստրներիս չեք հավատում, բերեք իշխանությունը կիսենք, մենք կկանչենք մինիստր մի քանի հոգի էլ ձեր սոցիալիստներից, թող մինիստրների մի մասը սոցիալիստ լինի, մի մասը փողատեր ու հողատեր։ Եվ իրանց ուզած կիսատ սոցիալիստներից վեց հոգի էլ ժամանակավոր կառավարության մեջ առան, որ ժողովրդի աչքը նրանով քոռացնեն։ Բայց այդ վեց նոր մինիստրներն այն տեսակի սոցիալիստներից էին, որոնք ուզում էին գայլին ու գառին հաշտեցնել ու համաձայնեցնել, ուզում էին աղային ու ճորտին միացնել։ Դա անհնար բան է, ընթերցող, և իսկական սոցիալիստը այդպիսի բան չի մտածի, որովհետև գիտե, որ ոչ գայլն ու գառը կհաշտվեն, ոչ ջուրն ու կրակը։ Իսկական սոցիալիստը գիտե, որ չի կարելի ջուր ու կրակ իրար խառնել—կամ կրակը կմարի, կամ ջուրը կչորանա, նրանք գիտեն, որ կամ գառը պիտի սաղ մնա, կամ գայլը քաղցած — ուրիշ կերպ չի լինի։ Իսկ նոր մինիստրները, որ իրանց սոցիալիստ էին անվանում, ուզում էին անհաշտելին հաշտեցնել, բայց վերջը հողատեր և փողատեր մինիստրների խելքին հարմարվեցին ու նրանց կամակատարը դարձան։
Կոմունիստները գիտեն, որ անհաշտելին չեն կարող հաշտեցնել և չեն ուզում հաշտեցնել, դրա համար հարցը դնում են պարզ, շիտակ ու կտրուկ։
— Բոլոր հողը պետք է բոլոր ժողովրդին լինի, ասում է Լենինը։ Հողատեր — աղաները Ռուսաստանում երեսուն հազար հոգի են, իսկ նրանց ձեռքում յոթանասուն միլիոն դեսյատին հող կա։ Եթե այդ յոթանասուն միլիոնը հավասար բաժանելու լինենք երեսուն հազար հողատիրոջ վրա, ամեն մի հողատիրոջը երկու հազար դեսյատինից ավել կընկնի։ Իսկ գյուղացիք Ռուսաստանում մոտ տասը միլիոն տուն են և իրանց ձեռքում ունին նույնպես յոթանասուն միլիոն դեսյատին հող. եթե գյուղացիների ունեցած հողն էլ հավասար բաժանելու լինինք, ամեն մի տանը յոթը դեսյատին կընկնի։ Այսինքն մեկ երկու հազար դեսյատինից ավելի հող ունի, իսկ մյուսը՝ տնով յոթը դեսյատին։ Եվ չնայած այդ աշկարա, բացարձակ անարդարության, երբ որ մենք, բոլշևիկ-կոմունիստներս ասում ենք, որ գյուղացիք իսկույն պիտի խլեն հողատեր-աղաներից հողը, կան մարդիկ, որ ասում են — ի՞նչպես մի՞թե կարելի է զավթել հողատերերի հողը, չէ՞ որ դա կամայականություն, անիրավություն կլինի և զոռբայություն։ Ոչ, ասում ենք մենք, զոռբայությունը դա չի լինի, այլ զորբայությունն այն է, երբ հողատեր-աղաները, որ թվով գյուղացիներից հազար անգամ քիչ են և, չնայած դրան, զոռբայությունով տիրել են բոլոր հողերին ու քեֆ են քաշում, իսկ գյուղացիք իրանց մի կտոր հողը փորփրելով ու շան չարչարանք քաշելով մի փոր հացի տեր չեն դառնում։ Մինիստրներն ասում էին՝ «թող գյուղացիք համաձայնության գան հողատեր-աղաների հետ, մի բան վճարեն ու յոլա գնան և ոչ թե խլեն, զավթեն հողը»։
Բայց դա, պատասխանում է Լենինը, արդար բան չի լինի, որ գյուղացիք նորից փող Վճարեն հողատեր-աղաներին, որոնք դարերով, սերնդե սերունդ օգտվել են իրանց բռնությամբ զավթած հողից և, բացի այդ, եթե մի րոպե թույլ տանք, որ բոլոր հողատերերը համաձայն են որոշ վճարով իրանց հողը գյուղացոց տալ, այն ժամանակ էլ չէ՞ որ հողատեր-աղան ավելի շուտ ունևոր հարուստ գյուղացուն կտա իր հողը, որովհետև հարուստ գյուղացին նրան ավելի շատ փող կարող է տալ և հողատերն էլ ավելի շուտ հարուստ գյուղացուն կհավատա, քան թե չունևոր, աղքատ, մշակ-գյուղացուն։ Եվ այդ դեպքում աղքատ, չունևոր գյուղացին զրկված կմնա։ Ոչ, դա չունևոր գյուղացիներին ձեռնտու չէ։ Բայց հողատերը, իրեն որ մնա, կարող է փողով էլ չտալ իր հողը, կարող է իսկի համաձայնության չգա՝ եթե բանը յոլա գնալուն կամ համաձայնության գալուն հասնի։ Ոչ, դա գյուղացիներին ձեռքն չէ։ Դրա համար կոմունիստներն ասում են, որ գյուղացիք պետք է իսկույն խլեն հողատերերից հողը և օգտվեն։ Բայց երբ մենք ասում ենք, որ գյուղացիք պիտի իսկույն զավթեն հողատեր֊աղաների հողը, դա չի նշանակում, թե ով ինչքան զավթե, իրանը կլինի, կամ ով այդ հողից օգտվի, հավիտյան սեփականատեր կդառնա այդ հողին։ Ոչ, մենք ասում ենք՝ պետք է հայտարարել, որ հողը խլվում է հողատեր-աղաներից և դառնում բոլորի սեփականություն, իսկ ով որ հողը վերցնում է, դա միևնույն է թե ընդհանուր ժողովրդից ժամանակավոր վերցնում է հողը, մինչև որ ժողովուրդը ինքը կարգ կհաստատե հողի մասին։ Բացի այդ, մենք չենք ասում, որ գյուղացիք «խլե֊խլե» անեն հողը, ով ինչքան կարողանա — խլե. ո՛չ, մենք ասում ենք, որ գյուղացիք պիտի կազմակերպված, կանոնավոր կերպով զավթեն հողատերերի հողը։
Եթե բանը մնաց կամավոր համաձայնության, հողատեր֊աղան այն գյուղացուց, որին հողն օդի նման անհրաժեշտ է, կվերցնե իր ուզածին չափ արենդ և գյուղացին ուզենա֊չուզենա պիտի հողատեր֊աղայի ուզածը կատարե և դա կլինի ոչ թե կամավոր համաձայնություն, այլ գյուղացու համար դա կլինի ակամա, ճարահատյալ, ստիպյալ համաձայնություն։ Ահա թե ինչու ոչ մի համաձայնության մասին խոսել չի կարելի, այլ առանց սպառելու պետք է խլել հողը հողագործ-աղաներից ու ընդհանուր ժողովրդի սեփականություն հայտարարել:
Կան մարդիկ, որ ասում են՝ լավ, այսքան տարիներ, այսքան դարեր գյուղացիք համբերել են ու տարել աղաների հողատիրությունը, մի՞թե չեն կարող մի քանի ամիս էլ սպասել, մինչև որ Հիմնադիր Ժողովը, գումարվի և այն ժողովը վճռե հարցը։
Ճիշտ է, պատասխանում են մեծամասնական սոցիալ֊դեմոկրատները, ժողովուրդը շատ երկար է սպասել ու համբերել, լավ կլիներ, եթե նա չհամբերեր ու չսպասեր, բայց երբ հեղափողությունը կատարվելուց հետո իշխանությունը տիրող դասակարգերի ձեռքն է անցել, այսինքն հողատերերի և փողատերերի ձեռքը, կարող է ժողովուրդը հավատալ, որ այդ հողատեր ու փողատեր աղա մինիստրներն իսկապես կտան մի օր հողը ժողովրդին։
Եվ դրա համար ով որ ասում է սպասենք մինչև Հիմնադիր Ժողով, կամ ինքն է միամիտ, կամ ժողովրդին է միամտի տեղ դնում: Ահա թե ինչու կոմունիստներն ասում են՝ չպետք է սպասել Հիմնադիր Ժողովին, այլ այժմ իսկ պետք է հողը համայն ժողովրդի սեփականություն հայտարարել ու տալ գյուղացիներին, որ մշակեն։
Ոմանք էլ ասում են թե, եթե գյուղացիք հիմիկուց զավթեն հողատերերի հողերը, զինվորները ֆրոնտից կսկսեն փախչել, որովհետև կմտածեն, թե անկարգություն է սկսվել, հողը կբաժանվի ու իրանց փայ ու բաժին չի մնա։ Դա իհարկե սխալ է, պատասխանում է Լենինը, սխալ է, որովհետև, երբ հողը հայտարարվում է համայն ժողովրդի սեփականություն, դա չի նշանակում, թե ով ինչ հող որ ուզենա կտիրե և այդ հողն իրանը կմնա: Ոչ, այդպես չի լինի։ Գյուղացիք կվերացնեն հողը ոչ թե իբրև իրանց սեփական հող, այլ իբրև համայն ժողովրդին, որ ժողովուրդը տալիս է նրանց օգտվելու, մինչև որ ինքը ժողովուրդը նոր կարգ հաստատե հողի մասին:
Ոչ, զինվորներն իրանց հարևան գյուղացիներին ավելի շուտ կհավատան, քան թե հողատեր աղաներին։
Ընդհակառակը, եթե հողը շարունակե մնալ աղա-հողատերերի ձեռքում, այն ժամանակ զինվորները պիտի հուզվեն ու պիտի մտածեն, որ հեղափոխություն եղավ, բայց էլի շարունակվում է հողատերերի հին անկարգությունը, էլի հողը ոչ թե համայն ժոդովրդինն է, այլ աղաներինը, և զինվորներն ահա այդ ժամանակ կկորցնեն իրանց հավատը դեպի հեղափոխությունը։
Վերջապես մեզ առարկում են, ասում է Լենինը, որ եթե գյուղացիք անմիջապես կազմակերպված կերպով խլեն հողատերերից հողը, հողի մշակությունը կվատանա, որովհետև գյուղացիք անպատրաստ են դեռ և շատ հող ունենալով վարն ու ցանքսը կվատացնեն։ Իսկ եթե հողատիրոջ ձեռքում մնա, նա իրա վարձած գյուղացոց կստիպե, որ լավ վարեն ու ցանեն։
Բայց դա էլ սխալ ենթադրություն է, ասում է Լենինը, որովհետև թեև ճիշտ է, որ մեր գյուղացին դարերով հողատերերի, աղաների ճորտն է եղել և դրա համար շատ ետ է մնացել, բայց կարծել, թե երբ գյուղացին հողատիրոջ համար է վարում ու ցանում, ավելի լավ կանի այդ վար ու ցանքս, քան երբ իր համար է անում՝ սխալ է և ծիծաղելի։ Ուրեմն դա էլ հողատեր-աղաների պաշտպանների խորամանկություններից մեկն է։ Կարծես թե հողի մշակությունը կլավանա, եթե գյուղացիք կամավոր համաձայնություն կայացնեն հողատիրոջ հետ, այսինքն ոչ թե ձրի խլեն հողը, այլ հողատիրոջը վճարեն։ Իսկ մենք կարծում ենք, որ ընդհակառակը, եթե գյուղացին իրա համար ցանե ու վարե, այն ժամանակ ցանքս ու վարը կլավանան: Եվ ուրիշ կերպ լինել չի կարող: Փողատեր աղաների օգտի համար (կապիտալիստների օգտի համար) սկսած պատերազմն աշխարհը քարուքանդ է արել, այն օրին է հասցրել, որ Ռուսաստանը, եթե գյուղացիների տնտեսությունը չլավանա, չի կարող փրկվել: Բայց հողատեր աղաների դարդն ու ցավը Ռուսաստանը չէ, այլ իրանց օգուտը, իրանց քսակը: Նրանք լավ են հասկացել, որ հիմա էլ չեն կարող բռունցքով իշխել ժողովրդի վրա, դրա համար սկսել են զանազան խորամանկություններ բանեցնել։ Մեկ էլ տեսար երեկվա վաշխառուն ու կեղեքիչը, երեկվա ժողովրդի արյուն ծծողը այսօր իր կրծքին հեղափոխության կարմիր նշան է կպցնում ու զոռում ամեն տեղ.— «Մենք հեղափոխական դեմոկրատիա ենք (այսինքն հասարակ ժողովուրդ), մենք ամեն ինչ կանենք ժողովրդի համար, միայն թե պետք է սպասել, պետք է համբերել»։ Բայց ժողովուրդը այդ կեղծավորներին ու խաբեբաներին չպիտի հավատա, ժողովուրդը պիտի կազմակերպվի և ինքն իր գլխի ճարը տեսնի։ Բանվորներն ու գյուղացիները պիտի միանան ամեն տեղ, մտնեն բոլշեվիկների կոմունիստական կուսակցության մեջ, ընտրեն իրանց մարդկանց ու հողն էլ, իշխանությունն էլ իրանց ձեռքն առնեն։
III
Հիմա տեսնենք, թե ինչպե՞ս պիտի վճռվի հողի հարցը, երբ բոլոր հողը բոլոր ժողովրդինը լինի և աղաների մասնավոր հողատիրությունը ոչնչանա։ Կոմունիստները, այսինքն բոլշևիկները, ուզում են, որ Ռուսաստանում կոմունիստական, այսինքն համայնատիրական կարգ հաստատվի, հենց դրա համար էլ նրանք կոմունիստ են կոչվում, այսինքն համայնական սկզբունքի կողմնակից։ Իսկ կոմունիստական կարգ կհաստատվի այն ժամանակ, երբ բոլոր իշխանությունը գյուղացիների և բանվորների ձեռքը կանցնի։ Երբ բոլոր հողը բոլոր ժողովրդին դառնա և երկրում համայնատիրական կարգեր լինեն, բնական ու հասկանալի է, որ տեղերում հողի հարցը կարգադրողն իրանք գյուղացիք պիտի լինեն, դա պարզ է և այդ մասին խոսելն ավելորդ է։ Բայց երբ հարց են տալիս մեզ թե ինչպես՞ անել, որ հողն աշխատավորի ձեռքն անցնի, մենք՝ կոմունիստ-բոլշևիկներս, ասում ենք — այո՛, դա շատ կարևոր է, մեր կուսակցության նպատակն էլ հենց աղքատ, չունևոր գյուղացու և բանվորի շահը պաշտպանելն է։
Չէ՞ որ, եթե բոլորը հողը բոլոր ժողովրդին լինի, դա դեռ չի նշանակի, որ հողը աշխատավորի ձեռքը կանցնի։ Մենք ուզում ենք, որ ազատ հողի վրա ազատ լինի աշխատանքը: Երբ որ բոլոր հողը պետությանը կլինի (այն պետության, որի մեջ իշխանությունը պիտի գյուղացիների և բանվորների ձեռքում լինի), երբ ընդմիշտ կջնջվին հողատիրության հին ձևերը, երբ ամեն մարդ կկարողանա պետությունից վերցնել առանց միջնորդների և հավասար իրավունքով իրան պետք եղած հողը, դա մեծ քայլ կլինի, իհարկե մեծ առաջադիմություն կլինի թագավորական ու հողատիրական կարգերի հետ համեմատած։ Բայց դա դեռ չի նշանակե, որ բոլոր հողը տրվում է բոլոր աշխատավորներին:
Այդպիսի կարգերում հողից օգտվել կարող են միայն նրանք, ով անասուն ունի, գյուղատնտեսական գործիքներ ունի, իսկ ամենաաղքատ գյուղացին, վարձկան մշակ գյուղսցին այդպիսի կարգերում էլ հողից օգտվել չի կարող, չի կարող իր տնտեսությունն ունենալ։ Որպեսզի հողից կարողանան օգտվել ոչ միայն ունևոր գյուղացիք, այլև ամենաչունևորները, նույնիսկ վարձկան մշակները, նրանք պիտի միանան և պահանջեն, որ խոշոր տնտեսություններ կազմակերպվին խոշոր հողատիրական կալվածքներում, որի վրա հսկողություն պիտի ունենան նույն տնտեսության մեջ աշխատող բանվոր-գյուղացիք, որի համար պիտի գործադրվեն հողատեր-աղայից խլած գործիքներն ու մեքենաները, և տնտեսությունը պիտի կառավարվի գիտուն գյուղատնտեսի ցուցմունքներով։
Առանց հողի համայնական մշակման անհնար է այնպես անել, որ հողն աշխատավորի ձեռքն անցնի: Ճիշտ է, հեշտ բան չէ այդպիսի (գյուղատնտեսական բանվորների խորհրդի հսկողության տակ գտնվող) համայնական մշակություն մտցնել, մանավանդ որ մեր գյուղացիք սովոր են, որ ամեն մարդ իր մասնավոր տնտեսությունն ունենա, ճիշտ է, դա գյուղացիների վզին չի կարելի փաթաթել վերևից կարգադրություն անելով, ճիշտ է,
[8] միանգամից չի կարող ոչնչանալ առանձին-առանձին տնտեսություն ունենալու սովորույթը, որովհետև դրա համար պետք կլինի փող, պետք կլինի հարմարվել տնտեսության նոր ձևերին։ Իհարկե, ոչ մի կուսակցության հնարած ձևերը չեն կարող մտնել կյանքի մեջ, եթե ինքը կարիքը չի ստիպում, որ մարդիկ ընդունեն այդ նոր ձևերը: Կուսակցությունների խորհրդով չէ, որ միլիոնավոր մարդիկ միանում են ու հեղափոխություն անում: Ո՛չ, դա կարիքն է ստիպում անել։ Իսկ տնտեսական ձևերի փոփոխումն ավելի մեծ հեղափոխություն կլինի, քան թե այն հեղափոխությունը, որը Նիկոլային թախտից ցած գլորեց։ Կարիքն է, որ ստիպում է միլիոնավոր մարդկանց փոխել կյանքի սովորական եղանակն ու ձևը։
Եվ տնտեսական անելանելի դրությունն ստիպում է մարդկանց ելնել և մի ընդհանուր գրոհով փշուր-փշուր անել ու խորտակել բոլոր հին պատնեշները, բոլոր հին կարգերն ու նոր կյանք ստեղծել։ Եվ երբ մենք ասում ենք, թե անհրաժեշտ է համայնական տնտեսության անցնել, նրա համար չենք ասում, որ մեր ծրագրում այդպես է գրված, նրա համար չենք ասում, որ կոմունիստ լինելով ուզում ենք, որ դա լինի, այլ նրա համար, որ գիտենք ուրիշ ելք չկա, դա է միակ ելքը։ Մենք դիտել ենք Եվրոպայի կյանքը, մենք գիտենք, որ Եվրոպայում շատ հեղափոխություններ են եղել, որոնք դեմոկրատական հանրապետություններ են հաստատել, մենք գիտենք, որ Ամերիկայում 1865 թ. ճորտատերերը հաղթվեցին և հարյուրավոր միլիոն դեսյատին հող անցով ժողովրդի ձեռքը և, չնայած դրան, ոչ մի տեղ կապիտալիզմը (այսինքն խոշոր փողատիրության իշխանությունը) այնքան ճնշող չէ, որքան այնտեղ։ Եվ այդ դիտողությունն ու մեր կոմունիստական ուսմունքը բերել են մեզ այն եզրակացության, որ առանց հողի համայնական մշակման, գիտուն գյուղատնտեսի ցուցմունքներով ու գյուղատնտեսական բանվոր-գյուղացիների հսկողության տակ, առանց նորագույն մեքենաների գործադրության անհնար է ազատվել տիրող կապիտալիստական կարգերի ճնշող լծից:
Բայց միայն Եվրոպայի օրինակը չէ, ոչ էլ միայն մեր կոմունիստական ուսմունքը, որ ստիպում են մեզ այդպիսի եզրակացության գալու, այլ այն, որ Ռուսաստանում իսկ, մեր կարծիքով, կա այդ կարիքը, հասել է ժամը, որ փոխվի հին տնտեսական ձևը, և եթե մենք շարունակենք մեր հին մասնավոր անտեսությունը — մեզ փրկություն չկա։ Քանի գնում ավելի ու ավելի աճում է քայքայումը, որ հետևանք է կապիտալիստական կարգերի (այսինքն խոշոր փողատիրական կարգերի) և ավազակային արյունահեղ պատերազմի։ Իրերի ընթացքն այդ է պահանջում — պետք է համայնական տնտեսության ձևերին անցնել։ Ուրիշ ելք չկա։
Եթե մենք չենք ուզում կործանվել ու քանդվել, հարկավոր է աշխատանքն ընդհանուր ու պարտադիր դարձնել։ Այդ կարող է անել միայն ուժեղ ու հաստատ իշխանությունը և ոչ թե չինովնիկները։ Ուժեղ ու հաստատ իշխանությունը կարող է լինել միայն և միմիայն գյուղացիական, բանվորական և զինվորական խորհուրդների իշխանությունը, որովհետև նա հենված կլինի բոլոր աշխատավոր ժողովրդի վրա։ Միայն այդպիսի ժողովրդական իշխանությունը կարող կլինի մտցնել ընդհանուր պարտադիր աշխատանք և համայնական տնտեսություն:
Միայն այդպիսով բոլոր հողը բոլոր աշխատավորին կլինի։ Միայն այդպիսի իշխանությունը կարող է վերջ տալ արյունահեղ պատերազմին, բուժել նրա հասցրած խոր վերքերը։ Միայն այդպիսով իշխանությունը կարող է վճռական քայլեր անել, առանց խնայելու փողատեր ու հողատեր աղաներին և փրկել երկիրը: Միայն այդպիսով իշխանությունը կարող է ազատություն տալ ազգերին և արդար կարգեր հաստատել Ռուսաստանում։
Ահա թե ինչ է ասում Լենինը։ Ահա թե ինչ է մեծամասնականների (բոլշևիկների) կոմունիստական կուսակցությունը։ Ահա թե ինչու հողատեր ու փողատեր աղաներն ատում են կոմունիստ֊բոլշևիկներին ու նրանց առաջնորդ Լենինին։ Ահա թե ինչու տեսնելով, որ ժողովուրդը նրանց հետ է՝ անամոթ ու անխիղճ ստեր են հնարում նրանց մասին աղա հողատերերն ու փողատերերը, որպեսզի ժողովրդին խաբեն։ Բայց զուր են հողատեր ու փողատեր աղաների և նրանց կամավոր կամ ակամա պաշտպանների, կեղծ ու կիսատ-սոցիալիստների ջանքերը, որովհետև ժողովուրդը պարզ տեսնում է, որ միակ հավատարիմ բարեկամը, իր շահերի շիտակ ու անվախ պաշտպանը մեծամասնական (բոլշևիկների) կոմունիստական կուսակցությունն է, որը կռիվ է հայտարարել բոլոր կեղեքիչներին, բոլոր հողատեր ու փողատեր աղաներին, ժողովրդի բոլոր կեղծ ու սուտ բարեկամներին, բոլոր գառան մորթ հագած գայլերին։ Հիմա դուք գիտեք, թե ով է պաշտպանում բոլոր բանվորներին և չունևոր գյուղացիներին, հիմա դուք գիտեք, թե ում հետ պիտի գնաք, որ ազատություն ու հող ձեռք բերեք։ Հիմա դուք գիտեք, հայ գյուղացիներ, որ մեծամասնական (բոլշևիկ) կոմունիստների հետ միանալով՝ դուք միանում եք բոլոր երկրների պրոլետարների հետ, չունևորների, աշխատավորների հետ, իսկ երբ որ միանան բոլոր երկրների աշխատավոր չունևոր գյուղացիներն ու բանվորները, դուք գիտեք, թե որքան հզոր ու կարող կլինի այդ միությունը, որովհետև չէ՞ որ բոլոր մարդկության ճնշող մեծամասնությունը աշխատավոր չունևոր գյուղացիներն ու բանվորներն են կազմում։ Ահա թե ինչու պիտի միանաք ու ձեր ձայնը միացնեք այդ համաշխարհային բանվորական ու աշխատավորական ձայնին — համաշխարհային ինտերնացիոնալին: 18. ԱՆԿԵՂԾ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՊԵՏՔ է ԼԻՆԵԼ
Հայ հակահեղափոխական դաշնակցության Մոսկվայի կոմիտեն ուղարկել է մեզ այդ կուսակցության Բաքվի պաշտոնաթերթ «Արև»-ի հունիսի 9-ի համարի առաջնորդողից1 մի քաղվածք, որ Անդրկովկասյան մատնիչների և Թուրքիայի միջև կնքված հաշտությանն է վերաբերում։
Ահա այդ քաղվածքը2.
«Մենք ամենաեռանդուն կերպով բողոքում ենք բոլոր նրանց դեմ, որոնք ոտնատակ են տալիս հայ ժողովրդի կամքն ու որոնք ուզում են անջատվել Ռուսիայի դեմոկրատիայից։ Հաշտության այն պայմանը, որ կապել է Թուրքիայի հետ Թիֆլիսի Ազգային Խորհուրդը, մատնության մի նոր ակտ է (ընդգծումը մերն է) հանդիսանում, որի նպատակն է խորտակել կովկասյան ողջ դեմոկրատիայի միությունն ու մեր երկիրը սրի ու հրի մատնել։ Այդ պայմանագրով իրավունք է տրվում թուրք փաշաներին Անդրկովկասյան երկաթուղու գծով զորքեր տեղափոխել, որի նպատակն է՝ արշավանք Բաքվի խորհրդային իշխանության վրա, որը մեր երկրի միակ իշխանությունն է, որը կապում է մեզ Կենտրոնական Ռուսաստանի հետ։
Մենք վճռականորեն գտնում ենք, որ Կովկասի բոլոր ազգերի աշխատավոր մասսաները չեն կամենում անջատվել Մայր Ռուսիայից, բոլոր այդ մասսաները դեմ են Անդրկովկասի, Վրաստանի և Հայաստանի անկախության։
Վերջին խոսքն այժմ պատկանում է Բաքվի պրոլետարիատին, աշխատավոր գյուղացիության, արի կարմիր արմիային և դրանց գլուխը կանգնած խորհուրդների իշխանության, որ պետք է զենքի ուժով ջնջխե բռնավորներին, դեսպոտներին ու մատնիչներին (ընդգծումը մերն է) և հաստատե Անդրկովկասի կենտրոնում խորհուրդների իշխանության դրոշակը։ Դեպի կռիվ ենք կոչում մենք ձեզ, Անդրկովկասի բոլոր ազգերի աշխատավոր մասսաներ։ Հաղթությունը մերն է…»։
Այս ուշագրավ դոկումենտի տակ դրված է մի կլոր ու վարդագույն կնիք հետևյալ մակագրությամբ՝
Армянская Революционная Партия «Дашнакцутюн. Моск. Комитет».
Ինչպես հայտնի է, Թիֆլիսի Ազգային Խորհրդի մեջ նստած մատնիչների մեծ մասը իրանց այդ կնիքում հիշված դաշնակցություն պարտիայի անդամներն են։ Այդ պարոններին Բաքվի «Արև»-ը ամենայն իրավամբ դավաճան է անվանում, և մենք չենք կարող չհամաձայնել, որ այդ որակումը միանգամայն ճշմարիտ է։ Մենք ևս Թիֆլիսի Ազգային Խորհրդում մեծամասնություն կազմող դաշնակցականներին համարում ենք հայ ժողովրրդի մատնիչներ և հայ աշխատավորների ու հեղափոխության դավաճաններ։
Բայց միանգամայն բնական կերպով մեր մեջ հարց է ծագում՝ արդյոք ի՞նչ կնիքով են կնքում իրանց հայտարարություններն ու թղթերը Թիֆլիսի մատնիչները, չէ՞ որ նրանք էլ դաշնակցականներ են։ Արդյոք կապ կա՞ այս միևնույն մակագրությունը կրող, երկու կնիքները գործածող ըստ երևույթին նույն կուսակցության երկու կոմիտեների մեջ։ Ի՞նչպես են կոչում իրար այս նույն կնիքը կրող երկու կոմիտեների անդամները։ Առաջ (և շատ առաջ չէր դա) նրանք իրար «ընկեր» էին անվանում։ Արդյոք դադարե՞լ են նրանք իրար «ընկեր» և համակուսակից համարելուց, թե դեռևս միևնույն կուսակցության դրոշակի տակ են գտնվում։
Անդրկովկասում կատարված ահեղ մատնության հեղինակ՝ երեք կուսակցություններից մեկը եղել է դաշնակցություն կոչվածը։
Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ այժմ։
Մենք կուզեինք իմանալ վերջապես, թե արդյոք Թիֆլիսում նստած և թուրքերի հետ դաշն կապող մատնիչ և դավաճան դաշնակցականները նույն դաշնակցությա՞նն են պատկանում, որին պատկանել են և պատկանում են Բաքվի և Մոսկվայի դաշնակցականները, թե դա երկու բոլորովին տարբեր դաշնակցություններ են, որոնք երբեք կապ չեն ունեցել, ընկեր չեն եղել, միևնույն ստոր գործում բնավ իրար չեն աշխատակցել — թե դրանք միևնույն դաշնակցության երկու տարբեր թևերն են — աջ և ձախ։
Մեզ համար գաղտնիք չէ իհարկե Բաքվի դաշնակցականների խորհուրդների իշխանության նկատմամբ վերջերս բռնած դիրքը։
Ասում եմ վերջերս, որովհետև «կար ժամանակ)), և շատ չի անցել այդ ժամանակից, երբ Բաքվի դաշնակցականները թե «Արև»-ի, թե «Գործ»-ի էջերում խորհուրդների իշխանության և այդ իշխանությունն իրականացնող կոմունիստական կուսակցության մասին նույն լեզուն էին գործածում բաքվեցիների այժմյան կարծիքով, ինչպես և մեր կարծիքով, ինչ որ Թիֆլիսի դավաճան դաշնակցականների «Հորիզոն»-ն էր գործ ածում։
Մենք միտք չունենք իհարկե հին օրանը քամուն տալով զբաղվելով, բայց մեզ համար վճռական կերպով կարևոր է իմանալ, թե արդյոք հնարավո՞ր են գտնում Բաքվի և ըստ երևույթին և Մոսկվայի «ձախ» դաշնակցականները մնալ թեկուզ իբրև ձախից էլ ձախ թև մի կուսակցության մեջ, որի մյուս թևի ղեկաարները, ինչպես իրանք բաքվեցի դաշնակցականներն են պնդում, մատնիչներ ու դավաճաններ են։ Նախքան բաքվեցի դաշնակցականների հետ մի գործ բռնելը խորհուրդների իշխանությունը պիտի վճռական պատասխան ստանա այս հարցին։ Անշուշտ Բաքվի դաշնակցականներն իրանց վերը բերած խոսքերով ջնջում ու ջրում են այն բոլոր անամոթ զրպարտությունները, որ բարդում էր Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո նրանց «Գործն» ու «Արև»-ը կոմունիստների (բոլշևիկների) և խորհուրդների իշխանության վրա։
Անշուշտ նրանք այդ հայտարարությամբ հրաժարվում են (եթե նրանք հետևողական են) այն համաձայնիչ, բուրժուական քաղաքականությունից, որ նրանք վարել են մինչև Հոկտեմբեր և Հոկտեմբերից անմիջապես հետո։
Բայց մենք պետք է իմանանք, թե արդյոք մնո՞ւմ են նրանք Թիֆլիսի դավաճանների «դաշնակցություն» կուսակցության շարքերում, թե գոնե տարրական հետևողականություն պահպանած լինելու համար հրաժարվում են այդ բարձր պատվից, որ մինչև այժմ ունեցել են քաջազնունիների, բժիշկ Օհանջանյանի, շահխաթունիների, բժիշկ Զավրիևի, Ջամալյանիև այլ, ինչպես իրանք բաքվեցիք են անվանում, դավաճանների և մատնիչների դաշնակցության պատկանելով, թեկուզ այդ դավաճանների կուսակցության ձախ թևը լինելով։ Բժիշկ Զավրիևն իբր բժիշկ կարող է բացատրել յուր կուսակցության ձախ թևին պատկանողներին, որ երբ աջ թևը վարակված է մի դավաճանության զազրելի ախտով, դժվար է ձախը վարակումից ազատ պահել առանց անդամահատության: 19. ԵՐԵՔ ՀԱՆԴԻՊՈԻՄ
Ստեփան Շահումյանին առաջին անգամ տեսել եմ ես փոքր ժամանակս Թիֆլիսում, սրանից քսան-քսաներկու տարի առաջ «Ծիածան» աշակերտական ընկերության ժողովներից մեկում։
Եվ կարծես դա երեկ էր — այնքան կենդանի՜, վա՜ռ, անաղոտ է մնացել իմ հիշողության մեջ այն գեղեցիկ, դուրեկան, կասեմ ուղղակի հմայիչ դեմքը։
Մանավանդ այն խելացի, արտահայտիչ, փափուկ, լուսեղեն, սքանչելի աչքերը — Շահումյանի աչքերը։
Ով որ մի անգամ տեսել է այդ դեմքը, նա երբեք չի կարող մոռանալ նրան։ Մի հազվագյուտ, հրաշալի ներդաշնակություն կար այդ մարդու հոգեկան հատկությունների և նրա նայվածքի, խոսվածքի, ձայնի, արտաքինի մեջ...
Ցանուցրիվ հուշերիս մեջ մնում է այն օրը, երբ մեծ եղբորս մոտ¹ հավաքված «ծիածանականները» կարդում էին ուսանող Ստեփան Շահումյանից ստացված նամակը։ Կարծեմ Ռիգայից էր ուղարկված այդ նամակը...
Եղբայրս ու իր ընկերները անվերջ կրկնում էին Շահումյանի անունը և խոսում այդ նամակի բովանդակության մասին, որը չեմ հիշում իհարկե, բայց որը՝ այդ լավ հիշում եմ՝ տարակուսանքի մեջ էր գցել «ծիածանականներին»։ Եթե չեմ սխալվում, խոսքն այն մասին էր, թե զետեղել արդյոք այդ նամակը ընկերս ձեռագիր թերթում, թե ոչ։ Եվ այժմ կարող եմ կռահել, թե ինչն էր ծիածանականների տարակուսանքի ու երկմտության պատճառը...
Շահումյանը ծիածանականներին փոխված էր երևում, և նրա նամակում արտահայտած մտքերն ըստ երևույթին չէին համապատասխանում պատասխանում ծիածանական շրջաններում տիրող մտայնության… Ես իհարկե չգիտեմ ի՞նչպես և ո՞ր աստիճան էր փոխվել Շահումյանը, բայը դժվար չէ այժմ կռահել, որ նա հեռացել էր նա¬ցիոնալիստական, մանրբուրժուական նախապաշարումներից—թևակոխել էր մտածության և զգացողության այլ հորիզոններ, և այդ հանգամանքն էր երևի, որ շփոթ ու վարանում էր առաջ բերել ծիածանական ազգասերների շրջանում…
Սակայն հիշում եմ, որ այդ նամակը տեսել եմ զետեղված «Ընկեր» թերթում «Ուսանող» ստորագրությամբ։
Ես լավ հիշում եմ, թե որպիսի հարգանքով ու համակրությամբ էին տալիս Շահումյանի անունը ծիածանականները։ Ըստ երևույթին այդ հատուկ հարգանքն ու համակրությունն էր, որ ստիպել էր նրանց զետեղել իրանց թերթում Շահումյանի նամակը, որի բովանդակությունն, ինչպես ասացի, չէր համապատասխանում «ծիածանականների» հայացքներին։
Այսպես է տպավորվել իմ հիշողության մեջ։
Գուցե ես որոշ բաներ շփոթում եմ, բայց գրի եմ առնում այս, որ մեր ընկերները, որոնք անշուշտ դեռ պիտի զբաղվեն ընկ. Շահումյանի կենսագրությամբ, ուշք դարձնեն նրա կյանքի այս շրջանի վրա, ուր գուցե առաջին անգամ նա հանդես է եկել ընդդեմ «տիրող հոսանքի» և խիզախ ու համարձակ դեն շպրտել նացիոնալիզմի ՛և քաղքենիության նեղ աշխարհայացքն ու մութ նախապաշարմունքները և յուրացրել է միջազգային մարտնչող պրոլետարիատի լայնմիտ ու լայնսիրտ իդեոլոգիան…
Ով որ ծանոթ է հայ իրականության, շատ լավ կիմանա, թե որքա՜ն բացառիկ ու դժվար բան պիտի (լիներ այդ սրանից քսան տարի առաջ, եթե մեր օրերում իսկ այդ քաղքենի մտածողության և նացիոնալիստական նախապաշարմունքների ծանր մշուշը սև ամպի նման նստած էր մեր ինտելիգենցիայի խոշոր մեծամասնության և մինչև անգամ պրլետարիատի բավական խոշոր մասի մտածողության ու զգացողության վրա։
Եվ այդ բանը պարզվում է ինձ համար ավելի ևս, երբ մտաբերում եմ իմ երկրորդ «հանդիպումը» Շահումյանին։ Դա 1905 թվին էր, Փամբակի Մեծ Ղարաքիլիսա գյուղաքաղաքում։
Բավական բազմամարդ ժողով էր, ուր հանդես էին եկել դաշնակցության «լավագույն» ուժերը, որոնց թվում հիշում եմ հանգուցյալ Խաժակին, որ անշուշտ Հռետորական ձիրքից զուրկ չէր, և որի պաթետիկ ու ըստ սովորականին դեմագոգիական ու մասամբ գռեհիկ ճառից հետո խոսք ուզեց Ատեփան Շահումյանը։
Պետք է իմանալ, թե որպիսի՜ անհամբերատար, ֆանատիկ, բուռն ատելություն էր տիրում դաշնակցական շրջաններում դեպի սոցիալ-դեմոկրատիան, պետք է իմանալ, թե ինչ եռանդագին մոլությամբ սերմանվում էր այդ ատելությունը ժողովրդի մեջ և ինչ գռեհիկ ձևերով էր պատկերացվում բանվորական կուսակցության աշխարհահայացքը այն ժամանակ իշխող դաշնակցականների կողմից և այն ժամանակ հասկանալի կլինի, թե ինչպես էր դիմավորում այն ժամանակ սոցիալ-դեմոկրատներին ազգամոլության թույնով վարակված այն սրահը։
Եվ չնայած այդ բանին, երբ որ բեմ բարձրացավ Շահումյանը, մի անսպասելի և տարօրինակ համբերատարություն էր ցույց տալիս այդ սովորաբար աղմկասեր, իր զգացմունքներն ու մտքերը բուռն կերպով արտահայտող ամբոխը, որ այդ անգամ չէր վարակվում անգամ իր դաշնակցական առաջնորդների մերթ ընդ մերթ բաց թողած անհամբեր դեմագոգիկ բացականչություններից ու նկատողություններից։
Կարծես հրաշալի գավազանի զորությամբ դյութված՝ լուռ ու հանգիստ լսում էր այդ ամբոխը Շահումյանի հանդարտ հոսող ճառը, այդ ամբոխը, որ սովոր էր բանվորական կուսակցության ներկայացուցիչներին աղմկալի ատելությամբ ու շվոցներով դիմավորելու և ճանապարհ դնելու...
Ես այն ժամանակ լի էի նացիոնալիստական ու մանրբուրժուական նախապաշարումներով, ենթակա նացիոնալիզմի թունալի հմայքին։
Բայց պարզ հիշում եմ, որ մի տարօրինակ ուժ գրավում էր ինձ դեպի այդ սքանչելի մարդը, որի մտածողությունն ու զգացողությունը իմից բոլորովին տարբեր էին։ Կար նրա կեցվածքում, ձայնում, շեշտում, վերջապես զարմանալի դեմքում անսահման մի գրավչություն, անդիմադրելի մի հմայք...
Լինելով անծանոթ նրա անձնավորության և օտար նրա աշխարահայացին տասնյակ տարիների ընթացքում երկու անգամ միայն, այն էլ թռուցիկ կերպով, տեսնելով այդ մարդուն՝ ես միշտ հիշել եմ նրան մի տարօրինակ համակրանքի զգացմունքով, միշտ զգացել եմ նրա հմայքի ուժը...
***
Նրան ծանոթանալու բախտին ես արժանացա միմիայն Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին, երբ նա Պետերբուրգ էր եկել «Դեմոկրատիկ համաժողովին» մասնակցելու, և երբ մենք հանդիպեցինք արդեն իբրև կուսակցական ընկերներ:
Եվ իմ հոգում կրկին, բայց ավելի բուռն, ավելի հզոր թափով արթնացան հիացմունքի և սիրո այն զգացմունքները դեպի այդ մարդը, որի սիրելի պատկերը տարօրինակ կերպով միշտ կենդանի և վառ էի պահում ես իմ հուշերում դեռ այն ժամանակ, երբ բնավ ծանոթ չէի և միայն հեռվից հեռու տեսել էի նրան մի երկու անգամ։
Եվ ինձ թվում է, որ մեր բոլոր ընկերներն էլ նույնն էին զգում Ս. Շահումյանի ներկայությամբ — նույն ոգևորումն ու խանդավառությունը, նույն հատուկ քնքշությունը դեպի նա և լավ լինելու ցանկությունը...
Եվ հիշում եմ, թե որպիսի սիրով ու եռանդով մենք գործի կպանք, երբ փոքրիկ խորհրդակցություններից հետո որոշվեց ձեռք զարկել մի շարք ադիտացիոն բրոշյուրների հրատարակության, և երբ նա խոսք առավ մեզնից, որ երեք օրվա ընթացքում մեզնից ամեն մինը մի փոքրիկ բրոշյուր դրի չարաբախտ Հիմնադիր Ժողովի նախընտրական ավիտացիայի համար։
Եվ որպիսի՜ հրճվանքով էի մտածում ես այն նախընտրական տուրնեի մասին, որն ըստ մեր պայմանի պիտի կատարեինք Կովկասի քաղաքներում՝ մենք մի քանի ընկերներս Ստեփան Շահումյանի հետ միասին...
Սակայն այդ բախտին ես չարժանացա...
Եվ այժմ ինձ այնպես է թվում, որ դեռ պիտի տեսնեմ նրան, այդ ազնիվ, սիրելի, լուսեղեն մարդուն, որի սքանչելի պատկերը միշտ անջինջ, միշտ կենդանի է իմ հոգում, որի հմայիչ պատկերը երբեք չի կարող մոռանալ, ով երբևիցե բախտ է ունեցել տեսնել ու ճանաչել նրան — Ստեփան Շահումյանին... 20. ԱՆՄՈՌԱ՜Ց ԸՆԿԵՐ...
Ստեփան Շահումյա՜ն...
Ընդմիշտ անմոռա՜ց, թանկագի՜ն, նվիրակա՜ն անո՜ւն...
Հերոս նահատակներ, խիզախ ու ըմբոստ առաջնորդներ, անձնուրաց մարտիկներ քիչ չեն եղել կովկասյան պրոլետարիատի շարքերում:
Եվ քիչ չեն այն նվիրական անունները, որ միշտ սիրով ու պարծանքով պիտի լցնեն պրոլետարիատի հոգին... Քիչ չեն այն անունները, որ աստղերի նման լուսավորելու են հերոս դասակարգի փրկարար, բայց դժվար ուղին... Սակայն Ստեփան Շահումյանի անունն ընդմիշտ անզուգական պիտի մնա կովկասյան պրոլետարիատի համար...
Ոչ մի անուն այնպիսի պայծառ ու վառ լուսապսակով չի շրջապատված, ոչ մի անուն այնքան մրրկալի հուզում, այնպիսի այրող կսկիծ, այնքան անսահման քնքշություն ու սեր չի հարուցանելու կովկասյան պրոլետարիատի կրծքում, ինչպես Ստեփան Շահումյանի անունը։
Նա պրոլետարիատի սիրելին էր։
Նա ի՛սկ որ պրոլետարիատի հրաբորբոք, բաբախուն սիրտն էր — Ստեփան Շաումյանը:
Այս նվիրական անունը ամեն ժամ և ամեն վայրկյան կենդանի ու բորբոք պիտի պահի Կովկասի և Հայաստանի պրոլետարի ստի սրտում աճող զայրույթն ու ըմբոստացումը։
Այս կարմիր անունը նվիրական, արնագույն դրոշի նման կրկին ու կրկին իր շուրջը պիտի համախմբի մեր աճող, հաղթական շարքերը։ Նամակներ և հեռագրեր
1. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արութիկ
Վաղուց է, որ ստացել եմ նամակդ, բայց մինչև այժմ չկարողացա պատասխանել ամեն օր մի բան խանգարում էր։ Վերջին ժամանակներս էլ հիվանդ էի և հիվանդանոցում պառկած։ Երբ Արամը և Հայկանուշը եկան այստեղ, Ռեբեկան էլ հետներն էր, շատ լավ էր, ես գնացի կայարան և ճանապարհ դրի նրանց։
Իմ գործերս այս տարի այնքան էլ հաջող չեն, չնայած որ հույս ունեի աշակերտ ունենալ, սակայն մինչև այժմ չունեմ և ոչ էլ ուրիշ տեղից եմ փող ստանում, այնպես որ այդ կողմից լավ դրության չեմ։ Հույս ունեմ, որ ծննդից հետո աշակերտ կունենամ, տեսնենք։
Գրի՛ր քո դրության մասին։ Չգիտեմ լսե՞լ ես, թե՞ չէ՝ Ներսեսը վիճակ է վերցրել և ընկել է՝ զինվոր է գնալու։ Արամը լավ է՝ նամակ ստացա։
Այժմ երկար չեմ կարող գրել, մի ուրիշ անգամ կաշխատեմ ավելի երկար գրել։ Նամակներ եթե կկարողանաս շուտ-շուտ գրիր։ Ես էլ կաշխատեմ գրել, եթե գրելու բան լինի։
2. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արթուրիկ
Ստացա նամակդ և իսկույն գրեցի Արամին, որ քեզ գրի միտրիկականիդ մասին։ Ես առողջ եմ։ Ինչպե՞ս են գնում պարապմունքներդ։ Ի՞նչ ես անում, ինչ չես անում, գրի՛ր։ Արամը այս ամսու 15֊ին դուրս կգա Պետերբուրգից դեպի Կովկաս։ Ես ամառը կմնամ, այստեղ երևի ամառանոցում կլինեմ մեր ուսուցիչներից մեկի մոտ։ Հասցես՝ ճեմարան, առաջվա պես։ Մաթեմատիկայից վերաքննություն ունեմ։ Սոնից¹ նամակներ ստանում եմ։ Լրագրեր կարդո՞ւմ ես, թե չէ։
Քո Վահան
3. 0. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ
Սիրելի Օնիկ
Ներիր, որ «Русские ведомости» չեմ ուղարկել. այնքան անակնկալ ծախսեր ունեցա, որ չկարողացա ուղարկել։ 5 ռ. տվի ուր հարկն էր — Ա-ին¹։ Ռեֆերատդ չմոռանաս պատրաստել:
Պոստ կարտեր զակազ եմ տվել 3000 հատ՝ Թումանյան, Ծատուրյան, Լեո, Շիրվանզադե, Ահարոնյան, Իսահակյան²։ Քեզ ծախելու համար ուղարկե՞մ, թե չէ։ Անցյալ օրերս Առուշանյաններին մոտ էի։ Մի ռեֆերատ արդեն պատրաստել եմ։ Գրի՜ր։
4. 0. ՕՀԱՆՋԱՆՑԱՆԻՆ
Սիրելի Օնիկ
Այս օրերս չեմ կարող ուղարկել ծրագիր, բայց մի քանի ժամանակից հետո կուղարկեմ։ Ես առողջ եմ։ Պոստ կարտերը՝ դեռ չեմ վերցրել, որովհետև փողը պակաս է` երևի շուտով կվերցնեմ։ Այսօր գնում եմ Մելքոն Իվանիչի² մոտ։ Նրա հասցեն` Московско-Ярославскойн ж. д., фабрика Ксворковых, Мелкону Карамяну. Նա էլ քո հասցեն էր խնդրել երևի նամակ գրած կլինի։ Գուցե Առուշանյանների³ մոտ գնամ այսօր։
5. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արութիկ
Ստացա նամակդ և «Արնագին»֊ը՝։ Այս րոպեիս չեմ կարող ուղարկել, բայց մոտ օրերս կուղարկեմ։ Տետրակներ նույնպես կուղարկեմ մի քանի ժամանակից հետո։ Գրել էիր, որ ծաղիկներ և բալ կուղարկես, ի՞նչ եղավ։ Եթե ուղարկես, գրիր ինչքան ես ծախսել, ես կաշխատեմ ուղարկել։ Գիրք նույնպես կուղարկեմ։ Ես առողջ եմ։ Տնեցիք լավ են։ Գրի՜ր։
6. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արութիկ
Վաղուց է քեզնից նամակ չեմ ստացել։ Ի՞նչ է պատահել։ Ուզում էի գրքեր ուղարկել, բայց Ներսեսը գրել է, որ չարժե, որովհետև կարող ես Արամին գրել և նա քեզ կուղարկե, երբ Թիֆլիս լինի, посылка-ով մի քանի տասնյակ գիրք։ Ես առողջ եմ։ Ղազարը Խարկով է։ Տնեցիք լավ են։ Գրիր ի՞նչ ես անում, ի՞նչ չես անում։ Ծաղիկները ի՞նչ եղան։ Քսան օրից հետո կգնանք Մոսկվա, և դասերը կսկսվեն։
7. 0. ՕՀԱՆՋԱՆՑԱՆԻՆ
Այս օրինակների վրա դիտմամբ գրում եմ, որ երբ գաս՝ գնես։ Այստեղ պատիվ ունեցա ծանոթանալ օրիորդ Կաչկաջյանի հետ։
Բարևում է տիկին Առուշանյանը: Այսօր և երեկ ես այստեղ Առուշանյանի տանն եմ։
Վահ. Շ֊ին
8. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արութիկ
Նոր ստացա նամակդ։ Այստեղ որևէ պաշտոն գտնելը շատ դժվար է և բացի դորանից չէ կարելի գտնել մի այնպիսի պաշտոն, որ կարողանաս ապահով ապրել։ Եթե գտնեմ էլ մի քսան ռուբլով, իսկ այդքանով այստեղ անկարելի է ապրել, մանավանդ որ այստեղ ապրելդ ոչ մի նպատա՛կ չպետք է ունենա։ Գրիր Արամին՝ գուցե մի խորհուրդ տա կամ մի բան անե։ Ես առողջ եմ։ Մինչև այժմ չէի գրում, որովհետև դու գրել էիր, որ Յալտա ես գնում, իսկ հասցեդ չկար մոտս։
9. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արութիկ
Ստացա ուղարկածդ ծաղիկները։ Շնորհակալություն։ Դու գրում ես, որ քեզ համար մի 20 ռ. տեղ գտնեմ։ Հավատա, որ դա դժվար է քո բացակայությամբ և, որ գլխավորն է, դա անմտություն է՝ գալ Մոսկվա 20 ռ. համար, որովհետև դու նույնիսկ ապրել, ինչ եմ ասում, մի կերպ քաշ գալ էլ չես կարող։ Ասում եմ քեզ՝ հավատա՛։ Առողջ եմ։ Շատ ցավում եմ, որ ոչինչ չեմ կարող անել՝ նույնիսկ խորհուրդ տալ։ Միակ խորհուրդս կլիներ ցենզի պատրաստվել և տալ քննություն։ Ինչպես կուզես։ Դիմիր Արամին:
Կրկին անգամ շնորհակալություն:
10. Կ. Կուսիկյանին
Մեծարգո պ. Կուսիկյան
Շնորհավոր նոր տարի։ Այսօր երրորդ օրն է ինչ եղբորս մոտ եմ՝ Շչիգրի՝։ Երկար ամիսների ընթացքում բանտերում չարչարվելուց հետո անթարեկեցիկ կյանքը նրան բոլորովին քայքայել է։ Նյութապես ոչ մի ապահովություն չունե, թեև երկար տարիներ ուսուցչության պաշտոն է կատարել Անդրկովկասի գյուղերում՝ առաջ հայոց դպրոցներում, հետո հայերից խլած և ռուսական դարձրած դպրոցներում և երկար տարիներ էլ «Մշակ»֊ին աշխատակցել է՝ տալով գավառական թղթակցություններ և պատկերներ գյուղական կյանքից (Ջավախեցի կեղծանունով)։ Սակայն այդ ամենը նրան ապահովություն չեն տվել, որ գոնե այն ժամանակ, երբ աքսորված է մի խուլ, անծանոթ անկյուն, կարողանա քիչ թե շատ մարդավայել կյանք վարել։ Երևակայեցեք, առաջին ամիսները, երբ զուրկ որևէ միջոցից ընկել է Շչիգրի, նա կիտրոն է վաճառելիս եղել տնե-տուն ման գալով։ Ինչպես եք հավանում մեր հայ ուսուցչի դրությունը։ Եվ այն ամեն հիմնարկությունները, որոնց նա անձնվեր ծառայել է, նրան ոչ մի օգնություն չեն հասցրել։ Հասնելով այստեղ և գտնելով եղբորս թե նյութական և թե բարոյական անկարեկից դրության մեջ հիվանդ, երեք փոքրիկ երեխաներով, իհարկե, ամեն միջոց ձեռք առա, որ կարողանամ նրան առողջացնել և միևնույն ժամանակ մխիթարել։ Սակայն ի՞նչ կարող եմ անել, երբ ոչ մի միջոց չկա։ Այդտեղից վերցրածս փողը արդեն վերջանալու է² և իհարկե չէր էլ կարող բավականանալ: Դուք ճիշտ նկատեցիք, որ ես անկարող կլինեմ մի բան անելու առանց որոշ նյութական միջոցների։
Այժմ դիմում եմ Ձեզ և Բարսեղ Վարդանիչին, իբրև հայ ուսուցիչների, որ այդտեղ ըստ կարելվույն միջոցներ հայթայթեք ոչ թե իմ եղբորս համար, այլ հայ գյուղական ուսուցչի համար։
Այժմ ես ցավով ստիպված եմ համոզվել, որ իմ եղբայրս միակը չէ, ո՛չ, մեր ո՞ր ուսուցիչն է ապահովված, ո՞ր գործիչն է ապահովված և մի՞թե մեր հասարակությունը չէր կարող մի ֆոնդ կազմել օգնելու բոլոր այն մարդկանց, որոնք գործել են կամ մանկավարժական, կամ գրականական ասպարեզներում, որոնց աշխատանքը ամենից քիչ է գնահատվում, եթե չհիշենք դատարկ գովաբանությունները, որ մենք սովոր ենք ամենին տալու առատությամբ. և դա պարզ է՝ չէ՞ որ դա մեզնից բան չի պահանջում։
Վերջացնելով նամակս, ցանկանամ Ձեզ ուրախ անցկացնել ծննդյան օրերը Ձեր ընտանիքով և կրկին խնդրում եմ չմոռանալ այն չարքաշ աշխատավորներին, որոնց բախտը չէ ժպտացել, բայց որոնք, այնուամենայնիվ, կարող են պարծենալ որովհետև ազնիվ են գործել ու միշտ հուսացել են, որ թե բարոյական և թե նյութական աջակցություն չեն խնայի հասարակության բանիմաց անդամները։
Հարգանոք Ձեր աշակերտ՝
Հասցե г. Шигры (Курск губ) Лазарю Тер-Григоряну.
11. Ս. ՕՏԱՐՏԱՆԻՆ
Հարգելի Սոնա
Արդեն պատրաստել էինք «Լիբեր»֊ի համար 3֊ը տպագրության, երբ մեզ կանչեցին խորհրդակցության աշակերտական զաբաստովկա անելու։ Այժմ օրվա չարիքը դա է այստեղ։ Մի գիմնազիայում արդեն ուսումը դադարեցրած է և հինգշաբթի պետք է մշակվի միջնակարգ դպրոցների աշակերտների պահանջների ծրագիրը։ Խորհրդակցության մասնակցում են բոլոր դպրոցների ներկայացուցիչներ։ Մինչև մարտի մեկը մեր ճեմարանում ուսում չի լինի, իսկ հետո զաբաստովկա կանենք՝ այնպես որ հավանական է, որ փակվի մինչև սեպտեմբեր։ Տեսնենք կհաջողվի՞, թե՞ չէ։ Մեր ճեմարանը պետք է դնե իր առանձին պահանջները, ինչպես՝ հայոց պատմություն մտցնել, որ նախկին ծրագրում կար, հայոց լեզվի դասերը ավելացնել, մինչև 5-րդ դասարան աշխարհաբար լինի և այլն։
Ռեալական դպրոցները պահանջում են առանց քննության համալսարան մտնելու իրավունք։
Ամսույս 19-ին պետք է հայտարարեն «Զեմսկի սոբոր»-ի կոչը և նույն օրը այստեղ անկարգություններ են սպասվում։
Երեկ հեռագրներում կարդացինք Բաքվի դեպքերի մասին, շատ վատ տպավորություն գործեց։
Ամենքը համոզված են, որ դա մի նոր кишиневский погром է, որ պատրաստել է կառավարությունը։
Շատ հետաքրքիր են մանրամասնություններ, որ այդտեղ հայտնի կլինեն և որ լրագրներում չեն գրում, եթե գիտեք, գրեցեք դրա մասին։
«Liber»-ի հրատարակությունը առայժմ հետաձգեցինք «զաբաստովկաների» պատճառով։
Երեկ գնացի Հայկանուշի մոտ՝ տանը չէր, էլի տեսնես ուր է չքվել։
Անցյալ օրը Սերգեյ Ալեքսանդրովիչի մի մատը գտել էին կտուրներից մեկի վրա։
Հիմա այնպիսի ժամանակներ են, որ, ո՞վ գիտե, գուցե մի քանի օրից ես էլ Թիֆլիս լինեմ։
Մեր ճեմարանի Լիցեյը փակվել է արդեն։
Կիրակի եկեղեցում բանկետ սարքեցինք և վճռեցինք միանալ մյուս միջնակարգ դպրոցներին և դադարեցնել ուսումը։ Ձեզ բարևում է Ցոլակը։
Լավ «տրմբներ» ենք սպասում, տեսնենք։ P. Տ. Ինչպես ասում են, այդտեղ շատ կան նորություններ՝ գրեցե′ք։
[Չնայած ամեն ինչի, սարսափելի ձանձրույթ է այստեղ։ Ուրեմն կգրե՞ք:
Ի դեպ ուղարկում եմ Զեզ «Liber»֊ի երգիծական բաժնի նյութերից մեկը]6։
12. Ս. ՕՏԱՐՅԱՆԻն
(ճաաված
Ձեզ գրեցի նամակս,բայց մի քիչ էլ եմ ուզում գրել: Ինչ վերաբերում է ուղարկածս «բանաստեղծի»Բոկաաչչիո լինեիուն՝, երաշխավոր չեմ, կարող է լինել,թեև մեզանում այժմ նույնիսկ Բայրոնների թիվը երևի մի քանի տասնյակի կհասնի։ Հիմա ի՞նչ վնաս, որ մի քանի հատ էլ Բոկաչչիո ունենանք... Վերջին կիրակի այստեղ եկեղեցում (սխալվեցի, կիրակի չէր, վարդանանց տոնին էր) Մնջոյանը մի ճառ ասաց, որը քահանան ընդհատեց, որովհետև նա խոսում էր կառավարության դեմ։ ժամը վերջանալուց հետո քահանային մի լավ կոթեցին։
Դուք, ի միջի այլոց, գրում եք Ձեր լեզվի մասին։ Իրավ որ ցանկալի է ուղղել և դա Զեզ համար բոլորովին դժվար չի լինի։
Ես էլ հայերենում թույլ եմ (չնայած որ ճեմարանում 5 ունեմ և համարվում եմ հայագետ) և մտադիր եմ ամառս լուրջ պարապել։ Դուք անբավական եք Թիֆլիսից, բայց երևի ճիշտ է, որ «լավ է միայն այնտեղ, ուր մենք չկանք»։ Նամակս գրում եմ հունարենի դասին-սրանից լավ զբաղմունք ի՞նչ կա։
Այսօր տեսուչը ասաց, որ հեռագիր է ստացել Ձեզնից։ Ինձնից հասցե ուզեց, տվի՝ պետք է պատասխաներ։
Բաքվի դեպքի մասին² բավականին շատ տեղեկություններ ստացանք, որովհետև այստեղ էլ կան Բաքվից եկածներ։
[Ինձ սարսափելի ձանձրացրել են այս բոլոր դասերը և մշտական պարապությունը դասերի ժամանակ, և հետո՝ շշմել եմ ու ամբողջ հոգով ձգտում եմ Կովկաս։ «Ինստիտուտի աշակերտը իզուր ուշացավ»³։ Գրեցեք խնդրեմ, թե այդտեղ Ձեզ մոտ ի՞նչ նորություններ կան։ Հոգնեցի։ Ցտեսություն]։
13. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Սպասում էի, որ կստանամ Ձեզնից նամակ՝ թե գալիս եք, ապա, երբ երկաթուղին կանգնեց, ես կարծում էի, որ Դուք ինքներդ գնացքների սկսվելուց կերևաք, ենթադրելով, որ Ձեր նամակը կորել է։
Ինչպես երևում է Դուք ոչ մի միտք չունեք այս... երկիրը վերադառնալու, ուստի շտապում եմ գրել։ Մի՞թե չէիք կարող գոնե մի երկտողով իմաց տալ, որ չեք գալու։
Վերջին դեպքերի մասին¹ չեմ ուզում գրել, քանի որ նրանց մասին երևի լրագրներում կարդացած կլինեք։ Քանի որ չեք գրում, ես նորից ենթադրություն եմ անում, որ Դուք շուտով կգաք, այնպես որ երկարացնել չեմ ուզում առայժմ, մանավանդ, որ այսպիսի ժամանակներում դժվար է գրել։
Հայկանուշը երեկ ճեմարանում էր. Ձեզ բարևում է և ասում է, որ նամակ գրեք Դուք և Ձեր ընկերուհին²։
Ես այժմ երթևեկ եմ³։ Ճեմարանում ուսումը երկու շաբաթ է դադարել է։ Ձեր եղբորն էլ от черной сотни досталось.
Գրեցեք այդտեղի նորություններից և գլխավորապես Ձեր մասին։ Գալո՝ւ եք, թե՞ ոչ։ Ընդունեցեք բարևս։ Կգրեմ ավելի ընդարձակ, երբ ստանամ Ձեր պատասխանը։ Այնուամենայնիվ ես կուզեի հուսալ, որ Ձեզ այստեղ կտեսնեմ։
14. Հ. ԴՈԻՐԳԱՐՅՍԼՆԻՆ
Սիրելի Արութիկ
Ստացա նամակդ։ Մի նամակ գրել էի չգիտեմ ստացե՞լ ես, թե՞ չէ։ Ես առողջ եմ։ Մեզ մոտ ուսումը դադարեցրել էին մինչև մարտի 1֊ը։ Շուտով կսկսվի։ Տնից ոչ մի տեղեկություն չունեմ վերջերս։ Ծաղիկներ եթե ուղարկելու լինես, լավերը ընտրիր և գրի՛ր, ես կուղարկեմ ճանապարհածախսը։ Ես ծաղիկներ ուզում եմ ուսուցչիս համար, որի տանը ապրում էի ամառը։ Գրի՛ր, եթե որևէ գիրք ուզում ես, ուղարկեմ։ Ի՞նչ գիրք ես ուզում դնեմ ուղարկեմ քեզ համար։ Կարդո՞ւմ ես, թե՞ չէ։ Ծաղիկներ ուղարկի՛ր և գրիր հարցերիս մասին։
15. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Երեկ էի ուզում Ձեզ նամակ գրել, որովհետև կիրակի օրը Տեր-Գրիգորյան Սարգիսը ինձ ասաց, որ Հայկոյի հայրը վախճանվել է, բայց, ճիշտն ասած, չգրեցի վախենալուցս։ Հայկանուշին ավելորդ համարեցի իմ ցավակցությունը հայտնել, որովհետև ես ինքս նշանակություն չեմ տալիս այդպիսի դեպքերում ուրիշի մխիթարանքին և ինքս էլ այժմ համոզված եմ, որ ես իզուր տեղը նրան կանհանգստացնեմ։
Ուղարկածս բանաստեղծությունը (?) գրել է ընկերներիցս մեկը¹ և, մեր մեջ մնաք, Ձեր նկատողությունը շատ ճիշտ է։ Վերջերս Հայկոյի մոտ եղած ժամանակս նա գրել էր Ձեզ նամակ (սրանից մի 10 օր առաջ)։
Այստեղի գիմնազիստները և առհասարակ բոլոր միջնակարգ դպրոցների աշակերտները վճռել էին դադարեցնել ուսումը, բայց այժմ ամեն ինչ դադարել է և ամեն տեղ ուսումը շարունակվում է կանոնավոր կերպով, ինչպես և մեր ճեմարանում։ Դուք գրում եք, որ մտադիր եք Գերմանիա գնալ, իսկ Հայկանուշը մի ժամանակ ասում էր, որ Դուք մի կոմպանիա եք սարքել ամառը էքսկուրսիա անելու, ի միջի այլոց Հայկոն ինձ էլ էր կանչել, և ես մտադիր էի անպատճառ գալ: Սաստիկ կարոտել եմ Կովկասին և այս ամառ ոչ մի դեպքում Ռուսաստան չեմ մնա։ Ես համոզված եմ, որ Գերմանիա գնաք, կզղճաք։ Վերջապես ինչո՞ւ եք շտապում, մի՞թե հենց Կովկասում անելիք քիչ կա և կարելի է։
Սոնա, գիտեք ի՞նչ, մի օր Ցոլակի հետ խոսում էինք ձեր մասին և երկուսս էլ վախենում էինք մտածել այն բանի մասին, թե արդյոք Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դեպի մեր ազգային գործերը — իհարկե լայն մտքով վերգրած։
Մտադիր ենք մի նամակ ուղարկել «Ցնոբիս-Փորցելի»-ին և մեր համակրությունը հայտնել վրացիներին նոցա բռնած լավ դիրքի համար՝ վերջին դեպքերում²:
Այստեղ առանձին նորություններ չկան, իսկ քաղաքական նորությունների մասին Դուք ինքներդ կկարդաք։ Ձեր ուղարկած բաներից ես էլ կերա Հայկոյի մոտ։
Բարևեցեք նրան ինձնից և Ցոլակից։ Ցոլակը բարևում է Ձեզ։ «Լիբեր»-ը³ լույս չտեսավ այն պատճառով, որ հարմարություններ չունեինք հեկտոգրաֆով տպագրելու։ Եթե ուզում եք, կուղարկեմ ընկերներիցս մեկի թարգմանությունները մեր բանաստեղծներից՝ գլխավորապես Պատկանյանից։
Միակ մխիթարանքս ընթերցանությունն է, և դրա համար եթե գրեք, շատ ուրախ կլինեմ։ Բարևեցեք մեր բարեկամներին։
16. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Այսօր հունարենի դասին, երբ աշակերտները սաստիկ զայրացրին ուսուցչին, դասարան եկավ դիրեկտորը։ Կանչում է մի աշակերտի դաս պատասխանելու— նա պատախանում է, որ չի սովորել, երկրորդին է հարցնում- նույն պատասխանը և այդպես ամբողջ դասարանը։ Երբ ուսուցիչը գնաց, դիրեկտորը հայտնեց հետևյալը.
[Պարոնայք, դուք դե՞մ եք հունաց լեզվի ուսումնասիրությանը:
— Այո՜, այո՜ (աղմուկ֊աղաղակ)։
Կարող եմ հայտարարել ձեզ, պարոնայք, որ ես էլ հավանություն չեմ տալիս հունաց լեզվի բռնի ուսումնասիրությանը, որովհետև լավ է միայն կամավոր ուսանումը։ Բայց քանի որ ես չեմ կարող վերացնել այդ առարկայի ուսումնասիրումը, ապա խնդրում եմ ձեզ՝ ուսուցչի հոգին չհանեք մինչև հատուկ կարգադրություն - ձեզ չեն հարկադրի սովորել, և վարվեցեք ինչպես կամենաք։
Ապա պատիվ ունեմ ձեզ հայտարարելու նաև հետևյալը, համալսարանում այսօր լինելու է խորհուրդ (ուր գնալու եմ ես հիմա), որպեսզի որոշվի համալսարանը հայտարարել «ազատ», քանի որ այդ դեպքում ոչ մի գործադուլ լինել չի կարող և կսովորեն բոլորը, իսկ քննություն կտան այնտեղ, ուր աշխատանքի կանցնեն, իսկ համալսարանը ձեզ ոչ մի իրավունք չի տա։ Դիպլոմը վերանում է։
Ահա թե ինչ ասաց մեզ մեր հարգարժան Միլլերը¹:
Սույնին պատիվ ունեմ ավելացնելու, Ձերդ Պայծառափայլություն, որ համառ լուրեր են պտտվում այն մասին, որ լինելու է յոթ դասարան, որին, իհարկե, ես ծարավի եմ՝ ինչպես հրեաները երկնային մանանային։
Ասում են նաև, որ մեզ կարձակեն շատ շուտով (ապրիլի վերջին ) սպասելիք խոլերայի առիթով։
Մի խոսքով, կարծես ամեն ինչ մեզ ժպտում է. միայն «համբերություն, համբերություն, համբերություն»։ Բաքվում տուժածների օգտին փող եմ հավաքում, առայժմ հավաքել եմ 35 ռ., տեսնենք հետո ինչ կլինի (հավաքում եմ, իհարկե, աշակերտների մեջ)։
Այստեղի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատությունների աշակերտները ծնողների միջոցով (որոնք կհավաքվեն քաղաքագլուխ Տոլիցինի մոտ) զեկուցագիր են ներկայացնում իրենց պահանջների ու կարիքների մասին, առայժմ ստորագրություններ են հավաքում ։
Քիշինյովից գրում են, որ այնտեղ արդեն համարյա սկսվել է դասադուլը, բայց այստեղ դիրեկտորը կանչեց բոլոր աշակերտներին (բացի հրեաներից) և հայտարարեց նրանց, որ այդ դեպքում բոլոր հրեաները կհեռացվեն, այդ պատճառով էլ դասադուլը տեղի չունեցավ] ։
17. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Աիրելի Արութիկ
Վաղուց է նամակ չես գրում, ի՞նչ է պատահել։ Գրիր։ Ամառը գյուղ գնալո՞ւ ես, թե չէ։
Ինչ ես անում, ինչ չես անում։ Ուղարկում եմ քեզ «Աշոտ երկաթը»։
Ընդունիր բարևներս։
18. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Աիրելի Արութիկ
Ստացա ուղարկածդ ծաղիկները, շատ շնորհակալ եմ. կաշխատեմ մի բանով հատուցանել։ Մեր ճեմարանում խառնակություններ են այժմ և գուցե փակեն։
19. Ս. 0ՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Ձեր բաց նամակում խոստացել էիք արտասահմանից գրել։Ես սպասում էի Ձեր այդ գրության, բայց մինչև այժմ չեմ ստացել։ Դեհ, մոռացած կլինեք, ընկեր֊բարեկամները շուտ են մոռացվում, մանավանդ որ ինձ գուցե դոցա թվին էլ չեք հաշվում։ Իսկ ես, տեսնում եք, այնուամենայնիվ գրում եմ։ Կարծում եք այն հուսով, որ Ձեզնից կստանամ պատասխա՞ն, հավատացնում եմ ոչ, այլ գրում եմ այնպես, չգիտեմ ինչո՞ւ, ուղղակի ուզում եմ գրել։ Այն մարդիկ, որոնց հետ ես ուզում եմ խոսել, քիչ են։ Իսկ թե Դուք ինձ չեք էլ ուզում լսել, ինձ ի՞նչ, դա ինձ համար միևնույն է։ Այս տոներին առանձին սենյակ եմ վարձել ընկերոջս հետ։ Սենյակս հիանալի սենյակ է, իհարկե Զեր սենյակից լավ։ Ճեմարանում վերջերս խառնակություններ տեղի ունեցան, որ ուղղված էին մեր ուսուցիչներից մեկի դեմ (Ֆլինկ)։ Ուսուցիչը դուրս կգա։ Խառնակությունները շատ ողբերգական վերջավորություն ունեցան, որ անսպասելի էր, դրա մասին մի ուրիշ անդամ` եթե կկարդաք։ Այստեղ ձանձրալի է կյանքը, և վճռել եմ ամառս գնալ Կովկաս՝ տեսնենք այնտեղ ինչ կա։
Լիզայի մոտ եղա մի քանի անգամ։ Տիգրանը առողջ է, և նրա գործերը, ինչքան ինձ հայտնի է, հաջող են գնում, միայն կարծեմ ուզում է ճեմարանից դուրս գալ և մտնել Թիֆլիսի գիմնագիա։ Ցոլակը մոտս չէ, բայց երևի Ձեզ բարևում է։
Կցանկայի բարևել օրիորդ Սոնա Գալաջյանին, եթե միայն նա կընդունե այդ և հիշում է Վանիկին, որը մեղք չունե և շատ հարգում է նրան։ Իսկ այժմ ցանկանում եմ Ձեզ հաջողություն: Շնորհավո՛ր Զատիկ։
20. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Ստացա Ձեր նամակը։ Լիզան Ձեր հասցեն ասել էր և սխալ, այնպես, որ կարծում էի, թե նամակս չի հասել Ձեզ։ Նա գրել էր Deutshland — Գերմանիա և Բեռն. О, какое невежество в области географии! Ես էլ նրա սխալը չէի բռնել և մի նոր նամակ էի պատրաստել, որը մինչև այժմ չկարողացա ուղարկել։ Զատկի տոները անցկացրի առանձին սենյակում, որ ես և ընկերներիցս մեկը վարձել էինք երկու շաբաթով։ Ձեզ գրել էի Ֆլինկի մասին, այժմ Ձեր պահանջով կգրեմ մանրամասները։ Զատկի նախընթաց շաբաթվա մեջ այդ պարոնը մի աշակերտի գրավոր աշխատության համար 2 էր դրել, թեև խնդիրները լուծած էին (աշխատանքը 5-ի էր գրած). աշխատանքը ցույց տվին մեզ (3-րդ դասարանի աշակերտներիս), բացի դորանից, մի աշակերտի նա կարծեմ армяшка էր ասել, ահա դա վերջապես ստիպեց աշակերտներին բողոքել։ Երբ նա եկավ սեղանատուն, բոլոր 300 աշակերտները միաձայն «долой Флинка», «Флинк собака» և այլն էին գոռում, եկավ դիրեկտորը և ասաց, որ գրավոր գանգատ տանք իրան Ֆլինկի վերա։ Մենք թվեցինք Ֆլինկի բոլոր արարքները և խնդիրը ներկայացրինք մանկավարժական խորհրդին։ Խորհուրդը նրան չվռնդեց, և անկարգությունները շարունակվեցին, այնպես որ ճեմարանը փակվեց, և կոչեցին ծնողների ժողով։ Մեզ խոստացան բավարարություն տալ։ Մյուս օրը Ֆլինկը խնդրել էր, որ աշակերտները լսեն իր արդարացումը— առաջ չէինք ուզում, հետո վճռեցինք լսել և հետո շվացնել կամ, նույնիսկ, ծեծել, որպեսզի հեռանա անպատճառ։ Հավաքվեցինք։ Նա ներս մտավ սաստիկ գունատ և սկսեց խոսել։ Նա սաստիկ հուզված էր, մանավանդ որ նրան նախընթաց օրվա ժողովին լավ կոթել էին։ Նա ասաց. [Պարոնայք, դուք ինձ մեղադրել եք, հիմա լսեցեք ինձ։ Ես տեսնում եմ, որ մեր միջև ինչ֊որ պատնեշ է եղել, մենք իրար չենք հասկացել, բայց... պարոնայք, ե՜ս չեմ բարձրացրել այդ պատնեշը: Ես գործել եմ այնպես, ինչպես պահանջում էին օրենքները, շրջաբերականները և դրա համար ինձ գովում էին, գլուխս էին շոյում...] Եվ այլևս չկարողացավ խոսել. теперь я понял, ասաց և այնպես հեկեկաց, -որ բոլորս ապշած մնացինք — այն մարդը, որ ճեմարանի միահեծան արքան էր, այժմ երեխի պես լալիս էր։ Այդ ամենը մեզ համար բոլորովին անսպասելի էր։ Նա սաստիկ հուզված էր, ինչպես և մենք բոլորս։ Նա խոսք տվեց, որ կհեռանա ճեմարանից։ Նա հետո ասում էր. [«Ես ճշմարտություն էի ցանկանում, ես ուզեցի մինչև մրուրը ըմպել դառը բաժակը»]։ Այժմ նա մնում է ճեմարանում մինչև ուսումնական տարվա վերջը։ Մենք նրան ներեցինք իր անցյալը։
Այժմ դիրեկտորի դեմ է պատրաստվում մի բան ուսուցիչների կողմից, որովհետև նա округ-ում ասել էր, որ «это все устроили армяне», և հայ ուսուցիչները ուզում են պահանջել, որ նա գնա և ետ վերցնի յուր խոսքերը նույն, հակառակ դեպքում բոլոր հայ ուսուցիչները կհեռանան։ (Այս ամենը սեկրետ է, Կուսիկյանը ասել է մի քանի աշակերտի, այնպես որ ոչ ոքին մի ասեք, գալուց հետո էլ)։ Այժմ դիրեկտորը գնացել է հանգստանալու Հարավ։
Այստեղ մայիսի մեկին սպասվում է հեղափոխություն։ Նորերս ծանոթացա երկու ուսանողուհու մանկաբարձական կուրսերից. կգրեի, բայց չարժե՝ կգաք, կպատմեմ, գրով անկարելի է պատմել այն, ինչ տեսա, Невежство глупсть самомнение фразы словом все было тут. Այսօր տրամադրություն չունեմ գրելու, բայց երբեմն այնպիսի ցանկություն եմ զգում ձեզ գրելու, ինչպես նախկին նամակս գրելիս, որ չկարողացա զսպել իմ ցանկությունը։ Իմ բազմաթիվ ծանոթների մեջ դուք մեկն եք այն երկու-երեք հոգուց, որոնց ես հավատում եմ, գնահատում, հարգում և համակրում։ Սա կոմպլիմենտ չէ, գիտեմ, որ դուք չեք սիրում կոմպլիմենտներ, բայց գրում եմ այդ, որպեսզի բացատրեմ իմ վարմունքը՝ եթե ինձնից հաճախ նամակներ ստանաք։ Մտադիր եմ ամառը գնալ Կովկաս, սաստիկ կարոտ ել եմ Կովկասին, բայց տեսնենք կհաջողվի՞, թե չէ։
Սեպտեմբերին կգաք չէ՞։ Եղիազարյանին² և Օվակիմյանին³ չեմ տեսել վաղուց է։ Ամենքը այստեղ սաստիկ հուզված դրության են և սպասվում են ահագին անկարգություններ։
Ցոլակը այստեղ չէ, բայց երևի ձեզ բարևում է։ Գրեցեք այդտեղի նորություններից։ Անդրանիկի մասին գրածներդ ինձ շատ Հետաքրքրում էին, և ես ուզում էի Ձեզ հայտնել նրա մասին, գիտենալով, որ նա այդտեղ է։ Ну, а теперь прощайте Ая, и не забывайте, поняли?
Մի վատ սովորություն ունեք,— նամակներիդ վրա ամսաթիվը չեք գրում։ Դեռ չեք «հիմարացել
21. Ս. Օտարյանին
Սոնա
Ստացա Ձեր նամակը։ Այս անգամ նա ինձ վրա, չգիտեմ ինչո՞ւ, մի տարօրինակ տպավորություն գործեց։ Մի քանի կետերը չհասկացա, կամ, ավելի ճիշտ՝ ոչ այնքան պարզ։ Ֆլինկթ մասին չեմ ուզում երկարացնել, որովհետև նրա գործը իմ աչքում մի ահագին դրամա էր, դրա մասին չխոսենք։ Միլերի վերաբերմամբ դեռ ոչինչ չեն արել մեր ուսուցիչները, և այդ առթիվ օրերըս խոսակցություն չեմ ունեցել նրանց հետ։ Կգրեմ, եթե մի բան լինի։ Կովկաս կգնամ մոտավորապես ամսի 20-ին (Հունիսի 1-ին նոր տոմարով), թեև գյուղից նամակ ստացա Ներսեսից, որ սաստիկ հիվանդ է ինքը (համարյա «մահամերձ», ինչպես ինքն է գրում), և քույրս նույնպես հիվանդ է, այնպես որ տանը մենակ ծերունի հայրս է, սակայն չկարողացա գնալ և եթե անհրաժեշտ լինի իմ գնալը շտապով կհեռագրեն։
Դուք պաշտպանել եք տքնում ակուշերկաներին (ներեցեք, մանկաբարձուհիներին), ասացեք խնդրեմ,ինչ են անում նրանք: Չեմ հասկանում Ջեր հետևյալ խոսքերը.
— «Խեղճ Ая, միայն նա էր, որ խաչեցի, այս անգամ ավելի լավ օգուտներ ունեցա։Всегда первый блин комом. [Բարեհաճեցեք, սիրելի Սուդարինյա, տալ անհրաժեշտ բացատրություններ]։
Հետո ի՞նչ է նշանակում թե՝ «Եթե Կովկաս գնաք, իհարկե կբարևեք իմ նախկին ընկերուհուս (ձեր հարսին)», սա նույնպես որոշ բացատրություն է պահանջում։
13 Վահան Տերյան, fi. III Մի խոսքով, ինչ որ գրում եք պարզ գրեցեք, ոչ այնպես, որ կարելի լինի զանազան կերպով բացատրել։
Չգիտեմ ինչու, Ձեր նամակը մի տեսակ տատանումի մեջ ձգեց ինձ և այս րոպեիս չեմ կարող գրել։ Ցոլակը այստեղ է, գրավոր քննությունները հաջող կերպով տվեց, այժմ բանավոր է տալիս. նա ինձնից մի 10 օր հետո կգնա Կովկաս։ Այսօր տոմսակ եմ ճարել, գնում եմ Շալյապինին լսելու «Ֆաուստ»-ի մեջ, լսում եմ առաջին անգամ, տպավորությունս կգրեմ։ Առհասարակ այսօրվա նամակիս երաշխավոր չեմ, որովհետև գլուխս ինչ-որ ապուշ դրության է։
Ձեր նամակին ավելացրել եք թե. — «ով է մեզանից ավելի «հիմարացել», չգիտեմ` դո՞ւք, թե՞ ես. իմ կարծիքով նկատողություն անողը պիտի աշխատե ինքը նույն սխալը չանե, իսկ դո՞ւք, պարոն»։ Что это значит? Ես Ձեզ հարց էի տվել կարծեմ, — որ խոմ չե՞ք «հիմարացել». իհարկե «հիմարացել»-ը այն մտքով, ինչ մտքով հասկանում եք Դուք։ Ձեր խոսքերը չեմ հասկանում։ Մի խոսքով, էլի վախս բռնեց Ձեզնից, վախենում եմ, վախենում, վախենո՛ւմ… Ցը՛ ։
Р. Տ. Եթե Ձեզ դժվարություն չի պատճառե, ուղարկեցեք Անդրանիկի6 պատկերը, երևի այդտեղ լավը հանած կլինեն։ Շատ շնորհակալ կլինեմ։
22. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Մի երկու օրից կճանապարհվեմ Գանձա (մեր գյուղը), այնպես որ եթե նամակ լինեք գրելու, գրեցեք այս հասցեով. Ахалкалаки, Вагану Тер-Григоряну. Այժմ նամակ գրել չեմ կարող` իսկի տրամադրություն չունեմ։ Հա, ծանոթացա Ձեր քրոջ` Մարիի հետ, թեև չեմ խոսել և շատ քիչ եմ ծանոթ, բայց վրաս լավ տպավորություն գործեց` գուցե նրա համար, որ ես նախապաշարված էի: Չգիտեմ։ Ցը. հետո կգրեմ իմ տպավորությունները։ Ինչո՞ւ չեք գրում։
23. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Ստացա Ձեր նամակը (բաց), նույնպես և անցյալ մայիսի գրած «երկար» նամակը։ Գյուղից Ձեզ գրել եմ վերջերս երեք նամակ` մեկը (բաց) Բեռն, երկուսն էլ Մյունխեն, որովհետև Դուք հաղորդել էիք, որ գնում եք Մյունխեն։ Ուրեմն զայրանալու իրավունք չունեք։ Մանրամասն այս րոպեիս չեմ կարող գրել, որովհետև շուտով քննություններ եմ տալու և պարապում եմ` քանի որ ամառը ոչինչ չեմ արել։ Գրելու շատ բան ունեմ` կգրեմ սեպտեմբերի 1—2-ին։ Ուրեմն Դուք իմ նամակներըր չե՞ք ստացել, նոքա երևի Մյունխենի փոստատանը կլինեն։
24. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արութիկ
Սեպտեմբերի մեկին է իմ քննությունը, այնպես որ այժմ զբաղված լինելով չեմ կարող ընդարձակ գրել, 1-ից կգրեմ մանրամասն քո նամակին պատասխան։ Մինչև այդ ժամանակ սպասիր։ Համենայն դեպս ոչինչ չձեռնարկես, այլ դիմիր խորհրդի` նաև Արամին, որը գուցե մի բան անե։ Ես էլ կարողացածիս չափ կաշխատեմ։ Առհասարակ կգրեմ քեզ սեպտեմբերի 1-ից։ 25. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Քննությունս հաջողությամբ տվի և, չնայած որ այժմ այդ դարդից ազատ եմ, չեմ կարող այնքան էլ ընդարձակ գրել։
Ես Ձեզ գրել էի, որ գյուղից երեք նամակ եմ գրել. մեկը` Բեռն, իսկ երկուսը՝ Մյունխեն, որովհետև Դուք գրել էիք, որ գնում եք այնտեղ։ Ճեմարանում վերջերս անկարգություններ տեղի ունեցան նույն ուսուցչի պատճառով, որի մասին ես Ձեզ գրել էի մի ժամանակ։ Տրամադրությունս վերջերս այնպես է փչացել, որ ոչ մի բանի գլուխ չունեմ։ Համալսարանները արդեն բացվում են՝ այնպես որ երևի շուտով կգաք և ընդարձակ կխոսենք։ Իհարկե (?), ինձ իմաց կտաք Ձեր գալու մասին, կամ երբ գաք, կհանդիպեք ճեմարան։ Ձեր եղբայրը այսօր եկավ։ Լիզան և Հայկանուշը դեռ չեն եկել։ Ոչ մի տեղ չեմ գնում, բացի մեր տեսչի տնից (Գասպարյանի), և այս նամակս էլ գրում եմ այնտեղ։ Թուղթս, ինչպես տեսնում եք, ինձ համար այնքան էլ պատշաճավոր չէ. սա իմը չէ։ Զզվելի մաթեմատիկայից այնպես եմ ձանձրացել, որ չեմ կարող ոչինչ անել։ Այս տարի մտադրություն ունեի մի բանով լուրջ պարապել, բայց, ինչպես երևում է, այս տարի էլ պետք է չկարողանամ մի բան անել։ Այս Գասպարյանի աղջիկը նոր կոտրատվում էր, և զահլաս գնաց այդ դատարկախոսություններից։
Ուրեմն շուտով կգաք կխոսենք, իսկ առայժմ գրեցեք։
Գլուխս այնպես է ցավում, որ չգիտեմ ինչ գրեցի։ Կներեք, եթե հիմարություններ լինեն։ Ձեր՝ մայիսին գրած նամակը ստացա՝ դրա մասին հետո։ Ինչպես երևում է Դուք կամ չեք հասկացել ինձ, կամ ցույց եք տալիս։ «Հիմարանալ» խոսքը Ձերն է, և պետք է որ հասկանայիք։
26. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Ստացա ալպիական վարդերով զարդարված նամակը: Շտապում եմ տեղեկացնել կուրսերի մասին։
Այսօր գնացի կուրսերը, բայց канцелярия-ն փակ էր. այնպես որ կանցելյարիայից չկարողացա իմանալ։ Հարցրի մի քանի կուրսիստկաներից և ուսանողներից, որոնք պատասխանեցին, որ 15—20-ին կբացվի [(ամենայն հավանականությամբ, որովհետև համալսարանը նույնպես բացվում է 15-ին)]։ Մեծամասնությունը պատասխանեցին, որ շուտով կբացվի, բայց հայտնի չէ, ուսում կանոնավոր կլինի՞, թե չէ։ Համալսարանում ուսումը սկսվում է 15-ին, բայց ուսանողները մի քանի պարտիաների են բաժանվել, բայց մեծամասնությունը, ըստ երևույթին, ուզում է, որ ուսումը սկսվի։
Հայկանուշը արդեն եկել է, Լիզան դեռ ոչ։
Այսօր ճեմարանից գնացել եմ «ակնաբույժի մոտ» (իբր թե) և այդպիսով ևս մի քանի դասերից ազատվեցի՝ «на Вам счет», և Ձեր խնդիրը կատարեցի ինչքան կարելի էր։
Ուրեմն շուտով կտեսնվենք։
Գալուց առաջ գրեցեք։
Իհարկե իսկույն կգաք ճեմարան։ Հուսով եմ, դրա համար վերջացնում եմ նամակս։
Ցոլակը բարևում է։ Նամակս գրում եմ նրա տանը։
Վահան
[Սոսկալի ձանձրույթ է և կարծես «խելագարվում եմ»։ Եթե այսպես շարունակվի, ես անպայման ինքնասպանություն կգործեմ, որքան էլ դա հիմարություն լինի։
Ձեր նամակը գրպանումս էր մնացել, մոռացել էի, որ այն չի ուղարկված, հիմա Հայկոն մի նամակ բերեց, որ հասցեն գրեմ, մի բարկացեք, որ գնում եմ այս ծրարի մեջ]։
Վանիկ 27. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արութիկ
Ստացա բաց նամակդ։ Այնպիսի դրություն է այստեղ, որ անկարող եմ երկար գրել։ Գրածդ պասիլքան դեռ չեմ ստացել, բայց առաջուց հայտնում եմ շնորհակալությունս։ Առաջ ուզում էի գրել՝ ճանապարհները փակ էին, այժմ ինքս անկարող եմ գրել։ Ես այժմ երթևեկ եմ, մի դաս ունեմ, որի համար ինձ տալիս են սենյակ, իսկ ճաշ և շոր տալիս են ճեմարանից։ Այսպես ավելի լավ է, քան ճեմարանում մնալ միշտ։ Այս տարի կավարտեմ, տեսնենք հետո ինչ եմ անելու։ Ընդունիր բարևս։ Գրի՛ր։ Կաշխատեմ ես էլ գրել շուտով:
28. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Ստացա Ձեր նամակը և շտապում եմ պատասխանել, թեև երկու օր առաջ մի նամակ ուղարկեցի։Ձեր նամակին սպասում էի վաղուց։ Այստեղի իրողությունները ճնշող և միևնույն ժամանակ ոգևորող տպավորություն են գործում։ Մեր ճեմարանը փակեցինք մինչև հունվարի 15-ը, և երևի կգնամ Կովկաս։ Դրությունս դեռ շատ անորոշ է։ Ձերոնց մասին կարող եմ հանգստացնել Ձեզ, բոլորը առողջ են՝ ինչքան ինձ հայտնի է զանազան աղբյուրներից։ Վերջերս «սևհարյուրակները» կոտորում էին ուսանողներին ու աշակերտներին, որոնք այժմ մեծ մասամբ ման են գալիս ստատսկի հագուստով և զինված։ Ինքնապաշտպանության խմբեր են կազմված, կարմիր խաչի ընկերություններ, որոնք հոգում են ընկածների և վիրավորների մասին։ Այստեղից Կովկաս են ուղարկում մոտ ժամանակներս 200,000 ռուբլու զենք։ Եթե գնալու լինեմ, իհարկե, կարողացածիս չափ կտանեմ։ Ցոլակը մոտս է, բարևում է Ձեզ։ Պետք է մտներ բժշկական ֆակուլտետը, բայց միտքը փոխեց և մտավ իրավաբանական ու մինչև այժմ ավարա թրև է գալիս։ Ոչինչ, մյուս տարի միասին կսկսենք սովորել։
Լիզան չի եկել, ես ուրախ եմ։ [(Ներեցեք արտահայտությանս համար), դրա համար ես հիմնավոր տնտեսական հիմքեր ունեմ, բայց տեսեք, այդ մասին ոչ մի խոսք]:
Ձեր ծանոթ ուսանողներից ոչ ոքին համարյա չեմ տեսել և հավատացեք, որ իսկի ցանկություն էլ չունեմ տեսնելու։
Պարապելու մեծ ցանկություն ունեմ, բայց ոչինչ չեմ կարողանում անել։ Թվում է, որ ուզում եմ «հիմարանալ»։ Երևի անպատճառ կգնամ Կովկաս։ Հասցես կհաղորդեմ գնալիս և կգրեմ. այժմ գրությունը դեռ անորոշ է։
Ձեր եղբայրը սոցիալիստ է [և չափազանց եռանդուն, դե և իհարկե ծիծաղելի, սակայն Դուք զուր եք չարանում նրա վրա, նա լավ տղա է և նրան կարելի է լավ մարդ դարձնել, եթե կարողանան նրա հետ վարվել։
Թույլ տվեք Ձեզ կշտամբել դրանում։ Դուք չափազանց խիստ եք և կարծես Ձեր մեջ չափազանց քիչ սեր կա դեպի մարդը, և ես համարձակվում եմ պնդել, որ սիրով կարելի է անել ամեն ինչ և միայն նրանով կարելի է անել ամեն ինչ: Այդ մասին արժեր խոսել, բայց թողնում եմ հաջորդ անգամվա, որովհետև հիմա գլուխս խառն է, մեզ մոտ սարսափելի իրադարձություններ են սպասվում]։
Հայկոն այսօր եկել է մոտս, ես տանը չեմ եղել, թողել է նամակը, որ ուղարկեմ, որովհետև ես ասել էի, որ նամակ պիտի գրեմ։ Ձեր նամակը այսօր կհանձնեմ նրան։ Առայժմ ցը՝
29. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Ահա մոտ երկու ամիս է, որ Կովկաս եմ…
Այժմ գրում եմ Անիից։ Ավետիք Իսահակյանի հետ եկանք Ալեքսանդրապոլ, որտեղից ընկանք շրջանի գյուղերը Մակինցյանի հետ պրոպագանդի համար։ Նոր տարին դիմավորեցինք Ղազարապատ գյուղում։ Մեր գյուղացիք այնքան կարոտ են խոսքի, որ ստիպված ես ամբողջ օրը խոսել, այնպես որ ոչինչ չես կարող անել։
Վաղուց էր ուզում էի Ձեզ գրել, բայց Դուք էլ գիտեք, որ չէի կարող գրել, քանի որ փոստը փակ էր։ Այստեղ ընդհարումները շարունակվում են: Այժմ կռիվ է Ղազախ և Շամշադին, բայց կռիվը մեզ համար այնքան էլ անհաջող չէ։ Շտապում եմ գրել, որովհետև վաղը կվերադառնանք Ղաղարապատ, որտեղ Ավ. Իսահակյանը պիտի կարդա իր նոր պոեման՝ «Մասսա Մանուկը», որ շատ են գովում։ Թե՛ Ая-ի մասին, թե՛ իմ մասին ընդարձակ կգրեմ, երբ գնամ քաղաք։ Առայժմ գրում եմ այսքանը, որ զինվորի հետ կուղարկեմ փոստը գցելու։
Ներեցեք առայժմ։ քաղաք գամ կգրեմ շատ ընդարձակ։ Գրեցեք ինչքան կարելի է շուտ և շատ։ Մինչև հունվարի վերջը այս կողմերը կլինեմ, հետո կգնամ Մոսկվա։
Հասցես՝ Александрополь, Аветику Исаакяну
Վահանին
Կարծեմ չեք նեղանա, որ այդ հասցեն եմ տալիս, ուրիշը չունեմ։ Մակինցյանը բարևում է Ձեզ։
Շնորհավոր Նոր տարի։
Թուղթ էլ չկա, այս էլ դժվարությամբ գտա։
Ужасная глушь!
30. Ս. ՕՏԱՈՅԱՆԻՆ
Սոնա
Նորերս Ձեզ մի նամակ ուղարկեցի, այժմ ուզում եմ մի քիչ ընդարձակ խոսել։ Վերջերս այդ... գործադուլը մեր նամակագրությունն էլ դադարեցրեց։ Ճեմարանում էլ ուսումը դադարեց, և ես եկա Կովկաս... Ուզում էին այնտեղ թողնել բանվորների մեջ պրոպագանդ անելու, բայց չմնացի։ Մակինցյանը մոտս է։ Եկանք Ալեքսանդրապոլ։ Մինչև այժմ շրջում էինք գյուղերում, նոր ենք վերադարձել և այժմ մեզ ուզում են պահել քաղաքում պրոպագանդի։ Երևակայեցեք, ոչ մի կարգին պրոպագանդիստ չունեն...
Այնպիսի տգիտություն ու խավար է տիրում այստեղ, որ թեև գիտես, որ շատ սուղ է քո պաշարը, բայց այնուամենայնիվ զգում ես քեզ համարյա որպես մի պրոֆեսոր հասարակական գիտությանց։
Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա։ Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ, այնպես ո՞ր դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է։ Ճիշտ է, կանանցով շատ է տարվում, բայց, Սոնա, ճիշտն ասած, մեզանից, տղամարդկանցից որը չի տարվում և եթե ուրիշները սուրբ են երևում, դա միայն նրանից է, որ նրանք դիմակի տակ են լինում։
Ավետիքը — անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկական ուղղություն։ Նրա բանաստեղծություններն էլ — անմիջական զգացմունքի արտադրություններ են:
Մի օր նա երկար պատմեց իր գլխին եկած արկածները և վերին աստիճանի անկեղծ էր յուր պատմության մեջ։
Ծննդին Ղազարապատ գյուղումն էինք։ Ավետիքը այնտեղ պահած ունի մի մեծ պոեմ (մոտ 200 երես) «Մասսա Մանուկը» վերնագրով, որ թաղած է եղել հողի տակ մի քանի տարի՝ վախենալով խուզարկությունից։ Ահա այդ պոեմը պիտի կարդար մեզ, և դրա համար մենք Անիից վերադառնալիս եկանք Ղազարապատ, ուր ապրում է նրա եղբայրը և ուր իրանք կալվածներ ունեն։ Բայց Ավետիքը այդ օրերը գնացել էր գործով Թիֆլիս և չեկավ. մենք այնտեղ մնացինք մի քանի օր և վերադարձանք քաղաք։
Այստեղ համարյա միակ կարգին մարդը Ավետիքն է, մեկ էլ Լևոն Մանվելյանը6, որի մոտ էլ լինում եմ։ Ամսույս վերջերին կգնամ Մոսկվա, որովհետև ուսումը երևի կձկտվի, և հաշիվներս վերջնականապես կվերջացնեմ ճեմարանի հետ։ Այստեղի դեպքերի մասին կարդացած կլինեք լրագրներում7։ Արդյոք միտք չունե՞ք գալու։ Շատ լավ կլիներ, եթե Մոսկվա գայիք։ Միջոցներ ունենայի ես էլ կգայի արտասահման ամառս, բայց…
Նամակս երևի ստացած կլինեք Անիից8, դիտմամբ «զակազնոե» գրեցի, որ հասնի անպատճառ։
Այստեղ Սիրանույշը տվեց ներկայացում — «Դավաճանությունն»9։ Երևակայեցեք, սաստիկ հիասթափվեցի: Նրա մասին այնպիսի գովասանքով էին խոսում, որ ես սպասում էի տաղանդավոր խաղ, այնինչ նա այնքան թույլ էր, որ բավարար դերասանուհու տպավորություն էլ չթողեց։ Վրույրը հիանալի էր։
Այստեղի արյունալի դեպքերի մասին կգրեմ միայն այնքանը, որ դժբախտաբար նոքա արդեն սովորական են դարձել, այնպես որ այնքան էլ ուշք չես դարձնում10…
Գավառը մի տեսակ անախորժ տպավորություն է թողնում, և շատ ձանձրալի է կյանքը… Շնորհքով մարդիկ էլ չկան, որ մարդ կարողանա հետները խոսել գոնե։ Մոսկվայի դեպքերի մասին կարդացի։ Երևակայեցեք, ռմբակոծել են հենց այն տունը, որի մեջ մի ժամանակ մինչև Կովկաս գալս ես ապրում էի։ Ճակատագիրը ինձ ազատել է չգիտեմ ինչո՞ւ համար։
Ռուսաստանում այնպիսի քաոս է տիրում, որ մտքերն էլ են սերվել, և ես չգիտեմ նույնիսկ ինչ գրեցի։
Տպավորությունները այնքան շատ են, որ չգիտես որը գրես և վերջապես ոչինչ չես գրում։ Կուրծքս չգիտեմ ինչու նոր սաստիկ սկսեց ցավել` այնպես որ վերջացնում եմ նամակս։
Հասցես` Александрополь, Аветику Исаакяну
31. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Այսօր երեք օր է, ինչ եկել եմ Մոսկվա, բայց մինչև այժմ ժամանակ չունեցա Ձեզ գրելու։ Թեև ես սովորություն չունեմ նամակ գրելու մինչև նախկին նամակիս պատասխանը ստանալը, բայց գրում եմ, որովհետև ենթադրում եմ, որ պատճառներ ունեցած կլինեք, որ մինչև այժմ չեք գրել։ Մոտ մի ամիս ուշացել եմ դասերից, այնպես որ երևի ստիպված կլինեմ немножечко позубрить напоследок. Բայց փառք Զևեսին՝ երեք-չորս ամիս, և մենք ազատ մարդ կլինենք։ Առայժմ երկար գրել չեմ կարող, մի քիչ կսպասեմ, սարքվեմ, տուն ու տեղս կարգի բերեմ, ապա Ձեզնից էլ մի նամակ ստանամ ու ըստ այնմ կգրեմ ընդարձակ։ Գրեցեք շուտ, ի՞նչ է պատահել Ձեզ, կամ գուցե հասցեներդ փոխե՞լ եք։
Ուրեմն ինձ կգրեք առայժմ Լազարյան ճեմարան կամ իմ տունը —
Малый Харитоновский переулок, дом Котова, кв. 10.
32. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Ստացա Ձեր բաց նամակը։ Թույլ տվեք Ձեզ ընկերաբար նախատել։ Մի՞թե նրա համար, որ Ավետիքը (Ая-ն) մի ժամանակ Ձեզ վիրավորել է, Դուք չեք կարող նրա հասցեով ինձ էլ նամակ գրել1: Զարմանում եմ: Բայց թողնենք այդ, որովհետև ըստ երևույթին Դուք լավ չեք ճանաչում նրան: Նա մի վերին աստիճանի անկեղծ մարդ է… Իմ կարծիքով անկեղծությունը մի մեծ առաքինություն է, որից, դժբախտաբար, զուրկ է ձեր սեռի մեծ մասը։ Իզուր եք կարծում Դուք, որ այն բոլոր մարդիկ, որոնց հետ Դուք սերտ կամ բարեկամական հարաբերություն եք պահպանում ավելի քիչ… կնասեր են… քան Ая-ն… Ավետիքը… անկեղծ ասում է այն, ինչ զգում է, իսկ ուրիշները միևնույնը զգալով ծածկում են։ Օրինակ, վերցրեք Ձեր բարեկամները։ Ավետիքը այնքան համակրելի գծեր ունի, որ թեկուզ նա այդ «մեծ» պակասությունն էլ ունենա, կարելի է նրան ներել, իսկ ինչ կասեք այն մարդկանց համար, որոնք, ոչ մի դրական կողմ չունենալով, ունեն ավելի մեծ պակասություններ և նույնիսկ Ձեզ մոտ գուցե պատիվ ունեն։ Ես Ձեզ կուզեի տեսնել ավելի լայնսիրտ։ Հուսով եմ, այս բոլորի համար չեք նեղանա ինձնից, կարծում եմ մենք կարող ենք անկեղծ խոսել, ես նույնիսկ իմ պարտքն եմ համարում այդ։ Դուք ինչպե՞ս եք կարծում։ Այդ հարցի մասին ավելի երկար կգրեի, եթե զբաղված չլինեի, բայց որովհետև հույսս կտրեցի Ձեր գալուց, ուստի հուսով եմ հետագա նամակներովս Ձեր թույլտվությամբ (!!!) կգրեմ ավելի երկար։
Երևի այս տարի կավարտեմ (о, какое счастье!): Մտադիր եմ առայժմ պատմություն ընտրել, բայց դեռ որոշ կերպով չեմ որոշել՝ տեսնենք։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Хочу избрать словесное отделение.
Ցոլակը համալսարանների փակվելու առիթով գնաց Ղարաքիլիսա և այժմ այնտեղ վարժապետ է։ Несчастный не понюхал даже! Ձեր եղբայրը չի եկել։ Գալիս էլ Թիֆլիսում չտեսա։ Երևի չի ուզում գալ։ Հայկանուշը գնացել է Կովկաս։ Ձեր նամակը ուղարկեցի նրան։ Ինչո՞ւ չեք գրում, սպասելով աչքերս ջուր կտրան։ Լավ չէ այդպես մոռանալ։ Երևի ծուլացել եք և պատճառներ եք որոնում։ [Գրեցեք խնդրում եմ և որքան կարելի է ընդարձակ]։
Սպասում եմ։ Տրամադրությունս ամեն մի վայրկյան փոխվում է։ Սաստիկ նյարդային եմ դարձել։ [Երբ գաք, ես Ձեզ սյուրպրիզ կանեմ, բայց չկարծեք, թե որևէ շատ լավ բան պետք է լինի. կբարկանաք, այդ պատճառով էլ հիմա չեմ գրում]։
33. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Վաղուց է Ձեզ նամակ եմ գրել, բայց պատասխան չկա։ Չգիտեմ դա ի՞նչ է նշանակում: Գոնե մի բաց նամակով տեղեկացրեք Ձեր մասին։ Զատկից հետո մեր քննությունները կսկսվեն։
Գրեցեք։ Ընդարձակ կգրեմ, երբ նամակ ստանամ։
34. ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Սիրելի Ավո ջան
Ստանալով փոքրիկ նամակդ, մինչև այսօր սպասում էի ընդարձակին, բայց ըստ երևույթին это только так говорится, մանավանդ պոետները երևի երաշխավոր չեն իրանց խոսքերին։ Իհարկե Ավետիքը առավել ևս։ Երեկ լսեցի, որ Թիֆլիս էլի քեֆ ես անում և վճռեցինք Պողոսի հետ, որ էլի մի կոնֆլիկտ է պատահել avec Սոֆի կամ Աննետ1: Մի խոսքով։ Մեզանում, Ավո ջան, քննությունները շուտով կսկսվեն2, և այս վերջին ժամանակները այնպես են բեռնավորել պարապմունքներով (իհարկե հիմարագույն), որ չգիտես թե ինչ անես։ Հավատացնում եմ, ոչ ոքի նամակ չեմ գրել։ Պողոսն էլ, ես էլ մտել ենք պանսիոն3, որպեսզի մի կերպ վերջացնենք։ Ռեակցիան վակխանալիա է սարքել, հեղափոխականները «սքլել» են։
Ասում էին, որ շուտով ընդհանուր գործադուլ կլինի, բայց չեղավ։ Խոսում են զինված ապստամբության մասին, բայց ըստ երևույթին դա էլ շուտ չի լինի։ Զորեղ պրոպագանդ են անում զորքերի մեջ։ Բայց այստեղի հեղափոխական Ս-Դ-ները գոնե ըստ երևույթին շատ վատ են զինված... Մի կամպանիա ենք սարքել ամառը պրոպագանդ անելու Կովկասում, այդ մասին էլ եթե գրես, լավ կանես, այսինքն կընդունե՞ն, թե՞ չէ։
Երեկ նորից կարդում էինք քո բանաստեղծությունները և լավ հայհոյեցինք հրատարակությունը։ Իհարկե համոզված լինելով, որ դու քո բնավորությամբ անընդունակ ես շնորհքով հրատարակել, քո անհուն աղջկասիրությամբ և անփութությամբ դեպի քո երկերը։ Պարոն գերմարդ, այդ ի՞նչ է պատահել, որ այժմ սկսել ես «հացի երգեր» ասել։
Լևոնիկին բարևներ։
Առայժմ այսքանը։
35. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Ստացա Ձեր նամակը, բայց մինչև այսօր չկարողացա պատասխանել։ Երկար սպասեցի Ձեզնից 6 մարկ «Русские ведомости» համար, բայց չստացա։ Այժմ շտապում եմ այս կարճ նամակով պատասխանել Ձեր նամակին։
Շուտով մեր ճեմարանում կսկսվեն քննությունները, այնպես որ կարող եմ ասել, որ զբաղված եմ և ոչ թե գրելու, այլ կենտրոնանալու ժամանակ չի լինում։ Առանձին ուշադրության արժանի նորություններ չկան առայժմ։ Գործերս կարծես թե հաջող են գնում։ Գլուխս սաստիկ ցավում է, Սոնա, ներեցեք, որ չեմ կարող երկար գրել։ Գրեցեք այդտեղից ձեր մասին, հետաքրքիր է։ Մի քանի օրից գուցե կարողանամ կգրեմ, իսկ դուք, Սոնա, գրեցեք։
Հայկանուշը եկել էր, երևաց մի օր և հիմա էլ չկա՝ չգիտեմ ո՞ւր կորավ։
36. Ս. 0ՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Վերջապես կարող եմ Ձեզ ընդարձակ նամակ գրել։ Քննություններս վերջացան, և ես այժմ [Ռուսական կայսրության իրավազուրկ քաղաքացի եմ]։ Քննությունները շուտ անցան և շատ հեշտ էին, չնայած որ [արտաքուստ կազմակերպված էին ինչպես հարկն էի։ Ամառս վճռեցի մնալ Մոսկվայում։ Առայժմ դրությունս անորոշ է, ոչ մի գործ չունեմ, բայց ծանոթներս խոստացել են աշխատանք գտնել քաղաքային դումայում։ Մտադիր եմ ամառս պարապել քաղաքատնտեսությամբ և ֆրանսերենով։ Վերջերս չգիտեմ ինչո՞ւ լռել եք՝ չնայած որ Ձեզ գրել եմ, նույնիսկ, եթե չեմ սխալվում, մի քանի անգամ։ Ինձ համար իբրև մասնագիտություն ընտրել եմ գրականությունը. մտնելու եմ պատմական լեզվա գիտական ֆակուլտետը։ Ուրեմն մյուս տարի կարող եք пожоловать իմ բնակարանը (!)։ Երևի օգոստոսին այստեղ կլինեք, այնպես որ կտեսնվենք, ճիշտն ասած, շատ եմ ցանկանում Ձեզ տեսնել։ Կարծեմ մեր բարեկամությունը չի ընդհատվել, այնպես որ հուսով եմ, այժմ ինձ կգրեք հաճախ։ Սոնա, գիտեցեք, որ Դուք այն հազվագյուտ կինն եք, որին ես արժանի եմ համարում իմ բարեկամությանը: Սա, իհարկե, իբրև կոմպլիմենտ չընդունեք, որովհետև գիտենալով, որ Դուք չեք սիրում կոմպլիմենտներ, չէի ցանկալ Ձեզ ասել կոմպլիմենտ։ Նույն կարծիքին է Ձեր մասին և Ցոլակը, իմ ամենամտերիմ ընկերը։
Ուրեմն ավարտելով այն «դպրոցը», որ դժբախտաբար միջնակարգ դպրոց է կոչվում, և դուրս գալով այն այլասերող և նեխված բանտից, որ պանսիոն² է կոչվում, ես նորից ուզում եմ վկայել Ձեզ իմ խորին հարգանքը և համակրությունը, ի սրտե ցանկանալով շարունակել մեր բարեկամությունը նույնիսկ ավելի մտերիմ հողի վերա, քան առաջ*։ [Խնդրում եմ բարեհաճ լինել և սիրել բանասեր-ուսանողին։ Բայց, տեսեք, մի՛ բարկացեք ինձ
[10] վրա, այս անգամ ողորմած եղեք ամենահարգարժան իշխանուհի Սղնախյան գինիների (սնանկացա՜ծ իշխանուհի)³։
Նախազգում եմ, թե Դուք հիմա էլ ինչ եք մտածում։ Նամակս սկսել էի երեկ, բայց խանգարեցին ավարտել։ Շարունակում եմ առանց վերընթերցելու, որովհետև սարսափելի ծուլանում եմ և ոչ մի տրամադրություն չունեմ գրելու։
Դեռ ժամանակ կունենամ Ձեզ ձանձրացնելու, Սոնա, եթե չեմ ձանձրացրել:
Ինչ֊որ Դուք լռել եք, ոչինչ չեք գրում` արդյոք չե՞ք սիրահարվել որևէ երշիկագործի և չե՞ք սիրել դառն գարեջուրը: Առայժմս ընկերոջս հետ ապրում եմ Նախաթոռ քաղաքում և զբաղմունք եմ որոնում, քանի որ ոչ միայն բանիվ Աստծո կեցցե մարդ, այլև հացիվ հանապազօրյա, նույնիսկ ավելին կասեմ, եթե բանը դրան հասավ, ավելի շուտ կարելի է առանց որևէ բանիվ ապրել, իսկ առանց հացի մտքներովդ էլ չանցկացնեք ոչ մի դեպքու]։ Գրեցեք, Սոնա, շուտ-շուտ և մի ծուլանաք, սպասում եմ:
|
Թափառական (չափազանց սրտաշարժ ստացվեց)
Հասցես՝ Москва, Малый Харитоновский переулок, дом Котова, кв. 10, студенту. Ներեցեք ձեռագրիս համար, թղթի համար, ծրարի համար, ամեն, ամեն ինչի համար]:
37. Ս. Օտարյանին
Սոնա
Ստացա Ձեր նամակը, վերջապես ստացա։ Ես ենթադրում էի, որ Դուք տեղափոխվել եք Ձեր Pension֊ից առանց ինձ իմաց տալու և իմ նամակներս Ձեզ չեն հասնում։ Դուք հարցնում եք, թե արդյոք ես խորին համոզմունքո՞վ եմ ընտրել իմ մասնագիտությունը — историко-филологческий ֆակուլտետը, թե՞ փոփոխական մի բան է դա։ Իհարկե, ընտրելիս ես չեմ մտածել և այժմ էլ չեմ մտածում այն ճանապարհի մասին, ուր տանում է ֆակուլտետը։ Ես ընտրել եմ գլխավորապես նրա համար, որ գրականությունը, ապա պատմությունը, իմ ամենասիրելի առարկաներն են և առանց առաջինի ես չեմ կարող ապրել՝ այնպես, ինչպես և առանց հացի։ Ուսուցչական ասպարեզը ես սիրում եմ այնքան, ինչ չափով որ ցանկանում եմ մանուկների հետ լինել, որոնց ես անչափ սիրում եմ։ Իսկ ինչ վերաբերվում է այն խնդրին, որ սեփական աշխատանքով պետք է շարունակել ուսումը, ես դրան մի քիչ պետք է հակասեմ, իհարկե [իմ միտքը պարզաբանելու իմաստով]։ Բանը նրանումն է, Սոնա, որ սեփական աշխատանքով ապրել և միաժամանակ լուրջ պարապել գիտությամբ, դա համարյա անկարելի բան է. ես այժմ փորձով այդ եզրակացության եկա։ Դուք զուր եք կարծում, որ այնքան հեշտ է սեփական աշխատանքով ապրել և միաժամանակ սովորել։ Ոչ, դա այնքան էլ հեշտ չէ, և եթե մի ստիպենդիա ճարվի, ես կընդունեմ այն մտքով, որ ես կկարողանամ ապագայում մի կերպ վերադարձնել այդ ստիպենդիայի արժեքը կամ հասարակական ծառայությամբ, կամ նույնիսկ փողով։ Իսկ եթե ոչ — ինչ արած, ասում են «անճարը կուտի բանջարը»… Իսկ այժմ, օ՜, այժմ [ամենաողբալի՝ վիճակն է։ Պատկերացրեք, Սոնա, ծառայում եմ մի նոտարի մոտ առավոտյան ժ. 10-ից մինչև 5-ը և ստանում եմ 25 ռ,։ Դուք հասկանո՞ւմ եք` նստել առ. ժ. 10-ից մինչև 5-ը։ Դա դժոխային տանջանք է։ Չնայած դրան, զբաղվում եմ ֆրանսերեն լեզվով և քաղաքատնտեսությամբ, որը ամբողջովին հափշտակում է ինձ։ Կարդում եմ հասարակական հարցերի վերաբերյալ գրքեր և սոցիալական գիտությունները ուսումնասիրելն ու հայ և առհասարակ իրականությունը դիտելը (բավական մոտից) ինձ հասցրին սոցիալիզմին, սակայն, իհարկե, ոչ այնպիսի սոցիալիզմի, որի ներկայացուցիչներն են դաշնակցականները և մեր «սոցիալիստները»։ Ըստ երևույթին ես կդառնամ սոց.-դեմոկրատ։ Դա, թերևս, օտարոտի թվա Ձեզ, բայց դա այդպես է, երկար կլինի գրելը, եթե ես կամենայի պատմել Ձեզ, թե ինչպես հանգեցի դրան։ Դուք չեք կարող պատկերացնել, Սոնա, թե ես որքան ուրախացա ձեր նամակն ստանալով։ Եթե դուք իմանայիք, թե հիմա ես ինչ վիճակում եմ գտնվում, Դուք կհասկանայիք ինձ: Հարկ կլիներ երկար պատմել, բայց գլխովս շատ բան անցավ այս մի տարվա ընթացքում: Մախլաս: Հիմա սոսկալի քայքայված են ջղերս և սուտ չի լինի, եթե ասեմ, որ վախենում եմ խելագարվեմ։ Հույս ունեմ շուտով, իհարկե որքան կարելի է շուտ, տեսնվել ձեզ հետ և ձեզնից սովորել գերմաներեն լեզուն: Ուստի առայժմ հետաձգենք այդ լեզուն, ահավասիկ և մի վաստակ ձեզ համար (չէ՞ որ դուք շատ չէք վերցնի ինձնից, այնպես չէ՞): Իհարկե դուք ձեզ հետ շատ գրքեր կբերեք և գլխավորապես բանաստեղծների երկերը:
Խիստ շատ բան պետք է սովորել, և ես այնպես եմ ուզում, որ չգիտեմ՝ ուր ուղղել ուժերս, թեպետ ջղերս անասելի քայքայվել են վերջերս ուզում էի ձեզ ուղարկել իմ լուսանկարը, բայց այնպես եղավ, որ հետաձգեցի։ Ոչինչ, մի կերպ կփոխանակենք մեր լուսանկարները: Մի խոսքով, կգաք՝ կզրուցենք։ Պետք է որ համալսարանները բացվեն, թեպետ գալիք օրերի քաղաքական դեպքերի մասին ոչինչ չի կարելի գուշակել։
Ա՜յ թե ինչ լավ եղավ ձեր բանը— սովորեցիք գերմաներեն լեզուն, մինչդեռ ես հարկադրված կլինեմ ամեն ինչ անգիր անել ձմեռը. Ոչինչ, կգա մի օր, և մենք բնագրում կկարդանք Մարքսի և Հայնեի երկերը, գուցե և (օ՜, որպիսի համարձակություն) Բայրոնի և Լեոպարդիի։
Որովհետև հիմա ես «տնտեսագետ» եմ, ապա մի քանի խոսք կասեմ իմ անձնական պետությա՛ն տնտեսական գրության մասին: Դա կարելի է արտահայտել երկու բառով՝ սոսկալի անկում։ «Գալիքի ալեծուփ ծովը» նախագուշակում է «տխրություն ու վիշտ»։ Գրպանումս ոչ մի գրոշ չունեմ։ Պարտքերիս հաշիվ չկա։ Ուզում ես ինքնասպանություն գործիր։ Մի խոսքով, վերջնականապես պրոլետարականացել եմ, մինչև իսկ լումպեն- պրոլետարականացել։ Հույս ունեմ, որ դուք հիմա ավելի հաճախ կգրեք, և սպասում եմ շուտափույթ պատասխանի]։ Շուտ և շատ։
Հասցես՝ Малый Харитоновский переулок, дом Котова кв. 10, студенту Вагану Тер-Григоряну.
38. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Այսօր թողի պաշտոնս, որովհետև սաստիկ ծանր էր, և հոգնել եմ վերջնականապես։ Մտադիր եմ իմ գործերով զբաղվել և հանգստանալ։ Հուսով եմ, որ հուլիսի վերջերին և օգոստոսի սկզբներին կգաք, և անհամբեր սպասում եմ ու խնդրում, որ ինչքան կարելի է շուտ երևաք։
Պարապում եմ ֆրանսերեն։ Տնտեսագիտությամբ պարապում եմ մեծ հետաքրքրությամբ։ Վաղր կտանեմ խնդիրս համալսարան և կմտնեմ վերջնականապես ֆիլոլոգների կորպորացիայի մեջ։ Ողջույն ֆիլոլոգից ֆիլոլոգուհուն! Ուզում եմ գրել, Սոնա, բայց տրամադրություն չկա իսկի գրելու՝ երևի կհասկանաք դրությունս։ Ուրեմն ցը. բայց կրկնում եմ, շուտ եկեք ի սեր Աստծո և Մամոնայի, որովհետև ոչ մի մարդ չկա համարյա։ Դրեցեք շուտ։
Երբ գաք, յոթն օր յոթ գիշեր անընդհատ կխոսե՞նք։ Չէ, չէ չվախենաք ու չհետաձգեք դրա համար Ձեր գալուստը։
39. Գ. Մկրտումյանին
(հեռագիր)
Հաշտարխան, Մկրտումյան քահանային, հանձնել Ցոլակին։
Ազատ եմ, նամակ։
40. Ց. Խանզադյանին
Շնորհավոր Նոր տարի
(Да будет проклят прошлый год!)
Սիրելի Ցոլակ
Վերջապե՜ս կարող եմ քեզ գրել. Commedia est finita! В чем же состоит эта «Commedia Divina»: Ուրեմն լո՜ւր։
Դեկտեմբերի 2-ի երեկոյան Օնիկը ինձ մոտ եկավ գիշերելու. նախընթաց օրը (կամ երկու օր առաջ) Մեսնիկը գնացել էր Նախշվան: Օնիկը առանց հանվելու պառկեց քնելու, իսկ ես կարդում էի Պշիբշևսկու«De profundiS»-ը: Նոր էի պառկել, հանկարծ ահռելի աղմուկով ներս են թափվում մի քանի գորոդովոյ, պրիստավը, օկոլոտոչնին և մի լրտես և սկսում են խուզարկել սենյակս։ Ես և Օնիկը հանգիստ կերպով և բավականին յումորիստիք տրամադրությամբ հետևում էինք նրանց։ Հավաքեցին իմ բոլոր սկսված և չվերջացրած «վեպերը», բոլոր նամակներս և բրոշյուրներ։ Ապա Օնիկից հարցրին տոմսակ, որը բացակայում էր:
Ապա բացին շկաֆը, ուր ընկած էր Ալեքսանի շլյապան լրագրով փաթաթած։ Ոչ ոք չէր մոտենում, կարծելով, որ ռումբ է. վերջապես Օնիկը վերցնում է շլյապան և մոտենալով պրիստավին, ծիծաղելով պատռում է թուղթը և ասում.
— Да это шляпа! шляпа!
Մենք հռհռում ենք: Ապա պրիստավը առաջարկում է մեզ «օրենքի» անունով հետևել իրան։
— Что ж, оченно просто, подчиняюсь насилию, ասում է Օնիկը, և մենք ուրախ-ուրախ (չգիտեմ ինչու) հետևում ենք պ. ոստիկանին։
Այդ գիշեր և հետևյալ օրը ոստիկանատանը նստելուց մեզ տարան հռչակավոր Բութիրկան5 (որ այժմ կոչվում է սովորաբար Бутырская Академия): Տեղ չլինելու պատճառով մեզ նստեցրին միասին одиночный корпус-ի սենյակներից մեկում, ուր սովորաբար մի հոգի է նստում (մեզ հետ կար նույն օրը բանտարկված մի ուսանող ևս` Պոկրովսկի ազգանունով)։
Օնիկը իբրև ասպետ միայն իմ մասին էր մտածում, կարծելով, որ իրան շուտով կարձակեն, քանի որ խուզարկությունը իմ սենյակումն էր, և նա պատահաբար էր ընկել։
Մյուս առավոտ արթնացա` Օնիկը և Պոկրովսկին չկային (չկարծես, որ «մեր» Պոկրովսկին է)6. նրանց տարել էին «ընդհանուր» կամերաներից մեկը` «Пугачевская башня»7 կոչվող մասը։ Սկզբում ծանր էր մենակությունը, բայց շուտով ընտելացա. մարդը առհասարակ այն անասունների թվին է պատկանում, որոնք շատ շուտ են ընտելանում ամեն մի դրության։
Ինձ և Օնիկին մի քանի օրից տարան охранное отделение և հանեցին մեր լուսանկարները` մեր դեմքը հավերժացնելու համար երևի: Երևակայիր, одиночный корпус-ում (ուր ես էի նստած) նույնիսկ միտինգներ էին սարքում։ Բոլորը բարձրանում են պատուհանների վերա, բաց են անում լուսամուտները և, ընտրելով նախագահ, սկսում էին ճառերը։ Մազալու էր8։
Ինչ երկարացնեմ, ինձ 12 օրից արձակեցին։ Օնիկս մնաց Եմելյանի և ուրիշների հետ (նրանցից միայն Պատվականյանին ես դու ճանաչում)9։ Մինչև այժմ էլ նրանք նստած են և որոշակի ոչինչ չի կարելի ասել նրանց դրության մասին։ Լսել եմ միայն (չգիտեմ որքան ճիշտ է), որ Եմելյանին կքշեն կամ արտասահման, կամ Պարսկաստան (ведь Персия тожеարտասահման ?)։ Օնիկին գուցե նույնպես աքսորեն, ինչպես և Պատվականյանին, որի գործը ամենից լուրջն է։ Չեմ երկարացնում, որովհետև հաստատ ոչինչ հայտնի չէ դեռ։ Առայժմ կգրեմ իմ մասին, իսկ այդ ամենի մասին՝ երբ գործը քիչ պարզվի։ Հա՛, Պատվականյանի գործը передано в окружной суд—126 статья: Իսկ Եմելյանը և Օնիկը երևի 33 статья-ով «կդատվեն»։
Բանտից նոր դուրս էի եկել, երբ ստացա ուղարկածդ 15 ռուբլին очень кстати, որովհետև վերարկուս լոմբարդումն էր, որ իսկույն վերցրի։
Այժմ լսիր, թե ինչ պատահեցին քո խեղճ Շվինի հետ հետո...
Գրիր շուտ-շուտ, այժմ դու ես մնացել, թեև Օնիկը, Մելքոնը և Վարագյանը, Մեսնիկը կան, բայց դու հիշիր, որ ты не только старье!
Այժմ մտադիր եմ պարապել։ Ինչպես Ռուդինն է ասում (կարծեմ)։ [Աշխատել, աշխատել, աշխատել։ Բայց թվում է դա խոսք էլ կմնա]։ Գրիր, այժմ ավելի քան երբևիցե դու ինձ սիրելի ես և թանկագին, այժմ ավելի քան երբևիցե դու ինձ անհրաժեշտ ես։
Հասցես՝ Рыбников переулок, дом Савельевой, кв. 10, студенту Вагану Тер- Григоряну.
Առայժմ այսքանով բավականացիր։ Ուղարկում եմ Եմելյանի հին նամակն ու նկարը, որ գրել է բանտարկվելուց առաջ։
Հա, մոռացա քեզ գրել, որ Գասպարյանին ճեմարանից հեռացրին։ Ափսո՜ս մարդ։
41. Օ. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ
Թանկագին Օնիկ
Չես կարող պատկերացնել, թե ինչպես եմ կարոտել քեզ։ Հատկապես հիմա։ Ես ու Պողոսը խռովել էինք ու թեև պաշտոնապես
Նամակը գրված է ռուսերեն։ հաշտվել ենք իմ նախաձեռնությամբ, բայց ըստ երևույթին այլևս չենք մտերմանա։ Ուստի կհասկանաս, որ մնացած բոլոր ընկերներս հիմա առավել ևս թանկ են ինձ համար, ավելի ևս սարսափելի է նրանցից որևէ մեկին կորցնելը։
Ես մի սենյակ գտել էի, բայց տխրեցի այնտեղ. այնտեղ ցուրտ էր և ինձ այնտեղ զգում էի ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես հավանաբար դու քեզ զգում ես բանտում։ Որպեսզի նկարագրեմ քեզ այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջերս, պետք է հատորներ գրել, իսկ դրա համար այժմ, առավել քան երբևէ, ոչ ցանկություն ունեմ, ոչ համբերություն։
Մի նոր սենյակ եմ վարձել, թեև փոքրիկ, բայց հարմարավետ ու տաք և, որ գլխավորն է, մոտիկ (չգիտեմ ինչի՞ն)։ Այսօր Նյուրան եկել էր մոտս (բայց տես, դա գաղտնիք պահիր և ոչ ոքին ոչ մի խոսք երբ դուրս գաս և հիմա էլ), ուստի տրամադրությունս մի քիչ բացվել է, թե չէ անսփոփ թախիծ էր։ Որոշել եմ պարապել (այս ո՞ր երրորդ անգամ եմ որոշում նույն բանը), բայց այս անգամ կարծես թե կհաջողվի։ Տեսնենք։ Երևի Կոլյան քեզ գրել է, թե ինչպես ենք գժտվել Ռոզայի և նրա յուրայինների հետ։ Թող կորչեն։ Գրեթե ամեն օր լինում եմ Անահիտի մոտ: Նորից կարդում եմ Պշիբշևսկու «Երկրի որդիները»։
Արդեն գիշերվա ժամը մեկն է և չես կարող պատկերացնել, թե ինչպես եմ հոգնել, իսկ պետք է դեռ առնվազն հինգ նամակ էլ գրեմ։ Արդյոք հաճա՞խ ես երազում քո սիրեցյալի մասին։
Բայց բանտի պատուհանը բարձր է,
Սևաչվին՝ հեռու
Իր շքեղ աշտարակում:
Եթե թույլ տան, գրիր ինձ օր ու ապրուստիդ մասին։
Իսկ առայժմ ընդունիր սրտալի համբույրներս ու ողջույններս։
Հուսով եմ քեզ շուտով տեսնել ու տաք-տաք համբուրել, միայն, ի սեր Աստծո, առաջ ինձ մոտ հայտնվիր, թե չէ այնտեղ Ռոզալիան և մյուսները սպասում են և շրթունքներդ կապականեն ու նրանցից հետո ես չեմ համբուրի դրանք։ Ի սեր Աստծո, շուտով դուրս եկ, թե չէ տաղտուկից կկրծոտեմ բոլոր մատներս։
42. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
Մեծարգո պ. Ծատուրյան
Ես երկար մտածելուց ետ եկա այն եզրակացության, որ լավ է հրատարակվի իմ գրքույկը¹, քան ստանամ ամսական 15 ռուբլի, որովհետև իմ դրությունը չի բարվոքվի այդ վերջինի միջոցով, և ես ավելի գերադասելի եմ համարում մի երկու ամիս ևս նեղություն կրել այն հուսով, որ հետո կդրստեմ գործերս, քան միշտ (կամ մի քանի ամիս) կիսակուշտ լինել և, որ գլխավորն է, միշտ զգալ, որ պետք է դիմես օտար մարդկանց, միևնույն կարկառ ձեռքը ամեն ամիս, դա սոսկալի է. առանց այդ էլ ամեն ամիս ստիպված եմ գնալու որևէ Սահարբեգյանի մոտ ու թուք ու մուրով ստանալու եկեղեցուց ստանալիք 15 ռ.²»: Իհարկե, ավելի հեշտ է Ձեզնից վերցնել ինձ համար, քան այդ բուրժուաներից, բայց չէ՞ որ կրկին այդ մարդիկն են Ձեզ ամեն ամիս այդ փողը տալու։
Ուստի ես գերադասում եմ մի անգամ ստորանալ, մի անգամ վերցնել, քան միշտ դիմել։ Ուրեմն խնդրում եմ Ձեզ, եթե ուշ չէ, եթե հնար կա, այնպես արեք, որ մի անգամից տան այն, ինչ պիտի տան, և ես կհրատարակեմ գիրքս, որովհետև, ինչպես և վերևում ասի, միևնույն է, այդ ամսական 15 ռ. այժմ իմ դրությունը չի լավացնի — դա մի «պալլիատիվ» կլինի, որպես ասում են սոցիալ- դեմոկրատները։
Դուք, իբրև չքավորության ծանոթ մարդ, պետք է որ հասկանաք այդ ամենը, այնպես որ աչքի առաջ ունենալով այդ բոլորը, հուսով եմ չեք մերժի իմ խնդիրը։
Ուրեմն ես կուզեի, որ գրքիս հրատարակության համար տային այն մարդիկ, կամ հակառակ դեպքում միանվագ տան այն գումարը, որ պետք է ամիսների ընթացքում տան ինձ։
Խնդրեմ պատրաստեցեք Ձեր խոստացած տոմսակները³ հետևյալ մարդկանց անունով և թողեք հյուրանոցում, ես երկուշաբթի կամ երեքշաբթի առավոտյան կգամ և կվերցնեմ, կխնդրեի նաև իմ նամակի պատասխանը թողնեք այնտեղ տոմսակների հետ։
|
Խնդրեմ տոմսերի վերա ամսաթիվը չնշանակեք, որպեսզի կարելի լինի ընտրություն անել լեկցիաների4 միջև։
Ընդունեցեք խորին հարգանքիս հավաստիքը։
43. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Գրում եմ այս նամակս, որովհետև օրավուր նամակիս պատասխանին սպասելով ճարս կտրավ։
Ենթադրում եմ, որ հիվանդ ես, կամ մի բան է պատահել, որ չես կարող գրել։ Չեմ գրում, որովհետև երկար գրելու իսկի տրամադրություն չկա, իսկ կարճ գրել չէի ուզում։ Օնիկը, Մելքոնը և Պատվականյանը Նստած են դեռ։ Ոչինչ որոշ չի կարելի ասել։ Ենթադրում ենք, որ Օնիկին ու Մելքոնին կաքսորեն ադմինիստրատիվ կերպով հայրենիք, իսկ Պատվականյանին պետք է դատեն և ասում են, որ կարդարացնեն։ Նորա մայրը այստեղ է և դիմել է մի քանի իրավաբանների։ Գրելու ոչ մի տրամադրություն։ Սպասում եմ անհամբեր նամակիս պատասխանին։ Ի՞նչ ես անում՝ գրիր շուտ, շուտ, շուտ։
|
Իսկույն գրիր։ Ոչ ոք չկա, գրեթե բոլորովին մենակ եմ։ Հա, չմոռանամ՝ Մելքոնի նշանածը քեզ բարևում է։
Տղերքը լավ են, առողջ, նրանց մասին հոգում ենք՝։ Վ.
Շուտով գիիր։
Москва, Рыбников переулок, д. Савельевой, КВ. 10 կամ ճեմարան։
44. 0. ՕԱՆՋԱՆՑԱՆԻՆ
Թանկագին Օնիկ
Վաղը բանտային տեսչության միջոցով կուղարկեմ մի քանի գիրք, ի միջի այլոց նաև Լ. Անդրեևի պատմվածքները՝ թարգմանելու համար։ Դրանք ինձ սարսափելի դուր են գալիս և կուզենայի, որ թարգմանվեին։ Ես էլ եմ ուզում նրա մի երկու պատմվածքը թարգմանել, այնպես որ գրիր, թե դու ի՞նչ թարգմանելու։ Ես մտադիր եմ թարգմանել «Ծիծաղ» և «Կեղծիք»՝ պատմըվածքները, քեզ առաջարկում եմ թարգմանել «Անդունդը» և «Պատը», բայը ասենք ընտրիր ինքդ, ախր գիտես, որ ես միայն ասում եմ, իսկ թե ե՞րբ կանեմ, միայն Ամենաբարձրյալը գիտի։
[11] Վերջերս եղա ժանդարմական վարչությունում՝ ինձ այնտեղ հարցաքննում էին, որպես քո ձերբակալման վկայի²։
Ապրում եմ, եղբայրս, ամեն տեսակետից նողկալի։ Իմ բոլոր «բարեկամ» աղջիկների հետ գժտվել եմ, մնացել է դարձյալ իմ հին սերը՝ Նյուրան, որի հետ մենք հիմա բարեկամներ ենք միայն։ Երբեմն լինում եմ Մանյայի³ ու Գանյայի4 մոտ։ Նորերս նրանց հետ գնացել էինք Գրական-գեղարվեստական խմբակ։ Այնտեղ տեսանք այդ տարօրինակ բանաստեղծ Վալերի Բրյուսովին և լսեցինք նույնպես բանաստեղծ-դեկադենտ Գեորգի Չուլկովի դասախոսությունը։ Սա հենց նա է, որ թարգմանել է Մետերլինգի «Տասներկու երգը»— հիշո՞ւմ ես, ինձ մոտ էին, ես դրանք նույնիսկ արտագրեցի5: Իմ տանտերերը անգլիացիներ են, այնպես որ, եղբայրս, հիմա ինձ հետ կատակ չանես՝ ես շփվում եմ անգլիական միջավայրում։ Այստեղ 7 — 8 տարեկան մի փոքրիկ աղջիկ կա, ամենից ավելի, ահա, հենց նրա հետ եմ բարեկամություն անում։ Երբեմն լինում եմ Նյուրայի մոտ։ Հա, ի դեպ, նամակ ունեիր Եկատերինայից, որը ես ու Կոլյան կարդացինք։ Առանձին ոչ մի բան չկա, բացի նրանից, որ, ըստ երևույթին, նա քեզ սիրում է։ Իհարկե, դա էլ մի ինչ-որ առանձին բան է, բայց չէ՞ որ դու նրան բոլորովին չես տիրում։ Ճիշտ չէ՞։ Էխ դու սիրեկա՜ն։ Իսկ ես պարապում եմ և ամենայն հավանականությամբ մայիսին քննություններս կտամ։ Լսել եմ, որ քեզ աքսորում են հայրենիք։ Այդ ճի՞շտ է։ Քիշինյո՞վ, թե՞ Ալեքսանդրապոլ։ Ո՞րն է քո հայրենիքը։ Ինձ մոտ եղել են Նյուրան և Շուրան։ Նյուրան՝ նույնիսկ երկու անգամ, պատկերացրու ինչպիսի՜ երջանկություն։ Նա շարունակ ինձ խաբում է։ Էհ, Աստված նրա հետ, թող զվարճանա։ Իսկ ես նրան կարծես առաջվա նման սիրում եմ։ Թեև կարծես արդեն ոչ այնքան ուժեղ, որովհետև անհույս եմ սիրում։ Եվ քեզ նույնպես դեռ շարունակում եմ սիրել, լավ որ այն ժամանակ Ռոզայի հետ չհամբուրվեցիր, թե չէ նրանից հետո ես քեզ չէի համբուրի։ Հաձե Ալյոշայից նամակ ստացա։ Նա Կովկասում է և գուցե կգա, որովհետև չէ՞ որ սովորելու է — համալսարանը բացվել է։ Թեպետ երևում է, որ նա էլ այնտեղ աղջիկների հետևից ընկնում է, իսկ աղջիկները ինչպես կպչուն ցեխը՝ «չի թող տալիս»։ Գրողը տաներ այդ բոլոր աղջիկներին, նրանց պատճառով Աստված գիտե, թե ինչքան ժամանակ եմ կորցրել և ինչքան ջղեր քայքայել։ Ցիլլերից դեռ նամակ չկա, չգիտեմ ինչո՛ւ է ինձ մոռացել և ոչինչ չի գրում։ Ամենասարսափելի տաղտուկ է։
Արդյոք հայտնի չէ՞, թե դեռ երկա՞ր ես նստելու բանտում։
Սպանկոն9 հիվանդ է։ Բանտային տեսչության միջոցով քեզ կուղարկեմ նաև «Ռուսսկայա Մուզան»-ն10, մեկ էլ ուզում էի գերմաներեն ինքնուսույցն ուղարկել, բայց այդ գիրքը գտնվում է Աոֆյա Գալուստովնայի մոտ11, իսկ նրանց տուն գնալ չեմ ցանկանում, թող իրենք ուղարկեն։ Բայց դու նրանց չգրես, որովհետև ես խոստացել էի անցնել նրանց մոտ և գիրքը վերցնել, իսկ հետո որոշեցի թքել։ Եթե նրանք չուղարկեն, գրիր, թե որ պետք է (թեև համոզված եմ, որ գերմաներենով չես զբաղվի), ինձ գրիր, կուղարկեմ։ Դե հերիք է, էլ գրել չեմ ուզում։ Առայժմ մնաս բարով կամ ցտեսություն։
45. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Ստացա բաց նամակդ երկար սպասելուց հետո։ Նախկին օրը քեզ մի նամակ էի գրել, որ այժմ ստացած կլինես։ Ես ինձ լավ եմ զգում ամեն տեսակետից — միայն ի բաց առյալ տնտեսականը, բայց դա էլ սովորական է դարձել՝ այնպես որ այնպես զգալի չէ։ Մնացել եմ մեն֊մենակ գրեթե։ Պողոսի հետ տեսնվում ենք և խոսում, բայց անցածը ետ չի դառնալ, չէ՞ որ գարմոնիան խանգարելու համար մի կեղծ հնչյունը, մի սխալ նոտան բավական է լինում՝: Մենք ծանոթների նման ենք գրեթե, բայց գուցե մոտենանք [սատանի բան է, ի՜նչ ասես չի պատահի։ Առայժմ սիրային գործերումս դադար է։ Հույս ունեմ, որ նորերը կառաջանան, և նոր ուժերով գործի կանցնենք. իսկ դու օրհնիր, սիրելի քահանայորդի², ես էլ եմ քահանայորդի։ Կարծես թե ինչ-որ բան գլուխ է գալիս։ Տեսնենք, կգրեմ]։
Օնիկի, Մելքոնի մասին չեմ գրում, որովհետև որոշ ոչինչ չեմ կարող գրել, բայց շուտով նրանց դրությունը կորոշվի, և կգրեմ իսկույն:
46. 0. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ
Թանկագին Օնիկ
Չես կարող պատկերացնել, թե ինչպես եմ հոգնել, հոգնել ոչ թե աշխատանքից, այլ այս հավերժական թափառումից, հավերժական որոնումից։ Բայց սարսափելի ուզում եմ աշխատել ու պարապել։ Ես հիմա, ավելի քան երբևէ, լավատեսորեն եմ տրամադրված, որովհետև կարիքը երբեք չի կարող ինձ վերջնականապես ընկճել։ Բայց հոգնել եմ, աներևակայելի հոգնել։ Եվ ահա ուզում եմ մեկնել որևէ տեղ, մի քիչ հանգստանալ՝ «ուր ուզում է լինի, միայն թե հեռու այս աշխարհից», ինչպես ասում է Բոդլերը¹։ Բայց առայժմ մեկնել չեմ կարող երկու պատճառով, նախ այն պատճառով, որ բանաստեղծություններիս այդ անիծյալ տպագրության գործն եմ սկսել, իսկ երկրորդ ուզում եմ սպասել, մինչև ձեզ բաց կթողնեն։ Ծատուրյանը խոստացել է տպագրության փողը ճարել, բայց մինչև հիմա վճռական պատասխան չի տվել և օրավուր անհամբեր սպասում եմ նրա պատասխանին, ինչպես և ձեր ազատմանը։
Էլ ուժ չունեմ։ Գրողը տանի, արդեն ամսից ավելի է թափառում եմ անկյունից անկյուն և ոչ մի տեղ հանգիստ չեմ գտնում։ Ծանոթություններիս շրջանակը նեղացել է մինչև նվազագույնը։ Ոչ տուն, ոչ եղբորս մոտ գնալ չեմ ուզում։ Որոշել եմ գնալ կամ Ալեքսան Բաձյուկի մոտ, կամ քեզ հետ, եթե քեզ Քիշինյով աքսորեն։
[12] Տեսնենք ինչո՞վ կվերջանա այս ամենը: Դու սաստիկ սիրեցիր քո բարերարներին և ըստ երևույթին միայն նրանց ես հասցնում գրել։ Իհարկե ես չեմ խանդում, բայց դա ինձ վրդովում է։
Ամեն օր գնում եմ Անահիտի4 մոտ և կարծեմ արդեն ձանձրացրել եմ, երբևէ կվերցնի ու դուրս կբոթի։ Էհ, Աստված հետս, այդպես էլ պետք է։ Ուզեցի դասախԱսություններով զբաղվել անհնար է։ Ձեռք զարկի ֆրանսերենին՝ չեմ կարող։ Բոդլերին գրողի ծոցը նետեցի5։ Բանաստեղծություններ չեմ գրում, իսկ եթե գրում եմ, ապա քաղաքացիական (և հավանաբար զզվելի)։ Մի կերպ ուրվագծերի վեպիս առաջին մասի սևադիրը, մոտավորապես 100 էջի չափ՞։ Լևոն Դավիդովիչին7 գրեցի Բոդլերի մասին—հոնորար չի կարող վճարել, որովհետև, ինչպես գրում է, 10,000 դեֆիցիտ ունի և ոչ մի միջոց չունի, իսկ այնպես, գրում է նա, «եթե աշխատակցեք, շատ ուրախ կլինեմ»։ Այդ էր պակաս, որ չուրախանար։ Բայց ես ի՞նչ անեմ, որտե՞ղ դատ ու ճշմարտություն, իսկ որ գլխավորն է՝ հոնորար փնտրի խեղճ հայ թարգմանիչն ու բանաստեղծիկը։ Ոչինչ չես կարող անել, ենթարկվում եմ... մանավանդ որ տպագրվելու տեղ չունեմ։
«Ձայն»֊ում գեղարվեստականության տեսակետից ոչ մի կանոնավոր բան չեն տպագրում, իսկ ուրիշ քիչ թե շատ խելքը գլխին հանդես չկա։ Այնպես որ նստած եմ ձեռնունայն։
«Ты хочешь знать, что видел я на воле?» — ոչինչ բացի քաղցից ու ստորությունից, սրանից հետևություն, պետության տված հացը կեր, ախպերս, և երբեք մի ցանկա այդպիսի ազատություն, բայց, իհարկե, դու կասես «ո՛չ, ավելի լավ է քաղցած լինել ազատության մեջ, քան կուշտ՝ բանտում»։ Քեզ հետ լիովին համաձայն եմ։ Ուստի շտապիր շուտով դուրս գալ, և մենք մի լավ կհանգստանանք կզբոսնենք։ Բայց դու, իմ սիրելի ռոմանտիկ, ուզում ես ինչ-որ բացականչել, ես տեսնում եմ... և ես համաձայն եմ դրան։ Բայց և այնպես հանգստանալ անհրաժեշտ է։ Ներվերս անասելի քայքայվել են, և վախենում եմ վերջնականապես հիվանդանալուց։
Ցուցակագրվել եմ Ճվեդիա, Նորվեգիա և Ֆինլանդիա էքսկուրսիա գնալու, չգիտեմ կհաջողվի՞ գնալ, թե՞ ոչ։ Հավանաբար ոչ։ Բայց որ իմանայիր ինչպե՜ս եմ ուզում։ Չէ՞ որ դա իմ վաղուցվա երազն է: Ամեն ինչը իրենցից՝ էքսկուրսիան արժե 50 ռուբլի (Շվեդիա և Նորվեգիա) և 90 ռուբլի, եթե գնաս նաև Շվեյցարիա։
Ի՜նչ շքեղ բան, ճիշտ չէ՞։ Ինչ լա՜վ կլիներ մարդ գնար։ Տեսնենք ինչ կլինի9։
Մանյան ինձ դուր է գալիս, ուրիշ ոչինչ, հավատացնում եմ քեզ, դեռ չեմ խենթացել, իսկ երբ այդ օրը գա (եթե միայն գա), քեզ կգրեմ։
Քո քրոջից, որին նամակ էի գրել, մի շատ սիրալիր բացիկ ստացա և հեռակա սիրահարվել եմ։ Սպասում եմ քո բանտից դուրս գալուն, որպեսզի գնանք, և խոնարհվեմ նրա առաջ սիրո աղոթքը շուրթերիս։ Մանյան բարևում է քեզ և գովում, բայց շնորհակալ եղիր ինձ, որովհետև ես եմ քեզ նրա առաջ գովել— երկինք հանել։ Ափսոս, որ այնպես էլ չհաջողվեց ծանոթանալ քո Կատյայի հետ, հետաքրքիր կլիներ տեսնել քո սիրեցյալին։ Կոլյան Գանյայի հետ է քարշ գալիս, որը, ի դեպ, սքանչելին է։ Ամեն տեսակետից նա զմայլելի է, և մենք (գոնե ես) հիմա լավ բարեկամներ ենք։ Երևակայիր, նույնիսկ ես նրան նայում եմ մարդկային տեսակետից, թեպետ նաև որպես կին շատերին և նույնիսկ շատ շատերին նա կարող է որպես իդեալ ծառայել:
Մայրիկդ չի գա, այդպես էր գրել քույրիկդ ինձ։
Համենայն դեպս գնեցի Նյուրայից նրանց համերգի տոմս (առայժմ վարկով), կլինի Կերները — այն Կերները, որի հետևն էի ընկած այնքան խելահեղ։ Բայց տոմսը գնեցի պայմանով, որ Նյուրան ինձ ծանոթացնի նրա հետ և դրա համար էլ տոմսին պետք է վճարեմ ամբողջ 110 կոպ» (1 ռ. 10 կոպ.)։
Տեսնո՞ւմ ես ինչ երկար նամակ գրեցի քեզ, չնայած այն բանին, որ տրամադրությունս անտանելի է, անասնային, զազրելի։ Այդ այն պատճառով, սիրելիս, որ քեզ սիրում եմ։ Եվ դու չպետք է, չհամարձակվես, ինձ դավաճանել, հասկացա՞ր։
|
47. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոֆյա Սիմեոնովնա
Ճանապարհին հիվանդացա և ստիպված եղա կանգ առնել եղբորս մոտ Մոզդոկում, որտեղ և մնում եմ մինչև այժմ, որի մասին պատիվ ունեմ զեկուցելու Ձերդ Պայծառափայլությանը։ Հիմիկ առողջությունս լավացել է, և շտապում եմ Բաքու։ Առայժմ սպասում եմ Մեսնիկյանին, որը Նախիջևանում է և շուտով կժամանի այստեղ, իսկ այստեղից մենք միասին կուղևորվենք այնտեղ։ Սա մի այնպիսի անասնական քաղաք է, որ եզ ոչ մի հետաքրքիր բան հաղորդել չեմ կարող։ Այստեղ կարելի է խելագարվել ձանձրույթից։ Միակ մխիթարությունը դպրոցն է, ուր գնում եմ վերջին ժամանակս։ Վաղը կամ մյուս օրը այստեղից կմեկնեմ Բաքու։ Ես նույնիսկ հաստատ չգիտեմ Դուք հին բնակարանում եք, թե ոչ, այնպես որ սույն նամակը գրում եմ ենթադրաբար։ Բարևեցեք Վարվառա Մելիքովնային, ինչպես և իմ բոլոր սիրեցյալներին մեկտեղ։ Սկզբի ժամանակները եղբորս հետ թունդ խմում էինք, լավ որ գինին այստեղ էժան է, համ էլ չէ՞ որ նա շատ օգտակար է սակավարյուն մարդկանց։ Հիմա իմ հոգին ձգտում է Բաքու։ Կարոտել եմ... սիրուն։ Սատանա՜ն տանի։ Մարդ չկա, որ սիրահարվեմ։ Այսպես վերջնականապես կարելի է կորցնել այդ մեծ ընդունակությունը։ Ինչպե՞ս են ձեր քննությունները։ Սերտեցե՜ք, սերտեցե՜ք։ Բազմաչարչար ուսուցչուհի կդառնաք։
Իմ հասցեն Բաքվում առայժմ հետևյալն է. Угол Станиславской и Верхнеприютской ул. дом Санамова, Р. Габриеляну — для Վահան-a.
48. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
Հարգելի պ. Ծատուրյան
Հիվանդությանս պատճառով բժշկի խորհրդով ստիպված եղա Մոզդոկում մնալու միառժամանակ և դրա համար է, որ մինչև օրս ձեզ չեմ գրել գրքերը ուղարկելու մասին։ Վաղը այստեղից ուղևորվում եմ դեպի Բաքու, այնպես որ խնդրեմ գրքերը ուղարկեք հետևյալ հասցեով. Баку, угол Станиславской Верхнеприютской улиц, д. Санамова, Р. Габриеляну, передать Месникяту, իսկ վերջինս կհանձնի ինձ, և ես կանեմ այնպես, ինչպես ցույց կտաք ձեր նամակում։ Կխնդրեի մի օրինակ էլ «Ռուս բանաստեղծներ»-ի 1-ին գրքից՝ ուղարկեիք, որովհետև իմոնքս նվիրել եմ ուրիշներին, մինչդեռ կուզեի մոտս ունենալ այն։ Լսեցի, որ Ավետիքը այդտեղ է. երևի նա իրան լավ է զգում — ինչպես ասում են ռուսները՝ как рыба в воде: Բաքվում, ինչպես գրում են ընկերներս, գործ շատ կա և մարդկանց մեծ կարիք, այնպես որ ես շատ ուրախ եմ, նամանավանդ որ աշխատելու մեծ եռանդ եմ զգում մեջս։ Առողջությունս այժմ լավ է։ Կարդացի «Նոր կյանք»֊ում ձեր բանաստեղծությունը, շատ լավ էր²։ Ընդունեցևք բարեներս։
Р. Տ. Գրքերի թիվը գրեցեք, որպեսզի կարելի լինի ստուգել։ Շուտով լույս կտեսնի մեր օրաթերթը, «Բանվոր»-ը,³ որ իսկույն Ձեզ կուղարկեմ։
49. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Արդեն երկու շաբաթ է, ինչ Բաքու եմ, սակայն դեռևս որոշ ոչինչ չեմ կարող գրել ձեզ իմ գործերի մասին։ Գրեմ մի քիչ իմ
[13] տպավորությունների մասին։ Առաջին օրերը Մեսնիկյանի մոտ էի։ Հենց այդ օրերը գնացքի Վարյայի հոր մոտ:
Պետք է ասած, որ ես շատ գոհ մնացի նրա թե հորից, թե մորից: Նրանք ինձ ընդունեցին очень радушно, և դՔաղվածելու սխալ՝ Invalid <ref>
tag; refs with no name must have contentա ինձ համար ավելի ևս նշանակություն ուներ, քանի որ այստեղ ոչ մի ծանոթ չունեի, բացի մի քանի ընկերներից, այսինքն Մեսնիկյանից, որովհետև մյուս ընկերները միայն ի պաշտոնն «ընկեր» էին։
Ըստ երևույթին ամբողջ ամառը այստեղ կմնամ։ Ապրում եմ այժմ առանձին սենյակում մի հրեայի տան, որը, на горе мне, ունի մի «չքնաղ» դստրիկ վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ:
Երեկ գնացել էի Վարյայենց և տեսա նորան։ Ողջ և առողջ էր՝ ինչպես միշտ։ Ես էլ լավ եմ, էլի։ Շուտով կսկսեմ կանոնավոր կերպով աշխատել— սկզբում երևի պրոֆեսիոնալ միությունների մեջ, ուր պետք է և ինձ (ենթադրվում է) պաշտոն տան. տեսնենք։
Բանվորները լավ տպավորություն գործեցին։ Ես հիացումով տեսա, որ կան և հայ բանվորներ, հայ մարդիկ ազատ նախապաշարմունքներից։ Ինձ մեծ ուրախություն պատճառեց այդ հանգամանքը, և չնայած որ շատ դժվար է հայ բանվորին սոցիալիստ դարձնելը, այնուամենայնիվ ես հավատում եմ, որ, վերջ ի վերջո, նա էլ կմտնի միջազգային պրոլետարիատի շարքերը իբրև կռվող և գիտակից էլեմենտ։
Դուք երևի անվերջ зубр-ում եք։ Կեցցեք, նախանձում եմ Ձեր աշխատասիրության։ Ես էլ պատրաստվում եմ — այսինքն կարդում եմ էլի. упиваюсь поэзисй Бальмонта! Да здравствует Бальмоит!
Վերջապես ունեմ նրա բոլոր գրվածքները։ Ավետիքը այդտեղ է, երևի տեսած կլինեք։ Պետք է գնամ այս րոպեիս զբոսնելու, որովհետև սաստիկ շոգ է, ուստի առայժմ ցը։ Գրեցեք։ Ի՞նչ եք անում, ի՞նչ կա, ի՞նչ չկա։
Մեսնիկյանը ջերմագին բարևներն է առաքում Ձեզ։
Адрес: Баку, Сураханская улица, дом № 244, Гасанова, кв. Бениович, студенту В. Тер-Григоряну. 50. 0. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ
Թանկագին Օնիկ*
Արդեն երեք շաբաթ է ինչ Բաքվում եմ և քեզնից ոչ մի նամակ. դա վերջապես սկսում է ինձ կատաղեցնել։ Ես գրել եմ քեզ և Կոլյային Մոսկվա և մինչև հիմա պատասխան չեմ ստացել ո՛չ նրանից, ոչ քեզնից։ Դա ինձ չափազանց զարմացնում է։ Ես այստեղ էլ հիվանդացա և հիմա հավանաբար գյուղ կգնամ։ Ֆիզիկապես հյուծվել եմ անկարելիության աստիճան, հոգեպես առույգ եմ ինչպես երբեք և սույն պահից համարում եմ իմ կյանքում նոր դարաշրջանի սկիզբը Մանրամասն դրել չեմ կարող: Գյուղում կպարապեմ և կբուժվեմ։ Ես դեզինտերիա ունեմ, և բժիշկը (Աթաբեկյան) խորհուրդ է տալիս լրջորեն բուժվել։ Ինձ շատ է վրդովում այն, որ ստիպված եմ մեկնել։ Չե՞ս կարող մեր գյուղ գալ։ Դա շատ լավ կլիներ։
Ինչպե՞ս է մայրիկդ։ Նա հրաշալի կին է, ինձ դուր է գալիս։ Նրան հայտնիր սրտագին բարևս և շնորհավորանքս։ Այստեղ էին Տ. Մխիթարովը1 և Պ. Իսրայելովը2, որոնք հաղորդեցին, որ դու բարեհաջող ավարտել ես դասընթացը։ Դա ինձ շատ և շատ է ուրախացնում, դու հիմա ազատ մարդ ես, իսկ դա շատ կարևոր է։ Ինձ սարսափելի ձանձրացրել են հիմար աղջիկները, և քանի որ դու ասում էիր, թե քո քույրիկը խելացի է, ապա հեռակա սիրահարվել եմ նրան և շատ հաճախ երազում եմ նրա մասին և մտածում. «մի՞թե կարելի է գտնել իրոք խելացի ու լավ աղջիկ»։ Ուստի և բարևիր նրան, բայց մի ասա, թե սիրահարվել եմ նրան, ասենք, ինչպես կուզես3:
Մի անգամ ևս բարևիր մայրիկիդ։ Ասա նրան, որ ինձ նվիրած վերնաշապիկը դեռ չի կարած, այլ այնպես մնում է։
Ուրեմն գրիր գյուղ Ներսեսի անունով։
Սոնա*
Ես կարծում էի, թե անարժան նամակներս չեն հասել Ձերդ Նավթարդյունաբերական Պայծառափայլությանը1, բայց կասկածներս փարատվեցին Զերդ Ամենաողորմած նամակով։ Պատկերացրեք, Սոնա, ես նորից հիվանդացա և բավականին լուրջ, այնպես որ ստիպված եմ գնալ գյուղ և այնտեղ ապրել՝ դիետա պահպանելով առնվավն մեկ ամիս։ Ահա մոտ օրերս այստեղից կմեկնեմ դյուզ և կսկսեմ այնտեղ փտել և վերջնականապես կփտեմ, եթե բարեկամներս ինձ մոռանան ինչպես Դուր։ Ուստի Ձեր ականջին օղ արեք (փառք Ալլահին, որ ականջ ունեք)**, որ հենց ազատ ժամանակ ունենաք, ինձ գրեք երկար, շատ երկար նամակներ։ Իսկ ես կպատասխանեմ և եթե ոչ այնքան հաճախակի, ապա իմացեք, որ դրանում մեղավոր եմ ոչ թե ես, այլ այն, որ մեր գյուղը քաղաքից հեռու է և այնտեղ փոստ չկա, նշանակում է ստիպված ենք նամակները քաղաք ուղարկել, իսկ դա միշտ չի հաջողվում ժամանակին անել։
Է-Է՜խ, բախտս չի բերում, Սոնա։ Այսպիսի հետաքրքիր ժամանակ ստիպված եմ ինձ թաղել խուլ անկյունում։ Ախր դա սարսափելի է, ճիշտ չէ ։
Վարյան այստեղ էր։ Ես իրոք այստեղ կանացի սեռից ոմանց հետ ծանոթացա, բայց, ինչպես Պուչկինն է ասում՝ «Ես արդեն այն կրքոտ սիրահարը չեմ»։2 Հարկա՜վ, երբ սատկում ես, շշնջում է Մոխրագույն Ոմնը։3 Անդրնևի նոր գրվածքները կարդացի։ «Հուդա»֊ն շատ է դուր գալիս, իսկ «Մարդու կյանքը» ոչ այնքան, թեև լավ բան է։
Դուք դարձյալ, վատ աղջիկ, շրջում եք բուլվարներում։ Դա զայրացուցի՜չ է։
Ապրում եմ պարտքերով և կուսակցության փողերով։ Դա ամենից վատն է։ Մի ժամանակ անգթաբար սովում էի։ Թեև ֆիզիկապես խանգարված եմ վերջնականապես, բայց հոգեպես ամրապնդվել եմ և մեծ եռանդ ու հավատ եմ զգում իմ մեջ և, որ ամ նագլխավորն է, աշխատանքի ծարավ եմ զգում։
Մի անգամ, «մեր մեջ», Ձեզ ավելի մանրամասն կգրեմ իմ ծանոթությունների մասին, իսկ առայժմ անորոշ դրություն է, ուստի սահմանափակվում եմ սրանով։ Բայց, հավատացնում եմ Ձեզ, այդ «ծանոթությունները» ինձ համար արդեն գրեթե կորցրել են արժեքը, համենալն դեպս ներկայոսմս։ Ցանկանում եմ ձեզ ամենայն, ամենայն լավագույնը։ Մեսնիկյանն այստեղ է և իրեն հրաշալի է զգում։ Գրեցեք։
Ձեր Վանիկ
Հասցես Ախալքալաք, Ներսես Տեր֊Գրիգորյանին՝
Ինձ
Հա, ի միջի այլոց, ինձ մի անգամ արդեն այցելել է ոստիկանությունը,4 բայց, բարեբախտաբար, դրանից ոչինչ դուրս չեկավ։
52. 0. ԱԱՆՋԱՆՑՍԼՆԻՆ
1907, 21 հուլիսի <Գանձա> Թանկագին Օնիկ*
Երեկ ստացա նամակդ և շատ տխրեցի, որ մինչև հիմա ճանապարհ չես ընկել, մինչդեռ, քեզ հանձնելու համար նամակն ստանալիս, համոզված էի, որ օրերս կտեսնվենք։ Ինձ թվում է, դու բոլորովին իզուր տեղն ես դիմում սրվել, որովհետև հավանաբար քեզ թույլ չեն տա մեկնելու, իսկ այնպես դու կարող էիր գալ առ՛անց որևէ ռիսկին և ապրել մեզ մոտ թեկուզև ամբողջ ձմեռը, ման՛ավանդ, որ մեզ մոտ ուզում են դպրոց բացել, ու թերևս կարողանայիր տեղավորվել որպես ուսուցիչ։ Նամակդ տոգորված է ինչ֊որ թախծոտ, փոքր֊ինչ հոռետես տրամադրությամբ։ Խնդրում ես մանրամասն գրել։ Փորձեմ։ Ինչպես քեզ հայտնի է, Բաքսու, գնացի բացառապես «աշխատելու» նպատակով։ Սակայն հարկադրված էի այդ աշխատանքը դադարեցնել դեռևս չսկսած: Հազիվ էի ծանոթացել ընկերներին ու աշխատանքին, երբ հիվանդացա, Բժշկի խորհրդով ես պետք է մեկնեի, այսինքն նա խորհուրդ չտրվեց անպայման մեկնել, միայն այնպիսի դիետա և ապրելակերպ նշանակեց, որը անհնար էր իմ միջոցների և Բաքվում մնալու իմ նպատակի պարագայում։ (Ես կուսակցությունից ստանում էի և պետք է աշխատեի, մինչդեռ աշխատել չէի կարող և ոչ էլ այնքան շատ ստանալ, որպեսզի ապրեի բժշկի նշանակած դիետայով)։
Այդ ժամանակները եկավ Ցոլակը, որը և, ի դեպ ասած, ինձ դուրս բերեց մեծ դժվարությունից։ Կազմակերպությունը փող չուներ, և մեկնումս օր ավուր հետաձգվում էր։ Նա ինձ վարկավորեց 25 ռ., և ես մեկնեցի։
Երկար պետք է պատմել, նկարագրելու այն ամենը, ինչ անցավ իմ գլխով։ Մի բան միայն կարող եմ ասել, որ քանի գնում, այնքան ամրանում են իմ մեջ իմ հիմնական սկզբունքները և քանի գնում, այնքան չմտածված զգայական խոյանքը փոխարինվում է իմ մեջ խոր, համոզված էնտուզիազմով։ Ասեմ ավելի պարզ։ Իմ խորին համոզմունքով, ոչ մի գործ չի կարող կատարվել առանց զգացմունքի։ Առավել ևս հասարակական գործը։ Սակայն, վերջին դեպքում (երբ գործը հասարակական է), ավելի, քան որևէ այլ ժամանակ, բանականությունը պետք է ընթանա զգացմունքի հետ ձեռք֊ձեռքի տված։ Այո՛, երբ հարցը սոսկ ինձ է վերաբեր՛ում, ես կարող եմ անել ինչ կուզես, բայց երբ հարցը վերաբերում է մարդկային մասսաներին, որոնց գործը իմ գործն է, որոնց հաջողությունը իմ հաջողությունն է, ես անպայման պարտավոր եմ խորհրդատու ունենալ ոչ միայն զգացմունքը, այլև բանականությունը: Ահա թե ինչու ես, ունենալով հանդերձ հրապուրվող բնավորություն, չեմ հրապուրվում անարխիստների և նրանց նմանների հեղափոխական ֆրազով։ Ես մի քիչ ուսումնասիրել եմ հասարակական խնդիրները, և դա ինձ սովորեցրել է զգոն (սակայն ոչ մեջչանական֊ օպորտունիստական «զգոնության» իմաստով) վերաբերվել սոցիալ֊ քաղաքական հարցերին։ Ռոմանտիկական խոյանքին այստեղ պետք է տեղ տրվի, բայց... ոչ ամբողջ տեղը, այլ միայն մի մասը։ Ահա այդպիսի վերաբերմունքը, թվում է, ընդունակ է մարդուս աներեր դարձնել, այդպիսի համոզմունքը (դա դեռևս լրիվ չի ձևավորվել. իմ մեջ, բայց ես զգում եմ՝ նա աստիճանաբար ձեռք է բերում իր իրավունքները) կարող է չենթարկվել ոչ մի անհաջողության և միշտ հանդես գալ որպես ուղեցույց փարոս։ Գիտակցականության — ահա այն անհրաժեշտը, այն ամենագլխավորր, որ պետք է յուրաքանչյուր ինտելիգենտին, որը չի ուզում թպրտալ հեղափոխական ֆրազեոլոգիայի տղմում, այլ իսկապես ցանկանում է աշխատել հանուն ժողովրդի բարօրության, իսկ դրա համար ամենից առաջ պետք է իմանալ, պետք է ձեռք բերել գոնե անհրաժեշտ իմացողություն, մինչդեռ մեր երիտասարդության մեծամասնությունը, դրա հետ միասին ես և դու, սիրելագույն Օնիկ, հրապուրվում է նրանով, ինչ թեթևակշիռ է, ինչ գույնզգույն է ու գեղեցիկ, աչքաթող անելով այն հիմքը, որ այդ ֆրազները դարձնում է հրաշալի։ Չէ՞ որ դու կդատապարտեիր այնպիսի բուսաբանին, որը սիրելով բույսերը՝ գրավվեր գեղեցիկ ծաղիկներով և խոտերով, միանգամայն անուշադրության մատնելով նրանց արմատները, նրանց սնող հողը։ Մինչդեռ չէ՞ որ նրանց ամբողջ կազմությունը, նրանց արմատները, նրանց սնող հողն ու նրանց սնունդըն է, որ նրանց դարձնում է գեղեցիկ։ Ահա թե ինչու սոցիալիզմ, ազատություն և նման բառերը միանգամայն տարբեր նշանակություն ունեն տարբեր մարդկանց բերանում։ Ոմանց համար այդ բառերը բովանդակություն ունեն, ուրիշների համար դրանք սոսկ գեղեցիկ ծաղիկներ են, անբովանդակ հնչյուններ միայն։ Ես ու դու և ուրիշ շատերը մեզ հետ հիմնական խնդիրներում զգացմունքով էինք ընդունում սոցիալական հեղաշրջման անհրաժեշտությունը։ Բայց այդ զգացմունքները (և հենց այն պատճառով, որ դրանք զգացմունքներ են եղել), վերաբերելով այնպիսի բարդ պրոբլեմների, ինչպիսին են հասարակական պրոբլեմները—ցուցաբերեցին իրենց անուժ լինելը։ Անհրաժեշտ է ամրացնել նրանց արմատները, որովհետև նրանք թեպետև գեղեցիկ ծաղիկներ են, բայց շատ են բարակ նրանց արմատները, շատ քիչ է պարարտացրած նրանց հողը։ Հիմա մեզ անհրաժեշտ է զբաղվել այդ հողի պարարտացումով։ Իսկ պարարտացնել, ըստ իս, պետք է պարապմունքով և ոչ թե զգացմունքով ու հրապուրվելով։ Ահա հենց այդ փթրապմունքին եմ ես ձեռք զարկել։ Իհարկե, անհեթեթություն կլիներ բացառապես նվիրվել գիտությանը, բայց գիտությունը պետք է մեր էնտուզիազմի լավագույն ուղեկիցը լինի։ Աշխատենք որքան կարելի է լուրջ վերաբերվել սոցիալական (հատկապես սոցիալական, որովհետև այստեղ սխալներն ավելի են զգալ տաքիս) խնդիրներին, բայց այդուհանդերձ երբեք թույլ չտանք, որ մեր հոգում հաստատվի մեշչանականության ժանգը։ Չկա ավելի արդահատելի ու գարշելի բան, քան ինքնագոհ մեշչանականությունը Ամեն ինչի մեջ գեղեցկություն պիտի լինի,— իսկ գեղեցկությունն անպայմանորեն բացասաբար է վերաբերվում դեպի մեշչանականը։ Այսպես ուրեմն. ես ըմբռնել եմ ոչ թե մեշչանական «խոհականությունը», այլ գեղեցկության բանական, և այն էլ անհրաժեշտորեն բանական լինելը։ Եվ երբ մենք կամրացնենք մեր զգացմունքների արմատները, նրանց սնելով դեպի աշխարհը և հատկապես դեպի սոցիալ֊քաղաքական հարցերը ունեցած մեր գիտակից վերաբերմունքով,— այն ժամանակ ոչ մի ուժ մեզ չի հաղթահարի, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնի։
Ահա իմ խոհերից մեկի շարադրումը։ Սա միտս ընկավ, որովհետև քո նամակը, ինչպես վերևում նկատեցի, գրված է, ըստ երեվույթին ծանր տրամադրության տակ։ Դու գրում ես, որ ուզում ես վրիժառու լինել, որ ժամանակ առ ժամանակ ատելություն ես զգում դեպի բոլոր մարդիկ և տարօրինակ մի ցանկություն ահռելի ու հսկայական ձեռքերով բռնել ամբողջ աշխարհն ու փոշի դարձնել այն։ Ահա այդ բառերը միանգամայն հակադարձ են իմ հիմիկվա տրամադրությանը — համոզմունքին։ Չնայած այն բանին, որ այստեղ և համարյա ամենուր միջավայրն ինձ ՛չի բավարարում, ես տանել չեմ կարող այն, սակայն իմ մեջ երբեք, լի առաջանում այդպիսի զգացմունք։ Ես էլ եմ զգում վրեժխնդրության ծարավ, սակայն իմ վրեժը վերաբերում է նրանց, ովքեր արժանի են դրան։ Այո, ես երբեք այդպես խոր չեմ զգացել մեր կյանքի ողջ սարսափը ներկա պայմաններում, երբեք այնպես չեմ զայրացել անմեղ ընկած «հերոսների» և «փոքրերի» համար, ինչպես հիմա, հասարակական աղետը երբեք այնպես խոր չի խոցել ինձ, ինչպես հիմա։ Բայց ես զգում եմ, որ կարող էի մարդկանց սիրել միայն, մինչդեռ ստիպված եմ շատերին ատել, իսկ ավելի շատերին՝ արհամարհել։ Բայց ես քանի գնում, այնքան ավելի ու ավելի ՛եմ համոզվում, որ միայն սիրով կարելի է անել ամեն ինչ, առանց սիրո ոչինչ: Ու մինչդեռ մարդիկ, բոլոր մարդիկ մենակ են։ Նրանք շրջում են, որոնում, սակայն նրանց վիճակված չէ գտնել իրենց երկվորյակին, կամ եթե դա պատահում է, ապա պետք է բացառիկ երջանկություն համարել։ Մենակությունը մարդուս ամենաանտանելի վիշտն է։ Սոցիալիզմը կոչնչացնի մենակությունր։ Մենակությունը կապիտալիստական ինդիվիդուալիստական տնտեսության արգասիքն է։ Սոցիալիզմը — դա մտերմության, եղբայրության ամենաբարձր ձևն է, ոչ թե արյունակցական, այլ հոգևոր, ֆիզիկական (տնտեսական), բարոյական եղբայրության։ Ոչ թե մայրություն, այլ մտերմություն, որովհետև մայրություն ասածդ դեռևս հեռու է հոգևոր հարազատությունից։ Ոչ թե հայր, եղբայր, մայր, քույր, այլ ընկեր — ահա թե ինչ է հարկավոր մարդուս։ Առանձնապես ես կապված եմ իմ (հիմա գոնե) եղբայրներիս, հորս, քույրերիս հետ այն չափով, ինչ չափով որ ես հոգեպես եմ կապված նրանց հետ։ Ինձ համար ընկերն ավելի մոտ է, քան եղբայրը, եթե վերջինս չի մարմնավորում իր մեջ նաև առաջինին։ Ես քանիցս ասել եմ, որ սոցիալիզմը պետք է ոչ միայն հասկանալ, այչև զգալ։ Սոցիալիզմը միայնակ, լքված, տխուր, հոգսերի ծովի, բայց մեծ մասամբ ցածր տեսակի հոգսերի ծովի մեջ թաղված մարդկանց մեծ միություն է։ Սոցիալիզմը — դա անհատի անսահման ազատությունն է, անհատի, որը սիրում է ուրիշներին, ինքրն իրեն զոհաբերում է և դրանով իսկ հաստատում է իրեն։ Ահա ինչու «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»-ը մեծ կանչ է, հրաշաչի՜ Լոզունգ։ Ահա թե ինչու ես սոցիալիստ եմ։ Եթե սոցիալիզմը ան հատին տար միմիայն նյութական ապահովություն... ես երբևէ չէի դառնա սոցիալիստ։
Քեզ հետ հիմա ես խոսում եմ այնպես, որ կարծես ինքս ինձ հետ եմ խոսում — ու այդ շատ հաճելի է ինձ համար։ Քեզ հայտնի է իմ ամբողջ կյանքը։ Իսկ այն լի է եղել ամեն ինչով։ Իմ մոլորությունները հավասարվում էին իմ հրապուրվելուն, իմ սերը մաքուր է եղել և այդուհանդերձ, հաճախ, ինչպես քեզ հայտնի է, ես անդունդն եմ ընկել։ Հիմա ես հանգիստ եմ։ Մինչև իսկ անբնական կյանքում չեմ զգում հիասթափություն։ Իմ մեջ շատ ուժ, շատ եռանդ եմ զգում։ Գիտեմ, որ կանեմ «այն ամենը, ինչ կարող եմ» . ինչպես դա պահանջում է Իբսենը։ Բայց թե ինչ կարող եմ՝ այդ դեռ չգիտեմ։ Հիմա պարապում եմ և ուզում եմ որոշել, թե ինչ կարող եմ։ Ոտանավորներ գրում եմ, սակայն ոտանավոր գրելը իմ «մասնագիտությունը» չեմ համարում և ընդհանրապես կարծում եմ, որ դեռ պետք է պարապել հետագայում կերևա, թե ինչ դուրս կգա դրանից։
Քեզ էլ խորհուրդ եմ տալիս պարապել, պարապել ու պարապել։ Եթե գաս, միասին կպարապենք։ Առայժմ մնաս բարով։
Երեկ քեզ դրեցի բավական երկար և հավանաբար բավական անկապ մի նամակ։ Ահա հիմա ուզում եմ վերընթերցել և, եթե որոշ բաներ բաց եմ թողել, ավելացնել, իսկ գլխավորը՝ ուզում եմ մի քիչ խոսել գործերի, «ունայն աշխարհի հոգսերի» մասին։
1. Պատվականովիր քրոջից նամակ ստացա, որը առանձին ծրարով ուղարկում եմ քեզ։ Նամակը բացեցի, ինձ հետաքրքիր էր իմանալ Անդրեյի մասին, որովհետև ծրարի վրա գրված էր, որ Պատվականովայից է։
2. Մելքոնն ինձ Գրել է, որ մտադիր է աշնանը անպայման Ռուսաստան գալ, բայց, ինչպես հայտնի է, հայրը միջոցներ չի տալիս, նա էլ խնդրում է խորհուրդ տալ, թե որտեղից փող ճարի թեկուզ պարտքով։ Կարծում էի, որ դու շուտով կգաս և միասին կխորհենք, բայց հիմա չգիտեմ թե ինչ անեմ։ Ես նրան գրել եմ, որ Օնիկի հետ եմ տածենք ու կգրենք։ Գրիր նրան, ինչո՞ւ չես գրում»
3. Իմ ֆինանսական դրությունը, .ինչպես միշտ, անուրախ է և հանկարծ պետք է ինչ-որ մեկին 30 ռուբլի ուղարկեմ2։ Թքա՜ծ։
4. Հեղոն նշանվել է, օգոստոսի սկզբներին կլինի հարսանիքը: Եկեք շուտով։ Այո՜։ Ես քեզ մենակ չէի սպասում և շատ ուրախ էի, մանավանդ որ ախր քո պատմածներից համարյա սիրահարված եմ քո չքնաղ (նրան այդպես եմ պատկերացնում) քրոջ:
Ի դեպ Հեղոյի նշանածը — Ղուկասը նույնպես նրան գովում է։ Ղուկասին դու ճանաչում ես, ձերոնք էլ են ճանաչում՝ նա Հիշինյովում զինվոր է եղել։ Ասենք մայրդ էլ էր գովում, երկինք հանում քրոջդ: Էլ ինչպես չսիրահարվեմ։ Խոնարհ բարևիր նրան։ Առավել ևս եթե նա խելացի է, այսինքն իսկապես խելացի, որովհետև աղջիկների մեծ մասը խելացի է, եռանդուն, լավ մինչև ամուսնությունը, կամ էլ համ եմ ատած իրենց կին֊քույրերի հետ: Գրո՜ղը տանի։ Մի՛թե իրոք գոյություն ունեն խելացի աղջիկներ։ Այսինքն, իհարկե, նրանք կան, բայց ինչ֊որ չեմ հանդիպել նրանց, բայց կուզենայի։ Գուցե և հաջողվի։ Դե ուրեմն բարևիր քույրիկիդ։ Նամակս գրում եմ նրա հասցեով, բայց, իհարկե, ոչ այն պատճառով, որ նա այդքան լավն է, այլ այն պատճառով, որ դու հիմարաբար հասցե չես նշում, իսկ քո հասցեով չեմ ուզում ուղարկել, որպեսզի չբացեն, և գուցե ակամա ուժեղացնեմ հսկողությունը քո վրա։ Ափսոս, որ շուտ դուրս եկար բանտից3: Գուցե առիթ կունենայի քրոջդ հետ նամակագրություն ունենալ։ Այդպես էլ կծանոթանայի։ Հա, ի դեպ, նրա խելքի ու բնավորության մասին ես որոշ գաղափար կազմել եմ դեռ այն բացիկից, որը բախտ եմ ունեցել նրանից ստանալու, ի պատասխան այն նամակի, որը գրել էի, եթե չեմ սխալվում, քո հանձնարարությամբ կամ քո համաձայնությամբ։
Քո մայրիկին սարսափելի սիրեցի։ Այ եթե նա էլ քեզ հետ գար մեզ մո՜տ։ Ես արդեն հորս ինչե՜ր ասես չեմ ասել նրա մասին։ Հաղորդիր ամենասրտագին բարևս և իմ փոխարեն համբուրիր նրան (ոչ թե քրոջդ, այլ մորդ)։ Զբաղվում եմ ագրարային հարցով և կարդում եմ պատմական մատերիալիզմի և մոնիզմի փիլիսոփայական հիմնավորման վերաբերյալ։ Նորերս կարդացի Դիցգևնի «Սոցիալիստի էքսկուրսները իմացության տեսության բնագավառում» և հիմա դարձյալ նրա «Նամակները տրամաբանության մասին» և «Փիլիսոփայության նվաճումները (Ակվիզիտ)»։ Լավ գրքեր են .. .
«Նոր կյանք»֊ին երկու ոտանավոր եմ ուղարկել5 (հներից), եթե ստացվում է, կարդա, բայց մի բարկանա «դեկադանսիհամար։ Հիմա արդեն, եղբայրս, մեծ մասամբ գրում եմ քաղաքացիական բանաստեղծություններ, թեև հաճախ հրին եմ մատնում, որովհետև, ինչպես քեզ հայտնի է, այնքան էլ չեմ սիրում դրանք7։ Եթե դու չգաս, սեպտեմբերին կմեկնեմ Թիֆլիս և կջանամ այնտեղ մի քիշ աշխատելու և միայն հոկտեմբերի կես՛ին կամ նոյեմբերի սկզբին մտադիր եմ գնալ Մոսկվա։ Առողջությունս լավանում է, և ինձ ներկայումս լավ եմ զգում։ Նորերս Հեղոյի նշանդրեքին մի լավ խմեցի։ Ափսոս դու չկայիր։ Գուցե հարսանիքի ժամանակ Ստոլիպինը խղճա մեղավոր հոգուդ և միասին խմենք։ Թե չէ թքիր Ստոլիպայի վրա և թռիր այստեղ։ Բայց տես մենակ չգաս, թե չէ չեմ ընդունի։ Գրիր, եղբայրս, շուտով և մանրամասն, թե չէ այլևս ոչ մի նամակ չեմ գրի և էլ գործ չեմ ունենա բոսյակային հոգուդ հետ։
Հարսանիքից հետո ահա արդեն մի շաբաթ է Ղուկասն այստեղ է և անհնար է լուրջ պարապել, որովհետև ամբողջ օրը խաղում են, կամ, ավելի ճիշտ, բոլորս խաղում ենք լոտո: Վաղր կսկսեմ կամ ավելի շուտ կշարունակեմ պարապմունքները։ Լաբրիոլան կարդացի (Ռեֆորմիզմ և Սինդիկալիզմի, Լունաչարսկու վերջաբանը լավն է։ Լաբրիոլան էլ տեղ֊տեղ այնքան էլ վատ չի։
Դե այս հարցերի մասին չեմ ուզում գրել, առանց այդ էլ այս անգամ շատ երկար գրեցի։ Սատանան տանի, կարծես նորից տարվեցի և գուցե որևէ բան մոռացա։ Մնաս բարով։
P. Տ. Տերտերը10 Ռենան11 է կարդում և խոսում է նրա մասին։ Հեղոն բարևում է։ Ներսեսն այստեղ է։ Արամի կինն այստեղ էլ հարսանիքին Արամն էլ կգա։ Ղազարը Մոզդոկումն է։
|
|
P, Տ. Հա, այդ ինչո՞ւ ռուսերեն ես գրում և ես էլ, չգիտեմ ինչու, այս անգամ ռուսերեն գրեցի։ Հո քեզ ռուսերենի մեջ մեծ գիտակ չե՞ս երևակայում, թե՞ ուզում ես վարժվել։ Ես հենց այնպես գրեցի, սկսեցի, հետո այդպես էլ գնաց։
53. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Ստացա նամակդ և, որովհետև վաղը քաղաք գնացող կա, շտապում եմ պատասխանելու։ Վերջին շաբաթը գրել չկարողացա, որովհետև քրոջս նշանեցինք, և մինչև այսօր օրերս անկանոն Էին անցնում։ Պլեխանովի գիրքը այժմ չեմ կարող ուղարկել, բայց մյուս շաբաթ անպատճառ կուղարկեմ։ Այժմ չեմ կարող, որովհետև ոչ ինքս եմ գնում քաղաք, ոչ էլ հուսաք մի մարդ, որի հետ ուղարկեմ՝ քեզ ուղարկելու հանձնարարությամբ։ Քիչ֊քիչ պարապում եմ։ Շրջանը ինձ համար շատ և շատ անբավարար է։ Ուզում էի «աշխատել», բայց ուղղակի անկարելի է այդ այստեղ։ Առողջությունս այժմ լավ է։ Օնիկը գրել էր, որ պիտի գա՝ այն էլ որ մենակ, այլ քրոջ հետ։ Շատ էի ուրախացել, բայց չեկավ, ինչպես երևում է Պոլից տեղեկություն ունես, գրիր տեսնենք, ես չգիտեմ գրե՞մ նորան, — թե՞ ոչ։ Բայց դու տեղեկություններ հաղորդիր, շատ հետաքրքիր է՝ ի՛նչ է անում, ի՛նչ չի անում։ Մարդու այնպիսի սով է այս կողմերը, որ չգիտեմ ինչպես պիտի ապրեմ, այնինչ մինչև հոկտեմբեր առնվազը Մոսկվա գնալ չեմ կարող։ Մտածում եմ սեպտեմբերին մի կերպ գնալ Թիֆլիս, եթե փող ճարեմ, և մի ամիս այնտեղ մնալ ու աշխատել։ Կարդում եմ։ Ի՞նչ ես անում: Ֆլիրտից ազատ ժամանակդ գրիր, ինչու ես լովել: Պոլի մասին էլ գրիր, ինչ է գրում, ինչ չի գրում։ «Товариши»¹ ոչ մի տեղից չեմ կարող ճարել — արդյոք դու չունե՞ս, որ ուղարկես։ Լրագրի երես չեմ տեսնում, բացի «Խարիսխ»-ից²։ Բեզարա «Խարիսխ»-ից։
Գրքերս մտադիր եմ ծախել, արդյոք այդտեղ լուսավորված մարդ չկա՞՝ գիրք առնող, որովհետև Ալինան³ ինձնից 30 ռ. է խնդրել։ Այստեղ գրքի փող տալը ապուշություն են համարում։ Սատկած էշ են որոնում, որ նալերը հանեն։ Գիտեմ, որ չի լինի։
Чорт-ը քեզ հետ։ Կուսիկյանին նամակ գրելը միտք չունի, որովհետև գիտես, որ նամակը չի ազդում։ Լավ է, եթե նույնիսկ քիչ միջոցներ ունես, եկ Մոսկվա՝ այնտեղ ոչ մի տեղից էլ չլինի նպաստ կստանաս ուսանողական կասսայից և նախկին աշակերտների ընկերությունից, կամ վերջապես այնտեղ կդիմենք Կուսիկյանին կամ մի ուրիշին։ Մի՞թե այստեղ չես կարող ոչինչ անել դու կամ հայրդ։ Այժմ Կուսիկյանին գրելը ոչ մի միտք չունի. դա ես հաստատապես գիտեմ։ Շտապում եմ վերջացնել նամակս, որովհետև քաղաք գնացող չի լինի, մինչդեռ նամակս այժմ ուզում եմ հանձնել, որ ուղարկեն, փոստը գցեն։ Գրի՛ր։
54. 0. 0ՀԱՆ£ ԱՆՑԱՆԻՆ*
Ստացա հաճելի նամակդ, Օնիկ, և շատ զարմացա, որ դու չես ստացել իմ նամակները։ Դեռ վերջերս, մոտ երեք շաբաթ առաջ, մի երկար, շատ երկար նամակ եմ ուղարկել քրոջդ անունով։ Չգիտեմ այն չհասա՞վ քրոջդ կամ քեզ։ Երկու դեպքում էլ ինձ համար շատ ցավալի է։ Վախենում եմ, թե հանկարծ այս նամակս էլ ենթարկվի նույն տխուր վիճակին։ Դա շատ վրդովեցուցիչ կլիներ։ Բանն այն է, որ մինչև հիմա ինձ ստույգ և ճշգրիտ հասցե չես տվել։ Մի խոսքով, տհաճ կլինի, եթե այս նամակս էլ «չհասնի»։
Այդպես էլ չտեսա քո չարաբաստիկ «ազատվելը»։ Մինչդեռ շատ կոպենայի տեսնվել քեզ հետ։ Վերջին նամակիս հետ ուղարկել եմ նաև մի նամակ Անդրեասի քրոջից, որն ստացել էի քեզ ուղարկելու համար և կարդացի։ Քույրն այդ նամակում գրում է, թե Անդրեասի փողերը վերջանում են, և խնդրում է «մի բան անել»։ Ես գրեցի Վանդային և օրերս նրանից պատասխան ստացա, որտեղ հայտնում է, որ նրան (Անդրեասին) իմ խնդրանքի համաձայն տվել է 10 ռ. և խոստանում է տանել սպիտակեղեն և այլն¹։
Մոտ օրերս կմեկնեն Ներսեսը և մյուսները, այնպես որ տանը կմնանք ես և հայրս։ Քո գալը շատ տեղին կլիներ։ Եթե ուզենայիր, կարող կլինեիր նույնիսկ տեղ ստանալ նորաբաց դպրոցում։ Այդ մասին գրիր։
Պայմաններն այնքան էլ լավ չեն, բայց այստեղ կարող ես ապրել գրեթե ձրի. մենք սենյակ ունենք, և տերտերը մենակ կմնա ձմեռը, այնպես որ դու կապրես նրա հետ, նույնիսկ մորդ հետ կարող ես ապրել և ետ գցել գրեթե ամբողջ ռոճիկդ։ Ներսեսը ավագ ուսուցչի տեղ ստացավ Շուշուց ոչ հեռու գավառական քաղաքներից մեկում, և այնտեղ, թերևս, դու էլ կարողանայիր տեղավորվել, միայն թե այնտեղ էլ պայմանները լավ չեն և, որ գլխավորն է, քեզ համար այնտեղ և անվտանգ չէ անձեռնտու է որովհետև այնտեղ ամբողջ ռոճիկդ կծախսվի ապրուստի վրա։
[14] Իսկ ես հավանաբար այստեղ կմնամ գոնե մինչև սեպտեմբերի կեսը, որից հետո հույս ունեմ, որ կմեկնեմ։ Ես էլ դրամական որոշ դժվարություններ ունեմ, այդ պատճառով էլ ուզում եմ այստեղ մնալ համարյա մինչև հոկտեմբեր։ Պարապում եմ, բայց ոչ այնքան շատ։ Մեծ մասամբ կարդում եմ և որոշակի ուղղությամբ։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ սկսեցիր ինձ հետ ռուսերեն նամակագրություն։ Արդյոք որևէ նշանակությա՞մբ է դա։
Գրեթե բոլորովին կտրված եմ կենդանի աշխարհից և կարդում եմ դաշնակցական-խուլիգանական «Խարիսխ»-ն ու «Նոր կյանք»-ը, որտեղ («Նոր կյանք»֊ում—Վ. Պ.), ի միջի այլոց, նորերս զետեղել եմ մի քանի բան², այնպես որ եթե ձեռքդ ընկնի, կարդա:
Անցյալն ինձ համար մեռավ։ Ես ողջունում եմ ապագան, բայց չգիտեմ, թե ինչպիսին կլինի այն։ Միևնույն է։ Գրի՜ր, և գրի՛ր ճշգրիտ հասցեդ, և արդյոք ստացար նամակս։ Բարևում եմ մորդ։
55. 0- ԱԱՆՋԱՆՅԱՆԻՆ*
Նամակդ ստացա ու թեև չգիտեմ արդյոք կհաջողվի՞ շուտով քեզ ուղարկել այս պատասխանը, սակայն գրում եմ, որովհետև ուզում եմ մի քիչ հանգստանալ և «սրտանց» զրուցել։
Այս նամակս շուտով ուղարկելու հույս չունեմ, որովհետև հիմա մեզ մոտ, ինչպես ասում են, «եռուն պահ է»—բոլորն աշխատում են, և մարդ չկա, որ նամակը տանի քաղաք՝ փոստ հանձնելու: Մեր տանը տեղի ունեցան բավական նշանակալից պերտուրբացիաներ։ Դա և հաճելի է, և տհաճ։ Հաճելի, որովհետև քույրս ամուսնացավ, և հենց նույն հանգամանքն էլ տհաճ է, որովհետև հայրս մնում է մենակ։ Այժմ արդեն բոլորը մեկնել են, և տանը մնացել ենք ես ու հայրս։
[15] Իմ գալուց Հետո հայրս բոլորովին մենակ կմնա։ Այդ հեռանկարը քիչ չի հուզում ինձ, և դու լիովին կհասկանաս հոզմունքս, եթե, բացի մոտ ապագայում սպասվող մնացած բոյոր տհաճություններից (հորս համար), նկատի առնես նրա տարիքը (նա հիմա 68 տարեկան է)։ Այդ հանգամանքն ինձ ստիպում է, ըստ հնարավորին երկար մնալ այստեղ, չնայած գյուղական կյանքի ձանձրալի միօրինակության ողջ տհաճությանը, եթե դրան էլ ավելացնենք բացարձակ միայնությունը, որը օրըստօրե անտանելի է դառնում։ Ակամա վրա է հասնում ինքնամփոփումը և ինքնախոշտանգումը։
Եվ թախի՜ծը... Հենց որ իջնում է ուշ աղջամուղջը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմնակի խախտվում է միայն շների հաչոցով։ Թվում է թե գերեզմանատանն ես ապրում։ Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում և հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճան սեղմող թախիծը։ Եվ թվում է գիշերը վերջ չունի։ Լույս՛ի, որևէ ձայնի, թեկուզ հաչոցի խելահեղ տենչը համակում է քեզ։ Սկսում ես խոսել ինքդ քեզ հետ և վախենում ես սեփական ձայնիցդ։ Թախի՜ծ։ Անդրշիրիմյան լռություն։ Անվախճան գիշեր։ Ինձ թվում է, թե դարեր եմ ապրել, այնքան շատ եմ խորհել, այնքան շատ եմ վերապրել խոշտանգելով ինքս ինձ և ուրիշներին, բայց , երդվում եմ այն ամենով, ինչ թանկ է, ամենից ավելի ինձ։ Ի՜նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար։ Դու երջանիկ ես, Անիկ, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ։ Քաղցր է ունենալ էի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը։ Դու լավ, հրաշալի մայր ունես։ Ես էլ մայր ունեին, և նա ինձ կհասկանար եթե ոչ գլխով, ապա սրտով, իսկ գա տվյալ դեպքում կարևոր է առաջինից։
Ես կարճում եմ գիշերը: Դեռ լավ է, որ կա մեկը, որին կարող եմ գրել, որին կարող եմ «շահագործել» իմ զեղումներով, թե չէ ստիպված կլինեի Գորկու «Բոլես»-ի հերոսուհու2 նման նամակ դրել ինքս ինձ կամ գոյություն չունեցող մեկին։
Սակայն այս ամենը ինձ թվում է ժամանակավոր, որովհետև ընդհանուր առմամբ ոգիս ավելի քան երբևէ առույգ է։ «Հոգիս զարթնել է նոր կյանքի համար»³, բայց դեռ չկա այդ կյանքը, իսկ աբդյոք կլինի՞ երբևէ, դա անհայտ է։ Գուցե դեռ սպասում են անհայտ կսկիծնե՞ր երբև: Ի՞նչ իմանաս, բայց մի բան կցանկանայի, մի բան կխնդրեի անողոք ճակատագրից (այդ հիմար պառավից, որը, իհարկե, գոյություն չունի, այլ միայն վախեցնում է մեզ)—այն է, մենակ չմնալ և մտերիմ ընկեր ունենալ։
Ես շատ եմ խորհել և վերջ ի վերջո եկել եմ այն եզրակացության, որ միայն կինը կարող է լինել այդպիսի մտերիմ ընկեր, բայց, իհարկե, ոչ քաղքենի-կնիկը, այլ կին-մարդը, խելացի-կինը, կին-ընկերը։
Արդյոք կա՞ այդպիսին «Հընդլուսնյա աշխարհում» ։ Անուրջներում՝ այո, իրականության մեջ՝ չգիտեմ, չեմ հանդիպել։ Այ քեզ հերոսուհիների որոնո՜ղ, կբացականչես դու, մտաբերելով իմ հափշտակությունների, կամ, ինչպես ընդունված է անվանել, իմ սիրո առարկաներին։ Ես դիտմամբ գործածեցի առարկաներ բառը։ Այո, եղբայրս, նրանք քիչ չեն եղել և գուցե քիչ չեն լինի, որովհետև ես տենդենց ունեմ իմ սպասումները, իմ իդեալները, մի խոսքով ցանկալին ներդնել այն կանանց մեջ, որոնցով հափշտակվում էի։ Ահա, օրինա՛կ, հիմա իմ բո՛լոր իդեալները ես մարմնավորել եմ քո սիրելի քրոջ մեջ և հեռակա սիրահարված եմ նրան։ Իհարկե, դա ծիծաղելի է, բայց չես կարող պատկերացնել, որքան խորապես համոզված եմ, որ դա ճիշտ է։ «Բայց դա հակառա՜կ է ա՛ռողջ բանականության»։ Բացականչում ես դու կատաղությամբ, «դա արդեն միջնադարյան միստիցիզմ է, դա ռոմանտիկական ոգեհարազատությո՜ւն է» և այլն, և այլն։
Բայց... Ի՜նչ անեմ, այդ բոլոր (թերևս շատ ծանրակշիռ) դիտողություններով հանդերձ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, և որ ես շատ-շատ եմ մտածում քո քույրիկի մասին, դա փա՜ստ է։
Երևակայում եմ, թե ինչպես ես հռհռում և ինչպես կհռհռար քույրդ, եթե իմանար այդ մասին։ Աստված քեզ հետ, ծիծաղիր։ Բայց թողնվենք այդ, շոկ հարևանցի ասեմ, որ ես նույնիսկ բանաստեղծություն եմ նվիրել նրան, «Անծանոթ աղջ՛կան»5։ Ահա քեզ չա՛փազանց հաճախ կրկնվող տրամադրություններիցս մեկը։ Պարապմունքներս հիմա մի տեսակ ՛դժվար են առաջ գնում։ Չգիտեմ դա իմ նոր «սիրույն» վերագրեմ, թե մի այլ բանի, բայց ինչ-որ չի կարդացվում։ Գրում եմ նույնպես շատ հազվադեպ։ Վերջերս, օրինակ, կարդում էի Սորելին6, հիմար գիրք չէ, հաճախ նույնիսկ շատ սրամիտ է (առավել ևս, որ լավ է լվանում զզվելի Ժոռեսին)7, բայց կիսատ գցեցի մի կողմ։ Ձեռքս առա Մասլովին8, մյուսին, երրորդին՝ չի կարդացվում։ Քո գալուց ևս արդեն ձեռք եմ քաշել՝ «մինչև խոտը բուսնի, ձին կսատկի», ինչպես ասում է անգլիական առածը։ Հայրս հափշտակված է Ռենանի ընթերցանությամբ9 և էլ ավելի է հաստատվում իր «համոզմունքների» մեջ։ Երբեմն խիստ հայհոյում է Ռենանին, որը, ի դեպ ասած, ինձ էլ դուր չեկավ, բայց, իհարկե, բոլորովին այլ պատճառներով։ Վերջերս դիմեցի Ավետիքին10 և քո՝ անիծյալիդ պատճառով պարտք խնդրեցի և… իհարկե չստացա։ Որի համար պատիվ ունեմ շնորհավորելու։ Նամակ ստացա Հայկից և Մելքոնից, նրանք գանգատվում են, որ չես գրում։
Մի ժամանակ մտադրվել էի 100 — 120 ռուբլու մի խոշոր փոխառություն անել և մի մասը ուղարկել քեզ, իսկ մի մասը Եմելյաններին՝ ճանապարհի համար։ Ավա՜ղ: Որտեղ կգտնվեն այնպիսի հիմարներ կամ հիմարուհիներ, ինչպես Լիզան, որպեսզի մեզ նման բոսյակներին վարկավորեն փողով, այն էլ այդքան շատ:
Ես այստեղ կմնամ, հավանաբար, մինչև սեպտեմբերի 20-ը, ոչ ավելի, իսկ հետո՝ Մոսկվա։
Սրտագին բարևս ամենասիրելի Հռիփսիկին11 և մորդ։
56. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Ստացա նամակդ։ Շատ ուրախ եմ, որ Կուսիկյանը այդքան մոտ է ընդունել իր սրտին քո վիճակը։ Իմ կասկածանքը նրանից էր, որ նրա զահլան տարել էինք, ահա թե ինչու ես խորհուրդ չէի տվել նրան դիմելու: Այժմ ուրեմն ի մեծ ցնծություն իմ և բոլոր մեր братия-ի կգաս Մոսկվա։ Դու գրում ես. «Պոլի նամակից երևում Է, որ քեզնից դաղված է և այլն»։ Ես մնաս բարով եմ ասում իմ անցածին և ողջունել եմ ուզում նորը։ Պոլին ես ցանկանում եմ միայն լավ և չեմ ուզում նույնիսկ իմանալ ինչ է կամենում ինձ նա, թեև պարզ է, որ նորա վերաբերմունքը դեպի ինձ, իհարկե, աննշան չէ ինձ համար։ Ես նրան այժմ ավելի լավ եմ ճանաչում, քան երբևիցե և ավելի լավ կարծիքի եմ այժմ նորա մասին, քան երբևիցե։ Մի խոսքով tempora mutantur, et nos mutamur in illis (ժամանակները փոխվում են, և մենք նոցա հետ), առաջ մի կոմբինացիա էր, այժմ մի ուրիշը։ Ես հազիվ թե վաղ կարողանամ գալ Մոսկվա, թեև շատ եմ ուզում։ Եթե դու գալու լինես, քեզ հանձնարարություն ունեմ անելու՝ գրի՛ր: Զինվորագրական գործիդ վերաբերմամբ դու չափից դուրս թեթևամիտ ես։ Ախր Մոսկվայում կարող են քեզ չազատել։ Չգիտեմ, մի խոսքով լավ մտածիր այդ մասին։ Ես պարապում եմ քիչ-քիչ: Գրի՛ր։ Ներիր, հավաս չկա գրելու։
57. Գ. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
Մի առանձին բավականությամբ կարդացի Ձեր ձեռնարկած «Գեղարվեստ» ամսագրի1 հայտարարությունը։
Գեղարվեստական օրգանի պակասը մեր կյանքում, ինչպես և մի այդօրինակ թերթի2 անհրաժեշտությունը, զգալի է ամեն մի գեղասեր հայի համար։
Այն տխուր հանգամանքը, որ արվեստը ոչ մի երկրում, ոչ մի ժողովրդի մեջ այնպիսի բիրտ-կոպիտ արհամարհանքի և անտարբեր զոհաբերումի չի մատնված, որպես մեր հետամնաց հայրենիքում, ստիպում է մի առանձին ուրախությունով ողջունելու: Ձեր ձեռնարկությունը։
Ամենայն հարգանքով
58. ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Սիրելի Ավո ջան
Գրքույկդ1 ստացա և վաղուց ետ ուզում էի գրել, սակայն կարճ նամակով չէի ուզում բավականանալ, իսկ ընդարձակ գրել անկարող էի, որովհետև կային հազար ու մի պատճառներ։
Թե ինչ կարծիքի եմ ես քո բանաստեղծության (պոեզիայի — ընդհանրապես) մասին, պետք է քեզ հայտնի լինի, սակայն եթե որակելու լինեմ այն՝ դա մի ընդարձակ հոդված կլինի և այդպիսի մի ընդարձակ հոդված ես ուզում եմ գրել քո մասին մեր թերթերից մեկում2, այնպես որ այստեղ ընդարձակ խոսելը ավելորդ կլիներ:
Այսօր Կուսիկյանի մոտ կրկին խոսում էի քո մասին, և նա խնդրեց հայտնել քեզ իր ողջույնը — նա քո մի քանի բաները շատ է հավանում և այսօր փառաբանում էր։
Ավելի լավ է գրեմ գրքիդ բացասական կողմերի մասին — այդ թվում պետք է հիշատակել նախ — տպագրությունը և հետո մի քանի բանաստեղծություններ շովինիստական ոգով3, որոնք, ինչպես ճիշտ նկատեց Ցոլակը, ուղղակի աղտոտում են քո սքանչելի գիրքը: Կրկնում եմ՝ ես հուսով եմ, որ առիթ կունենամ խոսելու քո գեղեցիկ երգերի մասին, իսկ եթե այդ չհաջողվի՝ այժմ հայտնում եմ իմ կարծիքը ընդհանուր առմամբ.
1) քո երգերը իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում. 2) զգացմունքի տարերային անմիջականությունը քո մուսայի սքանչելի հատկություններից մեկն է. 3) քո բանաստեղծական ձևը և ոճը շկոլա է ստեղծել մեր գրականության մեջ. 4) դու հայ բանաստեղծների մեջ իմ ամենասիրելի բանաստեղծն ես՝ քո անհատական լիրիկայով, ահա թե ինչո՛ւ ես չգիտեմ ինչպես հայտնեմ քեզ իմ շնորհակալությունը թե գիրքդ հրատարակելուդ և թե ինձ հիշելուդ համար։ Դու գիտես ինքդ, թե որքան եմ հարգում քեզ իբրև մարդ և բանաստեղծ, այնպես որ ավելորդ է այստեղ ընդարձակ խոսելը։ Գիրքդ կարդալուց ես անմիջական մի ցանկություն զգացի՝ քեզ այստեղ տեսնելու։ Նորերս ծանոթացա ռուս նոր գրող-բանաստեղծներից մեկին — И. Поярков-ին («Поэты наших дней» գրքի հեղինակը, որ նորերս իր բանաստեղծությունների 2-րդ գիրքն է լույս ծայել), որը ինձ հայտնեց, որ քեզ շատ է հավանում, «թեև, նկատեց նա, թարգմանությունները կոպիտ են և թույլ, սակայն երևում է, որ շատ տաղանդավոր բանաստեղծ է նա — դա երևում է արդեն մի քանի պատկերներից»։ Գուցե սա էլ քեզ համար անհետաքրքիր չի լինի։ Այնտեղ կար մի երիտասարդ նկարիչ և մի քանի ռուս երիտասարդ գրական աշխատավորներ, որոնց հետ խոսակցություն ունեցա քո բանաստեղծության մասին և գուցե մոտ օրերս տանեմ քո գիրքը: Ընդունիր իմ սրտագին բարևները և անկեղծ շնորհակալությունս և եթե տրամադրությունդ ու ժամանակդ (մանավանդ առաջինը) ներում են՝ գրիր —շատ կուրախացնես։
P. S.
Կարծեմ Աուսիկյանն էլ է ուզում մի հոդված գրել քո երգերի մասին։
Այստեղ առանձին նորություններ չկան. մեր գրականության հետևում. ես սրտի ցավով և տեսնում նորա սոսկալի կրիզիսը — քո գիրքը մի զվարթ օազիս է մեր գրական անապատում։ Ահարոնյանի «Արցունքի հովիտը» ստացա և կարդացի, բայց շատ դժգոհ մնացի. չգիտեմ ինչպես է նորա վերջին «Կյանքի վեպը»4 — տեսնենք: «Վտակ»-ի վերջին համարներից մեկում զետեղած բանաստեղծությունիցդ5, ինչպես և բոլոր համանմաններից» գոհ չեմ։
Հասցե՝ Москва
Большой Козихинский переулок,
дом Попова, кв. 20.
59. 8. հԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Ուղարկեցի բլանկը, Հայկոյից վերցրու 4 ռ. և վճարիր համալսարան։ Օնիկի ատամը ուռել է։ Ողջույններ:
60. 8. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Ստացանք երկու նամակդ էլ և «ախորժանոք» կարդացինք։ Նախ, որպեսզի չմոռանամ — գնա իմ տունը և վերցրու «Գեղարվեստ»֊ը, որ ուղարկված է ինձ և նամակներ — առաջինը քեզ, իսկ նամակներ եթե լինեն՝ ուղարկիր մի կերպ։
Արդեն 4 օր է Թիֆլիս ենք։ Եմելյանը այստեղ է, այս նամակս էլ գրում եմ նրա սենյակում, ուր նստած է և Օնիկը։ Դրություններս վատ է — շորերս կայարանում են մնացել։ Մի խոսքով երևակայիր էլի ինչքան ֆանտազիադ կներե։ Գրքիս տպագրության մասին կարող եմ ասել այսքանը։ Տպարանում հաշվեցին, որ գրքիս տպագրությունը կարժենա 90 ռ., սակայն այդ գումարը պետք է վճարել մինչև տպագրության վերջը, այնինչ դու գիտես, որ ես ունեմ ոչ այդքան։
Սրա հետ նամակ եմ գրում նաև Սատուրին, որ մի 25—30 ռ. պարտ ճարե մեկից՝ մինչև գրքիս լույս տեսնելը — այն պայմանով, որ վաճառվելուց ետ վճարեմ — չգիտեմ կհաջողվի , թե՞ ոչ, սակայն երևի գիրքս կհանձնեմ տպարանին այս օրերս: Իհարկե դու էլ քո կողմից կհամոզես, որ չզլանա Սատուրը այդ անելու, հակառակ դեպքում իմ դրությունը վատ կլինի։ Եթե Սատուրը չանի, խնդրեմ ասա տերտերին (Պոպովին)², որ այդ գումարը պակասում է, գուցե նա ճարե. մի խոսքով թեև «զբաղված ես», այնուամենայնիվ հանուն ապագայի այդ արա։ «Վտակ»-ում «Գեղարվեստ»-ում զետեղած բանաստեղծությունների համար լավ օտզիվ (отзыв) են տվել³, գրական շրջաններում էլ լավ են վերաբերվում, այնպես որ մամուլի լավ ընդունհլությունը ապահովված է, թեև դա, իհարկե, նշանակություն ունի միայն գրքի տարածվելու համար։ Այսօր ծանոթացա Նար—Դոսին, որը, հակառակ իմ սպասածին, ծեր մարդու տպավորություն է գործում:
Հարցուփորձ արեց Ծատուրի մասին—ասի մեր Ալմանախի4 մասին։ Ավետիքը այստեղ չէ, բայց շուտով կգա։ Ծանոթացա նրա դուլցինեայի5 հետ։
Շուտով լույս կտեսնի «Մամուլ» 6֊ը։ Rommel-ին ասա, որ երկրորդ համարում կտպագրվի նրա երաժշտական աշխատությունը—այդպես ասաց Լևոնյանը, որը ցավ կամ դժգոհություն (ինչպես կուզես հասկացիր) հայտնեց, որ Ծատուրը չի գրում «Գեղարվեստ»֊ ում։
Վաղը մյուս օրը կգնամ «Հուշարար))֊ի խմբագրատունը և կգրեմ Ծատուրին— մանրամասնորեն։
«Գործ»֊ը փակել են, Բ. Իշխանյանը բանտարկված է7։
Ռեակցիան այստեղ ավելի ևս զգալի է, թեև արտահայտվում ( այլ կերպ։ Օնիկի ատամները դեռ չեն լավացել։ Այստեղ պատերազմի են սպասում։
Գրքի обложка֊ն կլինի «Գեղարվեստ»֊ի նման։ Եթե հաջողվի գտնել խնդրածս գումարը, հեռագրիր, որ իմանամ։ Աշխատեցեք շուտ։
Բարևում են Օնիկը և Մելքոնը։
«Վտակ»-ի նոր տարվա համարներում Ավոն իմ մասին գրած է եղել եթե գտնես, կարդա։
Գիրքս կտպագրվի 20 օրում։
61. 8. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Մոսկվայից դուրս եկած օրվանից փորձանքները գլխիցս անպակաս եղան։ Դա բավական չէր, քո ուղարկած 40 ռ, էլ եկավ լրացնելու այդ Մոխրագույն Ոմնի¹ դավադրական արարքների ցուցակը: Մինչև այսօր տարակուսանքի մեջ եմ՝ առանց գիտենալու, թե ի՞նչ պիտի անեմ: Բանը նրանումն է, որ գրքիս հրատարակության համար հարկավոր է (վերջին նախահաշվով) 70 ռ.: Սկզբում խոսել էի Գյուտ քահանա Աղանյանի տպարանի հետ, և հաշվել էին մոտ 90 ռ., իսկ այժմ մտադիր եմ տպագրել (եթե բոլոր եթեները իրականանան) Վարդանյանի տպարանում, ուր պահանջվում է 70 ռ. (մոտավորապես — ոչ ավելի), թեև հրատարակությունը, իհարկե, այնպես չի լինի, ինչպես մենք էինք ուզում — բայց ի՞նչ արած, երբ ոչ մի հնարավորություն չկա և նույնիսկ ես այժմ կասկածում եմ՝ արդյոք կհաջողվի գոնե այդպես հրատարակել։ Վաղը քեզ հեռագիր կտամ, որ ուղարկես մնացյալ փո-ղը, որպեսզի իմանամ իմ բյուջեն և այնպես շարժվեմ։ Տարօրինակ մարդ ես — ամեն նամակիդ մեջ շեշտում ես «հրատարակեցեք» և հանկարծ մի այդպիսի բան։ Իհարկե որոշ պատճառներ կան, որ միայն 40 ռ. ես ուղարկել, սակայն այնուամենայնիվ այդ հանգամանքը ինձ կատաղեցրեց, որովհետև, հեր օխնած, ախր գիտես, որ ես այստեղ երկար մնալ անկարող եմ, քանի որ ծախսեր կլինեն և այլն — բացի այն, որ գիրքը կուշանա։ Մի խոսքով, չեմ հասկանում։ Գրիր։
Գլուխս այնպես խաոնված է, որ ուղղակի անկարող եմ երկար գրել, թեև տպավորություններ շատ կան։
Բոդլերը հանձնեցի «Գեղարվեստ» ինչ, որ խոստացավ վարձատրել, նույնիսկ գուցե ավանս տա մի քանի ռուբլի։ Андреев-ի մասին հոդվածս այսօր տարա «Тифлисский листок»-ին, տեսնենք ինչ կասեն — հնացել է քիչ։
Այժմ չգիտեմ ինչ կլինի, գուցե մի երկու օրից գնամ գյուղ՝ թողնելով գրքիս տպագրությունը։ Մի խոսքով, դրություններս շատ անորոշ է:
Օնիկը գուցե գնա Բորչալուի — Ալլահվերդի զավոդը Ռ. Ս. Դ. Բ. Կ. մեջ աշխատելու, խոստանում են 25 л. տալ ամսական — կամ հետս կգա Գանձա։ Երբ գործերս քիչ որոշվեն, իսկույն կգրեմ — առայժմ այսքանը: Այսօր ուզում եմ Ծատուրին էլ նամակ գրել։ Գրիր շուտ-շուտւ Ֆինանսներդ ողբալի են, իհարկե։ Հա, Ցոլակ, խնդրում եմ հատկապես գնաս «Русскос слово»-ի խմբագրատունը և նայես այդ թերթի համարները դեկտեմբերի 20֊ից մինչև հունվարի 6֊ը և ուղարկես այն համարը, ուր տպագրված է Դումայի ցրելու մասին առաջնորդող հոդված (սև-հարյուրակների միջնորդության արթիվ, որպեսզի ցրեն Դուման)։ Այդ հոդվածը շատ կարևոր է մինչև մայիսի 5—6-ը, որովհետև մայիսի սկզբերին եղբորս — Արամին պիտի դատեն «Անկախ մամուլ»-ի համար4, իսկ այդ հոդվածը կարևոր է ներկայացնել այդ ժամանակին։ Անպատհառ արա այդ՝ անհրաժեշտ է: Գրի՛ր։ Ի՞նչ եղավ քո տիկնոջ գործը։
62. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
Սիրելի Ծատուրյան
Մոտ տասն օր է, ինչ Տփխիս«ում ենք ես ու Օնիկը, սակայն այնպիսի անորոշ տրամադրության մեջ էի, որ ուղղակի-անկարող էի կապել մտքերս, կարծես կորցրել էի մտածելու և գրելու ընդունակությունս։ Ասենք այժմ էլ գլխումս մի տեսակ քաոս է տիրում, սակայն հույս ունեմ, որ գոնե քաոսային մի նամակ կգրեմ ձեզ, որովհետև այլևս չեմ ուզում հետաձգել նամակս։
Գործերս անհաջող գնացին։
Այստեղ տպարաններում ասացին, որ ապառիկ չեն ընդունի և նույնիսկ երաշխավորությամբ, սակայն այդ վերջինն էլ ինձ ճնշում էր, որովհետև չէի ուզում դիմել հեռու մարդկանց, իսկ Ավետիքը այստեղ չէր։ Տպագրությունը բավականին էժան էր նստում (Գ. քահանա Աղանյանը 80—90 ռ. հաշվեց), սակայն ես արդեն այդքան գումար չունեի և թողել էի Մոսկվայում ընդամենը 60 ռ.։ Այնուամենայնիվ ես վճռեցի սկսել գործը՝ գնելով թուղթ, որ հաշվեցին մոտ 30 ռ., իսկ մնացած 30 ռ. տալ իբրև կանխավճար տպարանին։ Հեռագրեցի Ցոլակին, ստանում եմ միայն 40 ռ., այնպես որ սկսել գործը անհնարին եղավ և թեև դեռ չեմ ծախսել այդ փողը, սակայն շատ հիմար դրության եմ։ Ի՞նչ է լինելու, չգիտեմ։ Ահա այսքանը իմ գրքույկի մասին։ «Գեղարվեստ» երևի արդեն ստացած կլինեք, որովհետև Լևոնյանը կարծեմ ուղարկել է Ձեզ և դիմել աշխատակցելու: Հետաքրքիր է ձեր կարծիքը. իմը առայժմ չեմ ուզում հայտնել, կասեմ միայն, որ այս թերթը անպայման «Բանբեր»-ից² թույլ է և ընդհանրապես էլ թույլ է։ Եղա Վրույրի մոտ, որը, բացի իրա կոմիկական պատմություններից, ցույց տվեց շատ հետաքրքիր դոկումենտներ հայոց թատրոնի պատմության համար հավաքված՝ նույնպես բավականին ծաղրաշարժ, սակայն, իհարկե, և ցավալի։ Ձեր բանաստեղծությունը դժբախտության է հանդիպել—մնացել է «Հերմես» տպարանում, որ փակվել է (այնտեղ մնացել է «Հուշարարս֊ի ամբողջ շարվածքը և, ի միջի այլոց, իմ ոտանավորը)։
Այստեղ անվերջ խոսում են պատերազմի մասին, որին սպասում են օրավուր։ «Գեղարվեստ»-ի խմբագրատանը տեսա նար — Դոսին, որ հարցուփորձ արեց ձեզնից։ Սպիտակել է։ Ես նրան այդպես, չէի երևակայում։ Ահարոնյանը (սո՛ցիալիստ Ահարոնյանը) գնացել է Պետերբուրգ Մանթաշյանից Ներսիսյան դպրոցի համար փող մուրալու։
Այսօր փողոցում տեսա Լեոյին։ Սոսկալի մաշված ու հիվանդ դեմք . ուներ, հոգնած ու դանդաղ դնում էր, կարծես հազիվ էր շարժվում։
Մեր «Ալմանախ»֊ի գործը ինչպե՞ս եղավ։ Վախենամ թե դա էլ իմ գրքույկի օրն ընկնի։ Ես Նար — Դոսին և մի քանի ուրիշ մարդու արդեն ասի այդ մասին։ Ինչպես երևում է հանգստացել եք Ոչ մի լուր չկա։ Ցոլակը ոչինչ չի գրում այդ մասին։ Ոզում եմ Կարապետ Բարսեղյանին³ գրել, բայց վախենում եմ առայժմ, որովհետև խելագար կհրատարակե, եթե նրան էլ այդպիսի մի նամակ գրեմ, իսկ Դուք, իհարկե, զիջող կլինեք, որ նամակս այսպես անկապ է ու քաոսային։ Առայժմ ցը։
P.S- Հա՛, Վրույրը իր դժդոհությունը հայտնեց, որ մոռացել եք Ձեր «Հայրենիքը» և հրամայեց, որ գաք։ Լսո՞ւմ եք։ Լույս է տեսել Հովհ. Հովհաննիսյանի բանաստեղծությունների գիրքը4: 63. Ա.Վ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Սիրելի Ավետիք
Այսօր ստացա նամակդ, որ Մոսկվայից շրջան գործելով հասել էր ինձ վերջապես: Ինձ համար շատ գնահատելի է քո գովասան էր իմ ոտանավորների վերաբերմամբ¹։ Մտադիր էի հրատարակելու մի փոքրիկ գրքույկ², սակայն կարծեմ չպիտի հաջողվի ինձնից անկախ պատճառներով»։ Թեև մյուս կողմից ես այնքան էլ չեմ շտապում առանձին գրքով լույս ընծայելու այդ տողերը։
Ես հույս ունեի քեզ այստեղ գտնելու։ Այժմ սպասում եմ և հուսով եմ, որ կտեսնվենք, թեև կարող է պատահել, որ ես գնամ գյուղ, որովհետև եթե մնայի, պիտի մնայի գրքի հրատարակության համար, իսկ այժմ միտք չունի մնալս, որովհետև առողջությանս բոլորովին քայքայված է և կարևոր է լուրջ բժշկվել և հանգիստ կյանք վարել։ Քո Մոսկվա գալու միտքը հիանալի է, և ես կարծում եմ, որ այնտեղ կարելի կլինի դասեր գտնել, թեև դու լավ ապրուստի սովոր լինելով շատ փողի կարիք կունենաս, այնպես որ քեզ երևի հարկավոր կլինի ամիսը առձվազն 75—80 ռուբլի, որ դասերով դժվար է հայթայթել։ Մի խոսքով կգաս այստեղ, կխոսենք ավելի երկար և ծրագրներ կկազմենք, ինձ թվում է, որ դա կարելի բան է։
Այստեղ ծանոթացա օրիորդ Քոչարյանին, որը քեզ շատ է սիրում և միշտ քո մասին է խոսում։ Քո մասին շատ բաներ եմ լսել, բայց այդ ամենը դրել չարժե—կգաս կզրուցենք։ Մեր Ս֊Դ.֊ական «Գործ»³֊ում ուղում էի քո մասին գրել՝ փակել են ամենալիրբ կերպով—տեսնենք, ասում են «Մամուլ»4 պետք է չույս տեսնի՝ ես այնտեղ կգրեմ, որովհետև քո քննադատներից գոհ չեմ։ Խնդրեմ դա չնդունես իբրև ինքնահավանություն, այլ միայն անհամաձայնության մտքով եմ ասում ես այդ։ Տեսնենք։
Դու հարցնում ես Մուգուրի5 մասին — քեզ եմ նվիրոմ նրան —վայելիր։ Ես արդեն նրա հետ կապերս կտրել եմ։ Ասում են, այստեղ դու սանինիզմ ես քարոզոմ6... Մի՞թե չգիտես, որ դա միայն Ռուսիայի օրհնված դաշտերում կարող է տալ։
Առայժմ այսքանը։
Կտեսնվենք կխոսենք։
P.S Քեզ Մոսկվայից բարևում էին ընկերներս՝ Ծատուրյանը և Կուսիկյանները։
64. 8. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Երեկ ստացա հեռագիրդ և վաղը արդեն կձեռնարկեմ գրքիս հրատարակությանը, որ կվերջանա մի ամսից հետո, այսինքն մայիսի՝ 20—25-ը։ Երեկ ինձ սաստիկ վատ էի զգում, այսօր լավ եմ։ Ստացա ուղարկածդ նամակները։ Այժմ տարակուսանքի մեջ էմ ընկել — չգիտեմ արդյոք մնամ այստեղ Թիֆլիսո՞ւմ, թե՞ գրքիս հրատարակությունը հանձնեմ մեկին ու ինքս գնամ գյուղ հանգստանալու, որովհետև առողջությունս ընդհանրապես լավ չէ։ Սակայն հավանական է, որ մնամ այստեղ այս ամիս, եթե միայն հանկարծակի չվատանամ։ Ամսի 25-ին գնացինք Լեոյի դասախոսության, որ չափազանց թույլ էր։ Ի միջի այլոց այդ դասախոսության ժամանակ ծանոթացա (կրկին անգամ ) Հովհ. Թումանյանին, որը թարգմանել է «Իլիա Մուրոմեց»-ը։ Շատ հետաքրքիր է, շուտով կվերցնեմ և կուղարկեմ քեզ և Ծատուրին:
Ավետիքը դեռ չի եկել Ալեքսանդրապոլից։ Մեծ եղը ախոռում մոռացա՝ Օնիկը երեկ գնաց Ալլահվերդի «աշխատելու» Ռ. Ս. Դ. Բ. Կ. մեջ և խնդրեց քեզ բարևել ու գրել, որ դու հեռախոսով բարևես Վանդային:
Քո գործերի մասին ոչինչ չես գրում։ Ի՞նչ ես անում։
Ստիպված կլինեմ գիրքս ավելի պարզ և հասարակ հրատարակել, որովհետև այստեղ լավ թուղթ չկա, իսկ քեզ գրել— ուշ կլինի: Ի՞նչ անենք, էս առաջին գիրքն էլ թող այդպես լինի։ Իհարկե կգրես թե ինչ կա, ինչ չկա ձեր կողմերում։ Սրա հետ մի նամակ էլ ուղարկում եմ Ալյոշային հանձնելու։ Բարևներս բոլոր ընկերներին:
Գրիր։ Եմելյանը դասեր է որոնում։ Ծատուրին մի նամակ գրեցի, ուզում էի Կյալին էլ գրել, բայց ճիշտն ասած չգիտեի ինչպես դիմեմ, որովհետև «Հարգելի պ. Կուսիկյան» գրելը ինձ խորթ է թվում այն ամենից հետո, ինչ կատարվեց մեր գնալու օրը, իսկ այլ դիմումը—անհարմար։
Համենայն դեպս հայտնիր նորան, տիկնոջը, Գոհարիկին և Ջուզեպպեին իմ սրտագին ողջույնները, նմանապես ընկեր Ծատուրին:
Ալմանախի մասին ոչ մի լուր չես տալիս, մինչդեռ ես այստեղ արդեն հայտնել եմ, որ «մի խումբ ուսանողներ Ա. Ծատուրյան և Կուսիկյան ղեկավարությամբ հրատարակելու է»... և այլն։ Խնդրեմ չմոռանաս այս մասին ևս գրելու, եթե գրելու լինես: Շուտով լույս կտեսնի «Մամուլ»֊ը։
65. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Աիրելի Ցոլակ
Նամակդ ստացա, սակայն մինչև այսօր խոստացածդ փողը չեմ ստացել, թեև նամակումդ գրել էիր, որ երկուշաբթի կփոխադրես։ Գործը ուշացավ և երևի միայն երկուշաբթի՝ ամսի 5֊ին, սկսեմ տպագրել գիրքս, եթե միայն փողը ստացվի և երևի երկու շաբթից պատրաստ կլինի եթե շտապեցնեն։ Հույս ունեմ, որ մոտ օրերս կստանամ խոստացածդ փողը, ուստի կաշխատեմ որքան կարելի է շուտ վերջացնել գործը։ Իմ այստեղ մնալը բավականին դժվարացել է և բավականաչափ փող է նստում։ Օնիկը գնացել է Ալլահվերդի, սակայն գրում է, որ այնտեղ այնքան էլ հարմար չէ ապրել, ուստի մոտ օրերս կգա այստեղ մի օրով, տեսնենք ինչ կա։
Ուրեմն, Ցոլակ, գործերը դեռ անորոշ են։ Բոդլերս տվի «Գեղարվեստ»-ին, որ խոստացավ տպագրել և վարձատրել — տեսնենք։ Դա էլ նիսիա է, որովհետև այդ թերթը ըստ երևույթին արդեն կաղում է, որովհետև Լևոնյանը գնացել է Բաքու փող որսալու։ Մի քանի անգամ եղա խմբագրատանը, ուր աշխատում է Նար — Դոսը։ Մեր Ալմանախի մասին խոսել եմ։ Այստեղ առհասարակ թերահավատությամբ են վերաբերվում վարձատրության։ Խեղճ հայ գրողներ, այնքան են խաբվել, որ այժմ երբ ասում ես, թե պետք է վարձատրություն ստանան, իսկույն ևեթ թերահավատ ժպիտը երևում է նրանց դեմքին։ Օրինակ, Նար — Դոսը։ Լեոյի դասախոսության ժամանակ ծանոթացա Թումանյանին, որ թարգմանել է (և ինչպես ասում են հիանալի կերպով) «Իլիա Մուրոմեց»-ը։ Այդ թարգմանությունը կտպագրվի դաշնակցական ժողովածուի մեջ, սակայն նա խոստացավ ինձ տալ տպագրված թերթերը, որովհետև այդ ժողովածուն հայտնի չէ երբ լույս կտեսնի։
«Քաղաք» ցիկլի առաջին ոտանավորը տվի «Երկրի Ձայն»-ին։ Նվիրված է քեզ:
Երևակայիր, Ցիլլեր, Վրույրը խնդրեց լուսանկարս, որ կարծեմ ուզում է զետեղել «Հուշարար»-ում և նվիրեց այդ թերթի 1907-ի կոմպլեքսը հետևյալ հոսհոսական (մեր մեջ) մակագրությամբ, «Հուշարարի տաղանդավոր աշխատակից Վահ. Տերյանին՝ երախտապարտ խմբագր...»։
Մի բան, որ ինձ քիչ հաճույք չպատճառեց, դա Հովհ, Թումանյանի թեև զսպված (сдерж.) սակայն համակրական վերաբերմունքն էր իմ գրվածներից տպագրվածների վերաբերյալ։ Մնացածներին այնքան էլ նշանակություն չեմ տալիս, իսկ եթե տալիս եմ, գիտես թե ինչո՞ւ։ Ավետիքին ուզում եմ տեսնել, բայց մինչև այժմ չի եկել գյուղից։ Տեսա այստեղ նրա Շուշիկին և նրա նոր սիմպատիային:
Մեր ընկերներից այստեղ միայն Եսալեմին եմ տեսնում, սակայն կուսակցական կյանքը բոլորովին մեռած է այստեղ, իսկ այդ ընկերը, խեղճը, անգործ թափառում է «Գործ»-ի փակվելուց հետո։ Բախշիի գործը բավականին բարդանում է։ Եմելյանը այստեղ է և արդեն մի դաս ունի на всем готовом և 5 ռ. ռոճիկով և մի ուրիշը ժամը մի ռուբլով։ Ես չգիտեմ կկարողանա՞մ մնալ այստեղ գրքիս տպագրության ընթացքում, թե՞ ոչ։ Տեսնենք։ Սուսաննային երկու նամակ եմ գրել ի պատասխան նրա բաց նամակին, ուր շնորհավորում էր Զատիկը, սակայն մինչև օրս ոչ մի տող չեմ ստացել: Չգիտեմ ի՞նչ է։ Է՜հ. плевать.
Մելիքյանի մասին դեռևս չեմ խոսել, որովհետև, ինչպես գրեցի, Լևոնյանը Բաքու է, գա թե չէ կխոսեմ և կգրեմ։ Հետաքրքիր է «Աշուն է»-ի8 երաժշտությունը, մանավանդ որ դու հավանել ես։ Համենայն դեպս ես ուրախ կլինեմ, եթե հաջող լինի և, իհարկե, հավատացած եմ, որ «Գեղարվեստ»-ում կզետեղվի։ Նրան` իմ բարևները, հասցեն չգիտեմ, թե չէ իրան կգրեի։ «Ցրտահար»-ի9 մասին Լևոնյանը ասաց, որ երկրորդ համարում կլինի։ Սակայն երևի այդ թերթը երկար չի ապրի, ահագին ծախքեր ունի — համարը 1500 ռ. է նստում, մանավանդ որ խմբագիրը ջահել է և անփորձ։
Այդ 40 ռ. ինձ մտատանջում է արդեն — վախենում եմ… ինչևէ… Ուզում էի Կյալին գրել, սակայն обращение-ի ձև չգտա և դրա համար թողի այդ միտքը մինչև ապագա օրերը։ Իսկապես որ այդ մարդոցը չգիտեմ ինչպես պետք է հայտնենք մեր երախտագիտությունը։ Հայտնիր իմ սրտագին ողջույնները նրա ամբողջ ընտանիքին և Ծատուրին, որին մի նամակ գրել եմ, բայց ինչ եմ գրել, չգիտեմ։ Ալմանախի գործը շտապեցրեք։ Այս չորս կետր ճիշտ կկատարես.
1) «Палея толковая»-ն10 հանձնել համալսարանի (факультетский) գրադարանին։
2) Մելիքյանից կվերցնես Հայնեն հետդ կբերես։
3) Ճեմարանի Պոլիկարպին11 հայտնիր և խնդրիր, որ Քաջունիի12 բառարանս պահե։
4) Հասցեներ վերցրու գիրքս ուղարկելու համար Նոր Նախիջևան և այլն. միայն այնպիսի մարդկանց, որոնք 1) փողը չուտեն. 2) աշխատեն ծախել, թե չէ ցեխի մեջ կընկնենք…
Մոտ օրերս տեսա Հրանտին13, ահագին մարդ է դառել։
Ալյոշային ուղում էի գրել, սակայն այնքան երկարեց նամակս, որ չեմ կարող արդեն. հայտարարիր իմ ողջույնները և ցանկությունները — խնդրիր գրի, գործերս կարգի գցեմ կգրեմ։ Կոլային և Գագիկին ողջույն, Պիճիկին14, Հայկին, Հայկո— Վարիա — Սոնիա —K°-ին:Գրիր և ասա գրեցեք:
66.Ց.ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Այսօր գնացել էի Հովհ. Թումանյանի մոտ «Իլիա Մուրոմեց»-ի թարգմանությունը վերցնելու և մի բան հարցնելու։ Որովհետև պատահմամբ ընկա նրա մոտ, ուստի ոտանավորներս էլ հետս էին։ Նա հետաքրքրվեց, և կարծում եմ նրա կարծիքները քեզ համար անհետաքրքիր չեն լինի, ուստի ուզում եմ համառոտ կերպով քեզ հայտնել մեր խոսակցության բովանդակությունը։ Նախ և առաջ ընդհանուր տպավորությունը, մտնում ես մի շքեղ կաբինետ, ուր երեք շկաֆ կա և մի գրքակալ լիքը գրքերով և ընտիր գրքերով։ Կաբինետը ճաշակավոր է և տպավորիչ, մանավանդ որ չես սպասում մի այդպիսի բանի հանդիպելու հայ գրողի-բանաստեղծի մոտ։
Գնացել էինք Սաթենիկի2 հետ։
Ընդունեց շատ սիրալիր։ Մոտս էր Հովհաննիսյանի «Բանաստեղծությունները», որի մասին խոսեցինք։ Ես հայտնեցի այն միտքը, որ ես ավելի լավ կարծիքի էի այդ բանաստեղծի մասին նախքան այդ Ժողովածուն կարդալս։ Նա համաձայնեց։
Ապա տեսնելով ոտանավորներիս տետրը՝ ասաց, որ իրան ավելի է հետաքրքրում այդ «նոր բանաստեղծի տետրը»։
Պետք է նկատեմ, որ ես քաշվում էի, մանավանդ որ, չնայած իր պարզության, նա իմ վերա տպավորություն գործեց։ Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ։ Գուցե հասա՞կը, կամ հենց այն հանդարտ պարզությո՞ւնը— չգիտեմ։
Նա սկսեց թերթել, տետրս։ Սաթենիկը շուտով գնաց, որովհետև ասացին, որ Օնիկը եկել է (իսկ նա ինչ-որ խաղ է սկսել վերջինիս հետ)։ Մնացինք ես ու Թումանյանը։
«Մի բան, որ իմ առաջին պահանջն է ամեն մի սկսնակ գրողից,— ասաց նա,— դա այն է, թե արդյոք մի ինքնուրույն — նոր բան բերո՞ւմ է այդ մարդը կամ ցույց տալի՞ս է նշաններ այդ ունենալու։ Ձեր վերաբերմամբ պետք է պատասխանել դրականապես։ Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում։ (Օրինակ է բերում Ահարոնյանին, որը խոսքերի հետ խաղում է և դրանով կորցնում է երեք քառորդը իր ունեցածի)։ Հետո խոսում է արվեստի վերա ունեցած իր կարծիքների մասին և վերջացնում է նրանով, որ ասում է. «Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը դրական ասպարեզ-բարով եկաք»:
Ապա խորհուրդ է տալիս նշանակություն չտալ զանազան թերթերի խոսքերին՝ գովասանական, թե վատաբանական լինեն նոքա — միևնույն է։
Դուք, ասում է նա, ավելի լավ եք սկսում, քան մենք։ Ես նկատում եմ, որ այստեղ մեղավորը ժամանակն ու պայմաններն են։ Ընթերցողի համար դա նշանակություն չունի, նկատում է նա, երբ ես իբր ընթերցող վերցնում եմ մի գիրք, ուզում եմ, որ նա բավաբարություն տա իմ պահանջներին, ես պարտավոր չեմ հաշվի առնելու նրա ստեղծագործության պայմանները։ Հետո խոսեցինք այլ խնդիրների մասին, որ կհաղորդեմ բերանացի։ Մի քանի տեղին և նուրբ նկատողություններ արեց, որ ես աչքի առաջ կունենամ, իհարկե։
Համենայն դեպս երևում է, որ խելացի և տաղանդավոր մարդ է։
Ի միջի այլոց խոսեցի մեր Ալմանախի մասին, և երևակայիր, ասում է, որ իրանց մեջ էլ միտք է հղացել մի այդպիսի գործ սկսելու և արդեն կազմել են պոլսեցի և ռուսահայ գրողների ցուցակը, որ պիտի մասնակցեն։ Արդյոք սա չի՞ խանգարի մեր գործին։ Համենայն դեպս այստեղ կոնկուրենցիայի խնդիր է ծագում։
Հա, ասում է, որ նա (Թումանյանը) իր գրքից մի օրինակ հանձնել է մեկին՝ Ծատուրին ուղարկելու և մեկը՝ Յարճանյանին, սակայն նորերս մեկ ուրիշից լսել է, իբր թե նա, ում հանձնված է եղել գիրքը, առաջին թերթը պատռել է (ուր մակագրություն է եղել) և ծախել՝ այնպես որ հիմա չգիտե՝ արդյոք Ծատուրը ստացե՞լ է գիրքը, թե՞ ոչ. այսինքն արդյոք ուղի՞ղ է իրան հասած այդ լուրը, թե՞ ոչ։ Հարցրեց Կուսիկյանի մասին։ Հյուրասիրեց թեյով։
Շտապում էի, այնպես որ շատ չնստեցի, թեև առանց այդ էլ արդեն 1/2[ժամ] տևեց մեր խոսակցությունը։
Ահավասիկ իմ доклад-ը: «Доволен ли ты, мой господин?».
Փողը դեռ չեմ ստացել, այնուամենայնիվ վաղը գիրքս հանձնում եմ տպագրության։
Բարևիր Կուսիկյանին, Ծատուրին և բոլոր ընկերներին։
Հա՛, Օնիկը այսօր եկավ Ալլահվերդիից մի օրով՝ գործով, վաղը կգնա։ Գուցե հետը ես էլ գնամ, կոռեկտուրան այնտեղ կուղարկվի—մի օրվա ճամփա է, ամեն օր փոստ կա։
Ավետիքը այստեղ չէ։
Երեկ ինքնասպանություն է գործել Գրիգոր Վանցյանը: Այսօր այստեղի վայրենի գիմնազիստները Կագան ազգանունով մի ուսուցչի սպանել կամենալով սպանել են մի 8-րդ դասարանի գիմնազուհիի։ Գնդակը վրիպել է ուսուցչից և դիպել օրիորդին։ Սպանությունը կատարվել է 3-րդ իգական գիմնազիայում, ուր Կագանը գնացել է դասի։
Վրաս շատ վատ ազդեց այդ դեպքը, որին գրեթե ականատես էի՝ թեև շատ հեռվից, այնպես որ միայն մարդկանց վազվզելը տեսա և լսեցի երեք անգամ արձակված ատրճանակի ձայնը։
Սոսկալի երկիր է, ամեն ինչ այստեղ այլանդակ կերպարանք է ընդունում, ամեն ինչ վայրենի ձևով արտահայտվում և այլասերվում։ Եվ մենք պետք է աշխատենք այստեղ, մտածիր՝ ինչքա՜ն ուժ է պետք, ինչքա՜ն տոկունություն։
Գրիր հին հասցեով։
[Ողջույն Վարյա — Սոնյա — Հայկո K°-ին] 67. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Երեկ ստացա ուղարկածդ 45 ռ.։ Որովհետև դու «կարծում ես» դեռ, որ փողը ուշացնելը և մաս-մաս ուղարկելը տպագրության գործին չի խանգարի, ուզում եմ հայտնել քեզ, որ «ռեալ իրականությունը» բոլորովին այլ բան սովորեցրեց ինձ. այդ մաս-մաս ուղարկելը և մանավանդ ուշացնելը գործին շատ խանգարեց և առնվազն մի 20—25 օրով հետաձգեց գրքի լույս տեսնելը։ Այժմ գիրքը արդեն պատրաստ կլիներ, եթե իր ժամանակին ուղարկած լինեիր բոլոր փողը (իհարկե, ես քեզ չեմ մեղադրում, այլ ուզում եմ ասել, որ քո «կարծեմ»-ը շատ անհիմ է: Իհարկե կգիտենաս, որ այստեղ մնալս էլ ձրի չէ և փող է նստում, այնպես որ մինչև վերջնականապես պարզ որոշվեց դրությունս, ես բավականաչափ ծախքեր ունեցա և այժմ երևի տպագրությունից հետո կազատվեմ նեղ դրությունից միայն շնորհիվ այն հանգամանքի, որ Լևոնյանը խոստացավ «ավանս» վճարել 25—30ռ., որը և կծածկե տպագրության մնացյալ ծախսերը։ Գիրքը արդեն հանձնված է տպագրության և երկուշաբթի պատրաստ կլինի առաջին շարքը։ Սակայն այժմ ես արդեն անկարող կլինեմ մնալ այստեղ մինչև գրքիս տպագրության վերջը և ստիպված կլինեմ հեռանալ մի քանի օրից։ Կգնամ գյուղ։ Դա մի սոսկալի անհրաժեշտություն է, սոսկալի, մանավանդ որ իմ հոգեկան տրամադրությունը շատ հեռու է բավարար լինելուց։
Մի բան ճնշում է ինձ, այնպես է ճնշում, որ թվում է թե կխելագարվեմ։
Դուրսը, փողոցում և այլ տեղեր «մոռացվում» եմ (забываюсь) երեսանց, խոսում եմ, ծիծաղում, հանաքներ անում, հայհոյում... երկմտություններ ասում տիկնանց և օրիորդներին, սակայն միշտ զգում եմ մի խորին տխրություն։ Է՜հ, ես ինքս էլ չգիտեմ ի՞նչ է կատարվում իմ մեջ. միայն գիտեմ, որ լավ չեմ և որ գյուղ գնալս ինձ չի լավացնի։ Սակայն միակ ելքը դա է, և ես ստիպված եմ հպատակվելու անհրաժեշտության։ Սաստիկ ցրված են մտքերս։ Մի խոսքով դու կհասկանաս այսքանից էլ, թե ինչ կա մոտավորապես։
Առողջությունս էլ այնքան լավ չէ։ Մի բան ինձ շատ է անհանգստացնում —ինչպես պետք է ես մյուս տարի Մոսկվա ընկնեմ, արդյոք ճանապարհածախս կլինի՞, թե՞ ոչ։ Ես գրքիցս այնքան էլ հույս չունեմ՝ չնայած ամենալավ отзыв-ներին։ Գիրքը կթողնեմ այստեղ Մելքոնի և Արամի հսկողության տակ, դու էլ, եթե շուտ գաս, իհարկե, կտեսնվես Մելքոնի հետ, և կկարգադրեք գրքերը զանազան տեղեր ծախվելու համար։ Հա՛, Ցոլակ, Լևոնյանը հանձնեց ինձ թարգմանելու հյուդոյի «La legende des siecles» գրքից (բանաստեղծություններ) մի քանի կտորներ², սակայն ընտրություն չեմ կարող անել, քանի որ ֆրանսերեն բնագիրը, որ ինձ տվեց Լևոնյանը, 14 հատորից է — այդքանը կարդալ ֆրանսերեն անկարող եմ, բացի այդ, թարգմանության համար էլ պետք կլինի ռուսերեն թարգմանությունը, այնպես որ, եթե կարող ես, ուղարկիր կամ հետդ բեր Թիֆլիս ու այստեղից ուղարկիր հյուդոյի այդ գիրքը (ռուսերեն), որ Вольф-ի Поли. соб. соч. В. Гюго-ի V (հինգերորդ) հատորն է կազմում, կամ եթե այդ գիրքը չլինի, կամ թանկ լինի, ուղարկիր մի այլ հրատարակություն («Hива» կամ այլ)։ Չմոռանաս։ Հարցրու բուկինիստներից։
Սաստիկ հոգնած եմ զգում ինձ։ Այսքանը առայժմ բավական է։ Բարևիր ընկերներին։
Եթե կարող ես գնա Большая Молчановка, Серебр. переулок, Д. д՝Аьлтавилла, ЮВ. 21 և հարցրու՝ Սուսաննա Պախաովան գնացե՞լ է արդյոք և ո՞ւր։ Նա ինձ մինամակ էր гրել, պատասխանեցի, սակայն ահա 20 օր է ոչ մի լուր չունեմ, իմացիր նրա հասցեն. եթե գնացել է, ասա, որ շատ կարևոր է, իսկ եթե դեռ չի գնացել, կասես թե բանը ինչումն է իրան։ Սկզբում գրեցի, «եթե կարող ես», սակայն, իհարկե, դա միայն ձև է և այդ բանը աննրաժեշտ է: Գրիր Ахалкалаки, Амазаспу Тер-Казаряну՝ հանձնել ինձ —ուղարկել Գանձա։
Օնիկը մի օրով եկավ Ալլահվերդուց և նորից գնաց։
Նոր ասացին, որ Մոսկվայից ինձ նամակներ են եղել մեկը բաց, մյուսը՝ փակ, որ առավոտ վերցրել է Մելքոնը և տարել։ Մեկը քեզնից է—բացը։ Իսկ մյուսը յարաբ ումնի՞ց կլինի... Ա՜խ... համբերությունս չի գալիս, շան պես հետաքրքրվում եմ։
Վաղը չէ մյուս օրը ուզում եմ ուղևորվել դեպի Գանձա։ Հա՛, Ցոլակ, արդյոք չե՞ս կարող այդտեղ обложка առնել և հետդ բերել — այստեղ իսկի լավ թուղթ չկա և այն էլ թանկ է. այդտեղ 5 ռուբլով կարելի է 600 օրինակի համար լավ обложка֊ցու առնել (եթե ոչ 5, գոնե 6 — 7 ռուբլով), որովհետև այստեղ «Գեղարվեստ»-ի (Ավետ. Իսահակյանի գրքի) обложка֊ն 2 ռ. է, ուրեմն կարգին обложка-ն ավել չպետք է նստի։ Մտածի՛ր և գրի՜ր։ Եթե առնելու լինես, առ բաց գույն կամ Манфред-ի գույնի (սպիտակ, կաթնագույն և այլն), шероховатый. Մի խոսքով, գիտես էլի։ Գրի՛ր այստեղի հասցեով առայժմ։ Черт знает ին՞չ կարող է պատահել։
Ռոմմելի «Արդյոք նորից»֊ը³ Լևոնյանը գովեց (այսինքն նա ասաց, որ «սպեցիալիստները» շատ են հավանել և գտել են, որ ավելի լավ է, քան «Ցրտահար»-ը), այնպես որ այս համարում երևի առաջինը կլինի («Արդյոք նորից»), ափսո՜ս ես բախտ չունեցա լսելու։ Շատ հետաքրքիր է Վեռլենինը։ Ինձ ուրախացնում է այդ, և դու իբրև Наместник Его Величества խնդրեմ գնա և իմ կողմից սեղմիր նրա ձեռքը ու հայտնիր Մեր Արքայական «спасибо»-ն։
Ի՝նչ է անում Ալյոշան։ Երևի երազելիս կլինի իր դիցուհու մասին։ Քննություններ տալի՞ս է, թե՞ ոչ: Նրան ամեն անգամ ուզում եմ գրել և չեմ իմանում որտեղի՞ց սկսեմ, որտե՞ղ վերջացնեմ։ Տեսնենք երբ կգրեմ։ Նրա հասցեն վերցրու, եթե շուտ ես գալու (ամառային հասցեն, թեև, երևի, ամառը այնքան քեսատ կլինեմ, որ նամակի փող էլ չեմ ունենա)։
[Ինձ սարսափեցնում են ապագայի հեռանկարներն ու հեռուները... Քեզ եմ ապավինում իմ (ոչ տեր) Ցոլակ—չափազանց ոչ ամենակարող։ Այդ ինչո՞ւ ես լռել քո պետերբուրգյան իշխանուհու մասին։
Ինչպե՞ս են «գործերդ»։ Գրիր։ Ваган]․
Բարևիր Հայկոյին, Սոնին և Վառիային։
[Հայկոյին ասա, որ բոլորն առողջ են։ Նրանց կամպանիային շուտով կգրեմ՝ վաղր կամ մյուս օրը։ Ի հիշատակ անցյալ օրերի, պինդ, ցավացնելու չափ պինդ սեղմիր Վարյայի ձեռքը, ինչպես մի ժամանակ ես էի սեղմում։ Սոնային պատվի առ և մատուցիր զինվորական բոլոր պատշաճ պատիվները և ողջունիր Քո Արքայի անունից։
Դե մնաս բարով։]
68. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Ահա այս րոպեիս վերադարձա Ավճալայից, ուր գնացել էի երեկ չէ նախանցյալ օրը զբոսնելու։ Երեկ այնտեղ եկան Աթանասյանը, Խանազատյանը, Շանթը և մի քանի տիկին-օրիորդներ և բավական ուրախ ճաշ արինք։ Պետք է լիներ նաև Հովհ. Թումանյանը, սակայն չեկավ։ Շանթին կրկին ծանոթացա (որովհետև մի անգամ ծանոթացել եմ դեռ աշակերտ ժամանակս) և խոսակցության ժամանակ հայտնեցի մեր Ալմանախի մասին։ Նա շատ համակրեց մեր ձեռնարկության և ասաց, որ ինքը գոհությամբ կմասնակցե։
Ի միջի այլոց նա ասաց այն ալմանախներին մասին, որ մտադիր են եղել հրատարակել ինքը, Հովհ. Թումանյանը, Դեմիրճյանը, Ավոն և К°, սակայն նա ասում է, որ իրանց ձեռնարկությունը քնած է և հազիվ թե գլուխ գա։ Սա այն ալմանախն է, որի մասին խոսում էր նաև Թումանյանը։ Երբ ես հայտնեցի, որ մենք վախենում ենք, թե մեր գրական գեներալները ետ մնացած բաներից ուղարկեն և եթե չտպագրենք նեղանալով հեռանան, նա ասաց, որ նախ նոքա վատ բաներ չեն ուղարկի, որովհետև կամաչեն, երկրորդ՝ գրողի համար մեծ նշանակություն ունի, թե որտեղ է լույս տեսնում իր գրվածքը և այլն։ Շանթը բավականին լավ տպավորություն գործեց վրաս, չեմ ուզում ասել շատ լավ, որպեսզի հետո հանկարծ չհիասթափվեմ, սակայն իսկապես նա ինտելիգենտ և համակրելու մարդու տպավորություն է գործում։
Այսօր պետք է տային գրքիս առաջին շարքի կոռեկտուրան, սակայն չգիտեմ Եմելյանը ստացե՞լ է, թե՞ ոչ — այժմ ժամը 11-ն է, այնպես որ գալովս նրա մոտ չգնացի։
Rommel-ին ասա, որ նա իզուր է շտապ-շտապ ուղարկում իր աշխատությունները — դա լավ չի, նախ՝ որ կսկսեն ընտրություններ անել, երկրորդ դրանով նրա գինը կընկնի, նամանավանդ, որ «Գեղարվեստ»-ի երկրորդ գիրքը միայն ամսիս վերջին հազիվ լույս տեսնի և առհասարակ կասկածելի է, որ երկար ապրի այդ թերթը, որովհետև կարծեմ նյութականապես արդեն կաղում է, և խմբագիրն էլ ավտորիտետ չունի, ինչպես թերթը (իհարկե, թերթը իրա վրա ուշադրություն դարձնում է, սակայն ավելին էին սպասում, քան տվեց)։ Մի խոսքով մեր գրական ասպարեզը բավականին ամուլ ու խղճալի է։ Սոսկալ հետամնացություն ու տգիտություն։ Վաղը կգա Ավոն, որի վրա սիրահարված է (և թունդ) մի աղջիկ, Սոֆիկ Քոչարյան անունով, որին լավ ծանոթացա։ Վաղը այդ աղջկա հետ գնում ենք նրան դիմավորելու։ Իմ այստեղ մնալս էլ Ավոյի համար էր, որովհետև գրել էր, որ մնամ, ինչպես ասաց այդ աղջիկը։
Չմոռանաս գիրքս հղելու համար հետդ հասցեներ բերել, գոնե Նախիջևան, ուր հույս ունեմ, որ ծախվի, թե չէ կմնամ գյուղում... Օ՞, սոսկալի և մութ հեռաստան։
Բարևներս Ռոմմելին, Ալյոշին, Գագիկներին, Կոլին և մերոնց բոլորին։
Կուսիկյանին ու Ծատուրին ասա շտապեն, ես այստեղ նրանց անունով եմ խոսում, կխայտառակվենք, սուտ դուրս կգանք։ Առանձնապես բարևիր նրանց և Կյալի ընտանիքին։
[Հույս դրի քո վրա և քահանա Մկրտումյանին ուղարկեցի երկու բանաստեղծություն։ Ծուլանում եմ որոնել այդ լրագիրը]: 69. Ց. ԽԱՆՋԱԴՅՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Երեկ գիշեր ստացա նամակդ, ա՛հ, ինչ եմ ասում, այսօր առավոտ միայն ստացա, որովհետև Մելքոնը վերցրել էր Արամի մոտից և գիշերը Ավճալայից գալով չկարողացա ստանալ և միայն առավոտը ստացա—իսկ այժմ գրեցի, թե գիշերն ստացա, որովհետև Արամի մոտ ասին, որ քեզնից նամակ կա։
Ալմանախի կոչը կարդացի—լավ է։ Այստեղ համակրանքով են վերաբերվում դեպի մեր ձեռնարկությունը և Շանթը, Ավոն, Նար-Դոսը, Պետրոսյանը և Թումանյանը խոստանում են աշխատակցել։
Շանթը, որին ծանոթացա երկու օր առաջ Ավճալայում, շատ համակրեց մեր գործին և իմ վրա էլ լավ տպավորություն գործեց։
Տեսնենք։ Գնեցի հզորյանի (Միքայելյանի) գիրքը՝ «Զրկանքի հույսեր»— տեսնենք, դեռ ժամանակ չեմ ունեցել կարդալու։
Մինչև այսօր չկարողացա գյուղ գնալ, որովհետև Ավետիքը գրել էր իր ծանոթ մի օրիորդի (որին ծանոթացա այստեղ), որ մնամ մինչև իր գալը և ես մնացի։ Այսօր նա եկավ և մի կես ժամ առաջ նրա հետ էի։
Շատ մազալու էր, ծիծաղելով մեռա։ Ասում է պոեմիս մի մասը կտամ—տեսնենք։
Այսօր ստացա գրքիս առաջին 16 երեսի կոռեկտուրը, որ սրբագրեց իմ ներկայությամբ Տիգրան Զավենը, որը և խոստացավ ամբողջ գիրքս սրբագրել։ «Երկրի Ձայն»-ի վերջին համարում զետեղված է «Քաղաքը», քեզ նվիրված, վաղը կուղարկեմ քեզ, թեև չգիտեմ կհասնի՞ մինչև գալդ։ Եթե обложка այդտեղից բերես, շատ լավ կանես, որովհետև այստեղ անկարելի է կարգին обложка գտնել։ Ես կարծում եմ, որ 5—6 ռուբլով կարելի կլինի 600 օրինակի համար բավարար (գոնե այստեղի համեմատ) обложка գնել։ Այստեղ Ավետիքի գրքից լավ обложка անկարելի է գտնել, թեև նա թանկ չէ—(2 ռ. 600 օրինակի համար)։ Ուրեմն 5—6 ռուբլով կարելի կլինի լավ обложка առնել այդտեղ: Գիրքս մինչև ամսի վերջը հազիվ պատրաստ կլինի, այնպես որ եթե 25-ին գաս այստեղ՝ կհասնի։ Ուրեմն ծանիր և այդ մասին գրիր ու մտածիր — միայն իմացիր, որ обложка-ն մեծ նշանակություն ունի. Վերցրու светлый գույն և шероховатый. Գիտես էլի։ Полагаюс на тебеь. Գրիր այդ մասին Մելքոնին կամ ինձ՝ նույն հասցեով: Առայժմ այսքանը։ Ռոմմելին ասա շատ չշտապի իրար հետևից ուղարկելու— դա լավ չէ։ Լևոնյանը ասաց, որ 2-րդ համարում ուզում են «Արդյոք նորից»-ը տպագրել, որովհետև «սպեցիալիստների» կարծիքով այդ վերջինը ավելի լավ է, քան «Ցրտահար»-ը։ Տեսնո՞ւմ ես, այժմ եթե նա չուղարկեր, կտպվեր առաջինը, իսկ հետո երկրորդը։ Միևնույն է, «Գեղարվեստ»-ի 2-րդ համարը այս ամսի վերջերին հազիվ լույս տեսնի, իսկ 3-րդը՝ Բարձրյալը գիտե երբ։ Ֆինանսներս — վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ...
Ռոմմելին ողջույններս և ուրախությունս Վեռլենի առթիվ։ Հա՜յկ Խաչատրյան!
Ալյոշին առանձնապես իմ բարևները, ի՞նչ է անում, բարեվիր նաև Աթոյին, Պեճիկին, Կոլին, Գագկին, Սոնա — Վառիա — Հայկո K°-ին և մեր բոլոր ընկեր-բարեկամներին։
Վաղը կգրեմ Կյալին։
Բարևներս նրան, Ծատուրին և նրա սիրելի ընտանիքին։
Հասցեները վերցրու, որ գիրքս հղեմ ամառս։
Իմացիր նույնպես Գասպարյանի հասցեն, որին նույնպես ուզում եմ ուղարկել։
|
70. Կ. ԿՈԻՍԻԿՅԱՆԻ
Սիրելի պ. Կուսիկյան
Խնդրեմ մի ծիծաղեք իմ այդ տեսակ դիմումի վրա, որովհետև այլ կերպ գրել չկարողացա։ Ճիշտն ասած հենց դիմելու ձևը չգտնելս էր պատճառը, որ մինչև օրս չեմ գրել ձեզ, մինչդեռ Մոսկվայից դուրս ելած օրվանից թե՜ ես, թե՜ Օնիկը այնքան զգացված էինք, որ ուզում էինք իսկույն գրել, երբ կհասնենք Թիֆլիս։ Օնիկից ահա մի շաբաթ նամակ չունեմ, այնպես որ նա գրեց թե ոչ միայն գիտեմ, որ նա էլ շատ էր ուզում գրել և նույն տարակուսանքի մեջ էր։
Երևի Ցոլակը Ձեզ արդեն ասած կլինի, որ Օնիկը գնացել է այստեղից։ Իսկ ես մնացի գրքույկիս տպագրության հոգսերով և երևի շուտով կգնամ գյուղ։ Ստացա Ցոլակից Ձեր և Ծատուրյանի կոչը և տեղեկություններ ըղձալի Ալմանախի մասին: Այստեղ մի քանի գրողներ, որոնց հայտնեցի մեր մտադրության մասին, համակրությամբ վերաբերվեցին մեր ձեռնարկության, պատրաստականության հայտնելով աշխատակցել՝ օրինակ, Թումանյան, Իսահակյան և ասացին, որ մյուս գրողներն էլ մեծ ուրախությամբ կմասնակցեն։ Շանթը, ի միջի այլոց, նկատեց, որ իր կարծիքով «գրողի համար պետք է մեծ նշանակություն ունենա, թե ո՞րտեղ է տպագրվում իր աշխատությունը»։ Այնպես որ աչքի առաջ ունենալով մեր Ալմանախի նպատակները և ընդհանուր բնույթը, պետք է որ, նրա կարծիքով, բոլոր հայ գրողները համակրալից արձագանք տան այդ ձեռնարկության։
Նար—Դոսը և մի քանի երիտասարդ հեղինակներ ևս իրանց պատրաստականությունը հայտնեցին մասնակցելու Ալմանախում և ասացին, որ նա հաջողություն կունենա։
Այդ ամենը ինձ շատ ուրախացնում է. գրական-քննադատության բաժինը, որ Դուք մտցրել եք Ալմանախի ծրագրում, համակրելի է, միայն եթե այնտեղ ևս պահպանվեն մեր հիմնական պահանջները — անաչառություն և լրջություն։ Իհարկե այդ դեպքում անխուսափելի կլինեն տարաձայնությունները, սակայն հուսով եմ, որ որոշ համերաշխություն կարելի կլինի ստեղծել մեր մեջ եթե լինեն վերը հիշածս պայմանները։
Սսպասում եմ լուրերի Ալմանախի մասին, որը, իմ կարծիքով, պետք է մի նշանավոր տեղ բռնե մեր գրական մամուլի մեջ:
Ռեակցիան այստեղ ևս սոսկալի հիասթափություն է առաջացրել ինտելիգենցիայի մեջ։ Ռեպրեսիաները ահռելի ծանրությամբ ճնշում են մարդոց, և հայ թերթերը օրավուր ավելի խղճալի դառնում։
Կարծես նորից մոտ է «Մշակ»֊ի և «Նոր Դար»-ի միահեծան իշխանության շրջանը։ Իմ տպավորությունները այնքան շատ են և բազմատեսակ, որ դժվարանում եմ կարգի բերել ու արտահայտել— մանավանդ, որ թռուցիկ լինելով նոքա կարող են խաբել ինձ։ Միայն մի բան ինձ համար պարզ է` մեր գրականության և մամուլի աշխատավորները կամ խղճալի են իրենց տգետությամբ, կամ զզվելի իրենց երկերեսանիությունով։ Իսկ եթե կան դրանց մեջ գրական ազնիվ դեմքեր, դոքա մեծ մասամբ մնում են ստվերի մեջ ու չգնահատված։ Ահա թե ինչո՞ւ ինձ չափազանց մոտիկ է Ալմանախի հրատարակության գաղափարը, ուր գրողը կգնահատվի անկախ որևէ խնամիական և այլ դիտողություններից։
Գրքույկս արդեն տպագրվում է և շուտով պատրաստ կլինի թեև տպարանատերերի խոսքին արդեն սովորեցի հավատ չնծայել և երևի որոշած ժամանակից կուշանա գրքույկի լույս տեսնելը:
Ցոլակին գրել եմ, որ Ձեր հասցեն վերցնի և լույս տեսնելուն պես (իսկույն) կուղարկեմ։
Ի միջի այլոց դաշնակցականները, որ պաշտոնապես հայտարարել են, թե չեն մասնակցում կաթողիկոսական ընտրություններին, բոլորը իբրև անհատներ մասնակցում են այդ ընտրություններին և շատերը իրենց թեկնածություններն են դրել պատվիրակության համար։ ներեցեք, բայց ես դա կարող եմ միայն պոռնկություն անվանել։ Սակայն մի բան արդեն պարզ է. այդ խուլիգանների խմբակցությունը այսօր էգուց բոլորովին կքայքայվի։ Դա պարզ է արդեն այդ խմբակցության անդամների համար և նոքա արդեն մտահոգված են տաքուկ տեղեր ձեռք բերելու և հանգստանալու։ Մի խոսքով լավ է այդ մասին չխոսել։ Մի քանի օրվանից կգնամ գյուղ, որովհետև այստեղ մնալ այլևս անկարող եմ։ Գրքույկի հետևյալ սրբագրությունները իր վրա վերցրեց Տիգրան Զավեն — «Երկրի Ձայն»֊ի խմբագիրը:
Ցոլակը գրել էր, որ մեզնից հետո դուք դեռ լավ քեֆ եք արել:
Իմ սրտագին բարևները տիկնոջը, Ջուզեպպեին և Գոհարիկին,
71.Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Քեզ մի նամակ գրել էի ի պատասխան քո նամակի, սակայն մինչև օրս ոչինչ չես գրում։ Ի՞նչ է պատճառը, չգիտեմ։ Մեր գյուղը էկզեկուցիա են ուղարկում: Դրությունը վատ է, իմ տրամադրությունը՝ ամենից վատ, իսկ գործերս՝ ավելի ևս։ Օգոստոսի 10 — 15-ին մտադիր եմ գնալ այստեղից։ Դու ե՞րբ ես ուղևորվում Մոսկվա։ Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես գրում։ Ի՞նչ նորություն։ Մերոնք բոլորը հեռացել են գյուղից էկզեկուցիայի պատճառով — ես ու հայրս ենք։ Երկու կին ահից մեռել են, իսկ կազակները միայն վաղը դեռ պիտի գան գյուղ։ Գրիր։
72. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
Սիրելի բանաստեղծ
Ներեցեք, որ այսքան ուշ եք ստանում գրքույկս։ Բանն այն է, որ ես Թիֆլիսից հեռացա, երբ դեռ գրքույկս ամբողջապես պատրաստ չէր և գործերը հանձնեցի մի ընկերոջ, որից միայն այսօր ստացա մի քանի օրինակ գրքիցս։ Օգտվելով առիթից, հայտնում եմ Ձեզ իմ երախտագիտության զգացմունքները, քանի որ Դուք առաջին մարդը եղաք, որ խրախուսեցիք ինձ գրականության ճանապարհում։ Այս մի քանի ամիսների ընթացքում, ընկած գյուղում, գրեթե բոլորովին կտրված էի աշխարհից և նույնիսկ ամենամտերիմ ընկերներիս հետ չկարողացա նամակագրություն ունե նալ, այնպես որ այժմ կարծես թե պատրաստվում եմ գերեզմանից դեպի կյանքը դաոնալու, երբ մտածում եմ, որ շուտով կլինեմ Մոսկվայում։ Գրեթե ոչ մի տեղեկություն չունեմ ոչ ոքից և ոչնչից։
Լրադրներ գրեթե չէի կարդում։ Չգիտեմ ի՞նչ եղավ մեր փայփայած Ալմանախի գործը: Մի՞֊ թե հավիտյան քնեց, թե դեռ հույս կա, որ իրականանա։ Այժմ մեր գյուղում այնպիսի խառը դրություն է, որ դժվարանում եմ ընդարձակ գրել. մեր գյուղը էկզեկուցիա են ուղարկել մի թուրք սպանելու պատճառով, թեև սպանողը մեր գյուղացիք չեն։
Շուտով կտեսնվենք և կխոսենք։ Գրքույկիս տպագրությունն էլ այնպես չեղավ, ինչպես մենք էինք ցանկանում, սակայն դա էլ իմ անփորձության հետևանքն է։
Ամսի 15—20-ին այստեղից դուրս կգամ և երևի 25—26-ին կլինեմ այդտեղ։
73. Լ. ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ
Սիրելի Ջուզեպպե
Ուղարկոսմ եմ գրքույկս Կարբարիչին և քեզ, թեև եթե ես կամենայի իմ համակրությունը արտահայտել դրանով, պետք է ուղարկեի այն ձեր ընտանիքի բոլոր անդամներին։ Սակայն, մտածեցի, որ կարիք չկա ձեր բնակարանը լցնել իմ գրքերով. ուստի բավականացա այդ երկու գիրքը ուղարկելով։ Գիրքս ուղարկելը մի քիչ ուշացավ, որովհետև ես գյուղումն էի, իսկ գրքերս՝ Թիֆլիսում և միայն այսօր ստացա գրքիցս մի քանի օրինակ։
Տպագրությունը այնպես չեղավ, ինչպես ես էի կամենում, բայց первый блин комом, ոչինչ, յոլա կգնանք առայժմ։
Մեր գյուղում էկզեկուցիա են դրել, այնպես որ առայժմ չեմ կարող գալ մինչև ամսի 15—20-ը։ Երևի ամսի 25—26-ին այդտեղ կլինեմ։ Թեև ես ուզում էի ամսի սկզբներին գալ, բայց չեղավ էլի։
Ամբողջ ամառը անցկացրի գյուղում, այնպես որ ոչ մի առանձին նորություն չկա և այս րոպեիս էլ դժվարանում եմ գրել, որովհետև գլուխս ամբողջապես զբաղված է այդ անիծյալ էկզեկուցիայով։ Այսօր մի նամակ գրեցի տիկին Քանանյանին և այն դժվարությամբ, միայն որպեսզի խոստումս կատարած լինեմ։ Կյալին, մայրիկիդ և Գոհարիկին իմ սրտագին բարևները։
74. Ց. հԱՆԶԱԴՅԱՆԻՆ ԵՎ Օ. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ և Օնիկ
Ստացա երկուսիդ նամակն էլ։ Երկու-երեք օրից դուրս կգամ այստեղից, այնպես որ երևի 5 օրից կտեսնվենք, ուստի ավելորդ է մանրամասն գրելը։ Սաստիկ հոգնած եմ։
Առողջությունս լավ է։
75. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Կոլյան բերեց ձեր նամակը։ Այն իրոք ինձ փոքր-ինչ զարմացրեց։ Ըստ երևույթին, դուք դեռ չեք ստացել իմ բացիկը, որով ձեզ հայտնել էի նկերոջս հասցեն։ Այդ արեցի, հենց որ Դոդյան ձեր հասցեն ինձ հայտնեց։ Տեսնո՞ւմ եք, ուրեմն ձեզ չեմ մոռացել։ Իմ նամակում (որը հուսով եմ, հիմա արդեն ստացել եք) հայտնել էի ընկերոջս հասցեն, ձեզ թողնելով վճռել՝ ծանոթանա՞ք, թե ոչ։ Այւդպիսով ես նկատի եմ ունեցել ձեր ցանկությունը։ Ի դեպ, այդ ընկերոջս մասին (և ոչ թե բարեկամի, ինչպես դուք եք արտահայտվում)։ Նրան ես շատ քիչ Գիտեմ, և ավելի շուտ որպես «ընկերոջ» և առաջարկելով նրա հետ ծանոթանալ, լոկ գործնական նպատակ ունեի, նա կարող էր սկզբնական շրջանում ձեզ օգտակար լինել, քանի որ դուք ծանոթ չեք քաղաքին ու պայմաններին. նա կարող էր ասել, թե որտեղ սենյակ վարձեք և այլն: Ես արդեն հետո իմացա, որ Դոդյան եկել է ձեզ հետ: Այդ ընկերոջ հետ ես ծանոթացել եմ Նախիջևանում, որտեղով անցնում էի և կանգ եմ առել մի քանի ժամով։ Այսպիսով, ես նրան այնքան քիչ գիտեմ, որ, իհարկե, նրա մասին ոչինչ չեմ կարող ասել՝ ոչ լավ, ոչ վատ։ Բայց, գիտեի, որ եթե իմ անունից նրան դիմեիք, նա ձեզ կօգներ, և միայն այդ գործնական նկատառումով էի ղեկավարվել։ Ուրեմն, նա ընդամենը լոկ «ընկեր» է։
Հարցնում եք, թե արդյոք կգա՞մ Խարկով: Ավա՜ղ, ոչ, Անտի։ Ես կատակ էի անում։ Բայց, իհարկե, եթե երբևէ գալու լինեի այդտեղ, անպայման կանցնեի ձեզ տեսնելու, որովհետև դուք ինձ վրա լավ տպավորություն եք թողել։ Իսկ դա հաճախ չի պատահում։ Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե ինքներդ մի կերպ փոխադրվեիք Մոսկվա, դասընթացները։ ՉՃիշտ չե՞մ ասում: Մտածեցեք։ Թե՞ գուցե Խարկովում ձեզ շատ լավ եք զգում։ Չեմ կարծում։
Ահա ամենը, ինչ կարող եմ ասել։ Այսօր ինձ վիրավորել են, և շատ վատ եմ տրամադրված։ Բայց դա կարևոր չէ, իհարկե, կարևոր չէ։
Հասց.՝ Բոգոսլովսկի նրբ., Սերեբրյակովայի տ., բն. 17, Վահան Տերյան [ին]:
76. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻ
Շնորհակալություն ձեզ՝ գեղեցիկ բացիկի համար, որի բովանդակությունն անշուշտ ավելի լավն է, քան կատարումը։ Բայց դա, իհարկե, ձեր մեղքը չէ։ Այն, որ իմ բացիկը չեք ստացել, ստիպված եմ բացատրել նրանով, որ Դավիթը ինձ սխալ հասցե էր հայտնել։ Այլ կերպ չի կարելի բացատրել, որովհետև որքան էլ անկանոն է մեր փոստը, այնուամենայնիվ նամակները հասցնում Է, թևպետև ուշ: Ահա ձեզ իմ ընկերոջ հասցեն` Չեռնիշևսկայա, 5. նրա ազգանունը Սողոմոնյան է, անունը՝ Քրիստափոր:
Դուք ինձ վրա լավ տպավորություն գործեցիք ամենևին էլ ոչ այն պատճառով, որ ձեր մասին ինձ ասել էին։ Մի՞թե ավելի հաճախ չենք հիասթափվում հենց այն մարդկանցից, որոնց մասին ամենասքանչելի պատմություններ ենք լսել: Եվ ծանոթանալով «նոցա» հետ, մեծ մասամբ ամենատխուր եզրակացությունների չենք զալիս: Բայց, իհարկե, ես կդժվարանայի ստույգ որոշել այն պատճառը, որի շնորհիվ այդպիսի լավ տպավորություն էի ստացել։ Ասենք, դա միևնույն է։ Բավական է, որ տպավորությունն այդպիսին է եղել, իսկ դա հաճախ չի պատահում։
Դուք ենթադրում եք, որ ինձ վիրավորել է Կոլյան, կամ, ավելի ճիշտ, ձեր տոնից դատելով, համոզված եք։ Դուք սխալվում եք։ Ինչո՞վ կարող էր Կոլյան ինձ վիրավորել և ինչո՞ւ։ Տրամադրության և վիրավորանքի մասին իմ խոսքերը բոլորովին ակամա են թափանցել նամակիս մեջ։ Իհարկե, սրանով չեմ ուզում ասել, թե ափսոսում եմ դրա համար։ Ոչ։ Ընդհակառակը, այն, ինչ դուք անկեղծություն եք անվանում, ես համարում եմ մարդու գրեթե ամենալավ հատկությունը։ Միայն բանն այն է, Անտյա, որ եթե հարկադրված լինեի պատմել «վիրավորանքի» ու «տրամադրությանս» ողջ պատմությունը, որի մասին ասել էի, ստիպված կլինեի գրել մի ամբողջ հատոր, ընդ որում, ոչ ավելի շուտ, քան համոզված կլինեի ձեր կողմից այդպիսի անկեղծ վերաբերմունքին և միայն փոխադարձ ըմբռնման դեպքում, որն, իհարկե, դեռ «պետք է ապացուցել»։ Մի խոսքով, այդ բոլորի մասին մի ուրիշ անգամ։ Դուք ի՞նչ եք անում։ Ի դեպ, ոչ մի դեպքում ֆակուլտետը չփոխեք։ Իմ կարծիքով դա միակ ֆակուլտետն է, որը կարող է կնոջը իսկական անկախություն տալ։
Ահա առայժմ ամենը:
Ամենայն բարիք։
77. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
...Առաջին տպավորությունն ինձ համար ունի եթե ոչ վճռական, ապա, համենայն դեպս, հսկայական նշանակություն։ Չեմ կարող ձեզ հետ համաձայնել, որ մեծ մասամբ պատահական հանդիպումներն ու ծանոթություններն են «հաճելի լինում»։ Սովորաբար ես այսպես եմ. հանդիպում եմ մեկին, ուշադրությամբ նայում և հաճախ, նույնիսկ առանց հետը խոսելու, ստանում եմ որոշակի ընդհանուր տպավորություն, որը, ինչպես նկատել եմ, մեծ մասամբ որոշում է հետագա հարաբերությունները։ Իհարկե, ծանոթանալով այդ մարդուն, ճանաչելով նրան ավելի մոտիկից, մանրամասներով, «կարծիքներս» փոխում եմ, բայց ընդհանուրը գրեթե միշտ մնում է։ Այսպես, հաճախ մարդուն նայելով, նրա մեջ ինչ-որ գրավիչ բան եմ զգում, այն ժամանակ ուրախ եմ լինում ծանոթանալու նրա հետ, և ավելի ևս ուրախ, երբ նրա մեջ գտնում եմ սպասածս, իս՛կ դա մեծ մասամբ այդպես էլ լինում է. և կամ, որևէ մեկին հանդիպելով, ակամա հակակրանք եմ զգում դեպի նա և, ճիշտն ասած, հազվադեպ եմ ստիպված լինաւմ զղջալ դրա համար։ Բայց դա բացատրել չեմ կարող։ Միայն մի բան կարող եմ ասել մի՞թե մարդկային հարաբերությունների մեջ բոլոր այսպես կոչված «պատահականությունները» ավելի բնորոշ չեն, քան օրինաչափ երևույթները։ Այսպես, շատ թե քիչ սուր աչքը, իմ կարծիքով, ավելի շուտ կարողանում է բնորոշել իր դիտած անծանոթ մարդկանց բնավորության հիմնական գծերը, քան իրեն լավ ծանոթ մարդկանց, կամ թեկուզ հենց իր։ Ուստի ինքն իրեն ճանաչելը ամենից դժվարն է։ Իհարկե, երբ ես ասում եմ այն «կարծիքի» մասին, որը կազմում ես մարդու առաջին անգամ հանդիպելիս, նկատի ունեմ լավի կամ վատի սոսկ ընդհանուր գումարը և ոչ թե դրանց ճշգրիտ ու մանրամասն իմացումը։ Այդ ընդհանուր տպավորությունն այն է, ինչ կոչում են համակրանք կամ հակակրանք։ Դրանք մենք ստանում ենք բնազդաբար։ Դա նույնն է, ինչ որոշ վայրերից ստացած տպավորությունը։ Դուք նայում եք ձեզ անծանոթ դաշտին, անտառին, ընդհանրապես բնանկարին, և ինչ-որ ուրախ, լավ բան է բուրում նրանից, հաճույք եք
[16] զգում, թեև դեռ ծանոթ չեք այդ տեղին։ Ինչ֊որ բան ժպտում է ձեզ, և ակամա դուք էլ եք ժպտում, և արդեն լոկ այն բանից հետո, երբ ձեր միջից պոռթկացել է ակամ զվարթագին «Ինչ լա՞վ է»֊ն, լոկ դրանից հետո է առաջանում անտեղի «ինչո՞ւ»֊ն և այդ «ինչո՞ւ»֊ի միանգամայն ապարդյուն որոնումը։ Ճիշտ այդպես էլ լինում է մարդկանց նկատմամբ։ Դուք նամակն սկսում եք ինձ համար ուրախալի խոստովանությամբ, որ ձեզ վրա լավ տպավորություն եմ գործել, և կարծես ափսոսում եք ձեր անկեղծության համար։ Տարօրինակ է։ Մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ: Իմ կարծիքով, մարդ ով էլ որ լինի, լոկ նրա անկեղծությունը կարող է բավարար հիմք ծառայել նրան սիրելու և գնահատելու համար։ Եվ ես չգիտեմ, արդյոք գոյություն ունի՞ մարդուն գնահատելու մի այլ չափանիշ։ Իհարկե, խոսքը մարդու բարոյական գնահատման մասին է։ Երեկ ես քնեցի տրտմության ու դժգոհության զգացումով։ Արթնացա, կարդալու համար ձեր նամակը, որ բերել էր սպասուհին, և զվարթագին դիմավորելու օրը: Չգիտեմ ինչու ինձ այդպես ուրախացրեց ձեր նամակը։ Բայց ախր դա կարևոր չէ։ Կարևորը լոկ այն է, որ հիմա խաղաղ, լավ, լուսավոր տրամադրության մեջ եմ։ Ուստի շնորհակալությամբ սեղմում եմ ձեր հեռավոր ձեռքը, Անտյա, և հղում եմ ձեզ իմ սրտագին ողջույնը։ Իմ մելամաղձությունն էլ ինչ֊որ տևական, տանջալիորեն երկարատև բան է։ Ինչ֊որ թախիծ է, անեզրակա՜ն թախիծ։ Սոսկ հազվադեպ լուսո ճառագայթներ են լինում, ինչպես աշնանային մռայլ օրերին հեռավոր արեգակի փութանցիկ ժպիտներ։ Իմ գրագրությունը բավական ընդարձակ էհ բայց հազվադեպ մարդկանց հետ է հնարավոր սրտանց խոսել։ Մեծ մասամբ գրում եմ ըստ սովորության կամ ըստ պարտականության, կամ էլ գործնական նամակներ։ Դուք հարցնում եք (թեև կողմնակիորեն) իմ վատ տրամադրության պատճառը։ Միշտ դժվար է և հաճախ միանգամայն անհնար որոշել տրամադրությունների պատճառը, իսկ իմ դառնությունները մեծ մասամբ առաջանում են .այն անհամապատասխանությունից որը գոյություն ունի իմ հակումների և իմ կյանքի հանգամանքների միջև։ Ես սիրում եմ գրականությունը և ինձ կոչված եմ համարում ծառայելու նրան, մինչդեռ ինձ շատ բան է խանգարում նվիրվելու սիրածս առարկային։ Ինձ ամենից ավելի վշտացնում է այն, ինչը ինձ խանգարում է գնալ իմ ճամփով, թերևս, կամ նույնիսկ ամենայն հավանականությամբ «աննպատակ» ճամփով, ինչպես արտահայտվում է բանաստեղծը, որովհետև արդեն հանրածանոթ է այն միտքը, որ ամենայն արվեստ «աննպատակ» է։ Իմ պատասխանը գուցե բավականաչափ հանգամանալից չէ, բայց, Անտյա, չէ՞ որ հանգամանորեն պատասխանել, նշանակում է այնքան շատ գրել, որ չեք էլ կարդա, բացի այդ, դրա համար կպահանջվի շատ-շատ ժամանակ և կենտրոնացում, որովհետև դժվար է տրամադրությունների ու ապրումների քմահաճ, արտասովոր զուգակցության մեջ որսալ հիմնականը, էությունը և այն հաղորդել կարճառոտ, ընդսմին պարզորոշ ու ճշգրիտ, երբ դեռևս ճշգրիտ սահմաններ չկան քո իսկ մեջ, երբ դեռևս ամեն ինչ անորոշ մշուշի մեջ է:
P.S. Հա՛, Անտյա, ես ձեզ կուղարկեմ իմ բանաստեղծությունները՝ գիրքս, որը գուցե չեք կարողանա կարդար Չէ՞ որ նա հայերեն է գրված։ Միևնույն է, պահեցեք դա ինձնից հիշատակ։ Տոներին միտք չունե՞ք Մոսկվա գալու։
Այդ ինչո՞ւ լքեցիք բժշկությունը։ Ափսոս, եթե ձեր այդ որոշումը վերջնական է, որովհետև, ինչպես ձեզ ասել էի, եթե կինն ինքնուրույնություն է որոնում, ապա դա կարող է տալ միայն այնպիսի մասնագիտությունը, ինչպիսիէն բժշկությունն է։
Ներեցեք, որ այսպես անփույթ եմ գրել։ Սեղմում եմ ձեր ձեռքը։ Ամենայն բարիք։ Բարևեցեք Սողոմոնյանին, եթե հանդիպեք։ Ձեր Վահան։
Կարծում եմ, այնքան շատ գրեցի, որ ձեր աչքերը կհոգնեն կարդալուց և մի անգամ չէ, որ կասեք՝ «ե՞րբ պիտի վերջանա»։
78. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Ուղարկում եմ ձեզ գրքույկս և կարծում եմ, դրանով ինչ-որ չափով արտահայտած կլինեմ անկեղծ համակրանքիս զգացումը, որ տածում եմ ձեր հանդեպ, ինչպես և սրտակցությունս։ Ձեր նամակն ստացել եմ այնպիսի մի պահի, երբ անասելի թախիծը ճնշում է հոգիս ինչ-որ տաղտկալի ծանրությամբ: Նույնիսկ դժվար է գրելը։ Բայց այնուհանդերձ պետք է որոշ բաներ գրեմ։ Սողոմոնյանի պատմությունը ինձ շատ վշտացրեց։ (Ես ենթադրում եմ, որ նա ձեզ համբուրել է հակառակ ձեր կամքի)։ Այսպիսով ստարվում է, որ ես ձեզ արջի ծառայություն եմ մատուցել: Շատ եմ ցավում դրա համար։ Տեսնո՞ւմ եք, ուրեմն ամենքի հետ չէ, որ կարելի է անկեղծ ու պարզ լինել և, ցավոք, այդ «ամենքը» շատ են, շա՜տ-շատ, Անտյա, ուստի իմ բարեկամական խորհուրդն է ձեզ՝ այսուհետև ավելի զգույշ լինել և ներել ինձ, սիրելի, լավ Անտյա, որ ակաւմա, ցանկանալով ձեզ ծառայություն մատուցել, ծանոթացրել եմ ձեզ անարժան մարդու հետ։ Ես անկեղծորեն ափսոսում եմ, եթե միայն բանն այնպես է, ինչպես ենթադրում եմ։ Սոսկալի թախիծ է։ Ուզում եմ այստեղից որևէ տեղ գնալ։ Շատ հնարավոր է, որ իրականանա այն, ինչ ձեզ ասել էի կատակով, և մի գեղեցիկ օր տեսնվենք Խարկովում։ Եթե դա լինի, շուտ կլինի, առաջին իսկ հնարավորության դեպքում։ Դեկտեմբերի սկզբներին։ Դուք, իհարկե, չեք մերժի ինձ որոշ ծառայություն մատուցել, օրինակ՝ սենյակ ճարել և այլն։ Եթե այո, այդ դեպքում մեկնելուցս առաջ ձեզ կհեռագրեմ, որպեսզի համարներում չիջևանեմ։ Ինձ պետք կլինի, իհարկե, ոչ թանկ ,սենյակ, ամիսը՝ մինչև 15 ռուբլի (իհարկե, եթե հնարավոր է)։ Այս ամենը գրում եմ վաղօրոք, որովհետև դա հնարավոր է։ Ամեն, ամեն ինչից ձանձրացել եմ, ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Առայժմ։
P.S. Առայժմ գրեք։ Հասցեն հինն է։
79. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Երեկ ձեզ նամակ գրեցի ի պատասխան ձեր բացիկի։ Ճիշտն ասած, գրեցի տհաճությամբ, որովհետև ձեր բացիկը համարում էի իմ նամակի պատասխանը և, իհարկե, դժգոհ էի մնացել այդպիսի պատասխանից։ Ինձ թվաց, թե դուք արդեն դավաճանում եք ձեզ և խուսափում եք անկեղծությունից, իսկ նման հարաբերությունների դեպքում ես նամակագրությունը համարում եմ եթե ոչ անհնարին, ապա համենայն դեպս դժվար գործ։ Առհասարակ չեմ սիրում պաշտոնական գրագրությունը։ Հենց նոր ստացա ձեր նամակը, և նա ցրեց իմ կասկածները։ Ափսոսում եմ, որ նամակս արդեն չեմ կարող ուղարկել Խարկով և ստիպված եմ հասցեագրել Ցարիցին։ Դուք հարցնում եք, ինձ հետաքրքրո՞ւմ է այդ ամենը, ինչ վերաբերում է «համբույրին»։ Իհարկե, դա ինձ հետաքրքրում է, ճիշտ այնպես, ինչպես այն ամենը, որ վերաբերում է ձեզ, բայց կարծում եմ, որ չարժե ծավալվել այդ մասին։ Ախր այնքան գռեհկություն կա այս ամենասքանչելի աշխարհում, որ եթե նրանցից ամեն մեկի վրա կանգ առնելու լինենք, ժամանակ չի լինի ամենայն լավի մասին մտածելու և, թերևս, կփչանա «հոգու ճաշակը», ինչպես փչանում է այն մարդկանց քիմքը, որոնք սնվում են ինչով ասես։ Բացի այդ, չէ՞ որ դա դատարկ բան է, համենայն դեպս լուրջ ուշադրության արժանի չէ։
Դուք դրանից ոչինչ չեք կորցրել։ Կորցրել է նա, ով, հավանաբար, կորցնելու բան չուներ։ Դուք դժգոհ եք «սիրելի, լավ Անտյա» ձևով ձեզ դիմելուց։ Դա բացատրում եք նրանով, որ իրականում ոչ լավն եք, ոչ էլ սիրելի, այլ շատ վատը, և որ ես, ավելի մոտիկից ծանոթանալով ձեզ, կհիասթափվեմ։ Իրոք, ձեզ առանձնապես լավ չեմ ճանաչում, բայց բավականաչափ լավ, որպեսզի երկրորդ անգամ և միշտ ձեզ դիմեմ այդ ձևով։ Սիրելի, լավ Անտյա, ես այնպես շնորհակալ եմ ձեզնից։ Դուք ինձ (առանց այդ գիտակցելու) այնպիսի անփոխարինելի ծառայություն եք մատուցել... Բայց այդ մասին մի՛ հարցրեք ինձ հիմա։ Երբևէ ես կասեմ։ Հետո։ Չգիտեմ երբ։ Դուք ինձ կանչում եք ձեզ մոտ։ Շատ ցավում եմ, որ Խարկովում չեք մնում։
Ինձ համար անհնար է Ցարիցին գալը։ Իհարկե, ես գիտեմ, որ այդ ժամանակը հիանալի կանցկացնեի և շատ կուզենայի ձեզ հետ լինել, բայց անհնար եմ համարում ձեզ մոտ գալը։ Ես չեմ կասկածում ձեր ծնողների հյուրասիրությանն ու անկեղծությանը բայց անկեղծ լինելու համար ուղղակի կասեմ՝ չեմ կարող։ Մտեք իմ դրության մեջ։ Ես առհասարակ շատ ամաչկոտ եմ, իսկ նման դեպքերում ինձ շատ վատ եմ զգում։ Նույնիսկ իմ ամենամոտիկ բարեկամի մոտ, որն ամառը ինձ շարունակ խնդրում էր, որ գնայի, ես չգնացի, չնայած նրան, որ ծանոթ եմ նրա ծնողների ու եղբյարների հետ, որոնք, համոզված եմ, կընդունեին ինձ շատ լավ, ինչպես հարազատի։ Խարկով արդեն չեմ գա և առհասարակ հավանարար ոչ մի տեղ չեմ գնա։ Իսկ ձեզ այնուամենայնիվ հույս ունեմ հանդիպելու և շատ եմ ուզում։
Ի՞նչ հարց է՝ «Ես ձեզ ձանձրացրե՞լ եմ»։ Դա լավ չէ, Անտյա։ Ես նույնիսկ չեմ ուզում այդ մասին խոսել: Վերջին օրերս ես մի քիչ վատառողջ էի և երեկ նույնիսկ պառկած էի: Այսօր ինձ ավելի լավ եմ զգում: Դուք, իհարկե, Ցարիցինից ինձ կգրեք։ Օրերս ես պետք է ռեֆերատ ներկայացնեմ, այնպես որ ուզում եմ մի կերպ գրել, թեև պարապելու տրամադրություն ամենևին չունեմ: Կոլյային ես կհաղորդեմ ձեր ցանկությունը, ինչպես հաղորդեցի ձեր այն դիտողությունը բացիկում, թե նա ձեզ մոռացել է:
Պինդ, պինդ սեղմում եմ ձեր ձեռքը:
Նամակս մի քիչ ցրված ու անկապ ստացվեց: Բայց դա պետք է ներեք, որովհետև ընկերներս իրենց խոսակցությամբ խանգարում էին ինձ:
80. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Այս անգամ ձեր նամակի պատասխանը փոքր-ինչ ուշացրի։ Երևի դուք դմգոհ եք ինձնից, Անտյա։ Այո՞: Որքան ուրախ կլինեի, եթե դուք շրջապատված հարազատների ու մոտիկ մարդկանց սիրով ու գուրգուրանքով, չնկատեիք այդ ուշացումը և չտրտնջայիք ինձնից։ Չզգայիք սպասումի ծանրությունը: Բայց ես մասամբ հույս ունեմ, որ դուք անհամբեր չէիք իմ պատասխանի վերաբերյալ։ Դուք թերևս չէիք էլ զգում «սպասումի ծանրությունը», այլ սոսկ հազվադեպ, ձանձրույթի ու «հանգիստ առնելու» րոպեներին անտարբեր բացականչում էիք. «այս ինչո՞ւ չի գրում Վահանը, հետաքրքիր է իմանալ, այդ ինչո՞վ պետք է բացատրել»։ Եվ ուրիշ ոչինչ։ Եթե դա այդպես լիներ, չդիտեմ, կուրախանայի, թե ոչ։ Բայց և այնպես կուզենայի որևէ բանով արդարացնել պատասխանիս ուշացումը։ Կարծում եմ, լավագույնը կլինի պարզել ձեզ, թե ինչ էի անում վերջին օրերս։ Արտաքին փաստերը հետաքրքիր չեն։ Կարևորը ներքին, հոգեկան վիճակն է։ Ճիշտ չէ՞։ Ձեր նամակն ստանալու իսկ օրից ամեն օր պատրաստվում էի ձեզ գրել, բայց ամեն անդամ նետում էի գրիչս, ի վիճակի չլինելով գրել ձեզ (թեկուզ այն մասին, որ չեմ կարող գրել)։ Ես հեռանում էի տնից՝ «ուր կուզե լինի, միայն թե հեռու»։ Սարսափելի էր մենակ մնալը։ Ես փախչում էի առանձնությունից ու մենությունից, որոնք այնպես սիրում եմ տրտմության րոպեներին։ Դա սարսափելի Թախիծ էր։ Դուք հասկանո՞ւմ եք ինչ բան է Թախիծը։ Անառիթ անել, խոր, ծանր Թախիծը։ Դուք հասկանո՞ւմ եք։ Դա գրեթե ֆիզիկական ցավ է պատճառում ։ Ամենուր նա է, հասկանո՞ւմ եք, նա ամենուր է՝ իմ մեջ, իմ շուրջը, իմ վերև, ամենուր։ Լավ է, եթե դա չեք հասկանում, սիրելի Անտյա։ Ես այնպես ուրախ կլինեի ձեզ համար։ Այդ օրերին ես տնից գնում էի փողոց, ընկերներիս, ծանոթներիս մոտ։ Երկու օր գիշերեցի Կոլյայի ու Հայրունու1 տանը։ Համենայն դեպս ավելի լավ է, շաղակրատում ես, կատակում ես, «ցրվում ես», թեև առանց այդ էլ չի կարելի ասել, թե ցրված չէի։ Իսկապես ասած, այս հոգեվիճակի մասին պետք չէր գրել։ Երկու պատճառով։ Նախ նրա համար, որ դա համարյա անպատմելի է: Երկրորդ, միշտ դժվար ու անցանկալի է ծավալվել այնպիսի ապրումների շուրջը, որոնք անհասկանալի են այդ ապրումներին և որ գլխավորն է, այդ ապրումներն ունեցող մարդուն անծանոթ շատ շատերի համար։ Ես մի փոքր անհարթ արտահայտվեցի։ Գիտե՞ք ինչ, մարդկանց որոշ վիճակները հասկանալու համար անհրաժեշտ է նրանց մոտիկից ճանաչել և կամ, առանձնապես մոտիկից չիմանալով, նրանց ապրումներին մոտենալ զգայուն կերպով և դրանք հասկանալու անկեղծ ցանկությամբ։ Դա հազվադեպ է լինում: Ես լիահույս եմ ձեզ վրա։ Ինչու՝ չգիտեմ։ Գուցե նրա համար, որ ձեր անկեղծությունը վստահություն է ներշնչում։ Չգիտեմ: Գուցե մի այլ պատճառ կա։ Միայն գիտեմ, որ ամեն անգամ, երբ պատրաստվում էի ձեզ գրել, ինձ համար պարզ էր լինում, որ ձեզ պետք է գրեմ իմ թախծի մասին և գլուխ չազատեմ սովորական պատասխանով: Բայց դրա հետ մեկտեղ ինձ համար միշտ դժվար է լինում հաղորդել այդ տրամադրությունը։ Ահա մասամբ իմ երկար լռելու պատճառը։ Այդ տրամադրությունը հա գտնվում է անակնկալ։ Բոլոր առարկաները կորցնում են իրենց նշանակությունը։ Կամ, ավելի ճիշտ, այլ երանգ են ընդունում։ Երբեմն այդ վիճակն այնքան տանջալից է լինում, որ պատրաստ ես լինում ամեն ինչ տալու, միայն թե մենակ չմնաս այդ սարսափի մեջ։ Եվ այդ րոպեներին ընդունակ ես լինում ինչ հիմարություն ասես անելու։ Բայց և այնպես դա անցնում է, ինչպես և ամեն ինչ։ Անսպասելի անցնում է, ինչպես անսպասելի հայտնվել էր։ Տարօրինակ հյուր է։ Ցտեսությո՜ւն։ Ոչ, այդ չես ասում նրան։ Այլ խնդագին ընդունում ես վրա հասած դադարը։ Կյանքդ դառնում է լուսավոր ու զվարթ։
Այ, հիմա այդպես է։ Իմ հոգում մի տեսակ լուսավոր հեզություն ու խաղաղ ուրախություն է տիրում։ Այդպիսի ուրախություն զգում ես որևէ վսեմ գեղեցկություն տեսնելիս։ Դա աղմկալի զվարճություն չէ: Ոչ, դա, եթե կարելի է ասել, «թախծոտ ուրախություն» է, որը չի վախենում առանձնությունից ու մենությունից» այլ ավելի շատ ձգտում է դրան։ Այդ ուրախությունը նման է այն տխրությանը, որը հարուցում է գեղեցկությունը, ինչպես ասում է հանճարեղ Չեխովը (սիրո՞ւմ եք Չեխովին, Անտյա) իր «Երկու գեղեցկուհի» պատմվածքում (կարծեմ այնտեղ է, ստույգ չեմ հիշում)։ Այդ ուրախալի թախիծը կամ թախծալի բերկրանքը ամբողջովին համակել է իմ հոգին։ Լավ են այդպիսի րոպեները։ Դրանք իմաստուն րոպեներ են։ Այդ րոպեներին մարդ իրեն չի զգում աշխարհից կտրված, լքված ու միայնակ, ընդհակառակը, նա միաձուլվում է տիեզերական ներդաշնակության հետ։ Բայց այդ մասին բավական է, թեև գիտեմ, որ չասացի այն, ինչ ուզում էի ասել։ Չկարողացա ավելի լավ արտահայտվել։ Դա ներելի է։ Մանավանդ որ ուզում եմ շուտով ավարտել նամակս և ուղարկել, որպեսզի ձեզնից շուտով նամակ ստանամ։ Դուք գրում եք, որ մի տեսակ «տարօրինակ վիճակի» մեջ եք եղել, երբ պատրաստվում էիք ինձ գրել։ Այդ ինչ էր եղել ձեզ։ Արդյոք Կոլյայի նամակը չէ որ ազդել ձեզ վրա այդպես։ Ասենք, գուցե դա «չպետք է» ինձ հետաքրքրի։ Այսօր Դոդյան մի ընկերոջ միջոցով հրավեր է ուղարկել, որ գամ ձեզ մոտ Ցարիցին։ Ես արդեն ձեզ գրել եմ, որ չեմ կարող այդ անել։ Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզնից, Անտյա։ Ես լիովին համոզված եմ, որ ձեզ հետ հրաշալի կանցկացնեի ժամանակը, բայց ինձ համար անհնար է գալը։ Դա փաստ է։ Այդ մասին մանրամասն չեմ խոսի։ Դե, արդեն ժամանակն է նամակս ավարտելու, թե չէ, գուցե մինչև վերջ չկարդաք, կամ հետաձգեք քնելուց առաջ կարդալու, քանի որ այդ ժամանակ մարդ կարդում է ինչ որ ձեռքն ընկնի։ Կարող է պատահել ծննդյան արձակուրդներից հետո «կիսաճամփին» իջևանեք Մոսկվայում։ Ուզում եմ ասել, գուցե կանցնե՞ք։ Թե չէ, այնպես է դուրս գալիս, կարծես Անդրեաս առաքյալի3 պես «Հռոմի ճանապարհին» պիտի ընկնեք (ոչ թե Նովգորոդ, ինչպես նա, այլ) Մոսկվա։ Կուզենայի տեսնվել ձեզ հետ և շատախոսել։ Այսպես, ուրեմն, առայժմ ամենայն բարիք, սեղմում եմ ձեր ձեռքը պինդ-պինդ։
Р. Տ. Իհարկե, սույն ուղերձն ստանալով, անմիջապես կպատասխանեք։ Ես չեմ ուզում դրան կասկածել։ Գրեցեք մանրամասն ամեն ինչի մասին։ Ինչպես եք ապրում, ինչ եք անում։ Ինչպես է ձեր տրամադրությունը և այլն։ Վ.։
Հասց.՝ Բոգոսլովսկի նրբ., Սերեբրյակովայի տ., բն. 17, Վահան Տերյան [ին]:
81. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Աիրելի Անտյա
Ստացա ձեր բացիկը, որով հարցնում եք իմ երկար լռության պատճառը։ Հավանաբար, հիմա արդեն ստացել եք նամակս, որը, հուսով եմ, ցրել է ձեր կասկածները։ Ինքնազգացողությո՞ւնս։ Այդ մասին միշտ դժվար է լինում որևէ որոշակի բան ասել: Չէ՞ որ տրամադրությունները, հատկապես իմ, այնպես արագ են փոխվում։ Ես կարող եմ խոսել միայն ներկա պահի մասին։
Ես տխուր եմ։ Ես միշտ տխուր եմ լինում, երբ գալիս են տոների ու «համընդհանուր» ուրախությունների հանդիսավոր օրերը։ Հիմա արև՛ եմ ուզում, Անտյա, ավելի շատ լո՜ւյս։ Երաժշտություն եմ ուզում և գուրգուրանք։ Ուզում եմ լինել փոքրիկ-փոքրիկ, որպեսզի ինձ փաղաքշեն ու սիրեն, ինչպես սիրում ու փաղաքշում են միայն մանուկներին։ Ուզում եմ կոպեկանոց նվերներ, որոնք ուրախացնում են աղքատ երեխաների սրտերը։ Ի՜նչ անհամբերությամբ էի սպասում մի ժամանակ Նոր տարվան։ Ի՜նչ ուրախ էր բաբախում սիրտս, ինչպե՜ս էր թրթռում լուսավոր օրվա սպասումից։ Հիմա ես ոչինչ չեմ սպասում, չեմ սպասում այդ օրերին էլ։ Ընդհակառակը, կարծես թե սիրում եմ գորշ առօրյան։ Արդեն տխուր եմ, անսահմանորեն տխուր։
Խոհե՜ր։ Տրտո՜ւմ խոհեր։
Բայց ինչո՞ւ եմ գրում ձեզ դրա մասին։ Ինչո՞ւ եմ վշտացնում տխուր խոսքերով։ Ո՞ւմ է պետք այս ամենը։
Ինչ կբերի ինձ այս Նոր տարին, չգիտեմ։
Շատ կուզենայի, որ ձեզ բերի ուրախություն և երջանկություն: Թող լուսավո՛ր լինի ձեր կյանքը, Անտյա, թող ուրա՛խ լինի։ Սեղմում եմ ձեր ձեռքը պինդ-պինդ և ցանկանում եմ ձեզ, Անտյա, ամենայն բարիք։ Գրեցեք։
P. S. Դավթին՝ ողջույն ու մաղթանքներ։ Վ.։
82. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Ձեր նամակը, Անտյա, ստացա այսօր, ամանորի նախօրյակին։ Ձեր նամակը, ինչպես գրեթե միշտ, ինձ դուր եկավ և ուրախացրեց։ Նստել և պատրաստվում էի պատասխանել, երբ ներս մտավ Կոլյան։ Ի պատասխան նրա հարցի, թե ում եմ գրում, ասացի, որ պատրաստվում եմ գրել ձեզ։ Ապա կատակով նկատեցի՝ իսկ ի՜նչ է գրում Անտյան քո մասին։ Նա կպավ ինձ, որ նամակը ցույց տամ իրեն, այսինքն, որ տամ կարդալու։ Ես նրան ասացի, որ ցույց կտամ այն տեղը, որ իրեն է վերաբերվում, ենթադրելով, որ իմ հայտարարությունը նրա ցանկությունը կկոտրի, և նա չի պնդի, այնպես որ ես ստիպված չեմ լինի նամակը ցույց տալ նրան։ Բայց նա խլեց նամակը սեղանից և սկսեց համառորեն խնդրել, որ թույլ տամ կարդալու։ Ես դա անհարմար էի համարում և երկար դիմադրում էի, բայց հետո որոշեցի զիջել նրա ցանկությանը։ Ընդ որում իմ մեջ միտք առաջացավ, որն ստիպեց այդ անելու: Ինձ համար տհաճ էր այդ անել, չունենալով ձեր թույլտվությունը, բայց ինձ մասամբ արդարացնում էի այն հանգամանքով, որ ձեր նամակում դուք չեք խոսում այն մասին, որ ոչ ոքի, կամ էլ Կոլյային ցույց չտամ նամակը։ Ճիշտն ասած, սա ձևական արդարացում է, բայց ավելի իրական արդարացում կարող է լինել թեկուզ այն, որ դուք չէ՞ որ չեք վախենում նույն բանն ասել Կոլյային իրեն, և եթե դա ձեր տեսակետն է, ապա, հավանաբար, կարող էիք նույն բանը գրել և նրան, եթե հարկ լիներ։ Բացի այդ, ինչպես վերևում նշեցի, իմ գլխում մի միտք ծագեց, որ ես պարտավոր եմ այդ նամակը Կոլյային ցույց տալ, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում որևէ թյուրիմացությունից խուսափելու համար։ Մի խոսքով, իմ վիճակը նախանձելի չէր։ Ես երկու կրակի արանքում էի։ Ես չգիտեմ, արդյոք դուք իմ դրության մեջ կմտնե՞ք։ Իհարկե, ես չկարողացա ձեզ ամեն ինչ պարզաբանել, ինչ որ պետք էր, բայց ախր բանն այն է, որ ինձ համար էլ այդ ամենը շատ պարզ չէր։ Երևի ես ընտրել էի լավագույն ելքը։ Հույսս դրել եմ ձեր բարության վրա։ Ես հույս ունեմ, որ կներեք ինձ։ Բայց հերիք է սրա մասին։
Հիմա տանը նստած եմ մենակ և «դիմավորում եմ» Նոր տարին։ Ողջունում եմ այդ Նոր տարին։ Ողջունում եմ ձեզ՝ Նոր տարվա առթիվ։ Ես ինձ վատ չեմ զգում իմ միայնության մեջ և ոչնչից ու ոչ ոքից չեմ գանգատվում։ Ուզում եմ երկա՜ր-երկար նստել մենակ ու խորհել։ Ուզում եմ եղածը հանրագումարի բերել։ Հազիվ թե դա ինձ հաջողվի։ Սակայն, ի մի բերելով եղածը, ես հավանաբար գոհունակությամբ պիտի արձանագրեմ այն փաստը, որ ի դեմս ձեր ես կունենամ մի լավ, անկեղծ բարեկամ… Դա ինձ շատ է ուրախացնում։ Առայժմ դադարեցնում եմ գրելը, որովհետև այլևս չեմ կարող հանգիստ գրել։ Նամակս հետաձգում եմ առավոտվան։ Առավոտյան ուզում եմ պատասխանել ձեր նամակի մի քանի հարցերին։ 1909, 1. I Ինձ զարմացնում է ձեր համեստությունը։ Դուք այնպե՜ս վատ եք արտահայտվում ձեր մասին։ Ինչո՞ւ։ Մի՞թե իրոք դուք այդքան վատն եք։ Ես պատասխանում եմ՝ ոչ։ Ուրեմն ինչո՞վ է բացատրվում դա։ Զեր նկատմամբ ունեցած հավատի թուլությամբ։ Զեզ թվում է, թե դուք ոչ մի բանի ընդունակ չեք, ոչինչ չեք կարող անել։ Մինչդեռ դա որքա՜ն սխալ է։ Աշխարհում այնպիսի մարդ չկա, որ ոչնչի ընդունակ չլինի։ Ցանկություն է պետք։ Շատ հաճախ ուժեղ ցանկության բացակայությունը քողարկում են անհնարինությամբ։ Ես դրանով չեմ ուզում ասել, թե դուք ցանկություններ չունեք, ոչ, աստված մի՛ արասցե։ Ես միայն ուզում եմ ասել, որ ըստ երևույթին ձեր մեջ կամքը քիչ է, ինչպես և մեր ժամանակի ինտելիգենտ մարդկանց մեծ մասի մեջ։ Պետք է իր մեջ հաղթահարել ծուլությունն ու թուլությունը, որովհետև արդեն չափից ավելի են մանրացել մարդիկ, հուսալքվել։ Այդպես չէր երկու-երեք տարի առաջ։ Այդպես չէ՜ր: Հիմա շարունակ հանդիպում ես տղամարդկանց ու կանանց, որոնք իրենց թուլությունն արդարացնում են նրանով, թե իբր նրանց «բնավորությունն այդպես է»։ Լակոտ-ուսանողը հարբեցողությամբ է զբաղվում՝ գիտե՞ք, նրա բնավորությունն այդպես է։ Օրիորդը սիրաբանում է՝ նրա էլ բնավորությունն է։ Մի խոսքով, հիմա ամեն ինչ բարդում են «բնավորության» վրա։ Դուք ասում եք, թե վատն եք։ Շատ լավ, ենթադրենք, որ այդպես է, թեև ես ամենևին չեմ կարծում, քանի որ ձեր մեջ տեսնում եմ շատ լավ բաներ։ Ենթադրենք, որ դա այդպես է։ Լավը դարձեք, ավելի հեշտ ի՞նչ կարող է լինել։ Աշխատեցեք լավը դառնալ։ Ինչո՞ւ գանգատվել։ Դա պետք չէ։ Ես հասկանում եմ, երբ մարդ չի կարող լավը լինել։ Բայց դուք, եթե նույնիսկ լավը չեք, ապա հաստատ կասեմ, կարող եք այդպիսին լինել։ Արդեն լոկ այն, որ գիտակցում եք ձեր վատությունը, իմ մտքի լավագույն ապացույցն է։ Բայց ես համոզված եմ, կրկնում եմ, որ վատը չեք։ Ընդհակառակը։ Իհարկե, ես ձեզ լիովին չեմ ճանաչել, բայց այնքանից, որ հասցրել եմ իմանալ, ես համարձակ եզրակացություն եմ անում՝ դուք շատ հաճելի աղջիկ եք, հիանալի մարդ։ Իհարկե, ես համոզված եմ, որ ձեր մեջ, ինչպես և ամեն մի մարդու մեջ, թերություններ կան, բայց ես ուրախ եմ արձանագրելու ձեր արժանիքները։ Դուք ասում եք չունեք մի մարդ, որին կարողանայիք ամեն ինչ ասել։ Ես շատ ուրախ կլինեի, եթե կարողանայի ձեզ համար լինել այդ մարդը, և հուսով եմ, որ կարդարացնեմ իմ խոսքերը։ Համենայն դեպս, քանի ինձ հետ անկեղծ կլինեք, իմ կողմից կհանդիպեք նույն բանին։ Հա՛, չմոռանամ։ Ես մի անգամ ուզում էի ձեզ գրել, որ դուք, եթե հնարավորություն ունեք, անպայման զբաղվեիք երաժշտությամբ։ Դուք կարծես պատասխանել եք իմ մտքին։ Ես շատ ուրախ եմ, որ զբաղվում եք։ Ես ուզում եմ համառորեն խնդրել ձեզ, որ երբեք չթողնեք երաժշտությունը։ Ես, թվում է, ամեն ինչ կտայի, որ դաշնամուր, կամ ջութակ, կամ թավջութակ, կամ գոնե կիթառ նվագել կարողանայի: Ես ինձ դժբախտ եմ զգում, որ չեմ կարող։ Ահա թե ինչու այսպես համառ խորհուրդ եմ տալիս ձեզ։ Հոգնեցի։ Առայժմ հերիք է։ Ամենայն բարիք։
Իմ նամակն էլ կցկտուր ստացվեց։ Կաշխատեմ վաղը կամ մյուս օրը ավելի կապակցված հանգամանալից նամակ գրել: Գրեցեք։ Իմ կարծիքով ամենևին պետք չէ սպասել պատասխաններին, այլ պետք է գրել, հենց որ ցանկություն ու տրամադրություն լինի։ ճիշտ չէ՞։
Հուսով եմ, Կոլյայի միջադեպը հարթվա՞ծ է։ Իսկապես ասած, այդ միջադեպը վնասեց իմ նամակին, քանի որ արդեն չկարողացա գրել այն, ինչ ուղում էի։ Վ.։
83. Ա. ՎՐՈԻՅՐԻՆ
(հեռագիր)
Բաքու, կրկես, Վրույրին
Թանկագին հոբելյար, ընդունեցեք սրտագին ողջույն և լավագույն ցանկություններ հիվանդ Ալեքսանդր Ծատուրյանից և ինձնից։
84. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Անտյա
Վերջին նամակումս խոստացել էի մի անգամ էլ զրուցել ձեզ հետ ձեր վերջին նամակի առթիվ։ Ինձ համար շատ հաճելի է, որ հնարավորություն ունեմ խոսքս կատարելու, չնայած այն բանին, որ տրամադրությունս տեղը չէ, կամ, ավելի ճիշտ, ուղղակի գարշելի է։ Դրա համար պատճառներ ունեմ, որոնց մասին հիմա չեմ գրի։ Կգրեմ նամակիս վերջում, եթե ժամանակ լինի, քանի որ արդեն գիշերվա ժամը մեկն է լինում։ Ձեր նամակի առաջին իսկ տողերում հանդիպում է «ապատիա» բառը։ Դա սարսափելի բառ է։ Որքա՜ն հաճախ ես լսում հիմա այն։ Ամեն տեղ և ամենուրեք։ Ամենքի շուրթերին, աչքերում, քայլվածքի մեջ, ամեն, ամեն ինչում այդ բառն է՝ ապա՛տիա։ Դժբախտաբար դուք պարզ չեք նշում այդ զգացման հետ կապված պատճառները, կամ ավելի ճիշտ՝ ուղղակի մտքերն ու ապրումները։ Պատճառներն, իհարկե, ընդհանրապես հայտնի չեն լինում։ Նա (ապատիան) գալիս է անլսելի, աննկատելի, գողի պես։ Դժվար է, կամ նույնիսկ անհնար է, որ մարդ ինքը որոշի ապատիայի պատճառները։ Բայց փոխարենը՝ դա ավելի հեշտ է հաջողվում օբյեկտիվ դիտողին։
Ես մի լավ ծանոթ աղջիկ ունեի։ Նա տառապում էր «դարի»՝ դարաշրջանի՝ վերջին տարիների այդ հիվանդությամբ։ Դա նրա մեջ տեղի էր ունենում այն պատճառով, որ հիասթափվել էր սիրուց, բայց ավելի շատ նրանից, որ հիասթափվել էր իրենից։ Նա անչափ սիրում էր բեմը (իր ասելով) և ուժեղ հակում էր զգում դեպի այն։ Բայց նրան պակասում էր ինքնավստահությունը և որոշ պայմաններ։ Ավելի շատ՝ առաջինը։ Այն ժամանակ նա ամեն ինչից զզվեց։ Նա դարձավ անտարբեր դեպի ամեն բան, և ես լիովին հավատում եմ նրան, երբ ասում է, կյանքին վերջ կտա ինքնասպանությամբ։ «Բան չկա, որին ձգտես, բան չկա, որ ցանկանաս, էլ ինչո՞ւ ապրես»։ Այսպես է դատում նա։ Եվ նա միակը չէ։ Այդպիսի դատողություններ որքան ուզեք։ Մի քանի օրիորդ խոստովանել են ինձ այդ ոգով։ Իսկ ինչո՞վ է բացատրվում այդպիսի ապատիան։ Նրանով, Անտյա, որ այդ մարդիկ չեն կարող համաչափել իրենց ուժերը, և նրանց ցանկությունները չափազանց բարձր են, մինչդեռ ուժերը քիչ են։ Բայց չէ՞ որ նախ տափակ բան է ցանկալ այն, ինչ հնարավոր է, հաստատապես հնարավոր է, և երկրորդ, ի՞նչ իմանանք, ի՞նչն է գերազանցում մեր ուժերը, ինչը՝ ոչ։ Դա ճիշտ է։ Բայց ահա թե ինչ, Անտյա։ Ես արդեն կարծես գրել եմ ձեզ, որ լիովին ընդունում եմ Իբսենյան աֆորիզմ-նշանաբանը՝ «Ինչը որ չկարողացար, քեզ կներվի, բայց ինչը չուզեցիր՝ երբեք»։ Եվ այսպես, երբ որևէ ուժեղ ցանկություն ունես, հարկավոր չէ նրանից հրաժարվել, այլ պետք է ձգտել դեպի նա, դեպի այդ ցանկության նպատակը։ Պետք չէ թեթևամտորեն ցանկանալ, որ հրաշքը կատարվի առանց գերիվեր ջանքերի։ Ոչ, առանց աշխատանքի, համառ աշխատանքի, նույնիսկ ոչ մի հանճար հրաշք չի կատարել։ Այդ բոլոր մարդիկ, որոնք 20—25 տարեկան հասակում, երբեմն էլ ավելի վաղ, ապատիայի գիրկն են ընկնում, ունեն միայն ու միայն ցանկություն։ Նրանց տրված են միայն «ազնիվ խոյանքներ», իսկ դրանք իրացնելու համար ոչինչ չի տրված, որովհետև նրանք չեն ուզում ընթացքը, նրանք ուզում են տեսնել սոսկ նվաճումը: Իսկ իմ կարծիքով դա ճղճիմություն է։ Պետք է ուրախանալ, կարողանալ ուրախանալ բուն ձգտման համար, հենց ընթացքի համար, և եթե պետք է նվաճման մխիթարությունը, ապա դա պետք է որոնել այն համոզման մեջ, որ նպատակին կհասնենք, թեկուզ եթե ոչ մենք, ապա հաջորդ սերունդները։ Մենք չենք ուզում կյանքի աշխատավորի ուրախությունը։ Մեզ ճնշում է մրջնաջան, բայց հաստատ աշխատանքը, մենք արծվի թռիչք ենք ուզում, մենք ուզում ենք «հերոսներ» լինել։ Եթե կուզեք, այդ ցանկությունների մեջ քաղքենիական էգոիզմի մեծ չափ կա։ Մտածեցեք մի լավ։ «Ես ուզում եմ անպայման մեծ լինել և գործը սիրում եմ լոկ նրա համար, որ դա ինձ մեծ լինելու հնարավորություն կտա»,— այդպես են դատում, կամ պետք է որ դատեն վերոհիշյալ մարդկանցից նրանք, որոնք գոնե անկեղծ են իրենք իրենց հետ։
Ես այսպես եմ դատում. ես սիրում եմ գրականությունը, ես զբաղվում եմ դրանով։ Մի՞թե ես պետք է մեծ գրող լինեմ։ Ես այդ չեմ կարծում։ Ոչ։ «Մի՞թե դուք փառք չեք ուզում»,— նենգորեն ժպտում եք դուք։ Ի՜նչ եք ասում, ի՜նչ եք ասում։ Ես դեռ այնպես փչացած չեմ և այնպիսի էգոիստը չեմ, որ փառք չուզենամ։ Չէ՞ որ իսկապես, ինչպե՞ս կարող է մարդկանց սիրող մարդը չսիրել փառքը, այսինքն՝ մարդկանց սերը դեպի ինքը։ Դրա համար պետք է չափազանց եսասեր մարդ լինել։ Իհարկե, այստեղ հարցն այն է, որ իմանաս քո արժեքը։ Որովհետև հաճախ փառքը մարդու արժեքավորության ցուցանիշը չէ։ Ինչպես առանձին մարդիկ, այնպես էլ հասարակությունը կարող են թերագնահատել մարդուն, նրան չհասկանալ և այլն։ Ահա այստեղ պետք է հավատ իր նկատմամբ և կամքի ուժ, որպեսզի հաղթես հասարակության անտարբերությունը։ Սակայն իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի ուզի, քան ինքն արժանի է։ Մինչդեռ ժամանակակից երիտասարդությունից շատ-շատերը, իմ կարծիքով, չափազանց բարձր են գնահատում և ուրիշներին, և իրենց։ Ահա և հայտնվում է «ձախողակների» ապատիան, մելամաղձությունը։
Հեշտ փառքը բախտի բան է։ Հաստատուն փառքը ձեռք է բերվում արժանիքներով, իսկական արժանիքներով։ Օրինակ, Չեխովի փառքը տարեցտարի կաճի, այնինչ ժամանակակից «երեվելիներից» շատ շատերի փառքը ավելի վաղ կխամրի, քան նրանք գերեզման կիջնեն, կամ դրա հետ մեկտեղ։ Նրանցից շատերը, ովքեր տառապում են ապատիայից ու մելամաղձությունից, չունեն ոչ մի աշխարհայեցողություն և, որ գլխավորն է (քանի որ կուռ, քիչ թե շատ մնայուն աշխարհայեցողություն ունենալու համար մարդ պետք է շատ, չափազանց շատ աշխատի իր վրա), չեն ջանում մշակել «գույնը»։ Իհարկե, շատերին արդարացնում են «պայմանները», իրոք սարսափելի պայմանները, որոնք հնարավորություն չեն տալիս այդ անելու, և շատ շատերը հենց այդ անհնարին պայմանների պատճառով են հասնում այդ անուրախ վիճակին, բայց, կրկնում եմ, մեծամասնությունը այդ տխուր վիճակին հասնում է վերոհիշյալ պատճառներով։ Դուք արդեն բարկանում եք, տրտնջում եք ինձնից, Անտյա, որ ձե՛զ «դասում եմ» նրանց շարքը։ Բայց ես այդ չեմ արել։ Ես ուզում եմ համոզված լինել և գրեթե համոզված եմ, որ ձեր ապատիան ժամանակավոր է, դա նույնիսկ ապատիա չէ, քանի որ ապատիան մեռյալ անտարբերություն է դեպի ամեն ինչ, մինչդեռ ես գիտեմ, որ դուք չափազանց կենդանի մարդ եք այդպիսին լինելու համար։ Ձերը տրամադրություն է, որը արագ փոփոխվում է։ Բայց ձեր նամակում խոսում եք նաև այն մասին, որ դուք վատն եք,անխելք և այլն, ≤ահա հենց այդ էր, որ ինձ ստիպեց մտածելու ընդհանուր ապատիայի վերաբերյալ վերևում ասվածի մասին։ Եվ «նախազգուշացնել» ձեզ, որ չենթարկվեք դրան։ Ինքնավերլուծությունը, ինքնաքննադատությունը գռեհիկ ինքնագովությունից խուսափելու լավագույն միջոցն են, բայց չպետք է մոռանալ և այն, որ անարդարացի վերաբերմունքը իր անձի նկատմամբ ավելի վատթար բան է, քան նույնը ուրիշ մարդկանց վերաբերմամբ։ Պետք է կարողանալ կամ գոնե ջանալ իրեն «ըստ արժանվույն» գնահատել։ Ես իհարկե ձեզ այնքան լավ չեմ ճանաչում, որ նպատակ դնեմ դատելու ձեր մասին, բայց և այնպես համոզված եմ, որ համենայն դեպս դուք այնպես վատը չեք, ինչպես «նախշել եք» ձեզ։ Դա ինձ համար կասկածից դուրս է։
Այսպես ուրեմն, ես և դուք, Անտյա, պետք է մեզ համար մշակենք այն, ինչ հիմա չունենք՝ կուռ աշխարհայեցողություն։ Դրա համար մենք ստիպված կլինենք շատ աշխատել, բայց այնքան օրինավոր լինենք, որ չվախենանք դրանից։ Եվ եթե չկարողանանք մեր նպատակին հասնել, և աշխարհը մեզ համար մնա պատահականությունների և հաջողության կամ անհաջողության ասպարեզ, բոլորովին անհասկանալի մնա կյանքը, ապա գոնե մենք հանգիստ կկարողանանք ասել, որ «չկարողացանք», ուրեմն դա պետք է մեզ ներվի, քանի որ մենք ցանկանում էինք, բայց չկարողացանք։ Թե չէ տարիները կթռչեն ու թերևս վրա կհասնի մի օր, երբ վհատորեն կզգանք, որ մեր ուժերը, մեր լավագույն տարիները վատնված են դատարկ բաների վրա, և մենք նույնիսկ չգիտենք ինչ բան է անկեղծ, ուժգին ցանկությունը, դառն կասկածը, գտնելու ուրախությունը և գտածի կորուստը` նորանոր որոնումների համար և այսպես շարունակ… Այս բոլորը ես գրում եմ, Անտյա, իհարկե նաև նրա համար, որ դա մեծ չափով վերաբերում է և ինձ։ Ես ինքս եմ շահագրգռված։ Ես ինքս շատ եմ մտածել ու տառապել այդ բոլորի առթիվ։ Իհարկե, ինչպես հարկն է, մենք կխոսենք, երբ տեսնվենք, որովհետև համոզված եմ, որ նամակում չարտահայտեցի այն ամենը, որ կուզենայի արտահայտել։ Դա շատ դժվար է։ Առավել ևս, որ ինչպես տեսնում եք, առանց այն էլ նամակս անթույլատրելի կերպով աճեց։ Բայց և այնպես, դեռ չեմ վերջացրել։ Մի քանի խոսք Կոլյայի մասին։ Դուք չե՞ք զայրանա։ Նա ճամփից դուրս է եկել և, եթե կուզեք իմանալ, «փչացել է»։ Ես դժբախտաբար չեմ կարող ստույգ որոշել, թե դրա պատճառն ինչ է, բայց որ նա կանգ է առել, որ ետ է մնացել և օրեցօր ավելի ու ավելի է ետ մնում, դա փաստ է։ Որ նա չի անի այն, «ինչ կարող է» կամ ինչ «կարող կլիներ», դեռ վերջնականապես չեմ կարող ասել, բայց որ դա որոշ չափազանց հիմնավոր կասկածներ է հարուցում՝ այդ չեմ ժխտի։ Եվ ինձ համար ցավալի է, շատ ցավալի է, որ նա կյանքի «լավագույն» հարցերին վերաբերվում է կամ թեթևամտորեն, կամ անփույթ, անտարբեր։ Դա վատ նշան է։ Նրան ուղղած ձեր մեղադրանքը «շինծու անկեղծության» մեջ (լավ բնորոշում է, դա ինձ շատ դուր եկավ) ես միանգամայն տեղին գտա և նրան ասացի այդ մասին։ Ինչ վերաբերում է ալն «առանձնահատուկ», «տարօրինակ» զգացմունքին, որ տածում եք դեպի նա, ես, կարծես, կռահում եմ այն։ Բայց ավելի լավ է, եթե իմանամ, թե դա ինչ զգացմունք է։ Քի՞չ անհաջող կռահումներ կարող են լինել։
Ավարտում եմ նամակս։ Ուզում եմ մի քանի խոսք ասել իմ տրամադրության մասին։ Ուզում եմ արև՜։ Արև՜ եմ ուզում, Անտյա։ Մարդ դուրս գա լուսավոր դաշտ, աննպատակ թափառի… Որքա՜ն ուրախ կլիներ արևի տակ, արձակ դաշտում, անսահման տարածություններում.. Շո՞ւտ պիտի գա գարունը, անուշ, գեղեցիկ գարունը՝ արևոտ, լուսավոր, պայծառ…
Գրեցե՛ք։ Դուք հիմա պարտք եք, ճշտապահ եղեք և պարտքը հատուցեք տոկոսներով, այլապես ձեզ դատի կտամ, սեփական լավ դատիս։ Վախեցեք նրանից և գրեցեք շուտով և մանրամասն։
85. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Այս օրերին շարունակ պատրաստվում էի գրել ձեզ, սիրելի Անտյա, ի պատասխան ձեր հունվարի մեկի նամակի, բայց դա մի տեսակ չէր հաջողվում ինձ։ Այսօր ձեզնից ստացա մի մեծ նամակ, որը, ի միջի այլոց, մի քիչ ուշացել էր, դրա համար էլ շտապում եմ պատասխանել, համոզված, որ սպասում եք իմ նամակին։ Ձեր նամակը ես կարդացի Կոլյային, օգտվելով ինձ տված ձեր թույլտվությունից, որը, ինձ թվաց, մասամբ նույնիսկ պարտավորեցնում էր այդ բանն անելու։ Բայց դա միևնույն է, տարբերություն չունի։ Ես այս նամակում ուզում եմ սպառել Կոլյայի հարցը։ Կարծում եմ, հարկ չկա այդ մասին երկար ծավալվելու, առավել ևս, որ ձեր նամակը կարդացի Կոլյային և, նրա հետ խոսելով, այն եզրակացության եկա, որ այդ ամբողջ իրարանցումն առաջացել է դատարկ բաներից և, հուսով եմ, իմ նամակին կից Կոլյայի նամակը ձեզ հնարավորություն կտա անձամբ բացատրվելու նրա հետ։ Մի՞թե դա ավելի լավ չէ։ Խոստովանում եմ, վերջին ժամանակներս ես աշխատում եմ խուսափել մարդկանց մասին խիստ, որոշակի դատողություններ անելուց և դժվարանում եմ նրանց դատապարտել, թեև միշտ չէ, որ դա ինձ հաջողվում է կամ, ավելի ճիշտ, հազվադեպ է հաջողվում։ Ինչպես գրել էի անցյալ անգամ, ԱՆտյա, միանգամայն իրավացի եմ համարում ձեր «այն» նամակում շարադրած դատողությունները Կոլյայի վերաբերյալ, թեև ձեզ հետ համաձայն չէի: Իսկ ձեզ իրավացի եմ համարում նրա համար, որ դեպի ձեզ ունեցած իր վերաբերմունքի մեջ Կոլյան ըստ երևույթին լիովին անկեղծ չէր։ Որքան ինձ հայտնի է, նա ձեր նկատմամբ ոչ մի չարություն չունի։ Նա ինձ ասել է, որ ձեզնով տարված չէ, բայց ձեր մասին միշտ լավ էր արտահայտվում։ Ձեր լուսանկարը նրա սեղանին է։ Դուք, հավանաբար, հիմա կարծում եք, թե ես չարանում եմ ձեզ վրա կամ բարկանում։ Ամենևին։ Հավատացնում եմ ձեզ, սիրելի, լավ Անտյա, դուք ինձ շատ եք դուր գալիս։ Ես համոզված եմ նաև, որ Կոլյան ձեր մասին լավ կարծիքի է։ Նրանով, որ դուք անկեղծորեն արտահայտեցիք ձեր մտքերը, ավելի ճիշտ, զգացմունքներն ու տրամադրությունները, դուք ոչինչ չկորցրիք իմ աչքում, այլ ընդհակառակը, ինձ համար ավելի սիրելի ու մոտիկ դարձաք։ Ուզում եք իմանալ իմ կարծի՞քը Կոլյայի մասին։ Ես ձեզ կասեմ։ Նա շատ հաճելի մարդ է, բայց անհոգ ու թեթևամիտ է դեպի կյանքն ունեցած իր վերաբերմունքի մեջ։ Սկզբում (ես նրան ճանաչում եմ 7—8 տարի) ես նրա հետ հույսեր էի կապում, կարծում էի, որ նրանից կստացվի գործունյա, օգտակար մարդ, բայց հիմա կասկածում եմ դրան: Կարծես թե նա ապագայում ցանկություններ չունի։ Վերջիվերջո նրան կարծես թե գոհացնում է միջակ փաստաբան դառնալու և պարապ, աննպատակ կյանքի հեռանկարը։ Այդպես կլինի, եթե նրան չցնցի որևէ շատ ուժեղ բան։ Ահա ամենը, ինչ կարող եմ ասել նրա մասին։ Կարծեմ ամենը։ Դարձյալ կրկնում եմ, ես միշտ սրտնեղվում եմ, երբ ստիպված եմ լինում որևէ մեկին դատել-դատապարտել։ Ես ձեզ կարող էի Կոլյայի մասին էլի շատ բաներ գրել, բայց դա ավելորդ եմ համարում և նշում եմ բացառապես վերն ասվածը, քանի որ դրան ավելի եմ համոզված, քան մնացյալին։ Բայց և այնպես ինձ թվում է, որ դուք, թեև նրան նախատում եք, այնուամենայնիվ ինձնից վատ չգիտեք Կոլյայի բոլոր արժանիքները, այնպես որ չեմ ուզում դրանց մասին գրել։ Դուք իրավացի եք, նրա մասին վատ բան լսելը ինձ համար տհաճ է, առանձնապես տհաճ կլիներ, եթե համոզվեի, որ դա ճշմարտություն է (ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ)։ Որպես ընկեր Կոլյան ինձ համար միշտ սիրելի ու թանկ է եղել։ Նա իմ լավագույն բարեկամներից մեկն է։ Ահա ամենը, ինչ կարող եմ ասել նրա մասին, չվախենալով, որ ասածիս համար կզղջամ կամ ինձ կմեղադրեմ մարդու նկատմամբ անարդարացի լինելու համար։
Մի խոսքով, տվյալ դեպքում իմ վիճակը բավական աննախանձելի է, Անտյա, որովհետև ստիպված եմ ձեզ հետ նամկով խոսել, որն անհնար է դարձնում մտքերիս ու զգացմունքներիս ճշգրիտ նկարագրությունը։ Այնքա՜ն դժվար է նամակում արտահայտել այն ամենը, ինչ ուզում ես ասել։ Բացի այդ, շատ հարցեր կան, որոնք ես ինքս դեռ չեմ պարզել, մինչդեռ մտքովս են անցնում ձեր նամակը կարդալիս, իսկ հաճախ նաև առանց այդ կարգի արտաքին մղման։ Օրինակ, մարդկանց մասին դատելու համար իմ կարծիքով պետք է նախապես որոշել՝ ինչը պետք է չափ ու չափանիշ հանդիսանա մարդուն արժեքավորելու համար։ Բայց չցանկանալով հիմա զբաղվել այդ լուրջ թեմաների վերլուծությամբ, կանցնեմ ձեր նամակի մյուս կետերին։ (Այդ հարցերը՝ հետո, եթե հետաքրքիր լինի և եթե գրելու տրամադրություն ունենամ)։ Հուսով եմ, չեք դժգոհի ինձնից նրա համար, որ այս գամ էլ ձեր նամակը ցույց տվի Կոլյային։ Իհարկե ոչ։ Գրում եք, որ սկզբում ուզում էիք իմ նամակին պատասխանել լռությամբ և միայն մի երկու խոսք խազմզել։ Այդ ինչո՞ւ։ Մի՞թե ես բավականաչափ անկեղծ չեմ ձեզ հետ և մի՞թե ձեզ չարիք եմ ցանկանում։ Միգուցե այդպիսի բա՞ն եք նկատել։ Այդ դեպքում թույլ տվեք մի անգամ էլ հավատացնել ձեզ, որ խորապես սխալվում եք, եթե այդպես եք կարծում։ Ես ձեզ հետ նամակագրություն չէի ունենա և այլն, եթե դուք ինձ դուր չգայիք։ Ինձ մինչև հոգուս խորքը հուզել են ձեր խոսքերը՝ «ես կուզենայի ձեզ փաղաքշել ինչպես փոքրիկ մանկան»։ Ես հազար անգամ հոգումս շնորհակալություն եմ հայտնել այդ հաճելի խոսքերի համար։ Չէ՞ որ ես այդ օրերին այնպե՜ս կարիք ունեի փաղաքշանքի, փաղաքշական խոսքերի, բարեկամների։ Ձեր նամակները ես միշտ կարդում եմ հսկայական բավականությամբ և դրանք զատում եմ իմ ստացած բազմաթիվ նամակներից։ Դուք գրում եք միայնության, տրտմության, շրջապատի չհասկացողության մասին։ Հավատացեք, Անտյա, ես հասկանում եմ ձեզ, շատ լավ եմ հասկանում և ամբողջ սրտով կուզենայի ձեր բարեկամը լինել։ Հանձին իմ դուք միշտ կգտնեք շիտակ ու հավատարիմ բարեկամի, որի առաջ կարող եք միանգամայն անկեղծ լինել, համոզված լինելով, որ նա կհասկանա ձեզ և միշտ լրջորեն կվերաբերվի ձեր նամակներին, ձեր կյանքին, ձեր մտքերին ու զգացմունքներին, որը չի լինի կոպիտ ու աննրբազգաց, գոնե այն չափով, որչափ կներեն նրա ուժերը։
Դուք մեկ էլ խնդրում եք գրել իմ մասին։ Հիմա ես շատ ծանր րոպեներ եմ ապրում։ Այո, շատ ծանր։ Ես իմ մասին մի ուրիշ անգամ կգրեմ մանրամասնորեն, թե չէ նամակս առանց այն էլ շատ երկարեց, և ես հոգնեցի։ Հա՛, դուք դաշնամուր նվագում եք (??), եթե այո, ապա ես երբևէ կուղարկեմ իմ բանաստեղծությունների համար գրած նոտաները, նվագեցեք։ Ես ինքս դեռ չգիտեմ, թե դա ինչ երաժշտություն է: Եթե դա հետաքրքիր չէ, գրեցեք ուղղակի, առանց քաշվելու։ Դա ինձ չի վիրավորի, որովհետև դրա մեջ վիրավորվելու բան չկա։ Ահա առայժմ ամենը։ Սեղմում եմ ձեր ձեռքը, պինդ, շատ պինդ եմ սեղմում ։
Ձեր նամակը փոստատարը բերել է մի քանի անգամ, բայց ես տանը չեմ եղել, իսկ տանտիրուհիս... գլխի չի ընկել ստորագրել և ստանալ: Ահա թե ինչու է ուշացել նամակը։
86. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Անտյա
Հենց նոր ստացա ձեր անկապ և (ներեցեք) բավական անբովանդակալից նամակը։ Այդ նամակից ես այն իմացա միայն, որ ձեր տրամադրությունը լավ չէ։ Բայց այդքանն էլ բավական է։ Մի՞թե այդպես պարտադիր է անպայման երկար նամակներ գրելը։ Ոչ։ Երբեմն ուղղակի անհնար է լինում գրել։ Ահա, օրինակ, հիմա ուզում եմ գրել ձեզ, իսկ ինչ եմ գրելու՝ չգիտեմ։ Ինչ֊որ անտարբեր վիճակ է։ Առանձնապես ոչ մի բան չեմ ուզում։ Կամազրկություն է։ Մի տեսակ հոգնածություն։ Էհ, Անտյա, ճշմարիտ, ինքս էլ չգիտեմ, այս ինչ է կատարվում ինձ հետ։ Միայն մի բան եմ ուզում՝ պառկել, պառկել, անվերջ պառկել ու նայել առաստաղին։ Աննպատակ պառկել։ Մոռանալ ամեն ինչ, ամեն ինչ մոռանալ և ոչնչի ու ոչ ոքի մասին չմտածել։ Իմ մասին էլ չմտածել հանգստանա՜լ։ Ես այնպե՜ս հոգնել եմ։ Ահա թե ինչու, Անտյա, առայժմ պետք է սահմանափակվեմ այս կարճ նամակով։ Առավել ևս, որ չեմ ուզում հետաձգել ձեր նամակի պատասխանը։ Գուցե ամսի 27֊ին էլի գրեմ։ Կաշխատեմ ավելի «հետաքրքիր» նամակ գրել։
Իսկ դուք գրեցեք։ Չմոռանաք գրել ձեր ապատիայի պատճառի մասին (նամակում խոստացել եք)։ Դա հետաքրքիր է։ Սեղմում եմ ձեր ձեռքը։
Р. Տ. Երեկ եկավ Օնիկը։ Գրեցեք ավելի շատ և շուտով։ Ձեզ համար այդ ինչ օր է ամսի 27֊ը։
87. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Անտյա
Ձեր բացիկն ստացել եմ, բայց մինչև հիմա ոչ մի հնարավորություն չեմ ունեցել պատասխանելու։ Ամբողջ օրերով թափառում եմ, սենյակ եմ որոնում։ Այս բացիկը գրում եմ ընկերոջս տանը» որտեղ անցա մի քիչ հանգստանալու։ Իհարկե, այսպիսի հանգամանքներում տրամադրությունս լավ լինել չի կարող։ Հուսով եմ, այսօր կամ վաղը սենյակ կգտնեմ և այն ժամանակ ավելի մանրամասն կգրեմ և կհայտնեմ հասցես։ Գլխավորն է 17-ին պետք է քննություններ հանձնեմ, որ հավանաբար չի հաջողվի։ Առայժմ, ամենայն բարիք։
88. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Անտյա
Երեկ ստացա ձեր նամակը և ուզում էի անմիջապես պատասխանել, նախ, նրա համար, որ ուզում էի գրել ձեզ, երկրորդ, նրա համար, որ ուզում էի որքան կարելի է շուտ ձեզնից նամակ ստանալ։ Բայց ինձ այդպես էլ չհաջողվեց ձեզ պատասխանել երեկ, որովհետև ինձ մոտ մարդիկ եկան ու խանգարեցին։ Ուստի գրում եմ հիմա: Երբ ձեր նամակն ստացա, հոգիս տրտում էր, իսկ ձեր նամակն ստանալով, ավելի ևս տրտմեցի։ Չգիտեմ ինչու, բայց այդպես էր։ Վերջին օրերս ջանասիրությամբ զբաղվում եմ Լ. Ն. Տոլստոյի կենսագրությամբ, որի մասին մի պրոֆեսորի ռեֆերատ եմ ներկայացնելու։ Այդ աշխատանքն ինձ հետաքրքրում է, և իմ պարապմունքների լիակատար հաջողությանը խանգարում է մի այնաքն, որ դա «տուրք» է։ Հակառակ սովորությանս վաղ եմ վեր կենում և առնվազն մինչև ճաշ պարապում եմ, իսկ հաճախ նաև՝ երեկոները։ Այդ բոլորը շատ լավ ազդեց իմ տրամադրության վրա: Բայց համենայն դեպս տրամադրությունս այնքան էլ լավ չէ, և դա շատ պատճառներ ունի, որոնց մասին նամակում չարժե ծավալվել։ Կասեմ միայն, որ պատճառների արմատը այն ներքին հակասությունների և կասկածների մեջ է, որոնք վերջին տարիներս մաշում են հոգիս։ Իմ միտքն զբաղեցնող հարցերը հազվադեպ են պատասխան գտնում, իսկ առանց պատասխանների, թեկուզ և սխալ, ես չեմ կարող հանգիստ ապրել։ Ես սիրով կգրեի ձեզ այդ ամենի մասին, Անտյա, եթե ֆիզիկապես հնարավոր լիներ, բայց հավատացնում եմ ձեզ, դա անհնար է, որովհետև հարկադրված կլինեի գրել մի ամբողջ հատոր։ Այ, եթե գաք, ձեզ կպարզաբանեմ ամեն ինչ։ Ես շատ ուրախ կլինեմ ձեր գալուն։ Իհարկե, չեք մոռանա ինձ տեղյակ պահել ձեր գալստյան մասին, իսկ մինչ այդ չեք ծուլանա ինձ երկար նամակ գրել։ Հա՛, ահա թե ինչ. երբ համալսարանում Դավթից հարցրի ձեր հասցեն, նա մի տեսակ ծաղրաբար ժպտաց... Ճիշտն ասած, դա ինձ համար տհաճ էր։ Կարծես թե նա մի բան նկատեց ձեզ գրելու իմ ցանկության մեջ, կամ այն բանում, որ մենք առհասարակ նամակագրություն ունենք (չգիտեմ, դա նրան հայտնի Է, թե ոչ, բայց ենթադրում եմ, որ այո)։ Ինձ թվում է, որ իմ անկեղծ, բարեկամական վերաբերմունքը դեպի ձեզ արժանի չէ այդպիսի վերաբերմունքի, և հույս ունեմ, դուք դրան վերաբերվում են հենց այնպես, ինչպես և ես, այսինքն դրանում տեսնում եք լոկ այն, ինչ որ պետք է, առանց որևէ ետին մտքի։ Ահա դրա համար էլ ինձ թվում է, ավելի լավ է ձեզ հետ տեսնվենք այնպես, որ կողմնակի մարդիկ չլինեն, որոնք կարող են ամենևին չհասկանալ մեր լավ հարաբերությունները, բացի այդ, ես կուզենայի մի երկու ժամ ձեզ հետ անցկացնել միայնակ, այնպես որ դուք հարմարեցրեք, կամ ինքներդ անցեք ինձ մոտ։ Բայց այդ ամենի մասին մենք դեռ կհասցնենք մտածել։ Միայն թե եկեք, հետո ամեն ինչ լավ կլինի և, կարծում եմ, չեք ափսոսա, որ թողել եք սքանչելի քաղաքն Խսրկով։ Ի դեպ, այն ամենը, որ գրել էի նախորդ էջում, դատարկ բաներ են, և ես կարող եմ սխալված լինել։
Օնիկը դեռ այստեղ է, բայց օրերս ժամանակավորապես գնում է Պիտեր իր գործերով։ Ձեզ հայտնի՞ է նրա դրությունը։ Շատ հնարավոր է, որ նրան հանդիպեք այստեղ, իսկ կարող է նաև պատահել, որ մինչ այդ նա Քիշնև մեկնի։ Էլի շատ բաների մասին կխոսենք, և ես շատ եմ ուրախանում, որ դուք շուտով կգաք մեզ մոտ Մոսկվա։ Կսպասեմ։ Ինքս զգում եմ, որ նամակս անհետաքրքիր է, բայց հիմա նա այլ կերպ չէր կարող լինել, որովհետև գրում եմ հապճեպ և շատ բանի մասին գիտակցաբար չեմ խոսում, որպեսզի չերկարացնեմ, այլապես ոչ մի կերպ այս նամակն այսօր չէի ավարտի, բարի այդ, հակառակ իմ ցանկության ինձ հարկադրում եմ շատ բանի մասին լռել, որպեսզի աշխատելու ցանկությունս չկորցնեմ, դա այդպես է, հենց որ սկսեմ մտորել այս ու այն բաների մասին, հետո արդեն ի վիճակի չեմ լինի պարապել, որովհետև նամակ գրելուց հետո գլխումս դեռ երկար թափառում են մտքերը և ոչ մի կերպ չեմ կարողանում նրանցից ազատվել։ Ուստի այս անգամ ավելի ներողամիտ պետք է լինեք։
Ամուր սեղմում եմ ձեր ձեռքը։ Անհամբեր սպասում եմ ձեր նամակին։
Հասցես՝ Բոգոսլովսկի նրբ., Պորտնովի տուն, բն. 5։
89. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Ես անհամբեր ձեզնից նամակ էի սպասում, որով պիտի հաղորդեիք, թե Խարկովից մեկնում եք «վաղը» և «Մոսկվայում կլինեք» այսինչ օրը, դրա համար էլ չէի գրում, համոզված, որ նամակս չի հասնի։ Այդ պատճառով ձեր վերջին բացիկն ինձ զարմացրեց և, ճիշտն ասած, մի քիչ տխրեցրեց։ Որովհետև ուզում էի շուտով ձեզ հետ տեսնվել և խոսել։ Իսկ խոսելու բան, կարծում եմ, կգտնվեր։ Ես գրիչ վերցրի ձեզ հետ շատ բաների մասին խոսելու համար, բայց հիմա, ահա, արդեն զգում եմ, որ չեմ կարողանա, և այնուամենայնիվ ստիպված պետք է զրույցը հետաձգել մինչև հանդիպում, որը, հուսով եմ, չի հարկադրի երկար սպասել։ Թեև հաստատ չգիտեմ, ինչի մասին կխոսենք ձեզ հետ, բայց չգիտես ինչու համոզված եմ, որ լեզուներս կբացվի, և չգիտես ինչու, ինձ միշտ թվում է, որ մենք այստեղ շատ լավ բարեկամներ կլինենք և որ այն ժամանակ շատ բան կունենանք, որի մասին անհրաժեշտ կլինի խոսել։ Իհարկե, դա կերևա, երբ գաք, և երբ մենք «ատամին տանք» իրար, բայց մի՞թե հիմք չունեմ ենթադրելու, որ չենք հիասթափվի մեր սպասումներից։ Համենայն դեպս, ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ ձեզ (այդ բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել «մարդկային» սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել, գերադասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում)։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, շատ եմ Վախենում, որ ինձ տեսնելով ու մոտիկից ճանաչելով, հիասթափվեք, թեև, այնուամենայնիվ, ինձ թվում է, ես ավելի ստոր չեմ շատ ուրիշներից և ավելի հիմար չեմ նրանցից։
Բայց և այնպես հույս ունեմ, որ կհասկանանք միմյանց և չենք գժտվի գոնե սկզբնական շրջանում (ասենք դա պահանջում է քաղաքավարությունը, ճիշտ չէ՞, Անտյա)։ Ես որ ձեզ չեմ նեղացնի, որովհետև ինչքան չլինի, չէ՞ որ դուք հյուր եք մեզ մոտ, իսկ ես, ինչպիսին էլ լինեմ, համենայն դեպս ասիացի եմ, իսկ նրանց մասին ասում են, որ չափազանց հյուրասեր են (թեև գուցե այդ հայացքն այնքան էլ չի համապատասխանում ճշմարտությանը. բայց քանի որ դա հիմա ինձ ձեռնտու է, ուզում եմ օգտվել այդ կարծիքից։ Տե՛ր աստված։ Եվ ինչո՞ւ չօգտվեմ, չէ որ դա այնպե՜ս հաճախ է կիրառվում մեր սքանչելի ժամանակներում)։ Ես արդեն նկատեցի, որ իմ փակագծերը շատ մեծ տեղ են գրավում և ծիծաղեցի իմ գրել չիմանալու վրա։ Բայց դա էլ դժբախտություն չէ։ Եվ առհասարակ շատ քիչ կլիներ դժբախտությունը, եթե մարդիկ այնպես խոզ չլինեին, ինչպես որ են։ Իսկ այդ դժբախտությանը (ամենամեծ կամ համարյա թե ամենամեծ դժբախտությանը... թո՜ւ, նորից փակագիծ։ Որքա՜ն փակագծեր են պետք այս զարմանահրաշ աշխարհում), հա, իսկ այդ դժբախտությանը դժվար է օգնել։ Շա՜տ է դժվար։ Որովհետև խոզից մարդ չես շինի, ինչքան ուզում ես գլուխ տրաքացրու։ Բայց այս ինչո՞ւ այսպես տարվեցի խոզերով, չէ՞ որ այդ բարիքից այնքան կա, որ երևի ձեզ էլ դրանք ծանոթ են։ Ահա այսպե՛ս։ Թողնե՛նք դրանք: Գիտե՞ք ինչ, սիրելի Անտյա, շուտով եկեք, ես շատ եմ ուզում ձեզ տեսնել, ջանալ մի քիչ զվարճացնել ձեզ (թեև սատանան գիտե, թե մինչ այդ ինչ կարող է պատահել աստծո ծառա Տերյանի հետ)։ Բայց և այնպես եկեք։ Եվ մի բարկացեք իմ այս շաղակրատության վրա, աստված վկա, չէի ուզում ձեզ զայրացնել, այլ «միանգամայն ընդհակառակը», և ոչ մեկը, ոչ մյուսը, ինչպես բարեհաճում եք տեսնել, չկարողացա։ Վերջին երկու-երեք օրում ոչինչ չեմ արել, բայց հաստատ որոշել եմ երկուշաբթի օրվանից սկսել պարապել։ Այո, հաստատ որոշել եմ։ Այս արդեն 2227894367...րդ անգամն եմ որոշում։ Գուցե այս անգամ հաջողվի, ո՛վ գիտե։ Չէ՞ որ մենք փոքր մարդիկ ենք, Անտյա, և ախր հասկանալի է, որ չենք կարող հսկաների քայլերով քայլել։ Բայց հիանալի բան է փոքր մարդ լինելը։ Ապրում ես քեզ համար ու հոգդ էլ չէ, թքել ես բոլորի վրա և ոչ ոքի ու ոչնչի հետ գործ չունես, և քեզնից ոչինչ չեն պահանջում, և դու գոհ ես, միակ բանը, որ ստիպված ես անել, այն է, որ երբեմն մարդկանց հիշեցնում ես, որ դու փոքր մարդ ես։ Ինչ լա՜վ է։ Անսահման ուրախ եմ, որ մեծ չեմ ծնվել։ Թող կորչեն: Ցանկանում եմ նրանց ամենայն մեծություն էլի ու էլի... մինչև որ պայթեն չափից ավելի «փքվելուց»։ Համա՜ թե արտահայտվում եմ, գրողը տանի։ Այս ամենի համար ներեցեք ինձ, սիրելի Անտյա, և շուտով եկեք։ Իսկ եթե չգաք, ես, իհարկե, ինքնասպանություն չեմ գործի և Մոսկվա գետը չեմ նետվի (առավել ևս, որ հիմա այնտեղ սարսափելի ցուրտ է, կարող եմ մրսել), բայց շատ կտխրեմ։ Դա փաստ է։ Իսկ առայժմ գրեցեք։
Ամուր, ամուր սեղմում եմ ձեր ձեռքը, ցավեցնելու չափ, որպեսզի չկարծեք, թե ստում եմ, երբ ասում եմ, թե հիմա շատ եմ ուզում ձեզ տեսնել և զրուցել ձեզ հետ, նաև նրա համար, որպեսզի դուք, երբ ինձ տեսնեք, կարծեք, թե շատ ուժեղ եմ (թեև այդպես չէ)։ Բայց, աստված վկա, ուզում եմ, շատ֊շատ եմ ուզում ձեզ տեսնել, հասկանո՞ւմ եք։
էլի նույն Վահանը, որը հիմարություններ է դուրս տալիս և ինքն էլ չգիտե, թե ինչից է և ինչի համար։ Բայց, իսկապես, նա այնքան հիմար չէ, որքան թվում է, և ախր բոլոր մարդիկ էլ այնքան ստոր ու հիմար չեն, որքան երբեմն թվում են նրանք, այլ նրանց մեջ կան և լավերը, կամ, համենայն դեպս, առանձին մարդկանց մեջ լավ կողմեր կան, իսկ մի՞թե դա քիչ է: Չէ՞ որ նրանք բոլորը լոկ մարդիկ են, իսկապես, հո գերմարդ չե՞ն լինելու, որոնց մասին այնքան գրվում է և որոնք վերջ ի վերջո միայն Սանիններ են։ «Լեզուդ քո՜ր է եկել»։ Բավական է, դե ստորագրի՛ր, հրե՛շ, ստորագիր։
Ես ենթարկվում եմ բռնությանը և այս հիմար ուղերձը ստորագրում եմ իմ սեփական անվամբ, որը հնչում է այսպես՝ Վահան, բայց ոչ վագոն, ինչպես շատերին թվում է առաջին հայացքից, իսկ Անտյային կարող է թվալ, թե ես չար դիտավորություն ունեմ նրա ծանոթներին անշունչ առարկաների նմանեցնել. այդ ցանկությունը չունեմ, ես միայն ուզում եմ հիշեցնել վագոնների մասին և ուրիշ ոչինչ։ Որովհետև ձեզ շատ է ուզում տեսնել Վահանը, որը ապօրինաբար յուրացրել է Տերյան ազգանունը և որը առայժմ ապրում է Բոգոսլովսկի նրբափողոցում, Պորտնովի տան № 5 բնակարանում, որպիսի հասցեով էլ ուզում է նամակ ստանալ իր լավ Անտյայից, իր բարեկամից, որին շատ է հարգում նրա լավ, անկեղծ հոգու և բարի սրտի համար։ Նույն ինքը՝
90. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Անտենկա
Անցա և ձեզ տանը չգտա։ Շատ ափսոս։ Վաղն առավոտյան ես տանն եմ մինչև ժամը 1-ը։ Երեկոյան չգիտեմ։ Ասենք, դա կերևա։ Մենք, հավանաբար, կտեսնվենք։ Եթե ժամը 10—11-ին անցնեք, տանը կլինեմ։ Առայժմ։ Դարպասի մոտ հանդիպեցի Դավթին X֊ի հետ (ես կարծում էի, այդ դուք դրա համար էլ բերնիցս բացականչություն դուրս թռավ, բայց անհարմար վիճակի մեջ ընկա)։ Ի՜նչ հեռու եք գնացել։
91. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Անտյա։ Անցա ձեզ մոտ և ի մեծ ցավ իմ, ձեզ տանը չգտա։ Եթե երեկոյան ազատ լինեք, անցեք ինձ մոտ։ Թե՞ գուցե որոշել եք ինձ մոտ չանցնել… Ինչո՞ւ երեկ չեկաք։ Ես ձեզ մոտ գալ չէի կարող:
Այսպես ուրեմն, երեկոյան ձեզ կսպասեմ 6I — 8I-ը, իսկ հետո, 10-ից… անսահմանություն։
Եթե որևէ պատճառով անհնար կլինի անցնել ինձ մոտ, խնդրում եմ հայտնեցեք այդ մասին և ձեր գործերի մասին։
92. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
{Աջաթև|Ոսկեգմբեթ}}
Անտենկա
Ամենից առաջ շնորհավորում եմ ձեր նշանդրեքը և հղում եմ ձեզ լավագույն ցանկություններս այդ առթիվ, թեև չեմ հավատում, որ իրոք նշանվել եք։ Բայց ասում են, խելացի մարդիկ ոչ մի բանի վրա չպիտի զարմանան այս պաղ Լուսնի ներքո, որովհետև ոչ մի անհնար բան չկա այս աշխարհում։ Թեպետ ահա այնուամենայնիվ ինձ զարմացնում է, որ նամակս չեք ստացել։ Ինչպես կարող էր պատահել, չեմ հասկանում։ Ես ձեզ այն հաշվով էի գրել, որ նամակն ստանաք կիրակի օրը, Զատկին։ Չեմ հասկանում, ինչու է այդպես պատահել, որ մինչև հիմա չեք ստացել։ Իմ օրերը, սիրելիդ իմ Անտենկա, հոսում են վերին աստիճանի միապաղաղ ու ձանձրալի, սոսկ րոպեաբար ցոլանում է ուրախության մի ճառագայթ, բայց այն էլ արագ մարում է, և նորից ձգվում է այս գորշ-գորշ միօրինակ «կյանքը»։ Մի կերպ գրեցի երկու ռեֆերատ, որոնք ինձ մահու չափ ձանձրացրել էին։
Երբեմն բանաստեղծություններ եմ գրում, բայց շատ հազվադեպ է ինձ այցելում անիծյալ «Մուսան» և մի տեսակ կողքանց է մոտենում ինձ, այնպես որ օգուտը քի